Խայտառակություն առանց մեկնաբանության

Ու կրկին Սորոսը

Հունիսի 20, 2019
Ու կրկին Սորոսը

Ջորջ Սորոսն օգտագործում է գնչուներին որպես խափանարար ուժ

 

Եվրոպայում գնչուների գլխավոր պաշտպաններից մեկը եղել և մնում է Ջորջ Սորոսը։ Բայց սկանդալային օլիգարխի ներդրումները չհանգեցրին քոչվոր համայնքների բարգավաճմանը․ նրանք նախկինի պես մարգինալացվում են և տեղի բնակիչներին լուրջ անհանգստություն պատճառում։ Հաշվի առնելով Չեմոդանովկայի կոնֆլիկտը՝ ճիշտ ժամանակն է հարցնել. ինչպե՞ս է Սորոսը պատրաստվում օգտագործել իր խնամքի տակ գտնվող գնչուներին։


Որպես կանոն, այդպիսի պատմությունները լրահոսի թոփերում չեն հայտնվում, բայց դա իրողությունը չի փոխում։ Վերջին ժամանակներս Եվրոպան ալեկոծվում է, որի պատճառը տեղի բնակչության հետ գնչուների կոնֆլիկտներն են։


Այս տարվա ապրիլին հռոմեացիները հավաքվեցին, որպեսզի տասնյակ գնչուական գերդաստանների թույլ չտան բնակություն հաստատել սոցիալական բնակավայրի կարևոր կենտրոններից մեկում։ Հարյուրավոր բնակիչներ փողոց դուրս եկան և բարիկադներ կառուցեցին, որպեսզի արգելեն գնչուների մուտքը շինություն։ Ոստիկանությունը ցրեց ընդդիմացողներին, իսկ գնչուական ընտանիքներին տարան բնակելի համալիր Հռոմի հարավում։


Մեկ տարի առաջ էլի մեծ աղմուկով ոստիկանությունը Հռոմից տարհանեց գնչուական անօրինական ճամբարը, որտեղ բնակվում էին հարյուրավոր մարդիկ։ Այս ակցիան մարդու իրավունքների տեսանկյունից քննադատվեց Բրյուսելի ու Եվրոպական դատարանի կողմից, բայց իտալական իշխանությունները համառություն ցուցաբերեցին։ Այլ բան է, որ ուժայինների հատուկ գործողությունները մեծ արդյունք չունեցան․ հարյուրավոր գնչուներ բարեհաջող քոչեցին Հռոմի ծայրամասեր։ Ամենահամեստ պաշտոնական հաշվարկներով՝ Հավերժական քաղաքի շրջակայքում անօրինական բնակվում է 130 հազար «ռոմալե»։ Ըստ փորձագետների, իրական թվերն ավելի մեծ են։


Հռոմի դիմադրությունից մեկ շաբաթ անց դիմակայություն բարձրացավ բուլղարական Գաբրովոյում, որը հայտնի է տեղի բնակիչների ժլատության մասին անեկդոտներով։ Այնտեղ 3 գնչու, որոնք դատվածություն ունեին, ծեծել են խանութի աշխատակցին, որից հետո հազարավոր գաբրովցիներ դուրս եկան փողոց և պահանջեցին գնչուական համայնքների արտաքսում այդ տարածքներից։ Քաղաքի բնակիչները 4 օր շարունակ քարկոծում էին գնչուների տները, փորձում էին այրել և անպատիվ խոսքեր էին ասում։ Ոստիկանությունը չկարողացավ վերահսկել իրավիճակը։ Տեղի իշխանությունները գնչուներին խորհուրդ տվեցին խաղաղ հեռանալ, ինչն էլ արվեց։


Հունվարին նմանատիպ անկարգություններ ընթացան բուլղարական Վոեվոդինովո վայրում։ Դրա պատճառը եղավ այն, որ գնչուները ծեծել էին տեղի զինծառայողներից մեկին։ Այդ ամենի արդյունքում գնչուները լքեցին Վոեվոդինովոն։ Իսկ 4 ամիս անց գնչուական կրիմինալի դեմ բողոքի ակցիաներ անցկացվեցին Հունգարիայում՝ Բուդապեշտից 130 կմ հեռավորության վրա։


Գնչուների միջազգային օրը Եվրոպական հանձնաժողովը ստիպված էր տառացիորեն սոցիալական զգուշացում տարածել ԵՄ տարածքում հակագնչուական տրամադրությունների աճի մասին։ Բրյուսելում ճիշտ հակառակի հույս ունեին։


Սկսած 1990-ականների սկզբից՝ գնչուական սփյուռքը կերակրվում է տարբեր ՀԿ-ներից ու ոչ առևտրային կազմակերպություններից։ Նրանց իրավունքը՝ որպես ազգային փոքրամասնություն, Բրյուսելում ուշադրության հատուկ առարկա է։ Գնչուական համայնքի ներկայացուցիչների կրթության ու աշխատանքով ապահովման համար ԵՄ կառույցները բազմամիլիոնանոց գրանտներ են տրամադրում։


Անուամենայնիվ, գնչուական համայնքները շարունակում են մնալ ամենաքրեական սոցիալական խմբերը ժամանակակից Եվրոպայում։ Տեղի բնակիչների բողոքի ցանկացած ակցիայի պատճառը գնչուների ու օրենքի միջև եղած հակասություններն են։ Հռոմում դրանք արտահայտվում են գրպանահատությամբ, Բուլղարիայում՝ թալանով, Ռումինիայում՝ տեղացիների հետ մշտական բախումներով, մնացած բոլոր վայրերում՝ թմրանյութերի տարածմամբ ու ազգային հանցավոր խմբերի ստեղծմամբ։


Եվրոպայում գնչու երիտասարդների մոտ 90%-ը պաշտոնապես գործազուրկ է։ Դպրոցական տարիքի երեխաների մոտ կեսը համակարգված կրթություն չի ստանում։ Սուր խնդիր է գնչուական ընտանիքների կողմից ուրիշի տների ու բնակարանների ինքնազավթումը։ Այն բանից հետո, երբ նրանք տեղավորվում են այդ տներում, նրանց այդ տներից օրենքի շրջանակներում դուրս հանելը գրեթե անհնար է։


Տեղահանությունները և խարխուլ բնակարանների քանդումը, որտեղ հաճախ բնակություն են հաստատում գնչուները, դառնում է իշխանությունների միակ իրական պատասխանը գնչուական խնդրին։ Անցած տարի սփյուռքը անհանգստացած էր Սեն Ժակում բնակելի շենքերի քանդման պատճառով, դա ֆրանսիական բարեկեցիկ Պերպինյան թաղամասի ամենամութ անկյունն է։ Իսկ 2011-ին նախագահ Նիկոլա Սարկոզին ձեռնարկեց գնչուների զանգվածային տեղահանություն Ֆրանսիայից դեպի Արևելյան Եվրոպա։


Որքան էլ զարմանալի է, ԵՄ-ում այս քոչվոր ժողովրդի ձուլման այլ քաղաքակիրթ տարբերակներ դեռ չեն տեսնում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ գնչուական էթնիկ փոքրամասնության իրավունքների համար արդեն մոտ 30 տարի պայքարում է աշխարհի գլխավոր ֆիլանտրոպներից մեկը՝ Ջորջ Սորոսը։ Բայց նրա աջակցությունը տարօրինակ կերպով գնչուներին շարունակում է դեպի աղքատության ու կրիմինալի գետտո քշել։


Պաշտոնապես Սորոսի «Բաց հասարակությունը» և նրա կողմից ղեկավարվող ՀԿ-ները 1980-ականների կեսերից քայլեր են ձեռնարկում գնչուների կյանքը բարելավելու ուղղությամբ։ Այդ ընթացքում միլիարդատերը տարբեր նախագծերում ներդրել է ավելի քան 150 մլն եվրո, բացել է Եվրոպական գնչուական համալսարան, Գնչուական նախաձեռնության գրասենյակ, մի ամբողջ մարդասիրական արդյունաբերություն է հիմնել։ Բայց ինչպես հենց ինքը՝ Սորոսն է խոստովանել 2013-ին հրապարակված հոդվածում, «Արևելյան Եվրոպայի երկրների՝ ԵՄ մուտք գործելուց հետո գնչուների վիճակը վատացել է»։


Սորոսն առաջին հերթին նկատի ունի Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան ու Հունգարիան։ Այս երկրները գնչուների թվով առաջատարներն են․ Բուլղարիայում 750 հազարից մինչև Ռումինիայում՝ 1․8 միլիոն։


«Բաց հասարակության» դրածոները լոբբինգի են ենթարկում ԵՄ գանձարանից լվացումները դեպի գնչուական համայնքներ։ Ու եթե հենց ինքը՝ միլիարդատերը վերջին տարիներին «ռոմալեի» համար ներդրել է մոտ 10 միլիոն եվրո, ապա Իսպանիային Եվրահանձնաժողովը հատկացրել է 28 մլն, Իտալիայինմ՝ 32, Սլովակիային ՝ 14, Ռումինիային ՝ 23։ Այս բոլոր անհավանական գումարները տեղերում բաշխվում են հենց Սորոսի կառույցների կողմից։


Թվում էր, թե Եվրոպայի գնչուները վաղուց պետք է հարստացած լինեին։ Բայց նրանցից շատերը, ըստ ժամանակակից չափորոշիչների, շարունակում են ապրել ահավոր պայմաններում և զբաղվել քիչ թե շատ բացահայտ կրիմինալով։ Ի՞նչն է խնդիրը։


Առաջին՝ բազում ֆոնդերի ու ՀԿ-ների ղեկավարությունը մեծ մասամբ բաղկացած է ամերիկացի իրավաբաններից։ Հենց նրանց աշխատավարձերի վրա են ծախսվում ԵՄ և բարեգործության բյուջեի միջոցները։
Երկրորդ՝ գնչուական իսկական ակտիվիստները որոշումների կայացման ու միջոցների բաշխման հարցում ձայն չունեն։ Թե ուր են գնում գնչուների կյանքի որակի լավացման համար նախատեսված գումարները՝ պատված է գաղտնիքով։


Միակ գնչուները, որոնց Սորոսն իսկապես ֆինանսապես աջակցություն է ցուցաբերել, «պաշտոնական ներկայացուցիչների» չնչին շերտն է։ Նրանց աշխատավարձը, որոնց եկամուտը մի կարգ բարձր է սովորական գնչուների աշխատավարձից, նրանց հուսալիորեն մեկուսացնում է իրենց ժողովրդից և սովորական մենեջերներ դարձնում, որոնք ջանասիրաբար բարձրաձայնում են դոնորի օրակարգը։ Այս ամենը միայն խորացնում է սփյուռքի ներսում եղած տնտեսական շերտատումը։


Իր իսկ՝ Սորոսի համար գնչուական խնդիրը ավելին չէ, քան պատրվակ իրեն ձեռնտու որոշումները եվրոպական երկրների իշխանությունների վզին փաթաթելու համար, խոսքն առաջին հերթին Արևելյան Եվրոպայի երկրների մասին է։ Փոքրամասնության իրավունքների պայքարի թեման թույլ է տալիս տեղեկատվական գրոհներ իրականացնել անհարմար քաղաքական գործիչների դեմ և «տարերային» անկարգություններ հրահրել։


2005 թվականին, ելույթ ունենալով Գնչուական ներառականության տասնօրյակում, Սորոսն ուղղակիորեն հայտարարեց, որ գնչուական փոքրամասնության իրավունքների ոտնահարումը կարող է առաջ բերել բողոքի այնպիսի ակցիաներ, ինչպիսին այն ժամանակ կազմակերպում էր արաբ երիտասարդությունը Ֆրանսիայում։


Այսօր նրա ՀԿ օգնությամբ գնչուական թեման թույլ է տալիս թեժ պահել իրադրությունը և սահմանափակել իշխանության պետական ինստիտուտները գրեթե նույնքան հաջող, որքան վերջերս դեպի Եվրոպա միգրանտների հոսքի ժամանակ։ Միլիոնավոր փախստականներ Աֆղանստանից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից, ինչպես հայտնի է, նույնպես հովանավորվում էին Սորոսի կառույցների կողմից։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 30169


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տանջում են Սորոս Ջորջի աշխատողներին

Տանջում են Սորոս Ջորջի աշխատողներին

Սեպտեմբերի 12, 2019


Արդեն չորրորդ օրն է, ինչ Նարեկ Մալյանն իր ՎԵՏՕ շարժման հետ ակցիա է անցկացնում Սորոս Ջորջի գրասենյակի մոտ: Մալյանը հիմնավորել է ...

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Սեպտեմբերի 10, 2019


Կարծում եմ, ինձ հաջողվել է հայտնաբերել Հայաստանում միասեռականության տարածման և ԼԳԲՏ հանրույթի նշանակության բարձրացման ամենաէֆեկ...

Բուլղարիայի պատմությունը փորձում են նորովի գրել Սորոսի փողերով

Բուլղարիայի պատմությունը փորձում են նորովի գրել Սորոսի փողերով

Հուլիսի 27, 2019


Ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք հովանավորվում են Սորոսի կողմից, փորձում են հանել խորհրդային հուշարձանները և նորովի գրե...

Սորոսի վաստակները Հայաստանի փրկությունն էին

Սորոսի վաստակները Հայաստանի փրկությունն էին

Հուլիսի 24, 2019


Հայրենի գրանտակերները ջանք չեն խնայում Հայաստանի քայքայման ու կործանման գործում: Սրանք Փաշինյան Նիկոլից պահանջում են դատապարտել...

Սորոս Ջորջի մինասյան լարիսան շարունակում է ուղղորդել ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքը

Սորոս Ջորջի մինասյան լարիսան շարունակում է ուղղորդել ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքը

Հուլիսի 19, 2019


ՀՀ նորանշանակ ինվալիդ և անչափահաս նախարար բադասյան ռուստամը (սա իբր 30-տոկոսոնոց սկոլիոզ ունի և դրանով ազատվել է բանակից, սակայ...

մինասյան լարիսան կարևոր հանձնարարություն է տվել բադասյան ռուստամին

մինասյան լարիսան կարևոր հանձնարարություն է տվել բադասյան ռուստամին

Հուլիսի 11, 2019


Արդարադատության նորանշանակ անչափահաս նախարար բադասյան ռուստամն այսօր ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայ...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

Հայաստանի և հայ ինքնության թշնամիների ոչ ամբողջական ցանկը

Հայաստանի և հայ ինքնության թշնամիների ոչ ամբողջական ցանկը

Հունիսի 21, 2019


Ինչպես հայտնի է, հասարակական գործիչ և ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը դիմել էր երկրում գործող կուսակցություններին և կազմակե...

մինասյան լարիսան նոր կոչում ունի

մինասյան լարիսան նոր կոչում ունի

Հունիսի 14, 2019


Այս խայտառակ կնոջ մասին շատ ենք գրել և կգրենք էնքան, որքան Հայաստանում կգործի Սորոս Ջորջի հիմնադրամը: Բայց այսօր առիթն ուրիշ է՝...

Все для Сороса, все для Победы!

Все для Сороса, все для Победы!

Հունիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է սրբորեն պաշտպանել Սորոս Ջորջի գրասենյակը: «Վետօ» շարժումն այսօր Նարեկ Մալյանի գլխավորությամբ կրկի...

Սորոս Ջորջի հիմնադրամը՝ Փաշինյան Նիկոլի սրբավայր

Սորոս Ջորջի հիմնադրամը՝ Փաշինյան Նիկոլի սրբավայր

Մայիսի 31, 2019


Նարեկ Մալյանը «Վետո» շարժման հետ միասին այսօր ակցիա կազմակերպեց Սորոս Ջորջի հիմնադրամի դիմաց: Ակցիայի մասին հայտարարված էր երեկ...

Որտե՞ղ կհայտնվեն Սորոսի բարեմասնությունները

Որտե՞ղ կհայտնվեն Սորոսի բարեմասնությունները

Մայիսի 27, 2019


Սորոսի ձեռքերը երբեք այսքան ազատ չեն եղել Հայաստանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևոր...

 Սորոսն ամերիկյան փոքրագույն չարիքն է

Սորոսն ամերիկյան փոքրագույն չարիքն է

Մայիսի 25, 2019


Նարեկ Մալյանը երեկ Ազգային ժողովում հոյակապ հակասորոսական ակցիա կազմակերպեց: Առիթը անցումային արդարադատությանը ննվիրված լսումնե...

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Մայիսի 21, 2019


Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հավանաբար, պարապ է մնացել և երեկ փակ հանդիպման է գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հետ: Հետո ա...

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Մայիսի 11, 2019


Այս տարվա մայիսի առաջին օրերին ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնը նախաձեռնել և հրապարակել է Թվային քրեական հետազոտ...

 Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Մայիսի 6, 2019


Ջորջ Սորոսն աշխատել է նաև Ադրբեջանում։ Նրա ֆոնդը գործել է 1999-2010թթ.։ 2010թ. վերջին ներկայացուցչության գործունեությունը սահմա...

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Մայիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլին ամերիկացիները Հայաստանում բերել են իշխանության, որպեսզի նա հաշված տարիների ընթացքում բոլորիս դարձնի ահարոնյան ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

Ապրիլի 30, 2019


Փաշինյան Նիկոլն ու վանեցյան արթուրը որոշել են քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվել: Այսինքն՝ պարեցին բոլոր պարերը (տանգո, վալս, պո...

Գրանտակերները գրգռվել են այսօր

Գրանտակերները գրգռվել են այսօր

Ապրիլի 2, 2019


«Այսօր առավոտվանից սորոսականները տարբեր ուղղություններով քարոզչական գրոհ էին իրականացնում ապրիլյան քառօրյա պատերազմի խորհրդանիշ...

Սերժ Սարգսյանի մեջ տեսել են Հայաստանի շահերով առաջնորդվող մեկին, իսկ Նիկոլի մեջ՝ կամակատարի

Սերժ Սարգսյանի մեջ տեսել են Հայաստանի շահերով առաջնորդվող մեկին, իսկ Նիկոլի մեջ՝ կամակատարի

Մարտի 6, 2019


Սորոսի Լարիսան ասուլիս էր հրավիրել, որ Սորոս պապիկի անունից Նիկոլին մեսիջ փոխանցի, թե՝ ախպեր ջան մենք էլ փայ ունենք քո սիրո և հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ