Ազգային խայտառակություն

Փաշինյանը հաշվեհարդար է սկսել «ժողովրդի» սրտով չգնացող դատավորների դեմ

Հուլիսի 29, 2019
Փաշինյանը հաշվեհարդար է սկսել «ժողովրդի» սրտով չգնացող դատավորների դեմ

Արտյոմ Խաչատրյան


Փաշինյան Նիկոլի դեմոկրատականությունը, «լիբերալությունը», ազնվությունը, ճշմարտացիությունն ու արդարությունն այլևս տեղ չեն գտնում Երկրագնդի վրա և տեղափոխվել են տիեզերք: Ժողովրդի վարչապետի այս հատկություններն էլ մեզ չեն զարմացնում՝ զարմանում են արդեն միայն խաշած հավերը: Այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը, որտեղ մեծամասնությունն արդեն Փաշինյան Նիկոլինն է, ժամանակավորապես կասեցրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները՝ այն դատավորի, որը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեց և գործն ուղարկեց Սահմանադրական դատարան: Իսկ ավելի վաղ Գրիգորյանի աշխատասենյակում Փաշինյան Նիկոլը խուզարկություն էր կազմակերպել. հիշեցնենք, որ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանություն։ Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչև դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը, ինչն, ըստ նրա, ապօրինություն է:


Դե, իսկ Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման մասին մեզ և ՀՀ հպարտ քաղաքացիներին ավետեց ԲԴԽ նոր անդամ, Փաշինյան Նիկոլի սրտի իրավաբան և Տեր-Պետրոսյան Լևոնի խնամի բեքմեզյան գրիգորը (սրա քույրն ամուսնացած է Տեր-Պետրոսյանի քրոջ վաստակի հետ): Ո՞վ է բեքմեզյան գրիգորը, ժողովրդի վարչապետի սրտի իրավաբանը, բացի Տեր-Պետրոսյան Լևոնի խնամի լինելուց: Նա պրոֆեսիոնալ գրանտակեր է, Սորոս Ջորջի վաստակ (Սորոսի հաշվին սովորել է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարանում): Սովորել է նաև այլ արևմտյան կենտրոններում (Ամերիկայի Բերքլիում, Հոլանդիայի Ութրեխտում), իր արևին դարձել է գիտնական և դասավանդել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Սորոսի այս յուրահատուկ վաստակի իրավաբանական գիտելիքների, օրենքի և սահմանադրականության պատկերացումների մասին հիանալի վկայում է սրա պատասխանը Փաշինյան Նիկոլի՝ դատարանների շրջափակման հրահանգի մասին: Անտեղյակներին ասենք, որ սա, բնականաբար, օրենքի տառի որևէ խախտում չտեսավ այդ աննախադեպ ակցիայի մեջ: Եվ, բնականաբար, ժխտում է ԲԴԽ անդամ դառնալու կապը Տեր-Պետրոսյան Լևոնի հետ, դա էլ քիչ է՝ նախրին հավաստիացնում է, որ եթե Տեր-Պետրոսյան Լևոնն անգամ 12 առաքյալների ձեռքն էլ բռնած գա, իր գործունեությանը չի կարողանա միջամտել և չի էլ փորձի գալ ու միջամտել, քանզի ինքը՝ բեքմեզյան գրիգորը՝ մի այլ կարգի տղա է…


Դե, իսկ ՀՀ ոչ հպարտ քաղաքացիներին դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստացի հեռացումն ու հետապնդումը շատ բան կասի ու կհասկացնի: Նրանք Փաշինյան Նիկոլին սպասարկող լրատվամիջոցների մեկնաբանությունների կարիքը չունեն, նրանք ամեն ինչ տեսնում են, տեսնում են այն, ինչ կա իրականությունում, այն է՝ Փաշինյան Նիկոլը սկսել է գործել միայն ու բացառապես բարոյական և իրավական նորմերի շրջանակներից դուրս, դատական համակարգը նա դարձնում է իր անձնական հաշիվների մաքրման և քաղաքական նպատակների իրականացման գործիք: Այս երկրում ճիշտ ու սխալ միակ որոշողն ամերիկյան դեսպանն է, որը, եթե հրապարակավ էլ չհիանա ժողովրդի վարչապետի այս քայլով, պարզապես կլռի, զերծ կմնա այս անգամ մեկնաբանություններից:


Հետգրություն 1


Օհանյան Պարգև կար, դատավոր, Քոչարյանի ժամանակ զրկվեց դատավորի պաշտոնից և դարձավ ընդդիմադիր մամուլի աստղ: Ըստ այն ժամանակվա լուրերի՝ Օհանյանի պաշտոնանկության պատճառը «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատերերի արդարացումն էր, ինչը, ըստ լուրերի, Քոչարյանի սրտով չէր: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ, եթե դա իրոք այդպես է եղել, այդ ընկերության սեփականատերերի քրեական հետապնդումը քաղաքական չէր, այսինքն՝ Քոչարյանը դատարանին քաղաքական հրահանգ չէր իջեցրել, այնտեղ կոնֆլիկտի էությունը մաքսային ծառայության և գործարարների շահերի բախման մեջ էր, որտեղ երկրորդ նախագահը սատարեց պետական ծառայությանը: Իսկ այսօրվա խայտառակությունը լրիվ այլ օպերայից է, սա զուտ քաղաքական հաշվեհարդար է իսկական անկախ դատավորի նկատմամբ, այն դեպքում, երբ ժողովրդի վարչապետը երազում է երկիրը հեղեղել «անկախ» դատավորներով: Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչպիսին կլինեն Փաշինյան Նիկոլի սրտի դատավորները…

 

Հետգրություն 2


Նյութն արդեն պատրաստ էր տեղադրման, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյան Նիկոլը չի բավարարվել Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմամբ՝ դատավորն այժմ մեղադրյալ է: Դատախազությունը ԲԴԽ-է ներկայացրել միջնորդություն՝ երեք դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին։ Դե, Փաշինյան Նիկոլի ԲԴԽ-ն էլ համաձայնություն տվել է, ավելի ստույգ՝ երկու դրվագով համամիտ է գտնվել դատախազության հետ, երրորդով՝ մերժել: Ինչպիսի անկախ Բարձրագույն դատական խորհուրդ…






Դիտումների քանակ 37251


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հետապնդվում է դատավոր Գրիգորյանը

Հետապնդվում է դատավոր Գրիգորյանը

Հուլիսի 17, 2019


Փաշինյան Նիկոլը հերթական անգամ ապացուցեց, որ չի սիրում իր կամքին հակառակվող անձանց, իսկ քանի որ հայերի արդեն ճնշող մեծամասնությ...

Փաշինյան Նիկոլի դատարաններն ուրիշ են

Փաշինյան Նիկոլի դատարաններն ուրիշ են

Հուլիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր ևս մեկ հաղթանակ արձանագրեց՝ դատավորուհի Աիդա Դավթյանը հասկացավ, որ վանեցյան արթուրի խոսքեր...

Թավշյա նախիրը դատավորին գցել է գետնին

Թավշյա նախիրը դատավորին գցել է գետնին

Մայիսի 20, 2019


Փաշինյան Նիկոլի նախիրն այսօր առավոտյան գործի լծվեց՝ դատարանների մուտքերի ու ելքերի փակման հեղափոխական գործում: Եվ կա արդեն միջա...

Փաշինյան Նիկոլի աշխատողներն անարգում են դատարանը

Փաշինյան Նիկոլի աշխատողներն անարգում են դատարանը

Մայիսի 18, 2019


Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ա...

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Մայիսի 7, 2019


Դատավորները կրակն են ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Քոչարյանի և մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալների գործը պատահական սկզբո...

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Ապրիլի 10, 2019


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղ...

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Մարտի 19, 2019


Պետությունը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ իրավունքը պոզիտիվ է, այսինքն՝ գործում է միանման բոլոր դեպքերում...

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Մարտի 18, 2019


Գաղտնիքը Փաշինյան Նիկոլի՝ դատավորներին խելքները գլուխները հավաքել պարտադրելու մեջ է, հավանաբար, դա նա անում է դատավորների քամակ...

Դատավորը թորոսյան արսենին չհարգեց

Դատավորը թորոսյան արսենին չհարգեց

Մարտի 11, 2019


Ինչպես հայտնի է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը չսիրեց Փաշինյան Նիկոլի թորոսյան արսենին: Այդ չսիրելը ...

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Փետրվարի 27, 2019


Հայաստանի դատական համակարգը, շնորհիվ երկրորդ ու երրորդ նախագահների, ունի սեփական Զոյա Կոսմոդեմյանսկայաներ: Դրանցից մեկը Մարինե ...

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Փետրվարի 26, 2019


Հին Հայաստանից Փաշինյան Նիկոլը մի խայտառակություն ժառանգեց` Վազգեն Ռշտունի անվամբ: Միայն այն հանգամանքը, որ սա կոստանյան գևորիկ...

Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Փետրվարի 18, 2019


Մեր երկրում իրավապաշտպան լինելը կախված է բացառապես արևմտյան դրամաշնորհներից: Եթե չլինի դրամաշնորհ, Հայաստանում իրավապաշտպան չի ...

Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորած կողքի մեռելներին

Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորած կողքի մեռելներին

Փետրվարի 9, 2019


Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը, որն այժմ իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, հարցազրույցում անդրադարձել երկրի դատա...

Դատական համակարգը դառնում է կրկես

Դատական համակարգը դառնում է կրկես

Փետրվարի 7, 2019


ՀՀ անկախ դատական համակարգն այսօր գրանցեց խայտառակության ևս մեկ ռեկորդ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Փաշին...

Երբ դատարանն ունի բեմական տաղանդ…

Երբ դատարանն ունի բեմական տաղանդ…

Դեկտեմբերի 14, 2018


Պարզվում է` Փաշինյան Նիկոլից բացարձակ անկախ դատարանը նաև արտիստիզմով է օժտված և լուրջ թատերական ունակություններ է դրսևորում: Այ...

Դատավոր Պոպոյանն էս ամառ յոնջա չի ուտի

Դատավոր Պոպոյանն էս ամառ յոնջա չի ուտի

Դեկտեմբերի 13, 2018


Պաշտոնական տեղեկություններ կան, որ Նոր Հայաստանում ահեղ պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ, իբր Փաշինյան Նիկոլն ուժ ու ջանք չի խ...

Դատավորներին փողոցում են կարգելու

Դատավորներին փողոցում են կարգելու

Նոյեմբերի 21, 2018


Հերթը հասավ դատարաններին: Չնայծ, որ Փաշինյան Նիկոլը բազմիցս հայտարարել է, որ չի խառնվում դատարանների գործերին, փաստերն այլ բան ...

Քոչարյանը խաղում է Փաշինյանի նյարդերի հետ

Քոչարյանը խաղում է Փաշինյանի նյարդերի հետ

Սեպտեմբերի 25, 2018


Փաշինյան Նիկոլի անկախ դատական համակարգին նոր փորձություն է սպասվում. Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ժողովրդի վարչապետին: Նախկին ն...

Դատարանը գնահատեց Հայկ Սաշիկի Սարգսյանի իրավական-շուկայական արժեքը

Դատարանը գնահատեց Հայկ Սաշիկի Սարգսյանի իրավական-շուկայական արժեքը

Սեպտեմբերի 10, 2018


Փաշինյան Նիկոլից անկախ դատարանի դատավոր Աննա Դանիելյանն այսօր 50 միլիոն գրավի դիմաց ազատ արձակեց Հայկ Սարգսյանին` նախագահ Սարգս...

Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա

Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա

Ապրիլի 6, 2018


Ուրեմն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Իշխան Բարսեղյան անվամբ դատավոր կար: Օրերից մի օր սրան...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ