Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019
Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Արտյոմ Խաչատրյան

 

Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողությունները և Փաշինյան Նիկոլի քաղաքական ռազմավարությունը, քան Հայաստանում։ Ահա թե ինչ է գրում ադրբեջանական պորտալը. «Ժամանակն է իրերն անվանել իրենց անուններով. Հայաստանն ընտրում է Արևմուտքը։ Եվ դա նա արել է վաղուց։ Ավելին, դա վաղուց գաղտնիք չէ ոչ Մոսկվայի, ոչ Երևանի համար։ Պարզապես այդ մասին կարծես հարմար չէր խոսել բարձրաձայն։ Իսկ որտե՞ղ են դավաճանության մասին զանգեր խփում... Ոչինչ այնպես չի վկայում հայկական քաղաքական երկերեսանիության կործանման մասին, ինչպես բանտախցում Մոսկվայի ամենամտերիմ ու ամենահավատարիմ մարդուն, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանն է, փակելը։ Նրա նախկին գործընկեր, սրտակից բարեկամ ու քաղաքական մրցակից Սերժ Սարգսյանը դեռևս փորձում է փրկվել՝ մի փոքր հապաղելով, դավաճանելով վաղեմի բարեկամությունը նրանց հետ, ովքեր օգնել են նրան հաստատվել Ղարաբաղում, իսկ հետո Երևանում որպես Մոսկվայի անփոխարինելի մարդիկ։ Ավաղ, դա հայկական քաղաքականության երեկվա օրն էր։ Ինչպես և Մոսկվան՝ որպես հավերժ հավատարիմ դաշնակից։ Փաշինյան Նիկոլի այցը Մոսկվա և Ռ.Քոչարյանի ձերբակալությունը հաստատում են այն, ինչը վաղուց կասկածում էին ռուս զինվորականներն ու ինչը հիմա թաքցնել պարզապես անօգուտ է։ Դատելով ըստ ամենայնի՝ Երևանի կենտրոնում ԿՀՎ որջի՝ դեպի ստորին ընդհատակ գնացող հարկերում անհրաժեշտ չեն համարում թաքցնել Հայաստանի նոր ռազմավարությունը։ Դրանից գաղտնիք չեն սարքում նաև հայերը։ «Հայաստանի հետագա ճակատագիրը կապված է Ամերիկայի հետ»,- այս պնդման հետևում են կանգնած նոր հայերը։ Եվ նրանց անունները լավ հայտնի են և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։ Փաշինյան Նիկոլը մագլցեց կառավարող աթոռին բացառապես այդ պատճառով։ Եվ Ռոբերտ Քոչարյանին հետ նրա ճանապարհը նույնը չէ։ Իսկ նրա հետևում, ոնց էլ անես, ռուսամետ հայությունն է։ Դժբախտությունն այն է, որ պարզապես անհնար է թաքցնել այս փաստը, և իմաստ էլ չունի։ Եթե Մոսկվայի ամենահետևողական և հավատարիմ մարդը գտնվում է բանտում, և նրա գտնվելու այլ վայր դժվար է պատկերացնել, ուրեմն, դուր է գալիս դա ինչ-որ մեկին Կրեմլում, թե ոչ՝ Հայաստանի նոր ուժերն արել են իրենց ընտրությունը, և դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ Մոսկվան պետք է հաշտվի այն բանի հետ, որ ղարաբաղյան կլանի վրա հույս դնելը, որի օգնությամբ ադրբեջանական հողերը հայտնվեցին հայկական օկուպացիայի մեջ և դե-ֆակտո միացվեցին Հայաստանին, տանուլ տված քայլ էին»։

 

«Լավ է ուշ, քան երբեք». այսպիսի ենթավերնագրով են շարունակում ադրբեջանցի վերլուծաբանները։ «Հայաստանը կորցրել է իր վաղեմի նշանակությունը Ռուսաստանի համար, թեև անցյալում նույնպես մենք նրանց համար միայն մեկ նշանակություն ունեինք՝ պատժիչ ջոկատ»,- կարծում են հիմա հայ վերլուծաբանները։ Սա այն դեպքն է, երբ կարելի է խոստովանել. լավ է ուշ, քան երբեք։ Մինչ ռուսներն օգնում էին հայկական նացիոնալիզմին իրագործել իրենց անջատողական պլանները, ամերիկացիները ձևավորում էին իրենց քաղաքական ջոկատները, հիմա նրանք դուրս են եկել փողոցներ՝ զավթելով կառավարող աթոռներ Երևանում... Չի բացառվում, որ ամերիկյան շտուրմաններ ունենալու դեպքում հայկական նավակը կփորձի ամրապնդել ձեռք բերածն ու այդ հանգամանքը կարող է հաշտեցնել նոր ու հին հայերին։ Միայն թե ի՞նչ կասի դրան Մոսկվան... Սակայն արդարությունը թելադրում է ասել, որ միայն Մոսկվային մեղադրել տեղի ունեցածի մեջ կարող են միայն երբեք հավատարմությամբ աչքի չընկած հայ դաշնակիցները։ Նրանք հավատարիմ էին, երբ ծառայում էին ուղեվարներ ռուսական բանակում, որոնք յուրացնում էին նոր հողեր Կովկասում, դեպի Միջին և Մերձավոր Արևելք կարճ երթուղու փնտրտուքներում։ Ավարտվեց դա նոր բարեկամների՝ ամերիկացիների հայտնվելով, և հայերն, ըստ իրենց՝ արդարացիորեն, կարծում են, թե եկել են նոր ժամանակներ, որոնք ռուսներին տեղ չեն թողնում Երևանում... Բարեկամությունը Հայաստանի հետ ավարտվում է դավաճանությամբ։ Ճիշտ նույն կերպ էլ հայերը մի ժամանակ վարվեցին Թուրքիայի հետ։ Ի՞նչ է սա. հանգամանքների բերո՞ւմ, թե՞ ազգային ավանդույթ։ Ինչպե՞ս սրա հետ կհաշտվի ռուսական ինքնագիտակցությունը, որը չի հանդուրժում դավաճանություն»։

 

Ադրբեջանական մեկ այլ պորտալ աչքի է ընկնում անկեղծ վերնագրերով, որոնցից շատերը դուր կգան Փաշինյանին, որոշները՝ ոչ, քանի որ հարևանները գրում են զուտ ճշմարտությունը և լկտի սուտը։ Այսպես, «Հարված թիկունքից. Փաշինյանի կուսակցությունը քվեարկել է ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի դեմ» հոդվածի վերնագիրը դիվանագետի՝ ձվերի կեղծման մասնագետ ռուբեն ռուբինյանի լակոտի խոշոր դիմապատկերով, ակնհայտորեն դուր չի գա ժողվարչապետին, քանի որ մարդիկ գրում են ճշմարտությունը, որն այնքան ատելի է Փաշինյանին ծնված պահից։ Նրան դուր չի գա նաև Արմինե Օհանյանի փեսայի՝սիմոնյան ալենի բարձր կարծիքը, որը դարձել է մեկ այլ հոդվածի վերնագրի հիմք՝ «Փաշինյանի կուսակցությունում Ռուսաստանն օկուպանտ են անվանել»։ Բայց ահա ժողվարչապետը, անկասկած, հիացմունքի մեջ կընկնի այնպիսի նյութից, որը վերնագրված է՝ «Ռազմական հանցագործ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է իր դերը ադրբեջանական տարածքների օկուպացիայի գործում»։ Ի դեպ, եթե ադրբեջանցիները 27 տարի շեփորում էին Խոջալուի ցեղասպանության մասին և դա քչերին էր հուզում, ապա այսօր նրանք հայ առաջնորդներին անվանում են «ռազմական հանցագործներ», ինչը չկար նախկինում։ Տեսնես ինչո՞ւ։ Սա բավական հետաքրքիր հարց է, որը խորհրդածությունների և սթափ վերլուծության է մղում, հետևաբար՝ կխորհրդածենք և սթափ կվերլուծենք»։

 

Դե, իսկ վերջում կհամարձակվենք ենթադրել, որ չի եղել Իլհամ Ալիևի համար ավելի արժեքավոր նվեր իր կյանքում, քան Փաշինյան Նիկոլն իր լակոտակրատիայի գլխին։ Չի եղել և լինել չի կարող։ Ընդ որում՝ այդ նվերը նա չի վաստակել, ձեռք չի բերել, դա նրա գլխին է թափվել որպես կնոջ օժիտ։ Հետևաբար, ավելի ճիշտ կլիներ ՀՀ ժողվարչապետին համարել Մեհրիբան Ալիևայի օժիտ։






Դիտումների քանակ 64252


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է Ֆրանսիայում

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է Ֆրանսիայում

Սեպտեմբերի 10, 2019


Փաշինյան Նիկոլի, նրա վանեցյան արթուրի, խաչատրյան սասունի, հոռոմցի դատախազի ու անկախ դատավորների փառքը հասել է Ֆրանսիա: Ռոբերտ Ք...

Ապուշացնում է Փաշինյան Նիկոլը

Ապուշացնում է Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 9, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր հերթական պատմական ֆեյսբուքյան եթեր ունեցավ, այս անգամ ժողովրդի վարչապետը դիմեց ժողովրդի մի մասին՝ ջերմուկ...

Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ

Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ

Սեպտեմբերի 8, 2019


2019թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Արցախի Հանրապետության առաջին նախագահի, ...

 Փաշինյան Նիկոլի համար եկել է տեռորի դիմելու ժամանակը

Փաշինյան Նիկոլի համար եկել է տեռորի դիմելու ժամանակը

Սեպտեմբերի 6, 2019


Բեյրութցին ճիշտ է խոսում, չի ստում: Բազմիցս ասել ենք, որ Փաշինյան Նիլոլը, սրանց բանտից ազատելով, երկու նպատակ է հետապնդել. մտցն...

կարապետյան վլադիմիր. ժողովրդի վարչապետն ունի կասկածելի հակումներ ու հետաքրքրություններ

կարապետյան վլադիմիր. ժողովրդի վարչապետն ունի կասկածելի հակումներ ու հետաքրքրություններ

Սեպտեմբերի 5, 2019


Փաշինյան Նիկոլի խոսնակ կարապետյան վլադիմիրն ավետել է, որ այսօր ժողովրդի վարչապետն ընդունել է «Սասնա ծռեր» ահաբեկչական կուսակցու...

Չկայացած շարքայինը փորձում է խաբեությամբ ձերբակալել կայացած գեներալին

Չկայացած շարքայինը փորձում է խաբեությամբ ձերբակալել կայացած գեներալին

Սեպտեմբերի 5, 2019


Գեներալ Վիտալի Բալասանյանը «սև թուղթ» է ստացել շարքայի դասալիք Փաշինյան Նիկոլից, այն է՝ խաչատրյան սասունի խայտառակ հիմնարկ է ծա...

Փաշինյան Նիկոլը նախընտրում է հնդկական կինոարվեստ

Փաշինյան Նիկոլը նախընտրում է հնդկական կինոարվեստ

Սեպտեմբերի 4, 2019


Հայաստանը դեռ երկու օր հանգիստ կյանք կունենա, մինչև ՍԴ վճռի հրապարակումը, որը պիտի տեղի ունենա եռօրյա ժամկետում: Դրանից հետո կս...

Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմով

Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմով

Սեպտեմբերի 1, 2019


Չարժե կասկածել, որ Հայաստանի և Արցախի՝ իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի, որն ի զորու է անաչառ գնահատել այժմ Հայաստանում տեղի ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Հուլիսի 30, 2019


Փաշինյան Նիկոլը չունեցավ տաղանդ ոչ սպորտում, ոչ գիտության մեջ, որ արվեստում: Սակայն փառքի և ռեկորդակիրության ծարավը նրան հանգիս...

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Հուլիսի 26, 2019


Հինգերորդ ալիքում երեկ Ագնեսա Խամոյանի հյուրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սևակ Թորոսյանն էր: Նա ֆրանսիացի իրավաբան է, լավ է տիրապե...

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Հուլիսի 25, 2019


Narek Samsonyan-ը գրել է իր էջում. «Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻ...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019


Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փոր...

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Հուլիսի 19, 2019


Մեծ հաշվով, մեր՝ հակահեղափոխության հաղթանակի համար այսօր ձեռնտու են միայն Փաշինյան Նիկոլի գժություններն ու ապօրինությունները: Ո...

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Հուլիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմա...

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն երեկ հարցազրույց տվեց իր սիրելի «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ մտադիր է իր իսկ կողմից հրահրած ճգնաժամը...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ