Խայտառակություն առանց մեկնաբանության

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019
Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամավորների վրա։ Հետո դա վերաճեց զանգվածային ռուսատյաց ցույցերի Թբիլիսիի կենտրոնում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Վրաստանը ջանադրաբար իր մոտ է կանչում ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Ինչո՞ւ է ուրեմն ռուսատյացությունն այն պատրույգը, որը պատրաստ է կրակի տալ երկիրը։ Ո՞վ է կանգնած հակառուսական տրամադրությունների հրահրման թիկունքում, և որքանո՞վ է ռուսատյացությունը տարածված Վրաստանում։

 

Վրաստանի իշխանություններն ուրբաթ իրենց հակասական պահեցին։ Մի կողմից՝ արդեն առավոտվանից Թբիլիսիում սկսվեցին զանգվածային դատավարություններ անկարգությունների՝ նախօրեին ձերբակալված մասնակիցների հանդեպ։ Ոստիկանությունը հարցաքննության կանչեց նաև Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլուն, Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավային անկարգությունների գործով։


Մյուս կողմից՝ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց, ինչն, ըստ էության, ընդվզողների առաջին պահանջն էր։ Ինչպես ակնկալվում է, նրա տեղը կզբաղեցնի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արչիլ Թալաքվաձեն, որը մինչև խորհրդարանում ընտրվելը ՆԳՆ փոխնախարարն էր և տնօրինում էր վրացական բանտերը։


Բացի Կոբախիձեից, պաշտոնը թողնում է, ավելի ճիշտ՝ մանդատը հանձնում է նաև պատգամավոր Զաքարի Կուցնաշվիլին «Վրացական երազանքից»։ Բանն այն է, որ հենց նա էր ներկայացնում Վրաստանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում և հիմա համարվում է Թբիլիսի ռուսական պատվիրակության ժամանման կազմակերպիչը։


Ինչպես տեղեկացրել է ВЗГЛЯД թերթը, հակառուսական կարգախոսներով բողոքները Թբիլիսիում սկսվեցին հինգշաբթի։ Ցուցարարները հարձակվեցին ռուսաստանցի պառվիրակների վրա, որոնք մասնակցում էին Ուղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) նստաշրջանին։ Հետո ընդդիմության ամբոխը փորձեց գրոհել խորհրդարանը։ Անկարգությունների պատրվակը դարձավ փաստը, որ Ուղղափառության միջազգային վեհաժողովի ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին։ ՈւՄՎ նստաշրջանը խափանվեց, ռուսաստանցի պատգամավորները, որոնք ուղեկցում էին Գավրիլովին, ստիպված էին հսկողության ներքո շտապ հեռանալ Վրաստանից։


Բայց որքանո՞վ են հիմա վրաց հասարակությունում տարածված ռուսատյաց տրամադրությունները։ Մինչև վերջերս Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը արագ աճում էր, այն չափվում էր արդեն տարեկան միլիոններով։ Թվում էր, թե երկու ժողովուրդների հարաբերություններն աստիճանաբար կարգավորվում են։ Վրաց ժողովրդի ո՞ր մասն են ներկայացնում ցուցարարները, որոնք հարձակվել էին անպաշտպան ռուս պատգամավորների վրա Թբիլիսիի կենտրոնում։


«Եվրասիայի կենտրոնի» տնօրեն Գուլբաաթ Ռցխիլաձեն ВЗГЛЯД թերթին ասել է, որ Վրաստանում պահպանվում է հասարակության այն հատվածը, որը մերժում է այն ամենը, ինչ կապված է հյուսիսային հարևանի հետ։ Բայց նման վրացիները, նրա կարծիքով, շատ չեն՝ 15-17 տոկոս։ Իսկ Վրաստանի բնակիչների մեծ մասը հեռու է հակառուսական հիստերիայից, համոզված է փորձագետը։ «Այդ սակավաթիվ մարդկանց համախմբումը տեղի է ունեցել «օկուպացիա», «ռուսական ագրեսիա» եւ նման այլ տերմինների ֆոնին։ Թեեւ սակավաթիվ, բայց այդ ակցիան շատ ագրեսիվ էր։ Այնտեղ կային և՛ զինյալ նացիոնալիստներ, և՛ երիտասարդության ինչ-որ նոր խմբեր՝ տարերայիններ ու անարխիստներ»,- ասաց քաղաքագետը։ «Հիմա որոշակի եզրահանգումներ արվել են, քաղաքական զոհաբերությունը տեղի է ունեցել։ Խորհրդարանի նախագահն ազատվել է աշխատանքից, պատգամավորը, որը կազմակերպել էր այդ միջոցառումը ռուսաստանցի պատգամավորների հետ, նույնպես հեռացել է՝ հանձնելով մանդատը։ Սրանով առայժմ ամեն բան կանգ կառնի»,- կանխատեսել է Ռցխիլաձեն։


Նա կարծում է, որ ուրբաթ գիշեր Վրաստանը հայտնվել էր հեղաշրջման շեմին, և միայն ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի ցուցաբերած ամրությունն օգնեց կանխել այն։ «Եթե նա չլիներ, մեզ մոտ խորհրդարանի ղեկին նստած կլիներ արդեն Սաակաշվիլին կամ նրա ընկերներից մեկը։ Այնպես որ ՆԳՆ-ն կամքի ուժ ցուցաբերեց»,- ասաց փորձագետը։


«Ոստիկանությունը գործում էր օրենքի շրջանակում՝ գործ ունենալով ագրեսիվ ամբոխի հետ, որը փորձում էր ներխուժել խորհրդարան և ապակայունացնել պետությունը։ Սակայն ընդդիմությունը կշարունակի փորձել ճնշում գործադրել իշխանության վրա։ Վրաստանը թևակոխում է անկայունության և անորոշության գոտի»,- եզրափակել է քաղաքագետը։


Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ռազմավարության և կառավարման ինստիտուտի ղեկավար Պյոտր Մամրաձեն նույնպես 10-12 տոկոս է գնահատում ժողովրդի մեջ ներկա ակցիաների կողմնակիցների թիվը։


«Դրանք հիմնականում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու երկրպագուներն են։ Նրանցից շատերը, ովքեր հինգշաբթի դուրս էին եկել փողոց, անկեղծորեն վրդովված էին այն փաստից, որ խորհրդարանի նախագահի աթոռին հայտնվել էր ռուսաստանցի կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Սակայն երբ սկսվեց խորհրդարանի գրոհը, երբ հարձակվեցին ոստիկանության վրա, շատերը հրաժարվեցին մասնակցել անկարգություններին և հեռացան»,- պարզաբանել է քաղաքագետը ВЗГЛЯД թերթին։


Նա նշեց, որ գրոհին մասնակցել են Սաակաշվիլու այսպես կոչված ջահել-ջուհուլները (տիտուշկաները)։ «Նրանք սկսեցին ծեծել ոստիկաններին, որոնք սկզբում նրանց չէին պատասխանում, ինչը սխալ էր։ Ոստիկանությունից խլում էին վահանները, մահակները։ Այ, միայն դրանից հետո ոստիկանությունն սկսեց հատուկ միջոցներ կիրառել»,- ասաց Մամրաձեն։


«Ես չեմ կարծում, որ բողոքների կողմնակիցների թիվը կավելանա։ Բայց ահա կառավարող «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը ցանկացած պարագայուն ևս մեկ հարված հասցրեց իր առանց այդ էլ վարկաբեկված համբավին»,- կարծում է փորձագետը։


Ինչպես տեղեկացրել է ВЗГЛЯД թերթը, ուրբաթ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր ավիաընկերությունների օդային փոխադրումները Ռուսաստանից Վրաստան արգելելու մասին։ Հիշեցնենք, որ առաջին անգամ Մոսկվան դիմեց նման միջոցի 2006-ի աշնանը։ 2008-ի ամռանը երկու երկրների զորքերի միջև բռնկվեցին մարտական գործողություններ այն բանից հետո, երբ վրացական զորքերը հարձակվեցին ռուս խաղաղապահների վրա Հարավային Օսիայի տարածքում։


«Խոսքը հարկադրյալ ռեստրիկցիայի մասին է, որը մտցրեց ռուսական կողմը, որի նպատակն էր ռուսաստանցի քաղաքացիների անվտանգության ապահովումը ծայրահեղական գործողությունների ֆոնին, որոնք տեղի են ունենում հիմա Վրաստանում»,- ասաց այս առիթով նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Ի դեպ, անձամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես իրեն հակասական է պահել։ Նա չգիտես ինչու մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին, որի պլաններն էլ իբր իրականացնում էր «հինգերորդ շարասյունը»՝ հանձին վրացական ընդդիմության։ «Երկրի և հասարակության պառակտումը և ներքին դիմակայությունը ոչ մեկին ձեռնտու չէ, բացի Ռուսաստանից, և այսօր դա նրա ամենափորձառու զենքն է»,- ասել է Զուրաբիշվիլին՝ ավելացնելով, որ «Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ»։


«Դե, ինչ, տեղ հասա՞ք։ «Օկուպանտը» նահանջում է՝ զբոսաշրջիկներին դուրս բերելով Ձեր տնտեսությունից,- գրել է նրան ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook-ում։- Շերի, այն ամենը, ինչ Ձեզնից պետք էր Վրաստանի համար հերթական քաղաքական կոլապսի այս ողբերգական պահին, դուրս գալն ու ասելն էր, որ Դուք երաշխավորում եք անվտանգությունը վրացական քաղաքների փողոցներում։ Նախագահի լիազորություններով։ Ժողովրդի կողմից Ձեզ տրված իշխանությամբ։ Անձամբ՝ վերջապես։ Ոնց ուզենայիք։ Բայց Դուք հին երգը երգեցիք գխավորի՝ «օկուպանտների» մասին... Տեսնես ո՞վ Ձեզ գլխի գցեց»։


Ավելի վաղ Զախարովան նաև հայտարարել էր, որ իրենց պահվածքով արմատականները պսակազերծեցին առասպելը վրացական հյուրընկալության մասին։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 66552


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հունիսի 28, 2019


Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Ք...

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019


Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Ապրիլի 25, 2019


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018


Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղա...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը