Ազգային խայտառակություն

միրզոյան արարատ. Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներն ավելի լավ կպաշտպանվեն

Սեպտեմբերի 2, 2019
միրզոյան արարատ. Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներն ավելի լավ կպաշտպանվեն

Այս մասին միրզոյան արարատը դեռ պաշտոնապես չի հայտարարում, բայց արդեն ակնարկում է Փաշինյան Նիկոլի այս ռազմավարական գաղափարը: Երբ նազարյան լենան մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ Արցախի հարցը տարածքային չէ, այլ մարդու իրավունքների հարց է, շատերն ասացին, թե՝ նազարյան լենան է, էլի, իներցիայով մի ապուշություն դուրս տվեց: Բայց այն ժամանակ ես ասել եմ, որ նազարյան լենան կոնֆերանսներրին, պաշտոնական միջոցառումներին ապուշություններ դուրս չի տալիս՝ նա ասում է այն, ինչ հանձնարարում են իրեն:

 

Իսկ այսօր արդեն աբաջյան գոհարի մարդն է կրկնում նույն թեզը Արցախում: Սա ասում է. «… աշխարհն այսօր, ի ուրախություն մեզ, գնում է դեպի առաջադիմություն, իսկ այդ առաջադիմության հիմնարար սկզբունքներից մեկը հենց մարդու իրավունքներն են: Ինքնորոշման իրավունքը ևս այդ հիմնարար իրավունքների շրջանակում է տեղավորվում: Շատ ճիշտ է, որ հայկական դիվանագիտությունը, մասնավորապես նաև խորհրդարանական դիվանագիտությունը բոլոր հնարավոր հարթակներն օգտագործի, որպեսզի հենց այս կոնտեքստում, այս ասպեկտով ներկայացվի խնդիրը: Որովհետև, ի վերջո, որքան էլ մեր սրտերին մոտ են պատմական արդարության վերականգնման մասին խոսակցությունները, պետք է հասկանանք, որ աշխարհն այլ լեզվով է խոսում, աշխարհն իրավունքների լեզվով է խոսում և, իհարկե, չմոռանանք նաև՝ այդ իրավունքները պաշտպանելու լեզվով է խոսում»:

 

Այսինքն, աբաջյան գոհարի մարդը ստորադասում է ազգի ինքնորոշման սրբազան իրավունքը մարդու աբստրակտ իրավունքներին: Սա բացարձակ լիբերալ և հակազգային մտածողության արգասիք է, որին լավ են վարժեցրել հայրենի գրանտակերներին ամերիկացիները: Այսինքն, ազգի ինքնորոշումը կարևոր չէ, կարևորն այն է, որ ազգի՝ մարդու իրավունքները պաշտպանվեն, կարևոր չէ, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, թե Հայաստանի, կարևորը Արցախում մարդու իրավունքներն են:

 

Ի՞նչ կհետևի այս ապազգային խայտառակությանը: Որոշ ժամանակ անց սրանք կփորձեն ՀՀ բոլոր ուղեղներում տեղավորել լիբերալ մտքի այս գլուխգործոցը, հետո էլ կասեն, թե՝ ախպեր, դե Ադրբեջանն Արցախի հայերի բոլոր իրավունքները պաշտպանում է, էլ հո Աստծուց կրակ չենք ուզելու, մանավանդ որ անկախ Արցախի իշխանությունները ընտրություններ են կեղծում ու խախտում են արցախցու իրավունքները: Չի բացառվում նաև, որ հայրենի լակոտակրատիայի աջակցությամբ միջազգային հանրությունն էլ այդ հարցը բարձրացնի՝ շեշտելով, որ Ադրբեջանում հայերի մարդու իրավունքներն ավելի լավ կպաշտպանվեն, քանի որ անկախ Արցախում քրեաօրիգարխիան ընտրություններ է կեղծում:

 

Շատ շուտով, եթե այս ռեժիմը դիմանա, մենք այսօրինակ քարոզ կտեսնենք Նոր Հայաստանում: Հետևաբար, Նոր Հայաստանը հնարավորինս շուտ պետք է անցյալի մղձավանջային հուշ դառնա, եթե հայ ժողովուրդն իսկապես ուզում է դեռ գոյատևել:

 

Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 31067


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շնորհավորում են լակոտակրատները

Շնորհավորում են լակոտակրատները

Հուլիսի 5, 2020


Սահմանադրության օրվա կապակցությամբ ի պաշտոնե շնորհավորական ուղերձներ են հղել լակոտակրատները: աբաջյան գոհարի մարդը՝ ՀՀ ԱԺ աշխատո...

SOS. Վտանգված են դատախազների կանայք

SOS. Վտանգված են դատախազների կանայք

Հուլիսի 1, 2020


աբաջյան գոհարի մարդն այսօր դատախազության մասնագիտական տոնի առթիվ ուղերձ է հղել դատախազության աշխատակիցներին: Հավանաբար, այս պլա...

Աֆերիստ Սարգսյան Արմենը

Աֆերիստ Սարգսյան Արմենը

Հունիսի 30, 2020


Հայաստանում նախագահ աշխատող Սարգսյան Արմենն այսօր աբաջյան գոհարի մարդուն՝ Ազգային ժողովի նախագահ միրզոյան արարատին տեղեկացրել է...

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հունիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոնի իսկական հոգեզավակն է, անկախ նրանց հարաբերություններից ու ժողվարչապետի վերաբերմունքից առաջին...

Հոռոմցի գեղացու և աբաջյան գոհարի մարդու նամակագրության կապակցությամբ

Հոռոմցի գեղացու և աբաջյան գոհարի մարդու նամակագրության կապակցությամբ

Հունիսի 15, 2020


Հեղափոխական աբաջյան գոհարի մարդը, որն այսօր Ազգային ժողովի նախագահ է աշխատում, քանզի աբաջյան գոհարի ուշքը ժամանակին գնում էր աս...

Պատմական հանդիպում՝ պուպուլիկ - աբաջյան գոհարի մարդ - Գագիկ Ծառուկյան

Պատմական հանդիպում՝ պուպուլիկ - աբաջյան գոհարի մարդ - Գագիկ Ծառուկյան

Մայիսի 28, 2020


Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզպետ պուպուլիկը կատարյալ ոչնչություն է, չունի որևէ ունակություն ու շնորհք, ունի ընդամենը մի հատ դիպ...

նազարյան լենան չի կարող ապրել 500 հազարով

նազարյան լենան չի կարող ապրել 500 հազարով

Ապրիլի 9, 2020


Նոր Հայաստանի յուրահատուկ հրաշքներից մեկը նազարյան լենան է՝ Transparency International-ի նախկին զինվորուհի, Փաշինայն Նիկոլի հեղ...

աբաջյան գոհարի մարդու ախորժակին կորոնավիրուսը չխփեց

աբաջյան գոհարի մարդու ախորժակին կորոնավիրուսը չխփեց

Ապրիլի 6, 2020


աբաջյան գոհարի մարդը՝ Ազգային ժողովի նախագահ միրզոյան արարատը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շա...

աբաջյան գոհարի մարդն այսօր չի ուռել

աբաջյան գոհարի մարդն այսօր չի ուռել

Մարտի 14, 2020


Հերթը հասավ աբաջյան գոհարի մարդուն: Սա կոչով է հանդես եկել իր ֆեյսբուքյան էջից և գրել. «Սիրելի հայրենակիցներ, հանուն ձեր և ձեր ...

Հայաստանը կդառնա պուպուլիկով կառավարությամբ միակ երկիրն աշխարհում

Հայաստանը կդառնա պուպուլիկով կառավարությամբ միակ երկիրն աշխարհում

Մարտի 14, 2020


Մենք կունենաք կառավարություն, որը եզակի կլինի աշխարհում իր պուպուլիկով, քանզի աշխարհում դեռ ոչ ոքի մտքով չէր անցել կենդանի պուպ...

Բո՞զ է արդյոք նազարյան լենան

Բո՞զ է արդյոք նազարյան լենան

Մարտի 12, 2020


Մի քանի օր առաջ գրել էի, որ Գյումրիում սպանված 43-ամյա առանձնյակը կին չէր, այլ անբարոյական բոզ, և նա բռնության, հատկապես ընտանե...

Կորոնավիրուսն ընդդեմ Փաշինյան Նիկոլի, աբաջյան գոհարի մարդու և այլոց

Կորոնավիրուսն ընդդեմ Փաշինյան Նիկոլի, աբաջյան գոհարի մարդու և այլոց

Փետրվարի 28, 2020


Կորոնավիրուսը Հայաստան դեռ չի հասել, եթե հավատանք թորոսյան արսենին, որին հավատալ չի կարելի: Բայց, այնուամենայնիվ, կորոնավիրուսի...

ավինյան տիկո` վարչապետ հայոց

ավինյան տիկո` վարչապետ հայոց

Հունվարի 15, 2020


«Հրապարակ» թերթը գրում է, որ ամերիկյան դեսպանը տագնապած է Փաշինյան Նիկոլի ռեյտինգի անկմամբ և վախենում է, որ անկանխատեսելի զարգա...

աբաջյան գոհարի մարդը խորհում է Թովմասյանի և Վանեցյանի մասին

աբաջյան գոհարի մարդը խորհում է Թովմասյանի և Վանեցյանի մասին

Հունվարի 13, 2020


աբաջյան գոհարի մարդն օրենքի մարդ է, օրինականությունը նրա համար վեր է ամեն ինչից: «Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատա...

Յոնջի մահացու վտանգի մասին աբաջյան գոհարի ընտանիքում չգիտեն

Յոնջի մահացու վտանգի մասին աբաջյան գոհարի ընտանիքում չգիտեն

Դեկտեմբերի 24, 2019


Հայաստանի ամենառոմանտիկ զույգը` աբաջյան գոհարն ու նրա մարդը, լավ Նոր տարի կանցկացնեն: Հանուն կնոջ աբաջյան գոհարի մարդն ինքն իրե...

Խոսում է միրզոյանը, հաշվում է Աշոտյանը

Խոսում է միրզոյանը, հաշվում է Աշոտյանը

Հոկտեմբերի 25, 2019


Արմեն Աշոտյանը դարձյալ տարվել է թվաբանությամբ ու հաշվել է աբաջյան գոհարի մարդու ճառերի մեջ «Արցախ» բառի արտաբերումը: Պարզվել է,...

Հեղափոխության ռոմանտիկան աբաջյան գոհարի և նրա մարդու կյանքում

Հեղափոխության ռոմանտիկան աբաջյան գոհարի և նրա մարդու կյանքում

Հոկտեմբերի 14, 2019


Ամերիկացիների կազմակերպած հեղափոխությունը շատ բան փոխեց Հայաստանում: Միանգամից երջանկացան գրանտակերները, ահաբեկիչները, պեդերաստ...

Ինչո՞ւ Աշոտյանը չի գիտակցում միրզոյան արարատիւ գործերի մեծությունը

Ինչո՞ւ Աշոտյանը չի գիտակցում միրզոյան արարատիւ գործերի մեծությունը

Սեպտեմբերի 24, 2019


Չսիրեց Արմեն Աշոտյանն աբաջյան գոհարի մարդուն: Ամեն անգամ, երբ այդ տղան անկեղծ և անշահախնդիր կատարում է իր պարտականությունները՝ ...

Ինչո՞ւ է լռում Հրայր Թովմասյանը

Ինչո՞ւ է լռում Հրայր Թովմասյանը

Սեպտեմբերի 19, 2019


Արդեն որերորդն օրն է, ինչ լակոտակրատիան ոտնահարում է երկրում սահմանադրությունը, Սահմանադրական դատարանն ու սահմանադրական կարգը: ...

Հանրության անունից մտահոգված է աբաջյան գոհարի մարդը

Հանրության անունից մտահոգված է աբաջյան գոհարի մարդը

Սեպտեմբերի 16, 2019


Բնականաբար, եթե չլինեին հանրության մտահոգությունները, աբաջյան գոհարի մարդը և անձամբ Փաշինյան Նիկոլը երբեք ուշադրություն չէին դա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ