Ազգային խայտառակություն

Փայլում է Փաշինյան Նիկոլի խմբակցությունը

Հունիսի 18, 2019
Փայլում է Փաշինյան Նիկոլի խմբակցությունը

Միրզո Արարատյան

 

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը դիմել էր երկիում գործող կուսակցություններից ամենաակտիվներին հետևյալ հարցադրումով.

 

1. Ընդունել օտարերկրյա գործակալական ցանցի մասին օրենք:

2. Ընդունել օտարերկրյա գործակալ հանդիսացող անձանց մուտքը պետական կառույցներ սահմանափակող օրենք:

3. Արգելափակել Սորոսի գրասենյակի պետականաքանդ գործունեությունը ՀՀ տարածքում:

 

Եվ ստացել էր նրանցից պատասխաններ: Հեղափոխական դաշնակները առաջին դեմքի մակարդակով պատասխանել են, որ պատրաստ են քննարկել Մալյանի առաջարկենրը, որ նրանք ազգային կուսակցություն են, նրանք չեն սիրում գործակալներ և այլն: Ռամկավարները պատասխանել են, թե նույնպես կհամագործակցեն Մալյանի հետ և երդվում են, որ երբեք Սորոսից փող չեն կերել, երբեք չեն շփվել սորոսականների հետ:

 

ՀՀԿ նախագահի տեղեկալ Մուշեղ Լալայանի պատասխանի մեջ ասված է. «Ձեր նախաձեռնած գործընթացը համարում ենք կարևոր։ Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի կարող կիսել կամ խրախուսել «Բաց հասարակության հիմնադրամի» ծրագրերի կողմից քարոզվող այն թեզերը, որոնք հակասում են հայ ազգային գաղափարախոսությանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սկբունքներին և ընտանիքի ավանդական արժեհամակարգին։ Հիշեցնենք, որ նշյալ հիմնադրամը դեմ է հանդես եկել Հանրապետական կուսակցության կողմից առաջարկված «Ազգ-բանակ» հայեցակարգին, որի գաղափարական հիմնադրույթները բխում են հայոց պետականության և ազգի զարգացման հրամայականներից»: Ինչ ասենք, լրից մեղսունակ պատասխան, մարդիկ կոնկրետ ասում են, թե ինչ են ընդունում և ինչն է իրենց համար անընդունելի:

 

«Լուսավոր Հայաստանի» Մարուքյան Էդմոնը գրում է Մալյանին, թե «վերջին տասնամյակում ողջ աշխարհում ազատ մամուլի հետ կապված իրավիճակը վատթարացել է, բայց Հայաստանը դարձել է ամենահուսադրող օրինակներից մեկը։ Կարծում ենք՝ այս նշաձողը իջեցրած կլինենք, եթե մեր երկիրը Ադրբեջանի մկարդակին հասցնենք, որտեղ 2014 թվականի վերջին փակվեց «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության գրասենյակը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ է Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ոչ կառավարական կառույցի փակմանը, որը օրենքով սահմանված կարգով գրանցված է արդարադատության նախարարության պետական ռեգիստրում և ծավալում է օրենքի տառին և ոգուն համապատասխան գործունեություն»: Դե, սրանց հետ ամեն ինչ պարզ է՝ սրանք արևմտամետ են, ժամանակին նախագահականում սրանց բուծեցին որպեսարևմտամետ լիբերալ ընդդիմություն, բայց հիմա, երբ նախագահական չկա, Փաշինյան Նիկոլն է երկրի դիրեկտորը, սրանք, բնականաբար, ազատ լող են տալիս քաղաքական դաշտում, բաբաջանյան արմանին վերցրել են իրենց մոտ, մի խոսքով, լավ են զգում իրենց:

 

Դե, իսկ ամենափայլուն (խայտառակության և դեգեներատության աստիծանով) պատասխանը Մալյանը ստացել Փաշինյան Նիկոլի խմբակցությունից: Սրանք պատասխանել են խմբակցության փորձեգետի մակարդակով, այսինքն, աբաջյան գոհարի մարդը կամ Օհանյան Արմինեի փեսա ալենը իրենց իրենց բարձունքներին համապատասխան չեն համարել անձամբ պատասխանել Նարեկ Մալյանին, սակայն պարզ է, որ տեքստի հեղինակը այդ փարձեգետ աղջիկը չէ: Ուրեմն, Մալյանն ասում է, թե կողմ եք արդյոք, որ երկրում ընդունվի օտարերկրյա գործակալական ցանցի մասին օրենք,մ ընդունվի օտարերկրյա գործակալ հանդիսացող անձանց մուտքը պետական կառույցներ սահմանափակող օրենք, արգելափակվի Սորոսի գրասենյակի պետականաքանդ գործունեությունը ՀՀ տարածքում, սրանք հետևյալն են պատասխանում. «Հարգելի պարոն Մալյան, Ի պատասխան Ձեր՝ 27.05.2019թ.-ի ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը ուղղված գրությանը, հայտնում ենք, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ հիմնադրամները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը: Հիմնադրամի պետական գրանցումը և գործունեության դադարեցման պետական գրանցումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը: Կատարող՝ «Իմ քայլը» խմբակցության Փորձագետ՝ Լուսինե Բեկչյան»:

 

Նման է, չէ՞, սարգսյան գարիկի կոկորդիլոսին, որը ստամոքս չունի: Էլ մեկնաբանության կարիք կա՞…

 

 






Դիտումների քանակ 36960


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

Երկրում անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը

Երկրում անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը

Հունիսի 24, 2019


«ՎԵՏՕ» շարժում այսօր ակցիա էր կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն սահմանադրական կարգի: Ցույցը ավարտվեց ե...

Հայաստանի և հայ ինքնության թշնամիների ոչ ամբողջական ցանկը

Հայաստանի և հայ ինքնության թշնամիների ոչ ամբողջական ցանկը

Հունիսի 21, 2019


Ինչպես հայտնի է, հասարակական գործիչ և ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը դիմել էր երկրում գործող կուսակցություններին և կազմակե...

Ընտրվեց ՔՊ կուսակցության նոր խայտառակ վարչությունը

Ընտրվեց ՔՊ կուսակցության նոր խայտառակ վարչությունը

Հունիսի 17, 2019


Ինչպես հայտնի է, երեկ կայացավ ՔՊ կուսակցության պատմական 5-րդ համաժողովը, որն ընտրեց վարչության նոր կազմ: Կազմը լի է խայտառակութ...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

մինասյան լարիսան նոր կոչում ունի

մինասյան լարիսան նոր կոչում ունի

Հունիսի 14, 2019


Այս խայտառակ կնոջ մասին շատ ենք գրել և կգրենք էնքան, որքան Հայաստանում կգործի Սորոս Ջորջի հիմնադրամը: Բայց այսօր առիթն ուրիշ է՝...

Երբ էշը վազանց է անում մերսեդեսին…

Երբ էշը վազանց է անում մերսեդեսին…

Հունիսի 13, 2019


Կա խաչատրյան արմեն անունով պատգամավոր: Լրիվ անիմաստ ծնվել է 1973թ., հետո աշխատել է ոստիկան: Ինչևէ, սրա կյանքի աստեղային ժամերն ...

Փաշինյան Նիկոլի վերջին ձեռքբերումները

Փաշինյան Նիկոլի վերջին ձեռքբերումները

Հունիսի 9, 2019


Կյանքը հետաքրքրանում է Հայաստանում: Այսինքն, իշխանության կամայականությունն ու ապօրինությունները հասել են գագաթնակետի: Երեկ Յուր...

Գժության հանաճարակը Փաշինյան Նիկոլի խմբակցությունում

Գժության հանաճարակը Փաշինյան Նիկոլի խմբակցությունում

Հունիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցության թերևս ամենախայտառակ խայտառակություններից մեկը՝ ղազարյան թագուհին, հերթական հանճարեղ ելույթով է հան...

քոչարյան անդոն խոսում է օրինականությունից

քոչարյան անդոն խոսում է օրինականությունից

Հունիսի 5, 2019


Երեկ ձերբակալվել է Գեղամ Պետրոսյանը՝ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը, շտաբի պետը: Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն նրան կասկածո...

Все для Сороса, все для Победы!

Все для Сороса, все для Победы!

Հունիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է սրբորեն պաշտպանել Սորոս Ջորջի գրասենյակը: «Վետօ» շարժումն այսօր Նարեկ Մալյանի գլխավորությամբ կրկի...

Գողական են գնում Փաշինյան Նիկոլի զինակիցները

Գողական են գնում Փաշինյան Նիկոլի զինակիցները

Հունիսի 3, 2019


Ազգային ժողովում մի խայտառակ պատգամավոր կա՝ եղոյան արման: Բնականաբար, Փաշինյան Նիկոլի խմբակցությունից է: Սա էնքան է նաբռգել, որ...

Սորոս Ջորջի հիմնադրամը՝ Փաշինյան Նիկոլի սրբավայր

Սորոս Ջորջի հիմնադրամը՝ Փաշինյան Նիկոլի սրբավայր

Մայիսի 31, 2019


Նարեկ Մալյանը «Վետո» շարժման հետ միասին այսօր ակցիա կազմակերպեց Սորոս Ջորջի հիմնադրամի դիմաց: Ակցիայի մասին հայտարարված էր երեկ...

 Սորոսն ամերիկյան փոքրագույն չարիքն է

Սորոսն ամերիկյան փոքրագույն չարիքն է

Մայիսի 25, 2019


Նարեկ Մալյանը երեկ Ազգային ժողովում հոյակապ հակասորոսական ակցիա կազմակերպեց: Առիթը անցումային արդարադատությանը ննվիրված լսումնե...

մակունց լիլիթն ընդդեմ Ապրիլյան պատերազմի մասնակիցների

մակունց լիլիթն ընդդեմ Ապրիլյան պատերազմի մասնակիցների

Մայիսի 21, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է իր՝ Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ոչնչացման ազգանվեր գործը: Մշակույթն իր մեջ ներառած մակունց ...

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Մայիսի 21, 2019


Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հավանաբար, պարապ է մնացել և երեկ փակ հանդիպման է գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հետ: Հետո ա...

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Մայիսի 11, 2019


Այս տարվա մայիսի առաջին օրերին ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնը նախաձեռնել և հրապարակել է Թվային քրեական հետազոտ...

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

Մայիսի 10, 2019


Հայկական VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (ՏՎԿ) հրապարակել է հոդված՝ «Ծուղակ Փաշինյանի համար՝ սիրով. ով է համակարգում հ...

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Մայիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլին ամերիկացիները Հայաստանում բերել են իշխանության, որպեսզի նա հաշված տարիների ընթացքում բոլորիս դարձնի ահարոնյան ...

Ինչո՞ւ է աղմկում «Ազատությունը»

Ինչո՞ւ է աղմկում «Ազատությունը»

Մայիսի 3, 2019


Ամերիկացիները հասկացել են, որ մայիսի 8-ից հետո, երբ հանրային գիտակցության մեջ հոգեբանական բեկում տեղի ունեցավ և հանրությունն ին...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ