Միջազգային խայտառակություն

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019
Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցների մեջ շատ եկվորներ կային։ Երբ «հանուն դեմոկրատիայի համար պայքարում» Մոսկվայում հայտնվեցին հյուրեր Ուկրաինայից, արդեն չի զարմացնում Կիևի Forbes ամսագրի նախկին խմբագրի՝ «Ռուսաստանում դեմոկրատիային աջակցելու համար պատրաստել զորքերը» կոչը։ Ուրիշ ովքե՞ր էին հետաքրքրությամբ հետևում Մոսկվայում ընդդիմության ակցիային։

 

Մոսկվայի կենտրոնում նախօրեին անկարգությունների կալանված մասնակիցների կեսից ավելին մոսկվացիներ չէին, թեև չարտոնված ակցիաները, թվում էր, նվիրված էին զուտ մայրաքաղաքային իրադարձության՝ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին։

 

Ընդվզողները փակել էին Սադովոյե կոլցոն և Մեծ Դմիտրովկան, ասֆալտի կտորներ էին գցում ոստիկանության աշխատակիցների վրա և գազ փչում, ինչի հետևանքով տուժել է Ռոսգվարդիայի ութ աշխատակից։ Կիրակի օրը մոսկովյան ոստիկանությունը հրապարակել է տվյալներ, որոնցից հետևում է. հանրային կարգը խախտող 1074 կալանվածից ավելի քան 600 իրավախախտներ մայրաքաղաքի բնակիչներ չեն։

 

«Զարմանալի ոչինչ չկա, դա նավալնիական ակտիվի հավաք էր ամբողջ Ռուսաստանից,- նշել է քաղաքագետ Պավել Դանիլինը։- Մարդիկ ցույց են տալիս իրենց շրջանային օղակների ուժը։ Հարցեր չկան. Նավալնու և նրա խմբերի «Պայքար կոռուպցիայի դեմ» հիմնադրամի կազմակերպումը վատ չէր։ Միայն գավառներից նման ամբոխ բերելը, նախ, փող արժե։ Երկրորդ՝ պետք է, որպեսզի այդ ամբոխը գործի դնեին սադրիչների ամբողջ խմբեր, ռեալ ակտիվ, որը պատրաստ է բախվել ոստիկանության հետ»։ «Սա կազմակերպություն է, որը ցույց տվեց, որ կարող է Մոսկվայում անկարգություններ սարքել, և բավական լուրջ, ինքնաբուխ, ատանց առիթի։ Չէ՞ որ այդ ոչմոսկվացիների համար Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունները հավանաբար լուրջ հիմք չեն։ Թեման իրականում շատ լուրջ է»,- կարծում է փորձագետը։

 

Ընդդիմության՝ Մոսկվայի նախորդ անօրինական ակցիային, որը տեղի ունեցավ հուլիսի կեսին, մասնակցում էին այլ քաղաքների բնակիչներ և անգամ Ուկրաինայից եկածներ։ Ռուս լրագրող, հեռուստա- և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովն այն ժամանակ ասաց, որ Ուկրաինայում այլ երկրի քաղաքացուն, որը մասնակցում է չարտոնված ակցիային, արդեն արտահանձնած կլինեին, մտցրած կլինեին «Խաղաղարար» չարաբաստիկ կայքում և նրա դեմ քրեական գործ հարուցած կլինեին։

 

Այս անգամ անկարգություններ հրահրողներն ու մասնակիցները անսպասելի աջակցություն ստացան Կիևից։ Մաքսիմ Կուխարը, որը ոչ վաղ անցյալում ուկրաինական Forbes-ի նախկին շեֆ խմբագիրն էր, ՈւԶՈւ 95-րդ բրիգադի պաշտոնաթող մարտիկ (որն առանձնապես աչքի չի ընկել Դեբալցևոյի մոտ) կոչ էր անում «շտապ զորքերը պատրաստել Ռուսաստանում դեմոկրատիային աջակցելու համար»։ Պաշտոնաթող Կուխարը առաջին անգամ չէ, որ անրջում է Ռուսաստան «ներխուժելու» մասին, բայց այս անգամ երևակայությունը գնաց հակառակ ուղղությամբ։ «Սահմանի մոտ պետք է շտապ բարձրացնել մի քանի լավագույն բրիգադներ և սկսել սովորեցնել նրանց ՌԴ օրենքները, որպեսզի կարողանան գլուխ հանել հասարակական կարգի պահպանումից այն շրջաններում, որոնց մասին կխնդրի ՌԴ ժողովրդական վստահության կառավարությունը»,- տեղեկացնում էր Կուխարը Facebook-ի էջում։ Հետաքրքիր է, որ «ստրատեգը» գրում է բացառապես ռուսերեն։ Ըստ երևույթին, որպեսզի հասկանալի լինի «ժողովրդական վստահության կառավարությանը»։

 

«Կարծում եմ, ոչ մի հատուկ բան դրանում չկա։ Սպասվում է եղանակի լուրջ փոփոխություն և՛ Մոսկվայում, և՛ Կիևում՝ շոգին կփոխարինեն ցրտերը։ Ըստ երևույթին, անկայուն ուղեղների վրա սա ահա այսպես է ազդում։ Չմոտիվացված ագրեսիա և հիպերտրոֆացված ռազմատենչություն է առաջացնում։ Ի դեպ, ես դոկտոր չեմ»,- սարկազմով նկատել է պատմաբան և լրագրող, ուկրաինացի քաղէմիգրանտ Վլադիմիր Սկաչկոն։ «Իրականում, Ռուսաստանին ուկրաինական զորքերով սպառնալ կարող է գուցե նա, ով շատ է ցանկանում վերջ տալ այդ Ուկրաինային։ Ինչպես ասում են, ավելի լավ է սարսափելի վերջը, քան սարսափն առանց վերջի»,- ասել է Սկաչկոն։ Նրա կարծիքով՝ այդ ռազմատենչ կոչերը հիշեցնում են հին կատակը. «Եկեք պատերազմ հայտարարենք Լյուքսեմբուրգին, անմիջապես էլ գերի հանձնվենք, ու կապրենք»։ «Բայց Ռուսաստանը հո Լյուքսեմբուրգը չէ, ինքներդ եք հասկանում։ ՆԱՏՕ-ն է վախենում սպառնալ Ռուսաստանին, իսկ այստեղ ինչ-որ կիևյան նացիոնալիստներ են,- ծիծաղում է ВЗГЛЯД-ի զրուցակիցը։- Այնպես որ՝ այստեղ կամ գժություն է, կամ զառանցանք, բայց արդեն քաղաքական»։

 

Ի դեպ, գուցե տեղի է ունեցել լիբերալ ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվական հոսքի չափաբաժնի սուր գերազանցում։ «Այդ մարդը՝ Կուխարը, հավանաբար նախօրեին նայել է «Дождь» հեռուստաալիքը, որտեղ նրան ցույց են տվել. ահա այն՝ հեղափոխությունը Մոսկվայում։ Նույն մարդիկ, որոնք երեկ նայել են մեկ այլ հեռուստաալիք եւ ընդհանրապես չեն տեսել նման բան, հազիվ թե մտածեն այն մասին, թե Ռուսաստանում առհասարակ պետք է աջակցել ինչ-որ «դեմոկրատիայի»,- ասում է բլոգեր և լրագրող Մաքսիմ Կոնոնենկոն։ «Ցանկացած պետություն ցանկանում է արտահանել իր կենսական մոդելը մերձակա երկրներ։ Դա բնական գործընթաց է։ Բայց ադեկվատ մարդիկ գնահատում են՝ կարելի՞ է դա անել, թե՞ ոչ, և եթե հնարավորություն չկա, ուրեմն չեն անում»,- ավելացրել է Կոնոնենկոն։ Դա վկայում է նեղ ընկալման մասին, և աշխարհի պատկերն օբյեկտիվորեն ընկալելու անկարողության մասին, կարծում է զրուցակիցը։ «Նման նեղությունը բնորոշ է մարդկանց բավական լայն շրջանակին։ Սա է, ըստ էության, նման մարդկանց դժբախտությունը. նրանք կարծում են, որ իրենք «այստեղ իշխանություն են», իսկ իրականում նման բան չկա»,- նշել է Կոնոնենկոն։

 

Ըստ երևույթին, կիևցի «հայրենասերների» և մոսկովյան փողոցային «դեմոկրատների» միջև տեղի է ունենում գաղափարների փոխադարձ հարստացում։ «Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա իզուր չէ, որ առաջին հանրահավաքում, որը համաձայնեցված էր, հնչեցին խոսքեր այսպիսի ոգով. «Եկեք աղոթենք ուկրաինացիների և վրացիների համար, որոնք «պայքարում են Ռուսաստանի դեմ իրենց ազատության համար»,- հիշեցրել է Դանիլինը։ Նրա կարծիքով՝ «դրսևորվեց բացահայտ հակառուսական շարժում, որը գոհունակությամբ այստեղ և՛ հեղաշրջում կկազմակերպեր, և՛ հեղափոխություն, և՛ արյունալի սպանդ, բայց բարեբախտաբար չի կարող»։ «Միակ բանը, որ կարող են անել, իրավիճակն այդ կերպ ապակայունացնելն է»,- ավելացրել է Դանիլինը։ Ավելի լուրջ է այն, որ ընդվզողներին աջակցել են ոչ միայն ուկրաինացի էքսցենտրիկները, այլև միանգամայն գործունակ եվրոպացի դիվանագետները։ «Արևմուտքը իրականում նույնպես կօգտագործի այս թեման. ամեն կողմ հաշվի մեջ է։ Եվ նրանք արդեն դա օգտագործում են,- ընդգծել է Դանիլինը։- Իզուր չէ, որ գերմանացի դիվանագետներն արդեն սկսել են աղմուկ բարձրացնել, մտածելով, թե, իբր, ճիշտ, թե սխալ են անցկացվում մեզ մոտ ընտրությունները։ Ինչին, հիշեցնում եմ, մեր ԱԳՆ-ն նրանց պարզաբանել է. զբաղվեք ձեր գործերով, այլ ոչ թե Վիեննայի կոնվենցիայի բացահայտ խախտումներով։ Դուք անապացույց պնդում եք, թե իբր Ռուսաստանը միջամտել է ձեր ընտրություններին, իսկ ինքներդ լկտիաբար, անտաշորեն բացահայտ միջամտում եք Ռուսաստանի ընտրություններին։ Որտե՞ղ է ձեր խիղճը, գերմանացի դիվանագետներ։ Թե՞ արդեն այնքան էլ դիվանագետ չեք»։

 

Դանիլինի կարծիքով՝ այդ ակցիաների նպատակը ռուսական շարքային քաղաքացին չէ, որը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների հետ առանձնապես գործ չունի։ Փորձագետը կարծում է, որ անկարգությունների գլխավոր հասցեատերը Արևմուտքն էր։ «Ոչ Ուկրաինան, դա կողմնակի նպատակն էր։ Իսկ գլխավոր շահառուն արևմտյան մաս-մեդիաներն էին»,- նշել է Դանիլինը։ «Ոստիկանների կողմից հանրահավաքի ցրման, զանգվածային կալանումների տեսանյութերն ու լուսանկարները, այդ ամենը հիմք են տալիս դեմոնացնելու Ռուսաստանն իր արևմտյան շարքային քաղաքացիների շարքում։ Հենց դրա համար էլ արվել է այս ամենը»,- ընդգծել է քաղաքագետը։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 42448


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Նույն թեմայով

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Մարտի 9, 2020


Ռազմավարական դաշնակից երկու երկրներում ապրիլին նշանակված են սահմանադրական հանրաքվեներ։ Փոփոխությունների բովանդակության վերլուծո...

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Մարտի 6, 2020


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բաբայան Սյամոյին ու Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելվել է մուտքը Ռուսաստանի Դաշնու...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Եթե հանրահավաքներում խախտումներին չարձագանքվի, բանը կհասնի Ստամբուլյան կոնվենցիային և միասեռական ամուսնություններին

Եթե հանրահավաքներում խախտումներին չարձագանքվի, բանը կհասնի Ստամբուլյան կոնվենցիային և միասեռական ամուսնություններին

Մարտի 3, 2020


Երեկ TV 5-ի եթերում ցուցադրվեց Ռոման Բաբայանի ֆիլմը։ Սա հայտնի մոսկվացի լրագրողի արդեն երկրորդ աշխատանքն է՝ նվիրված Փաշինյան Նի...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Փետրվարի 10, 2020


Ուղիղ 30 տարի առաջ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլի հետ բանակցություններում ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչ...

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Փետրվարի 8, 2020


Ուկրաինայում այդպես էլ չհասկացան, որ յուրաքանչյուր մեկ միլիոն բանդերականի համար կգտնվի մեկ ընկեր Ստալին։ Եվ նրանք կհասնեն նրա գ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Նոյեմբերի 26, 2019


Ռեժիսոր և ահաբեկիչ Օլեգ Սենցովը, որը Ռուսաստանում 20 տարով դատապարտվել էր Ղրիմում ահաբեկչություն նախապատրաստելու համար և վերջեր...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հոկտեմբերի 24, 2019


Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ելենա Բոնդարենկոն Վլադիմիր Սոլովյովի «Երեկո» հաղորդման ժամանակ այսօր հայտարարեց, ...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019


2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստ...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Հոկտեմբերի 1, 2019


Ժողովրդի վարչապետն այսօր ևս մեկ մայմունություն արեց: Չգիտես ինչպես նախագահականում հայտնվեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ...

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Սեպտեմբերի 24, 2019


Հայրենի լակոտակրատիան պատրաստվում է ընդունել Վլադիմիր Պուտինին: Ընդ որում, երկու ճակատով են պատրաստվում՝ պաշտոնական և ոչ պաշտոն...

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Սեպտեմբերի 14, 2019


Ժողովրդական վարչապետն իր արտաքին քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը միջազգային ասպարեզում և հեռացնի ...

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Սեպտեմբերի 9, 2019


Չսիրեցին հայրենի գրանտակերներն ու պեդերաստները Վլադիմիր Պուտինին: Մեկն ուզում էր Պուտինին խաբեությամբ մտցնել Քոչարյանի խուց և դ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը