Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հուլիսի 9, 2019
Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Արտաշես Գեղամյան

 

Եվ այսպես, 2019թ. հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 28-րդ նստաշրջանը։ Ինչպես հայտարարվել էր, քննարկումները պեռք է տեղի ունենային «Աջակցություն կայուն զարգացմանը՝ ի շահ անվտանգության ամրապնդման. խորհրդարանների դերը» թեմայի շրջանակում։ Սակայն, ուշադիր ծանոթանալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ԵԱՀԿ ԽՎ) Լյուքսեմբուրգյան նստաշրջանի ամփոփիչ Հռչակագրին, ակամա տպավորություն է ստեղծվում, որ առանձին կետեր և բանաձևեր, որոնք տեղ են գտել Հռչակագրում, ոչ միայն չեն օժանդակում համագործակցության հաստատմանը, այլև, ըստ էության, առաջ են բերում անվտանգության նոր մարտահրավերներ ԵԱՀԿ տարածաշրջանում։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերեմ մի քանի կոնկրետ օրինակներ։ Այսպես, Գլուխ I-ի 10-րդ կետում կարդում ենք. «ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանը հասնելուն, և ողջունելով վերջին ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հաստատված կառուցողական երկխոսությունը՝ ի շահ խաղաղության ապահովման, հումանիտար ոլորտում միջոցների ձեռնարկման բարենպաստ պայմանների ստեղծման...»։ Դե ինչ, շատ ընդունելի ձևակերպում է, ի դեպ, ինչպես և 21-րդ կետի դրույթը, որտեղ գրված է. «կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին ակտիվացնել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած միջնորդական ջանքերի ոլորտում, և ընդունել կոնկրետ և շոշափելի միջոցներ՝ ի շահ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից ձեռնպահ մնալու անհրաժեշտության, տարածքային ամբողջականության և իրավահավասարության ու ժողովուրդների՝ սեփական ճակատագիրը տնօրինելու սկզբունքի հարգման հիման վրա»։ Դե, հիանալի է, կմտածի հակամարտության բովանդակությանը ծանոթ յուրաքանչյուր ընթերցող։

 

Բայց ոչ, բոլորովին այդպես չէ։ Արդեն 22-րդ կետում լիովին ջնջվում է վերոնշյալ 10 և 21-րդ կետերի էությունը։ Այսպես, 22-րդ կետում նշվում է. «երաշխավորում է (նկատի ունի ԵԱՀԿ ԽՎ-ն – Ա.Գ.) ակտիվացնել կոնկրետ արդյունքներին միտված քննարկումները համաձայնեցված ձևաչափերի շրջանակում, հակամարտությունների լուծման ոլորտում, և կոչ է անում հակամարտության կողմերին բանակցությունների մեջ մտնել բարեխղճորեն, առանց նախապայմանների, համապարփակ և ամուր խաղաղության հասնելու նպատակով՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության լիակատար հարգմամբ»։ Ահա այսպիսի վտանգավոր ձևակերպում, որը փաստորեն զրոյի է հանգեցնում, օրինակ, «տարածքային ամբողջականության և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության» ձևակերպման մասով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների հինգ համատեղ հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին (2009թ. հուլիսի 10-ին Լ՛Աքվիլայում (Իտալիա), 2010թ. հունիսի 26-ին Մուսքոկում (Կանադա), 2011թ. մայիսի 26-ին Դովիլում (Ֆրանսիա), 2012թ. հունիսի 18-ին Լոս Կաբոսում (Մեքսիկա), 2013թ. հունիսի 18-ին Էնիսքիլենում (Հյուսիսային Իռլանդիա) ընդունված համատեղ հայտարարությունները)։ Ընդ որում՝ հարկ է հատկապես նշել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների բոլոր հինգ համատեղ հայտարարությունների միջով կարմիր գծի պես հստակ նշվում է. սկզբունք, որը սահմանում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ապագան «նրա բնակչության պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտմամբ; բոլոր ներքին տեղահանվածների և տեղափոխված անձանց ու փախստականների իրավունքը՝ վերադառնալ նախկին բնակության վայրեր; անվտանգության միջազգային երաշխիքներ, ներառյալ խաղաղարար գործողությունը»։ Հարկ է նշել, որ Հռչակագրի վերոնշյալ 22-րդ կետը լիովին զրոյացնում է նաև ղարաբաղյան կարգավորման թարմացված Մադրիդյան սկզբունքների 5 հիմնական դրույթները (ընդհանուր 6-ից), որոնք հրապարակվել են 2009թ. հուլիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարների հայտարարությունում, որն արվել է իտալական Լ՛Աքվիլա քաղաքում, այն է. Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում, նրա անվտանգության և ինքնորոշման ապահովում; միջանցքի ստեղծում, որը Հայաստանը կկապի Լեռնային Ղարաբաղի հետ; ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում՝ իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտման հիման վրա; բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունք իրենց նախկին բնակության վայրեր; միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար գործողություն։

 

Բնականաբար՝ հարց է ծագում. մի՞թե ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամները՝ «ժողվարչապետի» սխրակիցները և նրանց նմանները, լիովին անտեղյակ էին դիվանագիտական մոտեցումների նախապատմությանը, որոնք եղել են հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք անգամ զլացել են ծանոթանալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2012-2018թթ. ամենամյա նստաշրջանների Հռչակագրերին։ Ձեր խոնարհ ծառան պատիվ է ունեցել 2012-2017թթ. գլխավորելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում, իսկ 2017-2018թթ. ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը Հերմինե Միքայելի Նաղդալյանն էր։ Եվ ահա, անցած 7 տարիներին ԵԱՀԿ ԽՎ ոչ մի Հռչակագրում չի արվել որևէ ձևակերպում, որը գոնե աննշան համապատասխանած չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող անդամ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունների ոգուն։ Թող ընթերցողն անհամեստություն չհամարի, բայց նաև նշեմ, որ ես քանիցս ելույթ եմ ունեցել Հռչակագրերի նախագծերի կոշտ քննադատությամբ, որոնցում եղել են ինչպես բացահայտ հակահայկական, այնպես էլ հակառուսական ձևակերպումներ։ Ոչ թե հանուն պերճախոսության, այլ ի հաստատումն ասվածի՝ բերեմ որոշ մեջբերումներ իմ ելույթներից։

 

Այսպես, իմ ելույթներից մեկում՝ 2013թ. հունիսի 30-ին Ստամբուլում ԵԱՀԿ ԽՎ ամենամյա խորհրդաժողովում, ես ասացի. «Եթե մենք մեր խորհրդաժողովի օրակարգը վերնագրել ենք «Հելսինկի+40», ապա պետք է անպայման հետևենք այն կանոնին, որ, վկայակոչելով 10 հիմնարար սկզբունքներից մեկը, որոնք ընկել են Հելսինկյան եզրափակիչ ակտի և հետագայում՝ Միջազգային իրավունքի հիմքում, նշենք նաև մյուս սկզբունքները, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ուժի կիրառման սկզբունքից կամ ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու սկզբունքը...»։

 

Ստամբուլում իմ 2013թ. հուլիսի 1-ի ելույթից. «Ես կտրականապես համաձայն չեմ ադրբեջանցի գործընկերոջ կարծիքին, որն սկսեց նսեմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։ Օգտվելով առիթից՝ ես երախտագիտությունս եմ հայտնում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին, որոնց ջանքերով ահա արդեն 20 տարի ղարաբաղյան հակամարտության գոտին գտնվում է համեմատական խաղաղության վիճակում՝ չնայած Ադրբեջանն ամեն տարի սպառազինության վրա ծախսում է մոտ 3 մլրդ դոլար։ Այս լրացման ընդունումը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ղարաբաղյան բանակցային գործընթացում ներառել Թուրքիան, իսկ մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ՝ երկու պետություն են»։

 

Ստամբուլում 2013թ. հուլիսի 2-ի ելույթից. «Ես մտաբերեցի, թե ինչպես 2008թ. ԳՖՀ կանցլեր Վիլի Բրանդտը, այցելելով Վարշավյան ապստամբության հուշարձան գետտոյում, ծնկի իջավ, ձեռքերը կրծքին խաչեց ու խոնարհեց գլուխը։ Այդ օրվանից սկսվեց մեծ հաշտեցումը գերմանացի և հրեա ժողովուրդների միջև»։

 

Ստամբուլի խորհրդաժողովի 2013թ. հուլիսի 2-ի ելույթից. «Եվ վերջապես, 2012թ. օգոստոսին, այն բանից հետո, երբ արտահանձնվեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, հաջորդ օրն իսկ Ադրբեջանի իշխանությունները նրան ազատ արձակեցին (խոսքն ադրբեջանական բանակի սպայի մասին է, որը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ ծրագրի շրջանակում դասընթացների օրերին)։ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ հանձին նախագահ Բարաք Օբամայի, Եվրախորհրդարանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դատապարտեցին հանցագործի ազատ արձակման փաստը։ Այնինչ, նրա ազատ արձակումից հետո սկսվեց այդ մարդասպանի հերոսացման գործընթացը։ Եվ որ ամենահետաքրքիրն է, մարդասպանի հերոսացման ամենաակտիվ մասնակիցներից մեկն այսօր ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի փոխնախագահ։ Եվ դա տեղի է ունեցել այն պարզ պատճառով, որ ամենաանպատկառ ձևով ինձ զրկեցին Խորհրդաժողովին այդ մասին պարզապես տեղեկացնելու հնարավորությունից»։

 

Ես այսքան մանրամասն մեջբերեցի որոշ հատվածներ իմ ելույթներից, իսկ դրանք 13-ն են, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա խորհրդաժողովից, որը տեղի է ունեցել Ստամբուլում հունիսի 29-ից հուլիսի 3-ը։ Կարծում եմ, որ իմ ելույթները խաղացել են իրենց դերը. Ստամբուլի հռչակագրում չկա ոչ մի հակահայկական ձևակերպում։ Նշեմ, որ ելույթների ամբողջական տեքստերին ընթերցողը կարող է ծանոթանալ «Արտաշես Գեղամյան. Հայաստանը մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» (Երևան, Տիգրան Մեծ, 2014թ.) գրքում։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, առանձին մեջբերումներ կատարեմ իմ ելույթներից ԵԱՀԿ ԽՎ 23-րդ ամենամյա խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում։ Այսպես, 2014թ. հունիսի 28-ին իմ ելույթում ես ասացի. «Այստեղ հնչեց շատ վտանգավոր միտք այն մասին, որ ԱՄՆ-ը գերտերություն է և հենց նա պետք է լուծի ղարաբաղյան հակամարտությունը։ Իսկ ով է ժխտում, որ ԱՄՆ-ը մեծ տերություն է։ Բայց ո՞րն է այս պնդման վտանգավորությունը։ Վտանգավորությունն այն է, որ աստիճանաբար անտեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։ Իսկ եթե ղարաբաղյան հակամարտությունը լուծվում է միայն մի պետության կողմից, ինչո՞ւ պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եվ ինչո՞ւ, ըստ էության, ունենալ ԵԱՀԿ, եթե կա միջազգային դատավոր և այդ մասին ասում է պատվիրակության ղեկավարը (նկատի է առնվում ադրբեջանական Միլի մեջլիսի պատվիրակության ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ-ում), երկիր, որը հռչակում է իր բացառիկ հարգանքը ԱՄՆ-ի հանդեպ, ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայի, ինչպես Ռուսաստանի Դաշնության հանդեպ»։ Իսկ ահա մեջբերում Բաքվում 2014թ. հունիսի 29-ի ելույթից. «Այն, ինչ տեղի ունեցավ Խոջալուում, դա խայտառակությունն է ոչ միայն այստեղ նստածների, այլև ողջ աշխարհի, քանի որ հնարավոր դարձավ նման ողբերգություն ХХ դարում։ Բայց կա ոչ անհայտ հոդվածը՝ թվագրված 1992 թվականով, Ադրբեջանի այն ժամանակվա առաջնորդ Այազ Մութալիբովի հարցազրույցը շատ բարեխիղճ չեխ թղթակցուհի Մազալովային, որտեղ վերջինը հստակ ասում է, որ հայերը խաղաղ միջանցք էին թողել այդտեղից ադրբեջանցի քաղաքացիներին հանելու համար։ Սակայն, սա ասում է Այազ Մութալիբովը, ոչ թե Արտաշես Գեղամյանը, ավաղ, ինչ-որ մեկին շահավետ էր անպայման սպանել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին, որպեսզի հետո այդ ամենը դնի Ադրբեջանի գործող իշխանությունների վրա»... ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում հայկական պատվիրակությունը չպաշտպանեց Ռուսաստանի դեմ բանաձևը, որտեղ պնդվում էր, որ, իբր, Ռուսաստանն անեքսիայի է ենթարկել Ղրիմը։ Նման բան չի եղել։ Ղրիմի ժողովուրդն օգտվել է ինքնորոշման իրավունքից և վերադարձել իր հարազատ պատմական գիրկը, ներառվել Ռուսաստանի մեջ։ Ղրիմի պատճառով մի քանի պատերազմ է եղել, այդ թվում և ռուս-թուրքական, ահա թուրք գործընկերները չեն թողնի, որ ստեմ, և միշտ Ղրիմը վերաբերել է Ռուսաստանին։ Եվ հիմա այդ սրբապիղծ հայտարարություններն այն մասին, որ Ղրիմում սկսել են ավելի վատ ապրել, չեն համապատասխանում իրականությանը, թեկուզև այն պարզ պատճառով, որ քանիցս բարձրացել է աշխատավարձը, ավելացել են թոշակները։ Հայաստանը պաշտպանում է այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, որովհետև նույնպես բախվել է նման խնդրի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետ կապված»։ Կարելի էր էլի մեջբերումներ կատարել իմ 11 ելույթներից, սակայն իմաստ չկա։ Կարևորն արդյունքն է. Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ ամենամյա խորհրդաժողովի հռչակագրում չկա որևէ ձևակերպում, որը հակասում է ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների համալիրին։

 

Հարգելի ընթերցողը, հույս ունեմ, ուշադրություն դարձրեց, որ ես մեջբերումներ կատարեցի Ստամբուլում և Բաքվում իմ ելույթներից, մեղմ ասած՝ նրանց երկրների ղեկավարներն ամենաբարյացակամ ձևով չեն տրամադրված ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ հայկական պատվիրակության հանդեպ։

 

Խոսելով հակառուսական բանաձևերի մասին, որոնք ընդունվել են ԵԱՀԿ ԽՎ Լյուքսեմբուրգի ամենամյա խորհրդաժողովում (ավելի ճիշտ՝ չեն ընդունվել քվորումի բացակայության պատճառով), չեմ կարող չնշել առանձին բանաձևերի աշխարհաքաղաքական կողմնակալությունը, դիցուք. «Էներգետիկ անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում», ինչպես նաև «Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի, Ուկրաինայի, Սև և Ազովի ծովերի ռազմականացումը» ակնհայտ անհիմն բանաձևը։

 

Վերադառնալով հակահայկական ձևակերպման թեմային, որը տեղ է գտել Լյուքսեմբուրգյան հռչակագրում, նշեմ, որ այս ձախողման մեղքը հայկական պատվիրակությունը դրել է, պատկերացնո՞ւմ եք ում վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին ղեկավարների՝ Արտաշես Գեղամյանի և Հերմինե Նաղդալյանի, որոնք, կրկնում եմ, ղեկավարել են ՀՀ ԱԺ պատվիրակությունները 2012-2018թթ., այն կեղծ պնդմամբ, թե իրենք, իբր, մեզանից վատ ժառանգություն են ստացել։ Մի խոսքով, ինչպես ասում են, մարազմը խորանում է։ Մեկ անգամ ևս նշեմ, որ այդ տարիներին չի ընդունվել ԵԱՀԿ ԽՎ ոչ մի Հռչակագիր կամ բանաձև, որը հակահայկական ձևակերպումներ ունենար։ Ինչպես և պետք էր սպասել, առաջնության դափնին մեր պատվիրակության հանդեպ անտաշ վերաբերմունքի հարցում անցանկալի, կենդանաբանական մակարդակի ռուսատյաց, ՀՀ ԱԺ պատգամավոր, խիստ ռուսատյաց «Ժամանակ» թերթի և 1in.am ինտերնետ-պարբերականի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանինն է։ Այն, որ Արման Բաբաջանյանն այօրվա «Նոր Հայաստանում» պետք է իրեն արձակ-համարձակ զգա ու իրեն անտաշ պահի՝ միանգամայն սպասելի էր։ Ընթերցողներին հիշեցնենք, որ նա Հայաստանի ԼԳԲՏ հանրույթի ոգեշնչողներից է, այսինքն՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հիմնական շարժիչներից մեկի ներկայացուցիչը։ Հանուն արդարության նշենք, որ մեր հանդեպ պաթոլոգիական ատելության հարցում նրանց հետ գրեթե հավասար մրցակցում է տոտալիտար «Կյանքի խոսք» աղանդը։ Ի՞նչն եմ նրա՝ սեռական փոքրամասնության ներկայացուցչի մեջ, գնահատում, դա նրա անկեղծությունն է, չէ՞ որ նա չի էլ ժխտում իր ռոմանտիկ արկածների փաստը՝ սկսած բանտում բանակից դասալքության համար նստելուց ընդհուպ մինչև մեր օրերը։ Ըստ երևույթին, ԼԳԲՏ հանրույթում բավական գնահատելի է, երբ անգամ փորձությունների դաժան, այսինքն՝ ոչ այնքան հեռավոր վայրերում գտնվելու պահերին սույն հերոսը չի կորցրել ոգու արիությունը՝ ուրախություն պարգևելով խցակիցներին՝ մինչև անգամ զարդարելով նրանց խիստ ասկետական միայնությունը։ Իսկ ըստ էության, սույն պերսոնաժը ս.թ. հուլիսի 7-ին Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ (նկատի ուներ ս.թ. հուլիսի 6-ը – Ա.Գ.) վերջապես թեթև շունչ քաշեցի, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանին հաջողվեց չեզոքացնել մի քանի թուրք-ադրբեջանական վտանգավոր ձևակերպումներ (նա բացարձակ անտեղյակ է ԵԱՀԿ ԽՎ-ում ամփոփիչ հռչակագրերի կազմման մեխանիզմների մասին, ուստի նրան թվացել է, թե ինչ-որ ձևակերպումներ հանելը ԵԱՀԿ ԽՎ կոմիտեների բանաձևերից դա արդեն հաղթանակ է – Ա.Գ.)։ Կասկած չկա, որ եթե Հայաստանին չհաջողվեր վերաձևակերպել առանձին դրույթներ, որոնք տեղ են գտել բանաձևերում, ապա հաջորդ փորձն անելու էին ԵԽԽՎ-ում, ինչին կհետևեր նոր ապրիլյան պատերազմ։ Ահա թե ինչպես է նախկին իշխանությունն իր անմարդկային անգործությամբ ոռոգել Ադրբեջանի դիվերսիոն գործունեությունը, հարձակումներն ու ապրիլյան պատերազմը լեգիտիմացնող միջազգային ֆոնի ստեղծումը։ Ո՞վ է տարիներ շարունակ ԵԱՀԿ ԽՎ-ում և ԵԽԽՎ-ում ներկայացրել Հայաստանը (հարց է տալիս Արման Բաբաջանյանը – Ա.Գ.)։ Արտաշես Գեղամյանը և Հերմինե Նաղդալյանը երկար տարիներ Հայաստանի իշխանությունների ներսում համարվել են ռւսական շահերի պաշտպանները, ընդհուպ, եթե չեմ սխալվում, դատապարտվել են սեփական կուսակցական շրջանակներում (նշեմ, որ «Ազգային միաբանություն» կուսակցության Ծրագրում, որի հիմնադիրն ու նախագահը պատիվ ունեմ լինելու ես, Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի խորացումը կուսակցության ծրագրային դրույթն է – Ա.Գ.)... Դժվար է ասել՝ Պուտի՞նն է Գեղամյանին և Նաղդալյանին մտցրել Սարգսյանի թիմ, թե՞ նրանք են ներդրվել Սարգսյանի կողմից «հակաիմպերիալիստական» պայքարում (թող ների ինձ ընթերցողը, որ ստիպված եմ ներկայացնել այս բարբաջանքը, չէ՞ որ ընդունված է չնեղացնել ԼԳԲՏ պատգամավորներին, ինչի մասին ոչ երկիմաստորեն վերջերս ասաց անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Financial Times-ի հարցազրույցում – Ա.Գ.), բայց պատգամավորները, նրանց ղեկավարած պատվիրակությունների անդամները պատմում են, որ Գեղամյանն ու Նաղդալյանը օտարերկրյա մայրաքաղաքներում ռուսական շահերն ավելի կրքոտ են պաշտպանել, քան ռուսաստանցի պատգամավորները»։ Հավանաբար, սույն սուբյեկտը լսել է այն մասին, որ ԵԱՀԿ ԽՎ 24-րդ ամենամյա խորհրդաժողովի Հելսինկյան հռչակագրի ընդունման քվեարկության ժամանակ (2015թ. հուլիսի 5-9, Հելսինկի), ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվայի կողմից Հելսինկյան հռչակագրի միահամուռ ընդունման մասին հայտարարությունից հետո Ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, բարձրաձայն առարկեց՝ նշելով, որ կոպտորեն խախտվում է ԵԱՀԿ ԽՎ Կանոնակարգը՝ պնդումս պատճառաբանելով նրանով, որ այդ հարցը չի դրվել քվեարկության։ Սխալն ուղղվեց, ԵԱՀԿ ԽՎ նախագահը Հռչակագրի նախագիծը դրեց քվեարկության։ Միակ պատգամավորը, որը «դեմ» քվեարկեց Հելսինկյան հռչակագրի ընդունմանը, որը լի էր հակառուսական ձևակերպումներով, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն էր։ Ընթերցողներին հիշեցնեմ, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը բոյկոտեց ԵԱՀԿ ԽՎ 24-րդ ամենամյա խորհրդաժողովը, քանի որ ընդունող ֆիննական կողմը մուտքի վիզա չէր տվել Ղրիմը ներկայացնող ռուսական պատվիրակությանը։ Սակայն, որպեսզի խիստ չհիասթափեցնեմ Հայաստանից ԼԳԲՏ պատգամավորին, նշեմ, որ 2013թ. հոկտեմբերի 13-15-ին Բուդվայում (Չեռնոգորիա) տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամենամյա աշնանային խորհրդաժողովը։ Նիստի ծրագրով նախատեսված էր բավական ակտուալ հարցերի քննարկում, դիցուք. Սիրիայի իրավիճակի և ահաբեկչությանն ու վերազգային սպառնալիքներին դիմակայելու մասին ԵԱՀԿ տարածքում, և մարդու իրավունքների պաշտպանություն։ Եվ ահա, օրակարգի վերաբերյալ իմ ելույթներից մեկում ես անհրաժեշտ համարեցի նկատողություն անել ԵԱՀԿ ԽՎ գործընկերներիս հասցեին՝ նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ աշխատանքում դեռևս շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ անգամ միանգամայն կոնկրետ իրադարձությունները գնահատելիս։ Իմ պնդումը ես հիմնավորեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի բացառիկ անձնական դերի անվիճելի փաստի հավաստմամբ քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման ու դրա ոչնչացման հարցում։ Այնուհետև ես արդարության և այն պարզ ճշմարտության ընդունման կոչ արեցի, որ եթե անկեղծ, ապա Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք էր տալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի քիմիական զենքի զինանոցների զինաթափման նախաձեռնողին, այլ ոչ թե «գործիքին», որն իրականացրել է այդ զինաթափման մշտադիտարկումը։ Ելույթիս մանրամասներին ընթերցողը կարող է ծանոթանալ՝ կարդալով «Արտաշես Գեղամյան. Եվրոպացիների վարդապետական խրատների քաղաքականությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ձախողվել է» հոդվածը (REGNUM, 22 հոկտեմբերի 2013թ.)։ Կարելի էր բազմաթիվ մեջբերումներ կատարել իմ մյուս ելույթնեից ԵԱՀԿ ԽՎ-ում, որոնցում գերակա թեման ԵԱՀԿ տարածքում խաղաղության և անվտանգության պահպանման գործում Ռուսաստանի ճակատագրական դերի մատնանշումն էր, Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնության թեման։ Բնականաբար, հարց է ծագում. մի՞թե իմ սկզբունքային դիրքորոշումը հայտնի չէր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, երբ նա անձամբ երաշխավորեց ինձ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահիս, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի պատասխանատու աշխատանքին։ Եվ սա՝ այնպիսի պայմաններում, երբ հենց Հանրապետական կուսակցությունում, որը ղեկավարում է Սերժ Ազատովիչը, քիչ չէին արժանիագույն թեկնածուներն այդ աշխատանքի համար։ Գրում եմ այս մասին, որպեսզի ԼԳԲՏ հանրույթի ժողընտրյալները, այսինքն՝ ՀՀ ԱԺ ներկա գումարման պատգամավորները, եթե ի զորու են, խորհեն այս փաստի շուրջ։ Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ ԽՎ հերթական խորհրդաժողովներին իմ պատրաստվելուն, ապա, որպես կանոն, այդ համաժողովների նախօրեին ես մշտապես պատրաստել եմ ոչ մեծ գրքեր ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության այն ժամանակվա հրատապ, ըստ իս, հարցերի վերաբերյալ։ Նշեմ, որ գրքում ներկայացված նյութն ընթերցողներին էր մատուցվում ԵԱՀԿ աշխատանքային բոլոր լեզուներով, նաև թուրքերեն։ Ինքնին հասկանալի է, որ գրքերի բնագիրը հայերեն էր։ Եվ արդեն խորհրդաժողովի բացումից առաջ ԵԱՀԿ ԽՎ Քարտուղարությունը գրքերս բաժանում էր ԵԱՀԿ ԽՎ մասնակից 56 երկրների պատվիրակություններին, ինչպես նաև նախագահին, գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ ԽՎ կոմիտեների ղեկավարներին, ինչը, ինչպես ցույց տվեց պրակտիկան, շատ բանով թեթևացնում էր իմ աշխատանքը հայկական պատվիրակության դիրքորոշումը բացատրելիս ԵԱՀԿ ԽՎ օրակարգի հրատապ հարցերի քննարկումների ժամանակ։ Պարտքս եմ համարում շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելային համեստ անձիս հանդեպ այդքան ուշադիր վերաբերմունքի համար։ Ես կարող եմ ենթադրել, որ Արման Բաբաջանյանը կարող էր տեղյակ չլինել, առանց չափազանցության, այն հետևողական և, համարձակվում եմ ասել, քրտնաջան աշխատանքի մասին, որը վարվում էր ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովների միջև ընկած ժամանակաընթացքում, ինչպես և այն, որ ինքն ու իր նմանները կարող էին չիմանալ իմ շատ ելույթների մասին։ Այն տարիներին ընդունված չէր քարոզել միջազգային կազմակերպություններում կատարած աշխատանքը, քանի որ համարվում էր, որ մենք կատարում ենք ժողովրդական ընտրյալի մեր պարտքը։ Ոչ թե ինչպես այսօր է, երբ, չսպասելով ԵԱՀԿ ԽՎ Լյուքսեմբուրգյան նիստի արդյունքներին՝ ներկա իշխանությունների ներկայացուցիչները, վերահանդերձավորվելով որպես ընդդիմություն նախկին իշխանություններին, շեփորում են իրենց թվացյալ հաջողությունների մասին։ Ավելին, որպեսզի հատկապես ավելի ցայտուն դարձնեն իրենց գոյություն չունեցող հաջողությունները, բարբաջում են՝ «անգործության» մեջ մեղադրելով միջազգային կազմակերպություններում նախկին պատվիրակություններին։ Նրանց համար, իհարկե, դժվար է հասկանալ, որ մենք աշխատել ենք ոչ թե գովազդի համար, այլ հանուն Հայրենիքի անվտանգության։

 

Հետգրության փոխարեն

 

Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, ուստի ընթերցողներին վերապատմեմ ինձ համար անմոռանալի մի պատմություն։ Եվ այսպես, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ստամբուլի ամենամյա 22-րդ խորհրդաժողովի ավարտին ընդունող թուրքական կողմը 2013թ. հուլիսի 3-ին ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունների անդամների համար կազմակերպել էր ծովային զբոսանք Բոսֆորի նեղուցով։ Եվ ահա, հենց որ ես շոգենավ մտա, ԵԱՀԿ ԽՎ Քարտուղարության անդամներից մեկը ձայնի մեջ տագնապով ինձ տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավարները ողջ շոգենավով հայկական պատվիրակության ղեկավարի հետախուզում են հայտարարել, ընդ որում՝ նա ինձ ասաց, որ նրանք շոգենավի տախտակամածին են։ Անորոշության և տագնապի խառը զգացումներով մոտեցա սեղանին, որի մոտ նստած էին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակության անդամները։ Ռուսական պատվիրակության փոխղեկավար, պաշտոնաթող գեներալ-գնդապետ, սենատոր Վլադիմիր Ֆյոդորովիչ Կուլակովը հրամանատարական ձայնով դիմեց ինձ. «Արտաշես, արի նստիր իմ և Նիկոլայ Դմիտրիևիչի (Նիկոլայ Դմիտրիևիչ Կովալյով, բանակի պաշտոնաթող գեներալ, Պետդումայի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավար) կողքին»։ Չեմ թաքցնում, ես գոհունակությամբ ընդունեցի հրավերը։ Բա իհարկե։ Պահեստի կապիտան Արտաշես Գեղամյանի աջ կողմում բանակի գեներալ Նիկոլայ Կովալյովն էր, ձախ կողմում՝ գեներալ-գնդապետ Վլադիմիր Կուլակովը։ Նիկոլայ Դմիտրիևիչն իրեն հատուկ հանգիստ տոնով կիսաձայն ասաց, որպեսզի շոգենավով այդքան էլ ազատ չշրջեմ և մնամ Ռուսաստանի պատվիրակության կողքին։ Վլադիմիր Ֆյոդորովիչը, ըստ երևույթին, որսալով հարցական հայացքս, շարունակեց. «Բասուրմանների հետ ականջդ սուր պետք է պահես, որպեսզի հանկարծ ջերմանավի վրա դժբախտ պատահար չլինի, մանավանդ քո ցասումնալից ելույթներից հետո»։ Սեղանի շուրջ հավաքվածները սկսեցին բարձրաձայն ու միահամուռ ծիծաղել։ Մյուս երկրների պատվիրակությունների անդամները տարակուսում էին, թե այդ ինչու են ռուսաստանցիները և նրանց հարած հայը այդքան ուրախ ծիծաղում։ Մանավանդ որ հայկական կոնյակն էլ դեռ չէին խմել։ Այս դեպքը մեխվել է հիշողությանս մեջ ամբողջ կյանքիս համար, և ահա թե ինչու։ Այն ժամանակ ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ երբեք այդքան պաշպպանված չեմ զգացել, ինչպես այդ երկու անմոռանալի ժամերին, որոնք անցկացրի թուրքական շոգենավի վրա՝ Ստամբուլի նավահանգիստ կցագրով։ Քաղաք, որն Օսմանյան կայսրության սիրտն է, որտեղ 1915-ին սկսվեց Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում...

 

Մտածելով այս մասին՝ ես ավելի ու ավելի եմ հակվում այն եզրակացության, որ իմ մեջ արթնացել է արյան կանչը։ «Գեղամյանները ազգային-ազատագրական շարժման մասնակիցներ են։ 1780թ. նրանք դիմել են (ունեցել են Երևանի խանության հայկական հետևակ գնդի հազարապետի պաշտոն) ռուսական կառավարությանը՝ խնդրելով ազատել իրենց խանական լծից»,- սա մեջբերում է Լ.Վ. Մաթևոսյանի «Այդ զարմանալի ախալցխահայերը» գրքից (Մոսկվա, Միջտարածաշրջանային գրադարանային կոլեկտոր, 2010թ.)։ Այդ ժամանակվանից անցել է 250 տարի։ Մեր չափազանց բարդ ժամանակներում նորից ու նորից համոզվում եմ ոչ միայն հեռու-հեռավոր նախնիներիս, այլև ողջ հայ ժողովրդի պատմական ընտրության անայլընտրանքայնության մեջ. Հայաստանը և հայ ժողովուրդը հուսալիորեն պաշտպանված են, երբ գիտակցված ու խոր հավատով Ռուսաստանի կողքին են։ Դա, ավաղ, ի վիճակի չեն հասկանալ ոչ սորոսյան լափակերները, ոչ տոտալիտար կրոնական աղանդների ակտիվիստները, ոչ ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչները։

 

Աղբյուրը`  ИА REGNUM






Դիտումների քանակ 23039


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019


Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ...

Ստում են միասեռականներն ու ահաբեկիչները

Ստում են միասեռականներն ու ահաբեկիչները

Նոյեմբերի 4, 2019


Միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանի կայքը միշտ հարցազրույցներ է վերցնում ահաբեկիչներից, հատկապես «Սասնա ծռերից»: ՌԴ պաշտպան...

բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետք, հներն արդեն լավ չեն ազդում

բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետք, հներն արդեն լավ չեն ազդում

Նոյեմբերի 2, 2019


Պրոֆեսիոնալ բոզի վաստակ և միասեռական բաբաջանյան արմանը նորից ընկել է Վազգեն Մանուկյանի հետևից, այս անգամ՝ երջանկահիշատակ Էդուար...

բաբաջանյան արման՝ Stratfor-ի գործակա՞լ

բաբաջանյան արման՝ Stratfor-ի գործակա՞լ

Հոկտեմբերի 29, 2019


Օր չկա, որ բաբաջանյան արմանի մասին մի լավ բան չիմանանք: Այսօր էլ իմացանք, որ մի միասեռական պատգամավորը, մինչև Վազգեն Մանուկյանի...

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

Հոկտեմբերի 29, 2019


Հոմոսեքսուալ բաբաջանյան արմանը հետերոսեքսուալ ջհանգիրյան գագոյից մեծ գործ կատարեց հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտման մեջ: Նաիրի ...

Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնասիրեն ԱԱԾ-ում

Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնասիրեն ԱԱԾ-ում

Հոկտեմբերի 29, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը կարծես ապրում է իր անիմաստ կյանքի ամենաերջանիկ օրերը: Նրա վերջին գործերը կմնան ստորության և նենգու...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Փաշինյան Նիկոլը կփչանա. միասեռականությո՞ւն, թե՞ ինցեստ

Փաշինյան Նիկոլը կփչանա. միասեռականությո՞ւն, թե՞ ինցեստ

Հոկտեմբերի 17, 2019


Փաշինյան Նիկոլի Հատուկ քննչական ծառայությունը, որը գլխավորում է Սորոսի յուրահատուկ վաստակ խաչատրյան սասունը, այսօր քննչական գոր...

Վիտալի Բալասանյան՝ ազգային փոքրամասնությունների ահ ու սարսափ

Վիտալի Բալասանյան՝ ազգային փոքրամասնությունների ահ ու սարսափ

Հոկտեմբերի 15, 2019


Այս ասուլիսը բոլորից շատ ազդեց ազգային փոքրամասնությունների վրա՝ գրանտակերների և միասեռականների: Եվ բաբաջանյան արմանը, որը և գր...

Գեներալ Բալասանյանը հազիվ է դիմանում Փաշինյան Նիկոլի գրոհներին

Գեներալ Բալասանյանը հազիվ է դիմանում Փաշինյան Նիկոլի գրոհներին

Հոկտեմբերի 10, 2019


Փաշինյան Նիկոլը երրորդ հուժկու հարվածը հասցրեց գեներալ Վիտալի Բալասանյանին: Առաջինը պառվաբոզ ճաղարյան լիզայի ձեռամբ էր: Կարիք ...

Բալասանյան և բաբաջանյան. Հին ու Նոր Հայաստանների կերպարներ

Բալասանյան և բաբաջանյան. Հին ու Նոր Հայաստանների կերպարներ

Հոկտեմբերի 9, 2019


Հեղափոխությունը վատ է նրանով, որ թափթփուկները գալիս են առաջին պլան, իսկ ամերիկյան հեղափոխություններն առաջին պլան մղում են աղգի ...

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019


2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստ...

Սրանցից մեկը շուտով կնշանակվի Նոր Հայաստանի վարչապետ

Սրանցից մեկը շուտով կնշանակվի Նոր Հայաստանի վարչապետ

Հոկտեմբերի 4, 2019


Օպերատիվ տեղեկություններ ենք ստանում ամերիկյան դեսպանատնից Նոր Հայաստանի հաջորդ վարչապետի թեկնածության վերաբերյալ: Այս պահին քն...

բաբաջանյան արմանը հերթական բոզությունն է անում

բաբաջանյան արմանը հերթական բոզությունն է անում

Հոկտեմբերի 3, 2019


Միասեռական արևմտամետ պատգամավոր, ուժեղ հակապուտինիստ և Փաշինյան Նիկոլի գաղափարական հենարան բաբաջանյան արմանը հոռոմցի գլխավոր դա...

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Հոկտեմբերի 1, 2019


Փաշինյան Նիկոլի արդարադատությունն արդեն սրտխառնոց է առաջացնում իր ծայրահեղ բթության, ստորության, պրիմիտիվության, բարոյալքվածութ...

Երբ վնգստում են Փաշինյան Նիկոլի ընկերները, բարձրանում է մեծ անհատականությունների հեղինակությունը

Երբ վնգստում են Փաշինյան Նիկոլի ընկերները, բարձրանում է մեծ անհատականությունների հեղինակությունը

Սեպտեմբերի 29, 2019


Երեկ ԽՍՀՄ սովմինի վերջին նախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հոբելյանն էր՝ 90-րդ տարեդարձը: Ժողովրդի վարչապետը շնորհավորա...

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Սեպտեմբերի 28, 2019


Նման վերնագրով Սթիվեն Սփիլբերգը հոյակապ ֆիլմ ունի: Հայաստանն էլ դարձել է մի հսկայական և անվերջ ֆիլմի նկարահանման բացօթյա տաղավա...

Ի՞նչն է ընդհանրացնում Զավենիչ Արամին և միասեռականներին

Ի՞նչն է ընդհանրացնում Զավենիչ Արամին և միասեռականներին

Սեպտեմբերի 24, 2019


Բնականաբար, Զավենիչ Արամը պեդերաստ չէ, Shame.am-ի խմբագրակազմը կարող է երաշխիքներ տալ, որ սպարապետ Վազգենի եղբայրը չի կարող այլ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը