Խայտառակություն առանց մեկնաբանության

Սերգեյ Նառիշկինը գունավոր հեղափոխությունների մասին

Հունիսի 19, 2019
Սերգեյ Նառիշկինը գունավոր հեղափոխությունների մասին

Արտյոմ Խաչատրյան

 

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նառիշկինը երեկ մասնակցել է Ուֆայում անվտանգության հարցերով համաժողովին, որն անցկացվում է ՌԴ Անվտանգության խորհրդի հովանու ներքո։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում են 119 պետությունների հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Եվ պրն Նառիշկինը մի քանի ոչ սովորական գաղափարներ է հնչեցրել, որոնք հույս են ներշնչում։

 

Այսպես, Նառիշկինը համոզված է, որ «մարդկանց ճորտացումից ազատելու» պատրվակով նոր աշխարհակարգի ուժերը վարում են նպատակաուղղված պատերազմ ընդդեմ ավանդական արժեքների, ազգային ինքնության։ «Պատկանելությունը երկրին ու ազգին, ընտանիքի արժեքներն ու հավատը. այդ ամենն այսօր չեղարկվում է հանուն աբստրակտ անձնական ազատության։ Նման գծի առաջմղման համար գործի են դրված ԶԼՄ-ների, տարբեր ՀԿ-ների մի ամբողջ բանակ, վերազգային կորպորացիաներ և առանձին, այսպես ասենք՝ ֆիլանտրոպներ Ջորջ Սորոսի անախորժ անձի տիպի»,- փաստել է Նառիշկինը։

 

Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը նաև ընդգծել է, որ առավել մանրակրկիտ մշակման ենթարկվում է երիտասարդությունը. «Երիտասարդներին բնորոշ դատողությունների և արարքների կտրականությունը ցինիկաբար փորձում են ուղղորդել դեպի ժխտողականություն և քայքայում։ Դեռևս Դոստոևսկին է նախազգուշացրել ռուսական և համաշխարհային պատմության նման զարգացումից իր «Դևեր» մարգարեական վեպում։ Սեռական պատկանելության մասին հասկացության, ընտանիքի և ամուսնության արժեքների արագացված լղոզման նպատակով իրականացվում են ԼԳԲՏ հանրույթի իրավունքների առաջմղման ծրագրեր, տարածվում արմատական ֆեմինիզմի գաղափարներ։ Այստեղից բնավ հեռու չէ նաև մարդկային բնույթի մոդելավորման անհրաժեշտության ճանաչումը, օրինակ՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կամ գենային ինժեներիայի օգնությամբ։ Ծայրահեղ տագնապեցնում է նաև թմրանյութերի քարոզչության միջազգային արշավը։ Արևմտյան գիտական հաստատությունները և ԶԼՄ-ները փաստորեն գովազդում են թմրանյութերի ընդունումը որպես արդյունավետ միջոց ինքնագնահատման բարձրացման և դեպրեսիայի բուժման համար... ՄԱԿ հարթակում այսպես կոչված թմրալիբերալները՝ Կանադայի գլխավորությամբ, գործը տանում են դեպի թմրավերահսկողության գլոբալ ռեժիմի չեղարկում...

 

Ըստ էության, բանը հանգեցվում է նրան, որպեսզի մեկուսացած մարդկանցից սարքվեն նյարդային խանգարումներով տառապող անհատներ՝ մշտապես փոխվող գիտակցությամբ։ Հասկանալի է, որ նման անհատներն իդեալական օբյեկտ են մանիպուլյացիաների համար, մանավանդ եթե նրանց ձեռքում ցանցին միացած այդ նույն iPhone-ն է։ Նման հասարակությունը իդեալական օբյեկտ է գունավոր հեղափոխությունների համար»։

 

ԱՀԾ տնօրենը խոսել է նաև գունավոր հեղափոխությունների իրականացման մեխանիզմի մասին. «Սկզբում այս կամ այն երկրում հորիզոնական սկզբունքով ստեղծվում են պետությունից ինքնավար ցանցային կառույցներ՝ հասարակական, ստեղծագործական, գիտական, կրոնական, ահաբեկչական և այլն։ Դրանք տեղեկություն են հավաքում ակտուալ և արծարծվող հակամարտությունների, միջկլանային հակասությունների, սուր սոցիալ-տնտեսական և նման այլ խնդիրների մասին։ Զուգահեռաբար նման ցանցերն օգտագործվում են երկրում իրավիճակի վրա ազդելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ապակառուցողական գործընթացներ սկսելու համար։ Մեկնարկային կեռիկ կարող է ծառայել ինչ ասես՝ խաղաղ ցույցի ցրումը, ինչպես եղավ Լիբիայում կամ Սիրիայում, ամբոխից հասարակ մարդու մահը, ինչպես եղավ Հունաստանում կամ Թունիսում, խարդախություններն ընտրությունների ժամանակ, ինչպես տեղի ունեցավ Վրաստանում կամ Ուկրաինայում։ Հետո անհրաժեշտ ժամանակին այդ բողոքի տատանումները սինքրոնացվում են, հին քաղաքական համակարգը փլուզվում է բազմաթիվ մարտահրավերների բեռան տակ, և իշխանության է բերվում նոր ուժ։ Հանրային գիտակցությունում վերահսկվող խողովակներով ներդրվում է վարքագծի նոր մոդել, այդ ամենն ուղեկցվում է ծավալուն քարոզչությամբ համաշխարհային ԶԼՄ-ներում, որը կոչված է բնակչությանը համոզելու իրադարձությունների նման զարգացման անայլընտրանքայնության մեջ, ինչպես նաև արդարացնելու արտաքին միջամտությունը, եթե դրա կարիքը զգացվի։ Առավել ցայտուն նման սցենարի իրականացումը տեսնում ենք Վենեսուելայում։ Փաստորեն, խոսքն ազդեցության գաղտնի գործողությունների ունիվերսալ ալգորիթմի ստեղծման մասին է անընդմեջ ռեժիմով և գլոբալ մասշտաբով։ Ընդ որում՝ խափանարար աշխատանքը երբեք չի դադարում։ Այն վարվում է ոչ միայն ընդդեմ թշնամիների, այլ նաև ընդդեմ բարեկամների ու չեզոք ուժերի՝ խաղաղության, ճգնաժամի ու պատերազմի պայմաններում։ Այն արժեր համեմատել վիրուսի գործունեության հետ. նա կարող է տասնամյակներ քայքայել մարդու օրգանիզմը՝ իրեն չցուցադրելով, իսկ երբ հայտնաբերվում է, հաճախ պայքարելն արդեն ուշ է»։

 

Հայաստանը որպես կատարված գունավոր հեղափոխության ասպարեզ պրն Նառիշկինը չի նշել, հավանաբար, վախեցել է աբաջյան գոհարի մարդուց կամ Արմինե Օհանյանի փեսայից։ Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի ԱՀԾ տնօրենը երեկ խոսել է նաև մեր իրավիճակի մասին։






Դիտումների քանակ 30897


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գնդապետ Քադաֆիի ողբերգությունը գալիք աշխարհաքաղաքական աղետների համատեքստում

Գնդապետ Քադաֆիի ողբերգությունը գալիք աշխարհաքաղաքական աղետների համատեքստում

Հոկտեմբերի 20, 2016


Այս հոդվածը մտահղացվել և գրեթե պատրաստ էր հրապարակման «Ազգային գաղափարի» մարտյան համարում, անմիջապես այն բանից հետո, երբ արևմտյ...

Քադաֆիի սպանության տարելիցի առիթով

Քադաֆիի սպանության տարելիցի առիթով

Հոկտեմբերի 20, 2016


Ուղիղ հինգ տարի առաջ սպանվեց Մուամար Քադաֆին, ինչից հետո Արևմուտքը հապճեպ հայտարարեց լիբիական պատերազմի ավարտի մասին։ Հիմա այդ ...

Սահակյանը Ժնևում Նարիշկինի հետ բլոտ է խաղացել

Սահակյանը Ժնևում Նարիշկինի հետ բլոտ է խաղացել

Հոկտեմբերի 20, 2015


Գալուստ Սահակյանը պաշտոնական այցով Ժնևում է՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում: Այնտեղ նա իրեն լավ է զգու...

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հուլիսի 27, 2015
1

Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու թեման հետզհետե վերածվում է համընդհանուր քննարկման նյութի: Եվ եթե նույնիսկ ներ...

Սաքունցը երազում ФСБ-ի ուրվական է տեսել

Սաքունցը երազում ФСБ-ի ուրվական է տեսել

Հուլիսի 25, 2015


Մենք արդեն գրել էինք այն մասին, որ «Միջազգային հումանիտար զարգացում» հասարակական կազմակերպությունը հետազոտություն էր անցկացրել ...

ԱՄՆ-ը Մակեդոնիայում «գունավոր հեղափոխություն» է պատրաստում «Թուրքական հոսքի» դեմ

ԱՄՆ-ը Մակեդոնիայում «գունավոր հեղափոխություն» է պատրաստում «Թուրքական հոսքի» դեմ

Մայիսի 8, 2015


Մակեդոնիայի մայրաքաղաում՝ Սկոպիեում, ընդդիմությունը փորձել է զավթել կառավարության շենքը։ 20 մարդ, նրանցից 13-ը՝ ոստիկան, վիրավո...

Ռուսաստանը Հայաստանում «գունավոր հեղափոխություն» (անհայտ գույնի) հրահրեց

Ռուսաստանը Հայաստանում «գունավոր հեղափոխություն» (անհայտ գույնի) հրահրեց

Հունվարի 16, 2015
1

Կատարվե՜ց։ Սառույցը շարժվե՜ց։ Վերջապես «գունավոր հեղափոխությունների» ուրվականները Հայաստան հասան։ Բայց որոշ վերապահմամբ՝ ռուսակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս
Սեպտեմբերի 23, 2019


Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ