Ազգային խայտառակություն

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019
Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Տեղեկանք. Գեորգի Վլադիմիրովիչ Պրյախին (1947թ.), Պետհեռուստառադիոյի նախագահի նախկին տեղակալ, ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչի նախկին տեղակալ, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի նախկին օգնական։ 1991-ից մինչ օրս՝ «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչության տնօրեն։

 

Գեորգի Պրյախինը փորձառու քաղաքական գործիչ է։ Կյանքում շատ բան է տեսել, Գորբաչովի հետ մասնակցել է պատմական նշանակության շատ հանդիպումների, նրա աչքերի առջև Գորբաչովը միավորել է Գերմանիան և քանդել ուրիշ շատ բաներ։ Ավելին, նրա բախտը կյանքում նույնպես բերել է, ինչպես աբաջյան գոհարի մարդունը. երբեմն անձամբ առաջին բորտով ինքն է թռել գորբաչովյան կամ այլ գործերով, մի խոսքով՝ վայելել է իշխանության բոլոր հմայքները, ինչպեսև աբաջյան գոհարի մարդը, միայն թե առաջին բորտով թռչել նրան հաջողվել է ընդամենը մեկ անգամ, ինչն էլ վերածվել է սկանդալի, իսկ ահա Գորբաչովի ժամանակներում Պրյախինի թռիչքները նախագահական Իլ-62-ով սկանդալների չեն հանգեցրել։


Պրյախինի հետ լավ անձնական հարաբերություններ ունեմ, 2014-ին նրա հրատարակչությունում լույս տեսավ իմ «Լիբերալ ողբերգություն սոնատային ալեգրո ձևով» վեպը, 2017-ին հրավիրվեցի Մոսկվա նրա 70-ամյա հոբելյանին։ Հիմա՝ ըստ էության։
Մի անգամ, արդեն Փաշինյան Նիկոլի հեղափոխությունից հետո, Գեորգի Պրյախինն իր աշխատասենյակում ինձ խելացի բան ասաց, որը լիովին հասկացա հետագայում։ Նա տառացիորեն ասաց հետևյալը. «Եթե Պուտինը երկու օր այնպես աշխատի, ինչպես ձեր Սերժը, երրորդ օրը Նավալնին իշխանությունը կվերցնի»։


Այս խոսակցությունից մի քանի ամիս առաջ ընդդիմադիր, գրանտակեր ու ամերիկյան վարձկան Ալեքսեյ Նավալնին Մոսկվայում կազմակերպեց չարտոնված միտինգ՝ 1700 մարդու մասնակցությամբ։ Ընդ որում՝ մոսկովյան իշխանությունները չարգելեցին հանրահավաքը, պարզապես Նավալնուն առաջարկեցին դրա անցկացման այլ վայր, բայց լիբերալ գործիչը հրաժարվեց և իր նախրին քշեց արգելված տեղը։ Մի խոսքով՝ ձերբակալվեց 1500 մարդ, մնացած 200-ը փրկվեց փախուստով։ Եվ ահա երեկ ողբերգական լուրեր են ստացվել Մոսկվայից. Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորների չգրանցված թեկնածուների (անվավեր ստորագրությունների թվի գերազանցման պատճառով) մի խումբ կազմակերպել է չարտոնված միտինգ չթույլատրված տեղում՝ Մոսկվայի կառավարության շենքի մոտ, Տվերսկայա փողոցում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախապես զգուշացրել էր, որ անկարգություններ կազմակերպելու փորձը ոչ մի լավ բանի չի հանգեցնի և կարգուկանոնը քաղաքում կապահովվի օրենքին համապատասխան։ Ակցիայի անօրինականության և դրա կազմակերպման պատասխանատվության, դրա կոչերի և մասնակցության մասին զգուշացրել էին նաև դատախազությունն ու ոստիկանությունը։ Բայց ամերիկացիներից սնվող լիբերալներին ոչինչ չկանգնեցրեց. կալանվեց 1074 մարդ, որոնց կեսը՝ շրջաններից բերված նախիր։ Կալանված տուժողների մեջ էր նաև հայտնի երգիծաբան ու ռուսատյաց Վիկտոր Շենդերովիչը։ Տուժել է Ռոսգվարդիայի երկու զինծառայող, կարծում եմ՝ լիբերալ նախրի մեջ «նսեմացածների ու վիրավորվածների» թիվն անհամեմատ ավելի մեծ է։


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տա, եթե ինչ-որ արտոնություն տա, ուրեմն 1500 մարդը երեկոյան կվերածվի 10.000-ի (ամերիկյան դեսպանը կհոգա, որ նախիր բերվի Մոսկվայի հարևան մարզերից), իսկ առավոտյան կողմ Մոսկվայի կենտրոնն արդեն կկաթվածահարվի հարյուր հազարանոց ամբոխով։ Իսկ հետո արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի բան է։ Դրա համար էլ Վլադիմիր Պուտինը երբեք թույլ չի տալիս, որ տեղի ունենա չարտոնված հանրահավաք առանց մայրաքաղաքի իշխանությունների համաձայնության, առանց դրա անցկացման տեղի հստակ սահմանման։


Ի՞նչը խանգարեց 2018թ. ապրիլին ՀՀ գործող նախագահ Սարգսյանին մի քանի տարով փակել ընդդիմադիր պատգամավոր Փաշինյան Նիկոլին Հանրային ռադիոյի զավթման օրը, երբ նրա հետ ամերիկամետ ռուսատյաց նախիրը 40 գլխից ավելին չէր։ Կարծում եմ՝ ինքնավստահությունը, վստահությունն այն բանում, որ սա էլ կանցնի, և որ ամենագլխավորն է՝ անհարմարության զգացումն ամերիկյան դեսպանի առջև, որն այդ նույն օրը վայնասուն կբարձրացներ ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության, ուժի կիրառման անթույլատրելիության և այլնի մասին։


Իհարկե, Փաշինյան Նիկոլը վաղը կհեռանա, ընդ որում՝ այնպես, ինչպես եկել է իշխանության՝ փողոցի միջոցով։ Բայց տա Աստված, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը, նախ, ձայնի ու կարծիքի իրավունքից զրկի ամերիկյան դեսպանին ու փակի ամերիկյան և արևմտյան բոլոր դոնոր կազմակերպությունները, ներառյալ USAID-ը; երկրորդ՝ ձեռնամուխ լինի օրենքի միանման ու միակերպ կիրառմանը՝ անկախ այն բանից, թե ում սիրեցյալներն են միտինգ անում։ Գուցե այդ ժամանակ Հայաստանը կանգնի նորմալ, սուվերեն, իրեն հարգող, գրանտատուներից ու գրանտակերներից ազատ պետության կայացման ճանապարհին։ Իսկ դա նշանակում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի տիպի այլանդակությունների մասին այստեղ սկզբունքորեն խոսք չի կարող լինել։ Այս է ամենը...


(լուսանկարում ձախից երկրորդը Գեորգի Պրյախինն է)


Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 48704


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Նույն թեմայով

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Ապրիլի 8, 2020


Մի քանի օր առաջ գրանտակեր սաքունց արթուրն անհագստացել էր ռուսական ռազմաբազայից բխող վտանգից և հարցազրույց էր տվել այդ կապակցութ...

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Մարտի 9, 2020


Ռազմավարական դաշնակից երկու երկրներում ապրիլին նշանակված են սահմանադրական հանրաքվեներ։ Փոփոխությունների բովանդակության վերլուծո...

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Մարտի 6, 2020


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բաբայան Սյամոյին ու Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելվել է մուտքը Ռուսաստանի Դաշնու...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Եթե հանրահավաքներում խախտումներին չարձագանքվի, բանը կհասնի Ստամբուլյան կոնվենցիային և միասեռական ամուսնություններին

Եթե հանրահավաքներում խախտումներին չարձագանքվի, բանը կհասնի Ստամբուլյան կոնվենցիային և միասեռական ամուսնություններին

Մարտի 3, 2020


Երեկ TV 5-ի եթերում ցուցադրվեց Ռոման Բաբայանի ֆիլմը։ Սա հայտնի մոսկվացի լրագրողի արդեն երկրորդ աշխատանքն է՝ նվիրված Փաշինյան Նի...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Փետրվարի 10, 2020


Ուղիղ 30 տարի առաջ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլի հետ բանակցություններում ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019


2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստ...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Հոկտեմբերի 1, 2019


Ժողովրդի վարչապետն այսօր ևս մեկ մայմունություն արեց: Չգիտես ինչպես նախագահականում հայտնվեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ...

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Սեպտեմբերի 24, 2019


Հայրենի լակոտակրատիան պատրաստվում է ընդունել Վլադիմիր Պուտինին: Ընդ որում, երկու ճակատով են պատրաստվում՝ պաշտոնական և ոչ պաշտոն...

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Սեպտեմբերի 14, 2019


Ժողովրդական վարչապետն իր արտաքին քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը միջազգային ասպարեզում և հեռացնի ...

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Սեպտեմբերի 9, 2019


Չսիրեցին հայրենի գրանտակերներն ու պեդերաստները Վլադիմիր Պուտինին: Մեկն ուզում էր Պուտինին խաբեությամբ մտցնել Քոչարյանի խուց և դ...

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Սեպտեմբերի 3, 2019


Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի շուրջ Հայաստանում անառողջ կրքեր են բորբոքվում: Հատկապես այլ տարածված լուրից հետո, թե, իբր, Պուտի...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը