Ազգային խայտառակություն

Դինուլը հովանավորում է Սիրադեղյան Վանոյին

Սեպտեմբերի 9, 2019
Դինուլը հովանավորում է Սիրադեղյան Վանոյին

Փաշին Նիկոլյան

 

Մեր երկրի թերևս ամենախայտառակ խմբակներից (իրենք իրենց կուսակցություն են անվանում) մեկը Պահպանողական կուսակցությունն է: Սրանք մի 2-3 հոգի են, սակայն առաջնորդ ունեն: Հայրապետյան Միքայելն է էս 2-3 հոգու առաջնորդը: Սա իրեն Միքայել Հայրապետեան է անվանում, իսկ ճանաչողները՝ Դինուլ: Մենք ոչ ժամանակ ունենք, ոչ էլ նյարդեր սրա կենսագրությունը ուսումնասիրելու համար, մանավանդ որ սա կենսագրություն էլ չունի: Սրա կյանքի միակ քաղաքական ձեռքբերումն այն է, որ 2008թ. ինքն իրեն ներշնչել էր, թե քաղաքական գործիչ է և փախած է իշխանություններից: Մի քանի ամիս անց պարզվեց, որ Դինուլը փախած է ոչ թե ՀՀ իշխանություններից, այլ օրինական կնոջից և երեխայից: Օրերից մի օր, երբ իշխանություններից իբր փախած Դինուլը հայտնվում է ՀՀ արդարադատության նախարարության ամուսնությունները գրանցող բաժնում՝ ԶԱԳՍ-ում և, ամուսնացած լինելով հանդերձ, հայրություն է ճանաչում մեկ այլ կնոջ երեխային, փուչիկը պայթում է: Ահա այսպիսին է ՀՀ ընդդիմադիրների տեր-պետրոսյանական թևի բարոյական կերպարը:

 

Անցան տարիներ, Դինուլը շարունակում է իր գորշ գոյությունը: Մեկ-մեկ ինչ-որ հիմարություններ է դուրս տալիս: Մի երկու օր առաջ էլ սա ասաց, որ «բարոյական արժեքների բացակայությունից և խելակորույսներից առաջիկայում երկիրը շնչահեղձ է լինելու պարզապես: Այսօր այս մարդու ներկայությունը կարող է բարոյական զսպաշապիկ հագցնել չորս կողմից սատանի ձին հեծնածներին: Այսօր և հատկապես ու միայն այսօր հայ Գրողից վերադառնալու պահանջ ներկայացնելու իրավունք եմ ինձ վերապահում: Հետո որևէ մեկը չհանդգնի ասել, թե ասող չի եղել»:  Սրա ասածին չէինք անդրադառնա, եթե խոսքը չլիներ Սիրադեղյան Վանոյի մասին: Փաստորեն, Դինուլը, ոչ ավել, ոչ պակաս, պահանջում է Սիրադեղյան Վանոյի վերադարձը:

 

Չգիտենք, թե սրան ով է նման բան սովորեցրել: Մեր կողմից Դինուլին խորհուրդ կտանք, Սիրադեղյան Վանոյի վերադարձը պահանջելու փոխարեն, վերադառնա ԶԱԳՍ և վերանայել իր ընտանիքի հանդեպ ունեցած պարտավորությունները, քանզի անբարոյական է քաղաքական հետապնդման քողի տակ փախչել սեփական ընտանիքից: Անբարոյական է նաև խոսել կուսակցության անունից, եթե այդ կուսակցության անդամների գլխաքանակը 2-3 հոգի է: Էլ չխոսենք Սիրադեղյան Վանոյի մասին: Եթե վերջինիս Դինուլն է հովանավորում, ապա իրականում խոսելու բան չկա:






Դիտումների քանակ 18207


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ճաղարյան լիզայի հետազոտության արդյունքների կապակցությամբ

ճաղարյան լիզայի հետազոտության արդյունքների կապակցությամբ

Հոկտեմբերի 17, 2019


Ուրեմն, Միքայել Մինասյանը մի քանի օր առաջ հոդված էր գրել ժողովրդի վարչապետի խայտառակ կերպարի ու գործունեության մասին, զուրաբյան...

Գեներալ Բալասանյանը հազիվ է դիմանում Փաշինյան Նիկոլի գրոհներին

Գեներալ Բալասանյանը հազիվ է դիմանում Փաշինյան Նիկոլի գրոհներին

Հոկտեմբերի 10, 2019


Փաշինյան Նիկոլը երրորդ հուժկու հարվածը հասցրեց գեներալ Վիտալի Բալասանյանին: Առաջինը պառվաբոզ ճաղարյան լիզայի ձեռամբ էր: Կարիք ...

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Հոկտեմբերի 1, 2019


Ժողովրդի վարչապետն այսօր ևս մեկ մայմունություն արեց: Չգիտես ինչպես նախագահականում հայտնվեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ...

Կատաղել են Փաշինյան Նիկոլի կադրերը

Կատաղել են Փաշինյան Նիկոլի կադրերը

Սեպտեմբերի 20, 2019


Փաշինյան Նիկոլի շրջապատը աստիճանաբար «վանոյանում» է, այսինքն, «վանոյանում» է նեհց ինքը՝ ժողովրդի վարչապետը: Անցան այն ժամանակնե...

Ի՞նչ է իրականում ասում Հակոբյան Աննան

Ի՞նչ է իրականում ասում Հակոբյան Աննան

Ապրիլի 8, 2019


Փաշինյան Նիկոլի կինը Ամերիկայում սյուրպրիզներ է անում: Հենց առաջին օրը լուր հաղորդեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ամեն...

Վանոն մտնում է խաղի մեջ

Վանոն մտնում է խաղի մեջ

Մարտի 11, 2019


Երրորդ Հանրապետության ամենախայտառակ ու աղետալի դեմքը` Սիրադեղյան Վանոն, մարտի 8-ին նամակ է գրել Փաշինյան Նիկոլին: Սերիական մարդ...

Պահպանողականները վերարտադրվում են ընդհատակում

Պահպանողականները վերարտադրվում են ընդհատակում

Նոյեմբերի 15, 2018


ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին ինչ կուսակցություն ասես, որ ի հայտ չեկավ: Էլ արժանապատիվ, էլ լուսավոր, էլ եվրոպական, էլ...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Աստված պահպանի պահպանողականներին

Աստված պահպանի պահպանողականներին

Սեպտեմբերի 13, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացրեց, որ պետք է որդեգրել ԵՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ,...

SOS. «Մտավորականներն» ուզում են փրկել Վանոյին

SOS. «Մտավորականներն» ուզում են փրկել Վանոյին

Սեպտեմբերի 28, 2015
1

Իրավական տեսակետից Գուլանյանի ասածն աբսուրդ է: Հանրապետության նախագահը կարող է ներում շնորհել ցանկացած անձի, եթե նա դատապարտված...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը