Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019
Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Արտաշես Գեղամյան

 

Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փորձերի ողջ ապարդյունությունը (բարեբախտաբար, Հայաստանում (ՀՀ) մնացել են նաև այդպիսիները)՝ խելքի բերել իրականության զգացողությունը լիովին կորցրած «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանին։ Գրում եմ այս տողերը և ինքս ինձ նախատում։ Ինչի՞ համար։ Միանգամայն իրավացիորեն հարգելի ընթերցողը կարող է հարց տալ։ Եվ նա, անշուշտ, իրավացի կլինի։ Չէ՞ որ ես քանիցս գրել եմ այն մասին, որ դեռևս պետական հեղաշրջումից առաջ ու հետո Նիկոլ Վովաևիչը կարգապահորեն հետևում էր իր անդրօվկիանոսյան ուղեվարների հանձնարարականներին, որոնց, ավաղ, դժվար է մեղադրել գունավոր հեղափոխություններ սադրելու ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Բայց մտահոգում է այլ բան, այն, որ ահա արդեն քանի տարի, թերևս, վերջին ամբողջ տասնամյակում, Ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, հենվելով կոնկրետ փաստերի վրա, ի լուր ամենքի հայտարարում էր այն մասին, որ Հայաստանում իրականացվում է հայոց պետականության խարխլման հետևողական, շռայլորեն ֆինանսավորվող համակարգային աշխատանք, որին հակադարձվում են առանձին ելույթներ ինչպես ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, այնպես էլ առանձին ԶԼՄ-ներում։ Միևնույն ժամանակ, հեռուստատեսության և ինտերնետ-պորտալների օգտագործման հնարավորությունը միանգամայն սահմանափակ է, իսկ քեռի Սեմի խնամարկյալների տեղեկատվական ռեսուրսի համեմատ նույնիսկ ծիծաղելի է։ Ընդ որում՝ ես քանիցս նշել եմ, որ Հայաստանին անդրօվկիանոսյան ստրատեգների հայտարարած տեղեկատվական պատերազմն իրականացվում է միայն մեկ նպատակով. խզել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը, դուրս բերել Հայաստանի Հանրապետությունից Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը, ինչպես նաև հասնել այն բանին, որպեսզի հանրապետությունից դուրս բերվեն Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության ստորաբաժանումները, ինչպես նաև Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Էրեբունի» ավիակայանը։ Հերթական անգամ Հայաստանի, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի համար բացահայտ թշնամական այս մտահղացումների իրագործման տեխնոլոգիաների մանրամասների մեջ խորանալու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա։ Այս մասին, կրկնում եմ, արդեն քանիցս գրել եմ։

 

Ուրեմն, ի՞նչն է դրդել ինձ նորից վերադառնալ այս թեմային։ Չէ՞ որ պետական հեղաշրջումը Հայաստանում տեղի է ունեցել, ներկայիս իշխանավորները շարունակում են անշեղորեն հետևել այն ճանապարհին, որը գծել են անդրօվկիանոսյան ստրատեգներն ու որը տանում է դեպի քաղաքացիական, եղբայրասպան պատերազմ Հայաստանում և Արցախում, միևնույն ժամանակ, անշնորհք թաքնվում են հայ-ռուսական ռազմավարական դաշինքի պահպանման մասին կեղծ կարգախոսների հետևում։ Սակայն, դատելով Հայաստանի վերջին իրադարձություններով՝ ինչ-որ բան չի աշխատել Հայաստանի և Արցախի Հանրապետության քայքայմանն ուղղված՝ «ժողվարչապետի» խրատատուների նախապես ծրագրած ճանապարհային քարտեզում։ Բայց այդ ամենի մասին՝ հերթով։ Այսպես, ս.թ. մայիսի 20-ին Ն.Փաշինյանը ՀՀ կառավարության խորհրդակցությունում հրապարակել է երկրի դատական համակարգի վերափոխման քայլերը։ «Եկել է վիրաբուժական միջամտության ժամանակը դատական համակարգում։ Բոլոր դատավորները առանց բացառության պետք է ենթարկվեն Vetting-ի, այսինքն՝ հասարակությունը պետք է ունենա լիակատար տեղեկատվություն դատավորի քաղաքական կապերի, նրա ունեցվածքի, գործունեության մասին՝ որպես դատավոր անցյալում, անձնական և պրոֆեսիոնալ որակների մասին...», – ասել է Փաշինյանը։ Լրիվ չեմ մեջբերի «ժողվարչապետի» համար նախապես պատրաստված ծածկաթղթի բոլոր մանրամասները։ Այդ մասին արդեն բավական շատ է գրվել։ Այստեղ այլ բան է կարևոր, որ այս տխրալի ելույթից երկու օր առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին։ «Դատարանը որոշեց փոխել Ռ.Քոչարյանի խափանման միջոցը՝ կիրառելով անձնական երաշխավորությունը», – դատավճիռը հրապարակելով ասաց դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Ռոբերտ Սեդրակովիչի համար երաշխավորությամբ հանդես էին եկել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։ Այս՝ իրավական տեսակետից միակ ճիշտ որոշումը բավական էր, որպեսզի հունից հաներ Նիկոլ Վովաևիչին, որն անզոր գտնվեց արդարադատության հանդեպ, որը կայացել էր նրա կամքին հակառակ։ Շատերը Հայաստանում և Արցախում հակված են ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ «Ժողվարչապետի» քանիցս դրսևորած պաթոլոգիական ատելությունը համարել անձնական վրեժի արտահայտություն։ Դե ինչ, հանուն արդարության նշենք, որ քաղաքական վենդետան այս պարագայում նույնպես առկա է, բայց, ըստ իս, շատ ավելի կարևոր է Ն.Փաշինյանի խրատատուների համար մեկ այլ գործոն, դիցուք. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի բնակչության որոշակի մասի գիտակցության մեջ ավելի ու ավելի է զուգորդվում բավական ծանրակշիռ քաղաքական գործչի հետ, որը խորհրդանշում է հայ-ռուսական ռազմավարական դաշինքը։ Նշենք նաև, որ այս քաղաքական իրողությունը առաջ է բերում տարատեսակ սորոսյան լափակերների, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի ակտիվ անդամների տագնապի ու ատելության զգացողությունը, էլ չեմ ասում ԼԳԲՏ հանրույթի հարյուրավոր ակտիվիստների մասին։ Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքական դաշտում չարժե համահարթեցնել նաև նրանց, ովքեր բնավ Ն.Փաշինյանի կողմնակիցը չեն, որոնք, այսպես ասենք, խանդով են վերաբերվում Ռ.Քոչարյանին նրա ճակատագրի հանդեպ մեր ռուս ընկերների բացառապես սուր ուշադրության պատճառով, ինչն ուղեկցվում է հայ այն քաղաքական գործիչների դերի, հնարավորությունների ու վճռականության ակամա մոռացությամբ, որոնք հիանալի գիտակցում են, որ Ռ.Քոչարյանի հանդեպ դատաստանը, նրան իրականությունից շատ ու շատ հեռու հանցավոր արարքներ, հանցագործություններ վերագրելը, պետական հեղաշրջման ստրատեգների մտահղացմամբ, մեկ նպատակի են ծառայում՝ Հայաստանի բնակչության աչքում դեմոնացնել եղբայրական Ռուսաստանը։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, դեմոնացնել Ռուսաստանը, ինչպես զօրուգիշեր տեղեկացնում է պաշտոնական քարոզչությունը (իսկ այժմ այդ դերում հանդես են գալիս «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայությունը, ամերիկացիների կողմից ֆինանսավորվող 1-in.am ինտերնետ-պորտալը և «Ժամանակ» թերթը, դե, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթը), Ռուսաստանն իր խնամքի տակ է վերցրել մի մարդու, որը մեղադրվում է ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չհոգնեցնեմ ընթերցողին, անմիջապես անցնեմ հոդվածս գրելու դրդիչ մոտիվին։ Եվ այսպես, ս.թ. հուլիսի 18-ին «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայությունը, որն ինչպես պետական հեղաշրջման նախօրեին, այնպես էլ մինչ օրս բավական գորովանքով է վերաբերվում երևանյան փողոցների նորահայտ հերոսին, որն այժմ անվանվում է «թավշյա հեղափոխության» հեգեմոն, ըստ երևույթին, վատ հոտ առնելով կեղծ-հեղափոխականների ճամբարում, ընդարձակ հարցազրույց է վերցրել Հայաստանի «ժողվարչապետից, նույն ինքը Նիկոլ Վովաևիչ Փաշինյանինց։

 

Մեջբերեմ միայն առանձին հատվածներ մեծ ճանապարհների քաջարի «հեղափոխականի» այդ քաղաքական սթրիպտիզից (այլ կերպ այդ հարցազրույցը դժվար է բնութագրել)։ Թող մակդիրներս չշփոթեցնեն ընթերցողներին, քանի որ դա հարկադրյալ միջոց է. դիցուք. մարդու հետ պետք է բացատրվել նույն ժարգոնով, որը նրան հասկանալի է, միևնույն ժամանակ, բնական է, ջանալով չնմանվել նրան։ Այսպես, ինչի՞ մասին է մեզ պատմում Նիկոլ Վովաևիչը. «Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է։ Մի տարվա ընթացքում (նկատի ունի Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո անցած ժամանակը – Ա.Գ.) փոխանակ այդ դատավորները և դատական համակարգը զբաղվեին ինքնամաքրմամբ, ասեին՝ այս ինչ ազատագրում ենք մենք ստացել, ի վերջո, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր լինել, արժանապատիվ քաղաքացի լինել, այդ մարդիկ տերեր են փնտրում... Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով (մոտ $850 – Ա.Գ.) ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչև վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ..., – տրտնջացել է Նիկոլ Վովաևիչը։ – Բայց մեկ տարի անց պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ է զգում, այլ անտեր է զգում։ Եվ ման է գալիս՝ որտեղ տեր փնտրի, ով կա, որ կարող է տեր կանգնել դատական համակարգին (այնպես, ինչպես ներկայիս իշխանություններին, դատարանները կպահպանվեին քաղաքական չարաճճի Սորոս պապիկի կողմից, կամ էլ կֆինանսավորվեին ամերիկյան հարկատուներից, ինչպես «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայությունը – Ա.Գ.)։ Չեմ բացառում, որ նույնիսկ Հայաստանից դուրս են տեր փնտրում, ասում են՝ եկեք մեզ տեր կանգնեք, մենք անտեր ենք, որովհետև մենք սովորել ենք, որ միշտ պետք է տեր ունենանք և այդ տիրոջ ձեռքին պետք է փայտ լինի, որով մեր գլխին տա։ Եվ երբ նա մեր գլխին չի տալիս, մենք մեզ անտեր ենք զգում։ Սա է մեր դատական համակարգը» (սա մեջբերում է «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայությանը Ն.Փաշինյանի տված ինչ-որ տեղ ինքնակենսագրական խոստովանություն-հարցազրույցից 2018թ. հուլիսի 17-ին – Ա.Գ.)։

 

Չեմ թաքցնում, հարգելի ընթերցող, որ, լսելով «ժողվարչապետի» այս հարցազրույցը, իմ մեջ արթնացավ տագնապի զգացողություն, ավելի ճիշտ՝ ես զգացի ծակող ցավ վտանգի գիտակցումից, որը կախվել է մեր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա։ Հարգելի ընթերցողը կարող է միանգամայն իրավացիորեն առարկել ինձ. անկեղծ ասած, ինչ անսպասելի, նոր բան ինձ համար ես լսեցի Նիկոլ Վովաևիչի այս հարցազրույցում։ Ես գիտակցում եմ, որ ընթերցողը իրավունք ունի նախատելու ինձ իմ իսկ մոռացկոտության համար՝ հիշեցնելով տասնյակ հոդվածներ և հարցազրույցներ, որոնցով ես հանդես եմ եկել մամուլում, որտեղ քանիցս հիմնավորել եմ Ն.Փաշինյան և Ко-ի ու նրանց զբաղեցրած պետական պաշտոններին լիակատար անհամարժեքությունը, հատկապես ընդգծել եմ, որ այդ փաստը լուրջ մարտահրավեր է հայոց պետականության անվտանգությանը, հատկապես բավական լարված իրադրությունում, որն ստեղծվել է Անդրկովկասում, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության շուրջ։ Այնուամենայնիվ, պարտքս եմ համարում հերթական անգամ արտահայտելու տագնապս՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում ստեղծված լարված իրադրությունը, անթաքույց սպառնալիքների ֆոնին, որոնք վերջին ժամանակներս կանոնավորապես հնչում են Ադրբեջանի կողմից, երբ Ափշերոնի սուլթան Իլհամ Ալիևը հնարավորությունը բաց չի թողնում նորից ու նորից հնչեցնելու իր սևեռուն միտքն այն մասին, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ։ Ընդ որում՝ նա չի զլանում դա անել անգամ երիտասարդական լսարանում՝ հետապնդելով միանգամայն որոշակի նպատակ՝ Ադրբեջանի երիտասարդ սերնդի մեջ հանձին հայի ստեղծել թշնամու կերպար։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ կոնկրետ օրինակի։ Այսպես, ս.թ. մայիսի 27-ին ռազմական ուսումնարանի ուսանողների և մանկավարժական կազմի առջև ելույթ ունենալով՝ Ի.Ալիևն ասաց. «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Այն դեռ չի ավարտվել, և մենք ամեն ակնթարթ պետք է պատրաստ լինենք հայրենի հողերի ազատագրմանը։ Համոզված եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»։ Ըստ երևույթին, նման խրոխտ հայտարարություններ անելով՝ Ափշերոնի սուլթանը դրա համար ծանրակշիռ հիմքեր ունի, ընդ որում՝ կհամարձակվեմ ասել, որ նա դա լսել է առաջին իսկ դեմքից։ Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ Իլհամ Ալիևի և Ջորջ Սորոսի նրբին կապվածությունը, էլ չեմ ասում Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության մասին, որը հենվում է սերտ ռազմատեխնիկական համագործակցության վրա՝ ԱՄՆ բազմամիլիոն դոլարների գնով։ Այս առնչությամբ հատկապես պետք է հիշատակել նաև մեր «ժողվարչապետին»։ Չէ՞ որ, դեռևս ս.թ. մայիսի 20-ին Ն.Փաշինյանի ելույթում ՀՀ կառավարությունում նա ասաց. «Ակնհայտ է, որ կան կոնկրետ ուժեր, որոնք ներկայացնում են նախկին կոռումպացված համակարգը, որոնք փորձում են կյանքի կոչել անցյալում օգտագործված բանաձևը, այն է. «սադրել տարաձայնություններ, հակասություններ և անգամ թշնամանք Արցախի (նկատի ունի Արցախի Հանրապետությունը – Ա.Գ.) և Հայաստանի ժողովրդի միջև «բաժանիր և տիրիր» տրամաբանությամբ, անցյալում նրանց թույլ տված կոռուպցիոն հանցագործությունները թաքցնելու և արդարացնելու նպատակով... Դեռևս անցած տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ես ասել եմ, որ, վերլուծելով այս ամենը, դրա տակ հեռուն գնացող նպատակ եմ տեսնում ընդհուպ մինչև դավադրական պատերազմի սադրումը, որոշ տարածքների հանձնումը և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելը»։ Չարժե կասկածել, որ այս ակնարկը ինքնատիպ հաշվետվություն է, հուշում սահմանից այն կողմի ուղեվարներին այն մասին, որ Հայաստանի նոր իշխանությունները երկրի ներսում ամեն բան անում են Հայաստանի և Արցախի անսասան միությունը պառակտելու համար՝ ստեղծելով պարարտ հող արևմտյան ձևաչափով Ղարաբաղյան հակամարտության լուծման համար, որոնց արդյունքում կապահովվի վերահսկողություն Իրանի Իսլամական Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության գոտու միջև 105 կիլոմետրանոց սահմանի հանդեպ, այսինքն՝ նրանց զինված ուժերի կողմից վերահսկվող սահմանի այդ հատվածի հանդեպ։ Կրկնում եմ, Հայաստանի չարակամների գործողություններն ուղղված են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հարյուր և հազարավոր հերոսների արյամբ ամրագրված անսասան միության պառակտմանը, հերոսներ, որոնք իրենց կյանքը տվեցին մարտադաշտում 1992-94թթ. ազգային-ազատագրական պատերազմում՝ նվաճելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ներկայում՝ Արցախի Հանրապետության) անկախությունը՝ դրանով իսկ ցեղասպանությունից փրկելով Արցախի հայ բնակչությանը։ Բայց դրանով Նիկոլ Վովաևիչը կանգ չի առնում և սկսում է քլնգել արդեն արցախցիներին բացահայտ սպառնալիքներով, որոնք տարիներ շարունակ անվախ նայել են մահվան աչքերին. «Այս իմաստով դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար» («Ազատություն» ռադիոյի հայկական ծառայություն): Այսինքն՝ մարդը, որն ինքն է եթե ոչ հեղինակը (հեղինակն օվկիանոսի այն կողմում է), ապա փաստացի՝ դավադրության կազմակերպիչը հայկական երկու պետություններում՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, սպառնում է հաշվեհարդար տեսնել միայն իրեն հայտնի դավադիրների հետ։ Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ մենք, առաջին հայացքից, գործ ունենք շիաների հայտնի կրոնական ծիսակարգի նոր մեկնաբանման հետ, որը հայտնի է որպես շահսեյ-վահսեյ, որը նմանակեղծում է տառապանքներ և ցավ՝ ինքնախարազանմամբ ուղեկցվող... Բայց մեր հերոսը՝ Նիկոլ Վովաևիչը, պրակտիկ մարդ է և ինքնախարազանման ժամանակ չունի, և նրան իշխանության բերածները նրանից բնավ դա չեն սպասում, այլ սպասում են իր իսկ հնչեցրած Լեռնային Ղարաբաղը և անվտանգության հարակից գոտին հանձնելուն։ Որպեսզի ընթերցողների մեջ հարցեր չառաջանան այս հաշվով, նորից ու նորից հիշեցնենք նրանց Նիկոլ Փաշինյանի՝ 2001թ. մայիսի 22-ին «Հայկական ժամանակ» թերթում հրապարակած հոդվածի էությունը, որը լույս է տեսել «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» վերնագրով։ Դրանում, մասնավորապես, կարդում ենք. «Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն, գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ (նկատի ունի անվտանգության գոտին Արցախի Հանրապետության շուրջ – Ա.Գ.)։ Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից (դեռ այն ժամանակ ազգային-ազատագրական պատերազմը Լեռնային Ղարաբաղում, մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքի փրկությունը Նիկոլ Վովաևիչի կողմից որակվում էր որպես մի ինչ-որ խաղ, որն ունի իր՝ միայն իրեն հայտնի կանոնները – Ա.Գ.)։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին... Ախր, էս երկիրը (նկատի ունի Հայաստանը – Ա.Գ.) տեր չունի (պարզվում է՝ Ն.Փաշինյանը մինչև անգամ 2001 թվականից է սևեռվել տիրոջ որոնումների վրա, այս համատեքստում՝ Հայաստանի համար, մինչև որ ինքը գտավ իր, մեղմ ասած, հովանավորներին, իսկ ժողովրդի լեզվով ասած՝ տերերին – Ա.Գ.), և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը (իմա՝ Սորոսի ու նրա նմանների կամքն արտահայտողները – Ա.Գ.), մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին» (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։

 

Գրելով այս տողերը՝ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ վիրավորական խոսքերը Սահմանադրական դատարանի և ՀՀ ամբողջ դատական համակարգի մասին, ըստ էության, զազրելի հարձակում են ողջ հայ ժողովրդի հասցեին։ Չէի ցանկանա նույն տոնով պատասխանել «ժողվարչապետին»՝ փողոցային թափթփուկների բառապաշարին հարիր արտահայտություններով։ Ն.Փաշինյանի հարցազրույցին բավական պատկառելի արձագանքել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայկական հանրաճանաչ Tert.am ինտերնետ-պարբերականի հարցազրույցում։ Դա ինքնատիպ դասական բարոյական ոչնչացում էր նորահայտ իշխանավորի հասցեին, երբ նրա մասին ամբողջությամբ չարտահայտված խոսքերը և մտքերը էլ ավելի պերճախոս կերպով են համոզում ընթերցողին Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ինտելեկտուալ արատավորության մեջ։ Նիկոլ Վովաևիչի այդ սկանդալային հարցազրույցի մասին երկար գրելը, կարծում եմ, օգուտ չունի։ Ըստ իս, շատ ավելի կարևոր է որոշել այն աշխարհայացքային հիմքը, որի վրա հենվում է Նիկոլ Վովաևիչի ֆենոմենը։ Եվ այդ մտորումները ավելի ու ավելի են հակում ինձ այն մտքին, որ հանձին նրա մենք ունենք «Մեծն հավատաքննիչի» հայտնի կերպարի, մի տեսակ հմուտ, սրբապիղծ պոպուլիստի մարմնավորումը, որն իրեն ներկայացնում է որպես հայոց բազմաչարչար հողի վրա արդարություն հաստատողի ջատագով, իսկ իրականում բանալ քաղաքական արկածախնդիր, որը լավ վարժեցվել է գունավոր հեղափոխությունների արևմտյան բեմադրիչների կողմից։ Ընդ որում՝ բնութագրական է, որ ցանկացած քննադատություն «ժողովրդական ընտրյալի» հասցեին, ում կողմից էլ որ հնչի, նրա երկրպագուների ( որոնց թիվը, բարեբախտաբար, աչքներիս առջև նվազում է) կողմից ընկալվում է նույնքան պրիմիտիվ, որքան և գռեհիկ ու ագրեսիվ, ինչն, իհարկե, էլ ավելի է ամրապնդում կոնկրետ իմ մեջ վճռականությունը՝ այսուհետ ևս պայքարել այդ քաղաքական փորձանքի դեմ, որի հարձակմանն ահա արդեն 15 ամիս ենթարկվում են Հայաստանն ու Արցախը։

 

Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, որ ես չարդարացված ձևով դեմոնացնում եմ Նիկոլ Վովաևիչին, իսկ ինձ ինչ-որ իմաստով հերոսացնում՝ մերկացնելով նրա վտանգավոր էությունը, նորահայտ հայ «մեծն հավատաքննիչի» դերը, մեջբերեմ, կարծում եմ, շատ տեղին, հատված Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու 1880-1881թթ. սևագրություններից։ Ավաղ, ռուս մեծ գրողի, մտածողի խոսքերը խիստ համահունչ են Նիկոլ Փաշինյանի իսկական ֆանատների, անկիրթ, կողմնակալ, աչառու երկրպագուների մերկացման համար, որոնք վիրավորում ու վատաբանում են ցանկացած քաղաքական գործչի առողջ մտքի համար, որը մերկացնում է Հայաստանի արդի կառավարողների դավաճանական էությունը։ Այս առնչությամբ, ինչպես կարող էր առաջին հայացքից տարօրինակ թվալ, Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու խոսքերը։ Եկեք խորհենք նրա ասածների մասին, հարգելի ընթերցող. «Սրիկաները ծաղրում էին ինձ Աստծո հանդեպ անկիրթ ու հետամնաց հավատով։ Այդ հիմարները երազում անգամ չէին կարող տեսնել Աստծո մերժման նման ուժ, ինչը դրված է «Հավատաքննիչում» (նկատի ունի «Լեգենդ Մեծն հավատաքննիչի մասին» առակը Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպից – Ա.Գ.) և նախորդ գլխում, որին պատասխան է ծառայում ամբողջ վեպը։ Չէ՞ որ որպես հիմար չէ (ֆանատիկոս), որ հավատում եմ Աստծուն։ Եվ դրանք ցանկանում էին ինձ սովորեցնել ու ծիծաղում էին իմ թերզարգացության վրա։ Նրանք է, որ պիտի սովորեցնեին ինձ։ Ախր նրանց նման հիմարները չէին էլ պատկերացնի նման ուժի ժխտում, որն անցել եմ ես։ Նրանք է, որ պիտի սովորեցնեն ինձ։ Խիղճն առանց Ասստծո սարսափ է, այն կարող է մոլորվել մինչև ամենաանբարոյականը։ ... հավատաքննիչն արդեն միայն նրանով է անբարոյական, որ նրա սրտում, նրա խղճում կարող է ապրել մարդկանց այրելու անհրաժեշտության գաղափարը»։

 

Ուշադրություն դարձնենք տողին՝ մարդկանց այրելու անհրաժեշտություն։ Թող ընթերցողը սրբապղծություն չհամարի նման անցումը, բայց մեջբերեմ «Ազատություն» ռադիոյի այդ նույն հարցազրույցից հատված «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի սիրելիից, ԼԳԲՏ հանրույթի (որին թույլատրելի է անպատիժ անկարգություններ անել Երևանի կենտրոնի ոստիկանական բաժանմունքում) հովանավորից՝ Նիկոլ Փաշինյանից. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել։ Որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»:

 

Ահա այսպիսի բաներ։ Սկզբից ևեթ «ժողվարչապետը» միտումնավոր խեղաթյուրում է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների էությունը, երբ ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով Երևանի կենտրոնում զոհվեց 10 քաղաքացի, որոնցից 8-ը՝ հանրահավաքների մասնակիցներ, 2-ը՝ ոստիկաններ, իսկ մոտ 300 մարդ հասցվեց հիվանդանոցներ տարբեր մարմնական վնասվածքներով։ Այս մասին բավական շատ է գրվել, և միայն հիվանդ երևակայություն ունեցող մարդիկ կարող էին այդ օրերին տանկեր տեսնել Երևանի փողոցներում, մանավանդ որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հետագայում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2010թ. հունվարի 19-ին դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կոչերի համար։ Չէի ցանկանա խորանալ ողբերգական օրերի և այն իրադարձությունների բոլոր մանրամասների մեջ, որոնք հետևեցին դրանց։ Հիշատակեմ միայն ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի (ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահն այն ժամանակ զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը) պատասխանները լրագրողների հարցերին ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի անկախության օրվա առիթով համաներման հայտարարման մասին առաջարկի քննարկումից հետո, որտեղ նա հանդես էր եկել որպես ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ներկայացուցիչ։ Այսպես, պատասխանելով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչու է նա խուսափել պատասխանից (նկատի ունի Նիկոլ Փաշինյանի հանդեպ համաներման տարածման մասին հարցի պատասխանից – Ա.Գ.), նախարարն ասել էր. «Համաներման ակտը ես ցանկանում եմ դիտարկել իրավիճակի լիցքաթափման, հանդուրժողության մթնոլորտի, այնպիսի մթնոլորտի ստեղծման համատեքստում, որտեղ մեկը մյուսին ոչնչացնելը չէր դիտարկվի որպես խաղի հիմնական կանոն, այլ տարբեր քաղաքական հայացքների առկայությունը չէր ընկալվի որպես թշնամանք»։ Այնուհետև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ համաներում արդեն մեկ անգամ կիրառվել էր և նրա պատժի ժամկետը կրճատվել էր, «Երկիր Մեդիայի» թղթակիցը հետաքրքրվեց. կտարածվի՞ արդյոք համաներումը նաև նրա (սիրելի Նիկոլ Վովաևիչի) վրա։ «Պետք է նայել հոդվածը և որոշել՝ նրա կատարած հանցագործությունը ընկնո՞ւմ է այդ սահմանափակման տակ, թե՞ ոչ, այսինքն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 9-ի 7-րդ կետի տակ։ Նայեք և համեմատեք նրա կատարած հանցագործությունը, և դուք կկարողանաք ինքներդ պատասխանել այդ հարցին։ Եթե չի ընկնում դրա տակ, ուրեմն պետք է նայել ՀՀ Քր.օր. 5-րդ կետի համատեքստում», – պատասխանել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Բայց ավելի ուշ, ելույթ ունենալով «Շանթ» հեռուստաընկերության եթերում, արդարադատության նախարարը, համաձայն Epress.am-ի, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վրա համաներումը տարածվում է։ Կարծում եմ, որ Ն.Փաշինյանի գնահատականների անաչառ համադրման դեպքում, որը նա տվել է «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայությանը, ՀՀ դատական համակարգի և այդ նույն դատական համակարգի փաստացի գործողությունների մասին, որոնց արդյունքում նա համաներման է արժանացել, ընթերցողն առանց մեծ ջանքերի կկարողանա գնահատել ոչ միայն «ժողվարչապետի» բարքերը, այլև Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի ողջ նշանակալիությունը Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների համար։ Համարձակվում եմ մտածել, որ Նիկոլ Վովաևիչը բնավ երդվյալ «մեծն հավատաքննիչը» չէ, իսկ նախկին իշխանությունների համար նա «լուռ սխրանքի» մարդ էր, որն ունի անախորժ այլ հոմանիշներ էլ։ Դե ինչ, ինչպես ասում են, պարտքը տալով, մեղքը՝ լալով։

 

Մի խոսքով, հարգելի ընթերցող, ես հակված չեմ բացարձակացնել միտքը, որ պետության ղեկավարի արարքների անբարոյությունն ընկած է նրան ընտրած ժողովրդի խղճի վրա։ Եթե ժողովուրդը թույլ է տալիս տգիտության անվերապահ իշխանությունը, ապա իմ ընդդիմախոսները կարող են միանգամայն արդարացիորեն եզրակացնել, որ դա նրան բավարարում է։ Իսկ եթե այդպես չէ, ուրեմն ինչու է այդ դեպքում այդ նույն ժողովուրդը հանդուրժում նրան։ Եթե լռում է, ոչինչ չի անում, ապա այդ դեպքում ինչպե՞ս վերաբերվել հայտնի ասացվածքին, որը վերագրում են հին հույն մտածող Սոկրատեսին, իսկ ավելի ուշ՝ փոքր-ինչ այլ կերպ կրկնել է ֆրանսիացի մտածող, Սարդինայի թագավորության՝ Ռուսաստանի արքունիքին կից դեսպանորդ կոմս Ժոզեֆ դը Մեսթրին, որը 1811թ. օգոստոսի 27-ին, գնահատելով ռուսական կայսր Ալեքսանդր 1-ինի նոր օրենքները, գրել է իր կառավարությանը. «Ամեն ժողովուրդ ունի այնպիսի կառավարություն, որին արժանի է»։ Այս առնչությամբ բացթողում կլիներ, եթե չհիշատակեինք նաև մեկ այլ հանրահայտ մեջբերում Աստվածաշնչից. «Մի տրտնջացեք ձեր իշխանավորի դեմ, քանզի ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանավորին»։

 

Դե ինչ, հարգելի ընթերցող, ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա անորոշության, իսկ որոշ դեպքերում՝ անելանելիության այս նոտայով ավարտել հոդվածս։ Չէ՞ որ Հայաստանը դեմոկրատական հասարակություն է, իսկ համաձայն ՀՀ արդի քաղաքական մտքի դասական, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի իմաստուն մտքի, որը հնչեցրել է ս.թ. հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարում, Հայաստանը հատուկ ժողովրդավարական հասարակություն է։ Այո, բարեկամներ, մենք կարող ենք հանգիստ շունչ քաշել, քանի որ Արարատ Միրզոյանն ասել է (դասականների մեջբերումները կատարում ենք տառացիորեն). «Համոզված եմ, չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում: Այո, ոչ՚ ԱՄՆ-ը, այո, ո՚չ Եվրոպան, այլ Հայաստանն է այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն աշխարհում»։

 

Նման բարբաջանք լսելով և իմանալով, որ ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանի տասնմեկ գործընկերների հետ պետական փողերով մեկնել է ԱՄՆ, ես համակվեցի խառը զգացողություններով։ Դա, առաջին հերթին, խոր գոհունակության զգացումն էր (ինչպես բրեժնևյան ժամանակներում) Նիկոլ Վովաևիչի սխրակիցների խանդաղատալի պատրաստակամության գիտակցումից՝ կիսվել ԱՄՆ գործընկերների հետ առանձին վերցրած երկրում ժողովրդավարության հաստատման իրենց անգին փորձով, երախտապարտ առաքելությամբ մեկնել են հեռավոր Ամերիկա՝ կիսելու ժողովրդավարության բաստիոնի իրենց փորձը ԱՄՆ կնոգրեսականների հետ, իհարկե, այն դեպքում, եթե գործուղված հայ խորհրդարանականները ԱՄՆ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից բացի ընդունելության արժանանային ԱՄՆ Կոնգրեսում։ Եվ երկրորդ՝ դա երախտագիտություն է ճակատագրին մեր՝ հայ քաղաքական գործիչներիս հանդեպ բարեհաճության համար, դառնալ Հայաստանի իշխանավորների մի այդպիսի առեղծվածային, ես կասեի՝ անպարփակ ձգտման վկաները, որոնք երանելի անտեղյակության մեջ են աշխարհում տեղի ունեցող տագնապալի իրադաձությունների մասին, բայց անձնուրացաբար ստանձնել են Հռոմի պապից ավելի մեծ կաթոլիկ լինելու բեռը՝ հանդերձավորվելով ժողովրդավարության վարդապետի պատմուճանով։ Իսկ եթե ըստ էության, ապա մեր խորհրդարանականներն ԱՄՆ այցելությամբ համարձակորեն հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ զբաղեցնել համաշխարհային քաղաքականությունում մինչև վերջերս թափուր քաղաքական խեղկատակների տեղը։ Միևնույն ժամանակ, բնավ չեմ անտեսում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում հայ խորհրդարանական կեղծ հեղափոխականները ինքնատիպ թրենինգ կանցնեն՝ նոր արժեքավոր ցուցումներ ստանալով հայոց պետության փլուզման իրենց գալիք գործողությունների վերաբերյալ։

 

Միևնույն ժամանակ, դեմոկրատիայով մանիպուլացնել սիրողներին, որոնք իրենց դիվերսիոն գործունեությունը Հայաստանում հենց դեմոկրատիային հավատարմությամբ են բացատրում, ավելորդ չեմ համարում հիշեցնել. դեմոկրատական հասարակությունը մարդկանց անդեմ զանգված կամ մունջ նախիր չէ։ Այն աչքեր ու ականջներ ունի և առաջին հերթին մտածել է կարողանում։ Ընտրության մեջ սխալվելով՝ մեր ժողովուրդն այսօր հատուցվում է անբարեխիղճ իշխանությամբ։ Բայց պատմությունը գիտի նաև այս խնդրի այլ մեկնության մասին։ Օրինակ, XX դարի առաջին կեսի ռուս հայտնի փիլիսոփա և հրապարակախոս Իվան Ալեքսանդրովիչ Իլյինը, խորհելով այս թեմայի մասին, գրել է. ««Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանավորին». ոչ, հակառակը. ամեն ժողովուրդ արժանի է, թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես, ավելի լավ իշխանավորի, քան նա, որին ունի, քանզի հենց ավելի լավ կառավարությունն է նրան ավելի լավը դարձնելու։ Յուրաքանչյուր կառավարություն կոչված է գործելու՝ ղեկավարվելով իր ժողովրդին բնորոշ ինքնապահպանման բնազդով, յուրաքանչյուր կառավարություն կոչված է տեսնելու իր ժողովրդից հեռուն, լինելու ավելի իմաստուն և հուշելու նրա կյանքի ճիշտ ուղիները։ Ժամանակն է հասկանալ սա և չկրկնել քաղաքական ստորությունը, որ լսել են արտասահմանում ռուս ժողովրդի թշնամիներից ու արհամարհողներից»։

 

Ռուս հանրահայտ փիլիսոփա Իվան Իլյինի այս հուզիչ խոսքերը հատկապես արդիական են ժամանակակից Հայաստանի համար։ Եվ ցանկանում եմ հավատալ, որ հայ ժողովրդի զգալի մասը գիտակցել է հայոց պետականության ապագայի համար իշխանության ղեկին արտասահմանից վարձված անձանց հետագա գտնվելու կործանարարությունը՝ հանձինս «ժողվարչապետի» և КО-ի, որոնք, դատելով նրանց գործողություններով, այդպես էլ չեն հասկացել, որ իրենց քաղաքական և անհատական ինքնապաշտպանության բնազդը դատապարտված է չգոյության, եթե այն խարխլում է հայոց պետականության հիմքերը։ Եվ թող այս խոսքերը նրանց զգուշացում ծառայեն տանկերի թրթուրների վրա հույս դնելու գայթակղությունից։

 

Հոդվածի ավարտին ոչ թե որպես հորդոր, այլ որպես ի գիտություն Նիկոլ Վովաևիչի ու նրա երկրպագուների, ավելի շուտ՝ նրանց, ովքեր, հույս ունեմ, շուտով կփոխարինեն նրանց, մեջբերում կատարեմ Աստվածաշնչից. «1. Իմաստուն իշխանավորը սովորեցնում է իր ժողովրդին, և խելամիտի իշխանությունը բարեկեցիկ կլինի։ 2. Ինչպիսին ժողովրդի իշխանավորն է, այդպիսին էլ նրա ծառայողներն են; և ինչպիսին քաղաքի ղեկավարն է, այդպես էլ այնտեղ ապրողներն են։ 3. Անուս թագավորը կկործանի իր ժողովրդին, իսկ ուժեղների խելամտության դեպքում քաղաքը կկառուցվի...» (Հին Կտակարան, Սիրաք, գլուխներ 1, 2, 3)։

 

Ուստի, թանկագին հայրենակիցներ, մի տրտնջացեք ձեր կառավարությունից, այլ պարզապես փոխեք այն, քանզի հայ ժողովուրդն արժանի է ավելի լավ կառավարության։ Դեռ լավ է, որ դա օբյեկտիվորեն պահանջված է և հնարավոր արդի Հայաստանում՝ ժողովրդավարության բաստիոնում։

 

Աղբյուրը` ИА REGNUM






Դիտումների քանակ 14544


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Հուլիսի 30, 2019


Փաշինյան Նիկոլը չունեցավ տաղանդ ոչ սպորտում, ոչ գիտության մեջ, որ արվեստում: Սակայն փառքի և ռեկորդակիրության ծարավը նրան հանգիս...

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Հուլիսի 26, 2019


Հինգերորդ ալիքում երեկ Ագնեսա Խամոյանի հյուրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սևակ Թորոսյանն էր: Նա ֆրանսիացի իրավաբան է, լավ է տիրապե...

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Հուլիսի 25, 2019


Narek Samsonyan-ը գրել է իր էջում. «Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻ...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Հուլիսի 19, 2019


Մեծ հաշվով, մեր՝ հակահեղափոխության հաղթանակի համար այսօր ձեռնտու են միայն Փաշինյան Նիկոլի գժություններն ու ապօրինությունները: Ո...

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Հուլիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմա...

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն երեկ հարցազրույց տվեց իր սիրելի «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ մտադիր է իր իսկ կողմից հրահրած ճգնաժամը...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հուլիսի 9, 2019


Եվ այսպես, 2019թ. հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 28-րդ նստաշրջանը։ Ինչպես ...

Ուշադրություն, խոսում և հիացնում է աբաջյան գոհարի մարդը

Ուշադրություն, խոսում և հիացնում է աբաջյան գոհարի մարդը

Հուլիսի 6, 2019


աբաջյան գոհարը Նոր Հայաստանի ամենաերջանիկ հպարտ քաղաքացիուհիներից է, Հակոբյան Աննայի նման, քանզի նրա մարդը օր չկա, որ քաղաքական...

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Հուլիսի 6, 2019


Ժողովրդի վարչապետն ու իրեն սպասարկող խայտառակ լրատվամիջոցները շատ են սիրում «մանիպուլյացիա» եզրույթը, հատկապես համասեռամոլ բաբա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Հուլիսի 5, 2019


Այսօր Փաշինյան Նիկոլի սիրած տոնն է՝ Սահմանադրության օրը: Ժողովրդի վարչապետը շատ է սիրում այն, քանզի բոլորից շատ սեքս է ունեցել ...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հունիսի 28, 2019


Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Ք...

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Հունիսի 28, 2019


Մամուլից տեղեկանում ենք, որ միքայելյան սասունը կատաղած է Փաշինյան Նիկոլի վրա և կարող է անգամ հրաժարվել մանդատից: Վազգեն Սարգսյա...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ