Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստանի արտաքին քաղաքական անդրկուլիսները. Արևմուտքը Սորոս չէ, Ռուսաստանը՝ ԿՎՆ

Հունիսի 18, 2019
Հայաստանի արտաքին քաղաքական անդրկուլիսները. Արևմուտքը Սորոս չէ, Ռուսաստանը՝ ԿՎՆ

Հայաստանի վարչապետի աշխատակազմում կադրային տեղափոխությունների հարցերին և հայ-ռուսական հարաբերությունների համատեքստին դիմել ենք բազմիցս, բայց վերջին հրապարակումը՝ «Հայ «նապաստակը» Պուտինի հետ հանդիպմանը և «արսենակերպ տականքը» Ֆեյսբուքից», զգալի ռեզոնանս է առաջացրել և դարձել բազմաթիվ մեջբերումների ու քննարկումների առարկա սոցիալական ցանցերում։ Հավանաբար, հայ-ռուսական հարաբերությունների խնդրայնության ասպեկտը վերջին շրջանում առաջ է բերում մեր ընթերցողների հատուկ հետաքրքրությունը, ինչի առնչությամբ պարբերաբար կվերադառնանք սույն թեմատիկային, մանավանդ որ նոր պատրվակները չափից շատ են գրեթե ամեն օր։

 

Մասնավորապես, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի անդրկուլիսյան ասպեկտների մասին մեր վերջին հրապարակման պահից արժե նշել հետխորհրդային պատմության մեջ միակ դեպքը, երբ Հայաստանի բարձրագույն իշխանությունը՝ հանձին վարչապետի, չի այցելել Հայաստանում ՌԴ դեսպանություն Ռուսաստանի օրվա կապակցությամբ, այլ սահմանափակվել է միայն շնորհավորական ուղերձով ՌԴ նախագահին և ՌԴ վարչապետին։ Նման դեմարշի պատճառը միանշանակ նշելը դժվար է, սակայն սոցիալական ցանցերի շատ օգտատերեր այս փաստը կապել են, ըստ էության, դատարկ տեղն ուռճացված սկանդալի հետ՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառման մեկնաբանությունների առնչությամբ, որտեղ նա պարզապես բառացի մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որպեսզի բոլորը գոհ լինեն»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, ինչպես նաև նրանք, ովքեր զբաղեցնում են տարբեր պաշտոններ իշխանությունում, «փոթորիկ են բարձրացրել» Մարիա Զախարովայի գրառման տակ, ընդհուպ պահանջելով «ներողություն խնդրել» և անձնական վիրավորանքներ հնչեցնելով նրա հասցեին։ Իրավիճակը հիշեցնում է նման բովանդակությամբ մեկ այլ սկանդալ մայիսի սկզբներին, երբ, հիշեցնենք, ցանցում հայտնվեց տեսանյութ Երևանում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումից։ Այն ժամանակ Փաշինյանի շատ կողմնակիցներ Ռուսաստանի վարչապետի վարքագիծը բնութագրեցին որպես ծաղր, և մեկնաբանությունների հոսքը հակառուսական հռետորաբանությամբ սկսեց թափ հավաքել։ Բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունեցին հակառուսական հիստերիայի էստաֆետը, իսկ խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լինելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը, Մեդվեդևի պահվածքն անվանեց «անտակտ կատակ»՝ «ավելի լավը երևալ փորձելով»։ Հետո ուշ երեկոյան վարչապետ Փաշինյանը հերքեց միջադեպի մասին «ենթադրությունները»՝ իր մեկնաբանությունը տալով կատարվածին, իսկ սկանդալը վերագրեց «անբարյացակամներին»։ Բայց վարչապետի մեկնաբանություններից և պարզաբանումներից հետո ևս հակառուսական հարձակումները չդադարեցին, իսկ արևմտամետ ուղղվածության շատ փորձագետներ հնարավորությունը բաց չթողեցին մատ թափ տալ դեպի Մոսկվայի կողմը։


Կտրուկ արձագանքի հաջորդ առիթը՝ այժմ արդեն Հայաստանում ՌԴ դեսպանի հանդեպ, դարձավ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բանը հասավ այնտեղ, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ չի ողջունում հանդիպումը, իսկ Ռոբերտ Քոչարյանին «չի տեսնում որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ»։ Ավելի ուշ Հայաստանի խորհրդարանում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանի դեսպանը չի կանչվել ԱԳՆ պարզաբանումներ տալու համար, արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ասել է, որ դեսպանը ոչ մի սխալ չի արել։ Բայց փոխնախարարի պարզաբանումներից հետո էլ կրքերը չհանդարտվեցին։ Այսպես, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան արտաքին գործերի փոխնախարարի հայտարարության, ընդգծել է. «Իմ մեջ՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, այդ հանդիպումը տարակուսանք է առաջացնում, և ես այն չեմ ողջունում»։ Ավելի կտրուկ է արտահայտվել նրա տեղակալը՝ «Իմ քայլը» կառավարող խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ դեսպան Կոպիրկինի հանդիպումը Քոչարյանի հետ անվանելով անհեթեթ, և «եթե վերցնենք զուտ ընթացակարգով, դեսպանը պետք է խնդրեր մեր ԱԳՆ-ին կազմակերպել հանդիպում Հայաստանի քաղաքացու հետ։ Անգամ եթե նա հանդիպում է Ռուսաստանի քաղաքացու հետ, այդ դեպքում նրանք պետք է տեղյակ պահեն»։ Արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հեռախոսով խոսել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը տեղեկացրել է, որ դեսպան Կոպիրկինը դեռ անցած շաբաթ այդ կապակցությամբ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ «տեղի է ունեցել զրույց Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»։ Ի՞նչ է նշանակում վերջինը և ի՞նչ կապ ունի Հայաստանի երկրորդ նախագահի և դեսպանի հանդիպման հետ՝ Ռուբինյանը չի պարզաբանել։ Վերջում կրակին յուղ է ավելացրել «Սասնա ծռեր» բացահայտ ռուսատյաց կուսակցության հայտարարությունն այն մասին, որ «իշխանությունների նման քայլերը (դեսպանին ԱԳՆ զրույցի հրավիրելը) գնահատում ենք որպես սուբյեկտության դրսևորման փոքրիկ, բայց աննախադեպ քայլ։ Ակնկալում ենք, որ այսուհետ նման մոտեցումը կդառնա օրինաչափ»։


Բերված օրինակները փաստում են նոր լարվածության մասին երկու պետությունների հարաբերություններում և, չնայած Հայաստանի իշխանությունների բազմաթիվ հավաստիացումներին, որ «ամեն բան կարգին է և ավելի լավ չի լինում», հաստիքային ռեժիմով տեղի ունեցողին անուն տալը բավական դժվար է։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները կամ անփորձության, կամ մշակութային և հաղորդակցային կոդերի ու փորձի լուրջ տարբերության պատճառով (հարաբերությունների միտումնավոր վատթարացման վարկածն առայժմ չի քննարկվում – հեղ.) մշտապես խնդիրներ են ստեղծում ռուսական կողմի հետ փոխհարաբերություններում, հետո իրենք էլ ջղաձգորեն փնտրում են այդ խնդիրների լուծումները, բայց արդյունքում ստանում են միայն նոր խնդիրներ, և ամբողջ գործընթացը ձեռք է բերում շրջանաձև բնույթ։


Ակնհայտ է, որ վարչապետի աշխատակազմում արտաքին կապերի կուրատորների հարցը սուր է և վաղուց կա։ Ենթադրվում էր, որ արևմտյան ուղղությամբ կզբաղվի արտաքին կապերի գծով խորհրդական նշանակված Արսեն Խառատյանը։ Բայց 2018թ. օգոստոսի վերջին Հայաստանի վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնում ոչ երկարատև աշխատանքից (մոտ երեք ամիս) հետո նա անսպասելիորեն հրաժարական տվեց։ EADaily-ն «Ո՞վ վատություն արեց Նիկոլ Փաշինյանին և Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալման պատմության մեջ» նյութում գրում է Խառատյանի դերի մասին այդ պահին ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալման գործում։ EADaily-ն էլի մի նյութ հրապարակեց Խառատյանի հրաժարականից անմիջապես հետո։ Հիշեցնենք, որ Արսեն Խառատյանը սերտորեն փոխկապված է ԱՄՆ պետական կառույցների և ֆոնդերի հետ։ Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) շրջանավարտը և Վաշինգտոնում «Ամերիկայի ձայնի» հայկական խմբագրության նախկին թղթակիցը նաև Aliq Media (Թբիլիսիում) լրատվական պարբերականի գլխավոր խմբագիրն էր, պարբերականը հիմնադրվել է ամերիկյան Դեմոկրատիայի աջակցության ազգային ֆոնդի (NED) և Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» ֆոնդի վրացական ներկայացուցչության ֆինանսավորմամբ։ Արսեն Խառատյանի կինն աշխատում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունում, ունի դիվանագիտական պաշտոն և ԱՄՆ քաղաքացի է։ «Հրապարակ» պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, նույնպես գրել է Խաչատուրովի ձերբակալության և Խառատյանի հրաժարականի փոխադարձ կապի մասին՝ նշելով, որ Խառատյանը, ըստ էության, վատություն է արել Փաշինյանին՝ պնդելով, որ ձերբակալեն Խաչատուրովին առանց ՀԱՊԿ մասնակից երկրներին ծանուցելու, ինչը բնավ դուր չեկավ Մոսկվային, որը Խառատյանին առհասարակ, այդ նույն պարբերականի համաձայն, համարում է «ամերիկյան լրտես»։


Սակայն, բացի Խաչատուրովի ձերբակալման հետ կապված լուրջ վրիպման պատճառից՝ Խառատյանի հրաժարականի մասին շրջանառվում էր մեկ այլ վարկած ևս՝ հրաժարականի կապի մասին թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Այսպես, analitik.am պարբերականը Խառատյանի հրաժարականի նախօրեին հրապարակել է նյութ՝ «Վարչապետի խորհրդականը հրաժարական կտա սկանդալի առնչությամբ՝ կապված թմրանյութերի հե՞տ» վերնագրով։ Ակնհայտ է, որ շեշտը դնելով «սորոսյան կադրի» վրա՝ դժվար թե հնարավոր լիներ լուծել մի շարք խնդիրներ արևմտյան գործընկերների հետ։ Եվ բանը միայն այն չէր, որ Սորոսը բնավ Արևմուտքը չէ և անգամ նրա բաղկացուցիչը չէ։ Ավելին, արևմտյան մի շարք երկրներ դժվարությամբ կարելի է համարել Սորոսի «երկրպագուներ», էլ չեմ ասում ուղղակի և բացահայտ թշնամանքի մասին նրա բազմաթիվ գլոբալիստական նախաձեռնությունների հանդեպ։ Ինչ-որ հարցերում, անշուշտ, որոշ երկրներում և կորպորացիաներում կարող են պարբերաբար առաջանալ մարտավարական և տեխնիկական միություններ Սորոսի և նրա կառույցների հետ հանուն ինչ-որ ընդհանուր շահերի, բայց հավասարության նշան դնել նրանց միջև՝ առնվազն միամտություն է։ Ինչպես և միամտություն է հուսալ հաջողություն և որևէ լուրջ ընկալում արևմտյան գործընկերների կողմից այն ժամանակ, երբ փոխվարչապետ եղած ժամանակ Արարատ Միրզոյանը հաջողացրեց բարձրացնել Թրամփի հետ Փաշինյանի հանդիպման հարցը... այն էլ ՄԱԿ շրջանակում... կոնգրեսականների, ավելին՝ դեմոկրատ կոնգրեսականների հետ զրույցի ժամանակ։ Ամերիկանիստ, The Armenian Interest կենտրոնի ղեկավար, Forbes-ի, The National Interest-ի և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի սյունակագիր Արեգ Գալստյանը դա բնութագրել է որպես «վիրավորանք օրենսդրական համակարգին, քանզի կոնգրեսականները նախագահի քարտուղարները չեն և նրանք չեն կազմակերպում հանդիպումները նրա հետ։ Կոնգրեսը իշխանության ճյուղ է, որը կախված չէ գործադիրից, իսկ նրա անդամները հաշվետու են ոչ թե նախագահին, այլ իրենց ընտրողներին շրջաններում և նահանգներում... Կենտրոնում նստած էր հայկական շահերի վաղեմի լոբբիստ Ֆրենկ Փելոունը, որը ոչ թե պարզապես Թրամփի կուսակցական ընդդիմախոսն է, այլ նաև նրա անձնական թշնամին։ Ես տեսել եմ, թե ինչ անընկալունակությամբ է նա ընդունում ժողովրդի մեր ծառայի խոսքը, որի ավարտից հետո պարզապես լայն ժպտաց։ Դե այո, դեմոկրատին ասել հանրապետական նախագահի հետ Փաշինյանի հանդիպման կազմակերպման կարևորության և անհրաժեշտության մասին՝ «բարձրագույն քաղաքական պիլոտաժ է»։ Արևմտյան ուղղության կուրատորների հետ Փաշինյանի կառավարության բախտն առայժմ չի բերում։ Իսկ հյուսի՞սը և, մասնավորապես, ռուսական ուղղությո՞ւնը։


Միջխորհրդարանական կապերի մասով երկկողմանի օրակարգի վրա ազդեցության հեռանկարները կամ գոնե «լավ հարաբերությունները» մի շարք հանգամանքների բերումով բավական աղոտ են։ Ինչպես արդեն վերն ասվեց, հազիվ թե կարելի է սպասել «լավ հարաբերությունների» այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակավ Մեդվեդևի պահվածքն անվանում է «անտակտ կատակ»՝ փորձելով «ավելի լավը երևալ», իսկ երբ իրավիճակը պարզաբանվում է Փաշինյանի կողմից, ապա անգամ նեղություն չի քաշում ներողություն խնդրել ռուսական կողմից։ Իսկ ի՞նչ է լինելու վարչապետի ապարատի հետ և ո՞ւմ վրա կարող են հույս դնել այնտեղ։ Վերջին ժամանակներս ավելի հաճախ է հիշատակվում «հասարակական հիմունքներով» վարչապետի խորհրդական Արտակ Գասպարյանը՝ նախկին ԿՎՆ-ական, որը երկար ժամանակ և մինչև անցած տարվա իրադարձություններն ապրում էր Մոսկվայում։ Գասպարյանը բավական ակտիվ էր «հեղափոխական շրջանում»՝ ռուսահայության շրջանում առաջ մղելով «հեղափոխության գաղափարները» և քարոզելով Փաշինյանի գործունեությունը։ Գասպարյանին վարչապետի խորհրդական նշանակելու պահից մամուլում նրա մասին հիշատակումները մինչև վերջին ժամանակներս միայն նախկին հումորիստ, այժմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ նրա ընկերության համատեքստում էին։ Ընդ որում՝ այդ հիշատակումները դրական համատեքստում չէին։ «Հրապարակ» պարբերականը քանիցս հրապարակել է ծավալուն նյութեր քաղաքապետարանի՝ պարբերականի կարծիքով կասկածելի գործարքների նկարագրությամբ։ Մասնավորապես, լայն քննարկման և քննադատության է արժանացել ամանորյա տոնածառի ձեռքբերումը պատկառելոի գումարով (մոտ 80 մլն դրամ կամ ԱՄՆ 160 հազար դոլար)՝ առանց տենդերի և «մեկ աղբյուրից», պարբերականի պնդմամբ՝ Ռուսաստանից և հենց Արտակ Գասպարյանի մատուցմամբ։ Եվս մեկ սկանդալ էր գործարքը աղբատար ԿամԱԶ մեքենաների խմբաքանակի ձեռքբերման հետ կապված, և նորից առանց տենդերի և, պարբերականի պնդմամբ, նորից Գասպարյանի մատուցմամբ։ Բռնկված սկանդալից և տեղեկատվությունից հետո, որ մրցույթի դեպքում «ՄԱԶ» ընկերության նման արտադրանքի մատակարարման պարագայում կարելի կլիներ տնտեսել մոտ 130 մլն դրամ, քաղաքապետարանը ստիպված էր հայտարարել տենդեր մեքենաների հաջորդ խմբաքանակի համար, բայց տենդերի պայմանները միտումնավոր այնպես էին ձևակերպվել, որ հարմար էին միայն ԿամԱզ մեքենաներին։ Բելոռուսական «ՄԱԶ» մեքենաշինականի ներկայացուցչությունը բողոքարկեց տենդերի պայմանները, քանի որ իր արտադրանքն առաջարկում էր ավելի մրցակցային գնով։ Բայց քաղաքապետարանը, չսպասելով դատաքննության արդյունքներին, «ճնշեց» կառավարության որոշումը, որը թույլ էր տալիս նորից ձեռք բերել արդեն նոր խմբաքանակ՝ առանց տենդերի և մեկ մատակարարից։ Պարբերականը հավաստիացնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և վարչապետի խորհրդական Արտակ Գասպարյանի հավատարմությունը «ԿամԱԶ» բրենդին բնավ պատահական չէ, և գործարքները մի շարք հարցեր են առաջացնում, որոնք պատասխաններ չունեն։


Եվս մեկ բավական տարօրինակ իրադարձություն էր Գասպարյանի հրապարակումը Facebook սոցիալական ցանցում, որտեղ նա տեղեկացնում էր Մոսկվա վերադառնալու մտադրության մասին, իսկ Հայաստանի իշխանություններին ցանկացել էր մեծ հաղթանակներ»։ Բացի այդ, ցանցի օգտատերերը և aysor.am պարբերականը հայտնաբերել են, որ Գասպարյանը իր էջից հանել է անցած տարվա մայիսի վերջին տեղադրած համատեղ լուսանկարը Փաշինյանի հետ և ուղեկից գովաբանական տեքստը վարչապետի հասցեին։ Ի դեպ, ԶԼՄ-ներում հրապարակումից հետո Գասպարյանը լուսանկարը և ուղեկից տեքստը վերադարձրել է (թարմացված տարբերակով), իսկ «հրաժեշտի գրառումը» հանել։ Ռուսական աղբատարների, տոնածառների և հումորի ազդեցության համատեքստում Մոսկվայի հետ հարաբերությունների կայունացման գործում տեղին է հիշել կատակային իմաստությունը. եթե փայտ ես կոտրել, գոնե ձևացրու, թե ձմռանն ես պատրաստվում...

 






Դիտումների քանակ 27602


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ «նապաստակը» Պուտինի հետ հանդիպմանը և «արսենակերպ տականքը» Ֆեյսբուքից

Հայ «նապաստակը» Պուտինի հետ հանդիպմանը և «արսենակերպ տականքը» Ֆեյսբուքից

Հունիսի 12, 2019


Վերջին օրերին պրոտոկոլային շատ սյուժեներ և ուղիղ հեռարձակումներ եղան, որոնք պատմում էին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժո...

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

Մայիսի 10, 2019


Հայկական VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (ՏՎԿ) հրապարակել է հոդված՝ «Ծուղակ Փաշինյանի համար՝ սիրով. ով է համակարգում հ...

Եվս մեկ դեմոկրատ պաշտոն ստացավ

Եվս մեկ դեմոկրատ պաշտոն ստացավ

Հունվարի 29, 2019


Փաշինյան Նիկոլը նոր մամուլի խոսնակ ունի: Այդ պաշտոնին նշանակվել է ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը,...

Հայաստանի դիվանագիտությունը. Ռուսաստանի կարծեցյալ «պաշտպանների» փոխարեն՝ իսկական ռուսատյացներ

Հայաստանի դիվանագիտությունը. Ռուսաստանի կարծեցյալ «պաշտպանների» փոխարեն՝ իսկական ռուսատյացներ

Հունվարի 23, 2019


Օրերս Հայաստանի խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նորաթուխ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ քն...

Կոնյակն ու գարեջուրն անհամատեղելի են

Կոնյակն ու գարեջուրն անհամատեղելի են

Հունվարի 2, 2019


Փաշինյան Նիկոլի արտգործնախարարը կարծես շատ է խմել Նոր տարուն: Համենայնդեպս, հոգեպես առողջ մարդը, եթե запой-ի մեջ չէ կամ դուրս է...

Դանիայի վարչապետը խայտառակում է իր մորը

Դանիայի վարչապետը խայտառակում է իր մորը

Դեկտեմբերի 11, 2018


Այս կարծիքին է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ելույթ ունենալով ամենշաբաթյա ճեպազրույցում՝ Զախարովան լրագրողնե...

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը Հայաստանը վերածում է անձնական բոստանի: Ինչ ուզում` անում է: Եվ ամեն ինչին արդարացում գտնում է իր մունետիկների մ...

Քաքը հների փոխարեն

Քաքը հների փոխարեն

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը շարունակում է երկիրը մաքրել նախկին կադրեից, և քանի որ լրացնելու բան չունի, դրանց պիտի փոխարինի, մեղմ ասած, կեղտ...

Անպետք խորհրդականը

Անպետք խորհրդականը

Հունիսի 26, 2018


ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշ...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Նոյեմբերի 17, 2017


Այսօր նախագահի հրամանագրով Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակել է Ռումինիայում ՀՀ դեսպան: Ինքը` նո...

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հուլիսի 22, 2017


Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն այնքան էլ գոհ չէ, որ բոլորն իրենց քննադատում են: ԱԳՆ-ում կարծում են, որ աշխատում ե...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Գողական դիվանագիտություն

Գողական դիվանագիտություն

Մայիսի 16, 2017


Երբ մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձ...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Փետրվարի 14, 2017


Երկուշաբթի օրը ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) տեղեկացրել են, որ Ուկրաինայի վարչապետ...

Ուկրաինական բուն հարված է հասցնում Ռուսաստանին

Ուկրաինական բուն հարված է հասցնում Ռուսաստանին

Հոկտեմբերի 29, 2016


Ուկրաինայում ռուսատյաց հիստերիայի սաստկացում է նկատվում։ Նախագահ Պորոշենկոն ուկրաինական ռազմական հետախուզության նոր ղեկավարին ն...

 Զախարովան՝ ՀՀ սփյուռքի նախարար

Զախարովան՝ ՀՀ սփյուռքի նախարար

Հոկտեմբերի 6, 2016


Հալեպում հայերի վիճակն օրհասական է: Ամեն օր հաղորդվում է նոր զոհերի, վիրավորների, հայկական թաղամասում խոշոր ավերածությունների մ...

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Սեպտեմբերի 22, 2016


ՀՀ արտգործնախարար Նալբանդյան Էդիկը արտասահմանում է: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատան...

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Սեպտեմբերի 9, 2016


Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը մի տագնապալի հաղորդագրություն էր տարածել ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ