Սովորական խայտառակություն

Փաշինյան Նիկոլի սովորած դասերն իրականության մեջ

Հուլիսի 18, 2019
Փաշինյան Նիկոլի սովորած դասերն իրականության մեջ

Տավուշի մարզում տեղի ունեցած ընդվզումները հանգեցրին 13 հոգու ձերբակալությանը, կան վիրավորներ ոստիկանության շարքերում: Փաշինյան Նիկոլի տվյլաներով՝ պետք է բերման ենթարկվեր ու ձերբակալվեր 36 հոգի: Կառավարության նիստի ժամանակ ժողովրդի վարչապետը հետաքրքրվեց, թե որտեղ են մյուս 23-ը, ինչու նրանք էլ ձերբակալված չեն: Ոստիկանության պաշտոնյան պատասխանեց, որ նրանց հնարավոր չի եղել հայտնաբերել, բայց աշխատանքներ տարվում են: Ժողովրդի վարչապետն էլ ասաց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանցից ոչ ոք դուրս րգա հանրապետության տարածքից:

 

Փաշինյան Նիկոլն անցյալ տարի սովորեց, որ չի կարելի խաղեր տալ միտինգավոր ժողովրդի հետ, քանզի այդ խաղերը կվերածվեն ձնահյուսի և կտապալեն իշխանությունը: Ժողովրդի վարչապետը գիտի, որ եթե իրեն կալանավորեին Հանրային ռադիոյի գրավման օրը մի քանի տասնյակ ցուցարարի հետ, ապա ոչ մի հեղափոխություն տեղի չէր ունենա այս երկրում: Փաշինյան Նիկոլը սահմանադրական կարգը տապալեց՝ օգտվելով իշխանության անգործությունից: Այժմ նա չի կրկնում նախորդների սխալը: Նա բոլորին փակի տակ կվերցնի, իսկ դրանցից ամենաակտիվներին կկալանավորի, քանզի համոզված է, որ առանց կրեատիվ փոքրամասնության գործողութունների աշխարհում ոչինչ տեղի չի ունենում:






Դիտումների քանակ 25958


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ