Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019
Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Արտաշես Գեղամյան

 

Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու մասին, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, և որոշեց նորից կալանքի տակ վերցնել նրան։ Դատավոր Ա.Դանիելյանը հրապարակեց դատավճիռը. «Առաջին ատյանի դատարանի 18.05.2019թ. որոշումը չեղարկել։ Անձնական երաշխիքները մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ որպես խափանման միջոց չեղարկել և նրա հանդեպ կիրառել ձերբակալություն»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, փոխեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և ազատ արձակեց նրան՝ Արցախի Հանրապետության (նախկին անվանումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) նախագահ Բակո Սահակյանի և այդ պաշտոնում նրա նախորդի՝ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ։ Նշենք, որ 2018թ. հուլիսից Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն արդեն երրորդ անգամ կալանքի տակ է վերցվում։ Չեմ թաքցնի, որ Վերաքննիչ դատարանի դատավճռի հրապարակման օրը մեծ էր գայթակղությունը անձամբ կոնկրետ փաստերով հիմնավորելու մեղադրանքների ողջ անհեթեթությունը, որոնք վերագրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանին։ Սակայն ձեռնպահ մնացի նման բան անելուց այն պարզ պատճառով, որ այդ խնդրով պրոֆեսիոնալ բարձր մակարդակով արդեն մեկ տարի անթերի զբաղվում են նրա փաստաբանները։ Ավելին, ես ինքս էլ արդեն քանի անգամ հրապարակածս հոդվածներում կոնկրետ օրինակներով ապացուցել եմ, որ Ռ.Քոչարյանին ներկայացված մեղադրանքները և դատաստանը սարքված քաղաքական հետապնդում են, դասական քաղաքական վենդետայի օրինակ, իսկ նրա անմեղությունը, համոզված եմ, ամենամոտ ապագայում առաջին իսկ անաչառ դատավարությամբ կապացուցվի։ Նշենք, որ դատավճռի հրապարակումից հետո անցած երեք օրվա ընթացքում ՀՀ ամբողջ մեդիա-տարածքը լցված է տեղի ունեցողի փոխբացառող գնահատականներով։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ իրավագիտության ոլորտի պրոֆեսիոնալների ճնշող մեծամասնության կարծիքը հակվում է Վերաքննիչ դատարանի դատավճռի ամհիմն լինելուն, այն դեպքում, երբ «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի սխրակիցները չէին թաքցնում իրենց վայրի հիացմունքը պատահածից և Վերաքննիչ դատարանի այդ վճիռը մատուցում էին հասարակությանը որպես «թավշյա հեղափոխության» (նկատի ունենալով 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը) հերթական հաղթանակ։ Չեմ թաքցնում, որ իրական ժամանակի ռեժիմում ուշադիր հետեւելով դատավարությանը՝ երբեմն նողկանքի զգացողություն եմ ունեցել։ Հենց միայն ՀՀ իշխանությունների բեմադրած թատերականացված ներկայացումը պերճախոս վկայում է ներկա իշխանությունների անբարոյության մասին։ Խոսքն այն մասին է, որ Վերաքննիչ դատարանի նիստում, որը քննարկում էր Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորության հարցը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, հատուկ հրավիրվել էին 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի զոհերի անդառնալի կորստից ու վշտից կքած հարազատներն ու մերձավորները։ Իշխանությունների նպատակը նույնքան նսեմ է, որքան և պարզունակորեն պարզ՝ շեղել հասարակության ուշադրությունը գործի էությունից։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուներից մեկի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հրաժարվեցին ընդունել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին, և Լ.Տեր-Պետրոսյանի թիմի կողմից հրահրվելով և Նիկոլ Փաշինյան և КО-ի ակտիվ մասնակցությամբ դուրս եկան զանգվածային բողոքի ակցիաների, ընդ որում՝ կատարեցին հակաիրավական գործողություններ և անկարգություններ, որոնց հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում՝ երեք ոստիկան, մոտ 200 մարդ վնասվածքներ ստացավ։ Ընթերցողը կարող է հարցնել. իսկ ինչո՞ւ եմ այդքան սուր բնութագրում Վերաքննիչ դատարանի նիստին այդ օրերին ողբերգականորեն զոհված ՀՀ քաղաքացիների հարազատներին ու մերձավորներին հրավիրելու փաստը։ Պատասխանն ակնհայտ է. «ժողվարչապետի» և Ко-ի գործողություններն ամեն կերպ ուղղված էին հայ հասարակության պառակտման խորացմանը, ընդ որում՝ նրանք չէին զլանում տարածել բացահայտ սուտ, հմտորեն մանիպուլացնելով վշտից կոտրված մարդկանց տրամադրությունները։ Կրկնում եմ, այդ նիստում քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մինչ այդ ընդունված որոշումը չեղարկելու հարցը՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների երաշխավորությունները։ Վերաքննիչ դատարանի այդ նիստը, նորից ու նորից նշենք, չէր քննարկում 2008թ. մարտի 1-2-ին մեր քաղաքացիների զոհվելու հանգամանքները։

 

Չեմ հոգնեցնի ընթերցողներին սրա մասին հետագա մանրամասներով, միայն նշեմ, որ վերջին երեք օրերի իրադարձություններն ամենայն համոզչությամբ վկայում են այն մասին, որ պետական հեղաշրջման տիկնիկավարները այս անգամ էլ հասան առաջադրված նպատակին։ Իսկ նրանց նպատակն այն էր, որպեսզի, օգտագործելով այս դատական ֆարսը, շեղեն Հայաստանի քաղաքական դասի և առհասարակ հայ հասարակության ուշադրությունը (բանակռիվների, քաղաքական բանավեճերի, տարատեսակ էկզոտիկ ակցիաների նախաձեռնմամբ) արևմտյան ստրատեգների բազմաքայլ կոմբինացիաների պսակազերծումից, որոնց գլխավոր մտադրությունը իրավիճակի ապակայունացումն է Ռուսաստանի հարավային մատույցներում։ Խոստովանենք, որ առաջին քայլն այդ ճանապարհին արվեց 2018թ. ապրիլ-մայիսին պետական հեղաշրջման իրականացմամբ։ Ռուսաստանի և Հայաստանի չարակամների զինանոցում Ղրղզստանում, Վրաստանում, Ուկրաինայում գունավոր հեղափոխությունների ընթացքում պետականության, մեր դեպքում՝ հայոց պետականության հիմքերի սասանման վաղուց փորձարկված տեխնոլոգիաներն են հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև անվստահության մթնոլորտի հրահրմամբ, հայ հանրությունում այնպիսի իրադրության սերմանմամբ, երբ բնավ չի ընկալվում այն, ինչ տեղի է ունենում։ Իսկ դա անխուսափելիորեն պարարտ հող կստեղծի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար՝ այն հույսով, որ իրականացնի նրանց ուղեվարների բաղձալի նպատակը՝ Ադրբեջանին վերադարձնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 105 կիլոմետրանոց սահմանի վերահսկողությունը։ Ներկայում սահմանի այդ հատվածը գտնվում է Արցախի անվտանգության գոտում և պահպանվում է նրա զինված ուժերի կողմից։ Եվ այսօր չարժե կասկածել, որ սահմանի այդ հատվածը, որը վերահսկվում է Արցախի զինված ուժերի կողմից, Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում բացառիկ կարևոր նշանակություն ունի ինչպես ԱՄՆ-ի և Իսրայելի, այնպես էլ, անշուշտ, Թուրքիայի համար։ Ուրեմն, ադրբեջանական կողմը համոզված է այդ երկրների բացարձակ աջակցության հարցում իր ցանկացած գործողությունների պարագայում, որոնք վերջին հաշվով ռազմական գործողության հնարավորություն կբացեն՝ արցախա-իրանական 105 կիլոմետրանոց սահմանի վերահսկողությունն ապահովելու հարցում։ Հենց այս դիրքերից է պետք դիտարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է.Մամեդյարովի Media. Az ինտերնետ պորտալին 2019թ. հունիսի 25-ին տված «Էլմար Մամեդյարով. Ընդհանուր առմամբ, հանդիպումը Վաշինգտոնում օգտակար էր» վերնագրով հարցազրույցի հետևյալ տողերը։ Ի պատասխան թղթակցի՝ «հանդիպումից հետո տարածված հայտարարություններում և մեկնաբանություններում նշվում է, որ համանախագահները երկու կողմերի ուշադրությանն են ներկայացրել ինչ-որ առաջարկություններ։ Ի՞նչ կարող եք ավելի ընդարձակ ասել այս առիթով» հարցի՝ Մամեդյարովն ասել է. «Այստեղ նախ և առաջ հարկ է հստակ պատկերացնել, որ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը և այնտեղ ադրբեջանցի հարկադրյալ տեղահանվածների վերադարձը առանցքային տարրերից մեկն է հակամարտության կարգավորման վերաբերյալ մինչև հիմա քննարկված բոլոր փաստաթղթերում»։ Ես հատուկ կանգ չառա հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման հնարավորության հարցի վրա, քանի որ այդ տեղեկությունը մանրամասն լուսաբանված է REGNUM լրատվական գործակալության Ստանիսլավ Տարասովի ս.թ. հունիսի 24-ի «Լեռնային Ղարաբաղում կարող են հայտնվել միջազգային խաղաղարարներ» հոդվածում։ Այնուհետև, ընթերցողներին հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 30-ին 1NWES. AZ ինտերնետ-պորտալը հրապարակել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հոդվածը, որում մուալիմ Ռամիզը, մասնավորապես, գրում է. «Եվ այսպես, վերաբնակեցման քաղաքականությունը, որն իրականացվում էր Ցարական Ռուսաստանի և խորհրդային իշխանության կողմից երկու դար շարունակ, հանգեցրեց տարածաշրջանի ժողովրդագրական լանդշաֆթի էական փոփոխության։ Այդ գործընթացի եզրափակիչ ակորդը դարձավ 1988-1993թթ. ավելի քան 250 հազար ադրբեջանցիների արտաքսումը Հայաստանից և մոտ 700 հազար ադրբեջանցիների արտաքսումը Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանի յոթ օկուպացված շրջաններից» (ուղերձն ակնհայտ է, մոտ մեկ միլիոն ադրբեջանցիներ կբնակեցվեն Արցախի անվտանգության գոտում – Ա.Գ.)։ Այստեղ մուալիմ Ռամիզի երևակայությունը, անկասկած, չափից հեռուն է գնում։ Հայաստանում և Արցախի անվտանգության գոտում, և բուն Լեռնային Ղարաբաղում էլ ապրել է ոչ ավելի, քան ադրբեջանական ծագում ունեցող 300 հազար մարդ, այսինքն՝ 70 հազար մարդով քիչ, քան հայ ազգության հարկադրյալ վերաբնակները, որոնք ապրել են Նախիջևանի ԻԽՍՀ-ում, Բաքվում, Կիրովաբադում (այժմ՝ Գյանջա), Ադրբեջանական ԽՍՀ Շեքիի, Շեմախիի, Զաքաթալայի, Խանլարի և հայաբնակ այլ շրջաններում։ Այսպես, 1979թ. Համամիութենական մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրում էր 475 786 հայ, իսկ 10 տարի անց, 1989թ. Համամիութենական մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայերի թիվը կազմում էր 390 505 մարդ։ Իսկ ներկայում Ադրբեջանում ապրող հայերի թիվը կազմում է մոտ 170 մարդ, որոնցից 104-ը՝ Բաքվում, մյուսները՝ գյուղական վայրերում։

 

Ընդ որում՝ մուալիմ Ռամիզը, խոսելով «տարածաշրջանի ժողովրդագրական լանդշաֆթի փոփոխության մասին», չգիտես ինչու համեստորեն լռում է այդ պաշտոնական վիճակագրության մասին, լռություն է պահպանում իրեն լավ հայտնի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Քեմալի՝ ռուսական խորհրդային կառավարությանը 1920թ. ապրիլի 26-ին գրած հայտնի նամակի մասին Հայաստանի դեմ համատեղ գործողությունների վերաբերյալ։ Մեջբերում կատարենք այդ նամակից. «Անգորա, 26 ապրիլի 1920թ.։ ...Երկրորդ. եթե խորհրդային ուժերը նախատեսում են ռազմական գործողություններ Վրաստանի դեմ կամ դիվանագիտական ճանապարհով, իրենց ազդեցության միջոցով կստիպեն Վրաստանին դաշինքի մեջ մտնել և քշել անգլիացիներին Կովկասի տարածքից, թուրքական կառավարությունը ստանձնում է իմպերիալիստական Հայաստանի դեմ ռազմական գործողությունը (և այս սրբապիղծ տողերը «իմպերիալիստական Հայաստանի» մասին գրվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկսվելուց ընդամենը 5 տարի հետո, որը շարունակվել է նաև Մուսթաֆա Քեմալի կողմից Թուրքիայի փաստացի ղեկավարման օրոք, ընդհուպ մինչև 1923թ. – Ա.Գ.) և պարտավորվում է ստիպել Ադրբեջանական հանրապետությանը մտնել խորհրդային պետությունների շրջանակ» (vstrokax.net/istoriya/predlozhenie-kemalya-k-rossii)։ Կես տարի անց Մուսթաֆա Քեմալի առաջարկն ընդունեց ի կատարում անձամբ Իոսիֆ Ստալինը։ Այսպես, 1920թ. նոյեմբերի 9-ին Ստալինը, ելույթ ունենալով ԱԿ(բ)Կ (Ադրբեջանի բոլշևիկյան կոմունիստական կուսակցության) Կենտկոմի, ՌԿ(բ)Կ (Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության) Կենտկոմի Կավբյուրոյի, Ազրհեղկոմի և Բաքվի գործադիր կոմիտեի միավորված նիստում, ասաց. «Եթե ցանկանան իմանալ, թե ում են պատկանում Զանգեզուրի հովիտն ու Նախիջևանը, ապա Հայաստանի ներկայիս կառավարությանը դրանք հանձնել չի կարելի, կլինի խորհրդային, այդ ժամանակ կարելի է»։ Հետագայում՝ 1920թ. նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը հանդես եկավ դիմումով՝ «Բոլորին, բոլորին, բոլորին», որում Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին ողջ աշխարհին ի գիտություն Հայաստանի հետ տարածքային վեճերի դադարեցման և Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը Խորհրդային Հայաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելու մասին։ Նրանց դիմումում ասվում էր. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անունից հայ ժողովրդին հայտարարեք Ադրբեջանի հեղկոմի նոյեմբերի 30-ի որոշումը. Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարությունը, ապստամբած գյուղացիներից ստանալով ուրախալի լուրը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հռչակման մասին, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը։ Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանների մասին վեճերը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայկական Սոցիալիստական Հանրապետության մաս» (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։ Այնուհետև, չնայած շանտաժին և ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումի անդամների վրա ճնշմանը, 1921թ. հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու մասին որոշումը դառնում է պլենումի քննարկման առարկա։ Նշենք նաև, որ այդ հարցի քննարկման ժամանակ առաջ եկան երկու տեսակետներ, ուստի քվեարկության դրվեց որոշման երեք տարբերակ. «ա) Ղարաբաղը թողնել Ադրբեջանի սահմաններում»։ Այս որոշման օգտին քվեարկում են. ինքը՝ Նարիման Նարիմանովը, վրաց նացիոնալ-ուկլոնիստ Ֆիլիպ Մախարաձեն և այն տարիներին համոզված ստալինական Հմայակ Նազարեթյանը։ Դեմ՝ Գեորգի Օրջոնիկիձեն, Ալեքսանդր Մյասնիկովը, Սերգեյ Կիրովը և Յակով Ֆիգատները; բ) Հանրաքվեն անցկացնել ամբողջ Ղարաբաղում՝ հաշվի առնելով ողջ բնակչությունը, ինչպես հայերին, այնպես էլ մուսուլմաններին»։ Այս առաջարկության օգտին քվեարկում են՝ Ն.Նարիմանովը և Ֆ.Մախարաձեն; «գ) Ղարաբաղի լեռնային մասը ներառել Հայաստանի կազմում»։ Որպեսզի «պլեբիսցիտը անցկացվի միայն Լեռնային Ղարաբաղում, այսինքն՝ հայերի մեջ», սրա օգտին քվեարկում են Գ.Օրջոնիկիձեն, Ա.Մյասնիկովը, Յա.Ֆիգատները, Ս.Կիրովը, Հ.Նազարեթյանը։ ՌԿ(բ)Կ Կենտկոմի պլենումը որոշում է կայացնում. «Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմում, «հանրաքվեն անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»։ Այս որոշումն ընդունելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը չի հանձնվում և պահանջում է «այն կարևորությունից ելնելով, որն ունի ղարաբաղյան հարցը Ադրբեջանի համար», դրա վերջնական որոշումը տեղափոխել ՌԿ(բ)Կ Կենտկոմ, այսինքն՝ հարցի լուծումը ըստ էության թողնել Իոսիֆ Ստալինի հայեցողությանը, որն այն տարիներին ղեկավարում էր ՌԿ(բ)Կ Կենտկոմը։ Հարցը ՌԿ(բ)Կ Կենտկոմի հայեցողությանը հանձնելու հարկ չեղավ։ Հաջորդ օրն իսկ՝ 1921թ. հուլիսի 5-ին, Ստալինն ինքը եկավ ՌԿ(բ)Կ Կավբյուրոյի նոր նիստին, որը նրա իսկ կոշտ ճնշման ներքո ընդունեց մինչ այդ ընդունված որոշմանն ուղիղ հակառակ որոշում, որը ոչ մի ընդհանուր բան չուներ միջազգային իրավունքի հռչակված սկզբունքների և նորմերի հետ (նկատի է առնվում այն փաստը, որ երրորդ երկրի՝ Խորհրդային Ռուսաստանի կուսակցական մարմինը որոշում է կայացնում երկու այլ երկրների տարածքային հարցերի շուրջ – Ա.Գ.)՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում (https://poisk-ru.ru)»։ Ես մասնավոր այսքան մանրամասն ներկայացրի այն տարիների իրադարձությունները, որոնք հետագայում դարձան Ղարաբաղյան հակամարտության աղբյուրը։ Կարծում եմ, որ այս նախապատմությունը համոզիչ կերպով հաստատում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. հունվարի 6-ի որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի ընդունման մասին, որն ընդունվել է ԽՍՀՄ օրենքներին լիովին համապատասխանությամբ, ըստ էության, օբյեկտիվորեն պահանջված էր և Իոսիֆ Ստալինի կամայական գործողություններով ոտնահարված պատմական արդարության վերականգնման ակտ էր։ Եվ ահա, Ռամիզ Մեհթիևը, թեև հոդվածը վերնագրել է «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն. խնդրի աղբյուրները և կարգավորման հեռանկարները», ցավոք, չիմացության, ավելի շուտ՝ խնդրի իսկական աղբյուրների ճշգրիտ իմացության պատճառով իր հոդվածում այդպես էլ չի հիշատակում այս պատմական փաստերի մասին։ Դե ինչ, պատահում է։ Ամբողջական պատկերի համար նշենք նաև, որ Լեռնային Ղարաբաղի կեղծ լայն ինքնավարությունը վերածվեց նրան, որ ադրբեջանական իշխանությունը բոլոր միջոցներով փոխեց բնակչության ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանական հեռուն գնացող նկրտումների, մասնավորապես՝ հոդվածի սկզբում հիշատակված և արդեն 25 տարի, բնավ ոչ պատահականորեն, կրկնվող պնդումների առ այն, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը և այնտեղ ադրբեջանցի հարկադրյալ տեղահանվածների վերադարձը մինչև հիմա հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվող փաստաթղթերի առանցքային տարրերից են»։ Բնականաբար, հարց է ծագում. իսկ ինչո՞ւ Ադրբեջանի այդքան սրտցավ պետական այրերը ոչ մի անգամ չեն հիշատակում հայ հարկադրյալ տեղահանվածների մասին, որոնց թիվը, ամենահամեստ հաշվարկներով, հասնում է 400 հազար մարդու։ Բայց դա այլ վերլուծության թեմա է։ Իսկ այժմ, վերադառնալով Վերաքննիչ դատարանի ս.թ. հունիսի 25-ի՝ Հայաստանի ազգային անվտանգության տեսակետից վտանգավոր որոշմանը, նշենք, որ այն առաջ է բերել անթաքույց հիացմունք ադրբեջանական լրատվամիջոցներում։ Էլ չեմ ասում մաղձի բուռն պոռթկման մասին, որը ժայթքում են Ափշերոնյան սուլթանության այդ նույն ԶԼՄ-ները Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ կապված, որը նա տվել է ս.թ. հունիսի 24-ին Հայաստանի հեռուստաալիքներից մեկին, այսինքն՝ երրորդ ձերբակալությունից մեկ օր առաջ։ Կարծում ենք, որ Ռոբերտ Սեդրակովիչի հայ, մեղմ ասած, ընդդիմախոսները այդպես էլ չորսացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահի, ՀՀ երկրորդ նախագահի գլխավոր մեսիջներից մեկը, որը հնչեց նրա հարցազրույցում։ Այսպես, բացահայտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական կերպարը՝ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ ելույթով կարմիր թելի պես անցնում էր միտքը արցախցիների մասին՝ որպես բանակ-ազգի, որն անձնուրաց պաշտպանել է իր այդպես էլ ծնկի չեկած Հայրենիքը։ Տարիներ առաջ՝ դեռևս 2011-ին, այդ միտքը բավական տարողունակ և հուզական արտահայտեց Հայաստանի ականավոր ազգային գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, լուսահոգի Սոս Արտաշեսի Սարգսյանն իր խոր փիլիսոփայական նամակում՝ հասցեագրված ադրբեջանական մտավորականությանը։ Մեջբերեմ միայն առանձին հատվածներ այդ նամակից, որոնք այսօր էլ հնչում են ավելի քան արդիական։ «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։ Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, և զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է։ Ընդհանրապես, մենք ի վերջո դեմ չենք, քանզի, իմացա՛ծ լինեք, լրջորեն մտածում ենք մեր Նախիջևանն ու Գանձակը վերադարձնելու մասին» (խոսքը Կիրովաբադի և հարակից շրջանի մասին է, որը ներկայում Գյանջա է կոչվում – Ա.Գ.)։ Կարծում եմ, որ ուղղակի իմաստ կա, որպեսզի Ադրբեջանի պաշտպանության նախարարը ուշադիր կարդա այս նամակը լրիվ ու ջանա հասկանալ Սոս Սարգսյանի խոսքերի իմաստը, ինչպես նաև դիտի Ռոբերտ Քոչարյանի 2019թ. հունիսի 24-ի հեռուստահարցազրույցը։ Իհարկե, չի խանգարի, որ այս մասին մտածի նաև Ափշերոնի սուլթանը, որն անզուսպ, տպավորություն է ստեղծվում, որ ինքնահաստատման համար, սկսել է ավելի հաճախ վատաբանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներին՝ հանձինս Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Սերժ Ազատի Սարգսյանի։ Վերադառնալով պաշտպանության նախարարի մտքի գոհարներին՝ նշենք, որ ադրբեջանցի վոեվոդան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին ասել էր. «միջազգային իրավիճակը թույլ չի տալիս Ադրբեջանին պատերազմ սկսել»։

 

Հարգելի ընթերցողը կարող է տարակուսած կշտամբել ինձ այն բանում, թե ինչու եմ ես չգիտես ինչու լռության մատնում Հայաստանի իշխանությունների ուղղակի վտանգավոր գործողությունները, որոնք Իրանի շուրջ ձևավորվող ծայրահեղ բարդ միջազգային իրադրությունում, ափշերոնյան բազեների անընդմեջ հնչող տագնապալի հայտարարությունների պայմաններում մեզ մոտ՝ Հայաստանում իրականացնում Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների վարկաբեկման քաղաքականություն։ Ասվածի հաստատման վերջին օրինակը Արցախի Հանրապետության նախագահների (գործող և նախկին) երաշխավորության արհամարհումն է ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից։ Այստեղ կարելի է բերել բազմաթիվ այլ փաստեր ևս, որոնք վկայում են նման պնդման ապացուցելիությունը։ Սակայն, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Չէ՞ որ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հեգեմոններն իրենց անդրօվկիանոսյան ուղեվարների կողմից իշխանության բերվեցին հենց այդ նպատակով՝ նսեմացնելով և պատվազրկելով Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի կենդանի խորհրդանիշներին, Արցախի հերոսներին՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի, Մանվել Գրիգորյանի, Սեյրան Օհանյանի և շատ ու շատ այլ հերոսների, խափանել նրանց տոկունությունն ու Արցախի պաշտպանության գործողություններում իրենց ճշմարտացիության համոզվածությունն ինչպես զինված ուժերում, այնպես էլ ազգ-բանակում։ Հարգելի ընթերցողը կարող է զարմանալ՝ մտածելով, թե ինչու եմ այդ մասին այսքան հանգիստ, չեզոք գրում։ Եվ իրավացի կլինի։ Իմ պատասխանը պարզ է. Նիկոլ Փաշինյան և Ко-ն, հայոց պետականության հիմքերի սասանման նման քաղաքականություն վարելով, ջանալով ձևավորել անվստահության մթնոլորտ արցախյան ղեկավարությունում և ընդհանրապես հասարակությունում, սրընթացորեն մոտեցնում է իր քաղաքական ֆիասկոն, իսկ դա, անշուշտ, բխում է հայկական երկու պետությունների շահերից։ Պակաս կարևոր չէ նաև մեկ այլ գործոն՝ պայմանավորված ներկայիս հայ կեղծ հեղափոխականների կործանմամբ։ Խոսքն այն մասին է, որ իրադարձությունների այսպիսի զարգացումն ամենայն համոզչությամբ ցույց կտա համաշխարհային քաղաքականության հայտնի կենտրոնին ակնհայտ իրողությունը. ցանկացած հայ քաղաքական գործիչ, որքան էլ հմտորեն, պետությունների քայքայման ամենաարդիական տեխնոլոգիաների կիրառմամբ բերվի իշխանության Հայաստանում, դատապարտված է անգոյության, եթե ոտնձգի սրբություն սրբոցի՝ միավորված Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության դեմ։

 

Հետգրության փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, և ինձ օգնության եկավ հերթական հրապարակումը Հայաստանում հակառուսական քարոզչության գլխավոր լրատվամիջոցում՝ «Ժամանակ» թերթում, ինչպես նաև 1in.am ինտերնետ-պարբերականում։ Այսպես, թերթի ս.թ. հունիսի 27-ի առաջնորդողը վերնագրված է՝ «ՀՀԿ-ն անտարբերության մատնեց Ռոբերտ Քոչարյանի ուղերձը» (խոսքը ՀՀ երկրորդ նախագահի ս.թ. հունիսի 24-ի հարցազրույցի մասին է)։ Առաջնորդողի հեղինակները որդեգրել են ի սկզբանե մտացածին իբր գլխավոր միտքը Ռոբերտ Քոչարյանի մեկժամյա հարցազրույցից, որը հանգեցվում է հայ հասարակության բոլոր առողջ ուժերի միավորման կոչին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում, դիմակայելու համար Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավերիչ քաղաքականությանը։ Վերնագիրն արդեն վկայում է այն մասին, որ նրանք խնդիր են դրել՝ բացահայտ ստի արծարծմամբ շեղել ընթերցողների ուշադրությունը բավական լուրջ մեղադրանքներից, որոնք ներկայացված են Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարությունում (այսուհետ՝ Հայտարարություն)։ Այդ Հայտարարությունը դատավճիռ է «ժողվարչապետի» և նրա խառնամբոխի հանցավոր գործունեությանը։ Մեջբերեմ միայն որոշ հատվածներ այդ լրջագույն փաստաթղթից.

 

• Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում:

 

• Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։

 

• Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է, որով փորձ է արվում նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:

 

• Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին»։

 

Վերլուծելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի և Հայաստանի Հանրապետական կուսակցության Հայտարարության գլխավոր ուղերձները՝ կարող եմ ասել, որ դրանք փոխլրացնում են միմյանց, իսկ դրանց գլխավոր մեսիջը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է, վտանգը կանխելը բոլորի սուրբ պարտքն է, ում համար թանկ է միավորված Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճակատագիրը։

 

Հ.Գ. Երբ գրում էի այս հոդվածը, մտաբերեցի քսանամյա վաղեմության դեպքեր, ավելի շուտ՝ իմ հարցազրույցը հայտնի գրող և հրապարակախոս, հեռուստալրագրող և հասարակական գործիչ Մերուժան Տեր-Գուլանյանին ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի (1999թ.) ընտրություններին ընդառաջ։ «Իրավունք և միաբանություն» դաշինքը, որի ղեկավարումը վստահված էր ձեր խոնարհ ծառային, այն ժամանակ սերտորեն համագործակցում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ Ժողովրդի մեջ համառորեն լուր էր պտտվում այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Սամվել Բաբայանի միջև թաքուն թշնամանք կա։ Բնականաբար, հարցազրուցավարը պիտի գայթակղվեր հարցնելու այս թեմայի մասին, ինչն էլ արեց։ Իմ պատասխանը նույնքան անկեղծ էր, որքան և պարզ։ Մարդիկ, ովքեր անցել են պատերազմի ահավոր փորձությունների միջով, ամեն օր նայել են մահվան աչքերին, ենթարկել մահացու վտանգի իրենց հարազատներին ու մտերիմներին, նրանք միանգամայն այլ որակի մարդիկ են։ Նրանց չես կոտրի ու չես կռվեցնի, քանի որ նրանք հաշվետու են հերոսաբար ընկած իրենց ընկերների, հարազատների ու մերձավորների առջեւ։ Եվ ահա, կցանկանայի, որպեսզի այս ամենից դասեր քաղեին քաղաքական այն բոլոր պատեհապաշտները, որոնք Հայաստանի և Արցախի համար վճռորոշ այս օրերին երազում են տեսնել Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բարիկադների հակառակ կողմերում։ Դե ինչ, ինչպես ասում են, «Զուր աշխատանքի արտել», թեև ՆԷՊ ժամանակները վաղուց արդեն անցել են, բայց այս արտելը դեռ կենսունակ է։ Ես քաղաքական նախագուշակումների կողմնակից չեմ, ուստի չկասկածելով կանխատեսումներիս անշրջելիությանը՝ Հայաստանի և Արցախի հայրենասերների միջավայրում պառակտման սիրահարներին կարող եմ հայտարարել. «մեծահարգ» պարոնայք, ձեր տեղը գարշահոտ ջրափոսն է կամ, գրական լեզվով ասած՝ դուք շուտով կհայտնվեք կեղտի մեջ։ Եվ, ինչպես ասվում է, լավագույն ցանկություններով՝ ձեր իսկ կանխագծած երթուղուն հասնելու ճանապարհին։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն






Դիտումների քանակ 31745


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Նոյեմբերի 14, 2019


Եվ վերջապես, խոսեց մեկը, ով չէր կարող չխոսել։ Խոսողը Արմենչիկ Դարբինյանն է, Երրորդ հանրապետության երկրորդ նախագահի կողմից նշանա...

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019


Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ...

Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ

Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ

Նոյեմբերի 7, 2019


Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն երկու օր անհամբեր սպասում էին, թե օրիորդ դատավորուհի Դանիբեկյան Աննան այսօր դարձի կգա և կազատի երկր...

Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է Ղարաբաղում

Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է Ղարաբաղում

Նոյեմբերի 6, 2019


Հայաստանում և Արցախում չկա մեկը (բացառությամբ ԼԳԲՏ հանրույթի հարգելի անդամների, Սորոսի վաստակների և բոլոր գրանտակերների, մի խոս...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Հոկտեմբերի 22, 2019


Օսկանյան Վարդանը Հայաստանին շատ վնաս տվեց: Լինելով սահմանափակ ուղեղի տեր անձնավորություն, այն էլ՝ ախպար, նա Ռոբերտ Քոչարյանի գլ...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

Հարությունյան Արայիկը վտանգավոր է Ղարաբաղի համար

Հարությունյան Արայիկը վտանգավոր է Ղարաբաղի համար

Հոկտեմբերի 15, 2019


Ղարաբաղի նախկին վարչապետ Հարությունյան Արայիկը Փաշինյան Նիկոլի սրտի նախագահի թեկնածուն է: Այս անձնավորությանը Shame.am-ը քիչ ան...

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Հոկտեմբերի 7, 2019


Շենգավիթի վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը: Գործող անձինք նույնն են...

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019


2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստ...

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Հոկտեմբերի 1, 2019


Փաշինյան Նիկոլի արդարադատությունն արդեն սրտխառնոց է առաջացնում իր ծայրահեղ բթության, ստորության, պրիմիտիվության, բարոյալքվածութ...

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Սեպտեմբերի 28, 2019


Նման վերնագրով Սթիվեն Սփիլբերգը հոյակապ ֆիլմ ունի: Հայաստանն էլ դարձել է մի հսկայական և անվերջ ֆիլմի նկարահանման բացօթյա տաղավա...

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սեպտեմբերի 26, 2019


Ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանին պարգևատրեն արիության, տղամարդկության, բարոյականության, մարդկայնության, «լավ տղայությա...

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Սեպտեմբերի 20, 2019


Դատավորուհի Դանիբեկյան Աննան այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, և երկրորդ նախագա...

Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է

Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է

Սեպտեմբերի 17, 2019


Ս.թ. սեպտեմբերի 15-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց հոդված՝ «Փաշինյանի հեռացումը Ադրբեջանի ագրեսիայի կանխման ...

Փաշինյան Նիկոլի խոսքն օրենք է

Փաշինյան Նիկոլի խոսքն օրենք է

Սեպտեմբերի 17, 2019


Փաշինյան Նիկոլի բեմադրած հնդկական սերիալը Ռոբերտ Քոչարյանի գործով շարունակվում է: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ...

Փաշինյանին իշխանությունից հեռացնելը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կանխման պարտադիր պայմանն է

Փաշինյանին իշխանությունից հեռացնելը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կանխման պարտադիր պայմանն է

Սեպտեմբերի 16, 2019


Ահա արդեն մեկուկես տարի Հայաստանի Հանրապետության ամենատարբեր շերտերը ճաշակում են պետական հեղաշրջման պտուղները, որը տեղի ունեցավ...

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Սեպտեմբերի 15, 2019


Բաքուն, պաշտոնական մակարդակով հանդես գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի արտահայտած դիրքորոշման քն...

Չէ, Հոռոմ գեղը Հին Հռոմը չէ

Չէ, Հոռոմ գեղը Հին Հռոմը չէ

Սեպտեմբերի 9, 2019


Հին Հռոմում իրավունքը պոզիտիվ դարձավ, այսինքն՝ օրենքը սկսեց կիրառվել միանման բոլոր դեպքերում և հանգամանքներում: Մինչ այդ, Հին Ա...

Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ

Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ

Սեպտեմբերի 8, 2019


2019թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Արցախի Հանրապետության առաջին նախագահի, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը