Միջազգային խայտառակություն

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019
«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Իրակլի Չխեիձե

 

Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս ամենի պատճառը ԼԳԲՏ հանրույթի ակտիվացումը և նրանց հակառակորդների հակագործողություններն են։ Ինչպես հայտնի է, վրացական ԼԳԲՏ հանրույթը չկարողացավ նշել հոմոֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օրն իրենց գաղափարական հակառակորդների պատճառով։ Այդ ժամանակ «Թբիլիսի պրայդ» խմբավորումը, ծանր հետևանքներից խուսափելու համար, որոշեց իր միջոցառումները տեղափոխել հունիսի 18-23-ը։ Բայց սուր բողոքը հասունացավ մինչև այդ օրը։ Պետք է նշել, որ ԼԳԲՏ հանրույթը քանակական առումով տասնապատիկ պակաս է իրենց հակառակորդներից։ Նրանց հակառակորդները նաև տարբերվում են իրենց բազմազանությամբ։ Այստեղ հավաքված են հանրության ամենատարբեր շերտերը, այդ թվում քաղաքական կուսակցությունների շարքային անդամներ։


Իսկ այդ շարժումն առաջնորդում է Վրաց ուղղափառ եկեղեցին, որը շարունակում է մնալ երկրի ամենավարկանիշային կառույցը։

 

«Թբիլիսի պրայդը» բավական ընդլայնված ծրագիր է ներկայացրել։ Միջազգային համաժողովը նվիրված է ԼԳՏԲ հանրույթի խնդիրներին, ինչպես նաև Ֆրանց Կաֆկայի «Փոխակերպում» վեպի հիման վրա թատերական ներկայացմանը, և «Արժանապատվոթյան քայլերթի» անցկացմանը հունիսի 23-ին, որը տոնի, դիմակահանդեսի կամ շքերթի տեսք չի ունենալու։ Շաբաթը կեզրափակվի Pride party միջոցառմամբ։

 

ՎՈւԵ-ն, ի տարբերություն քաղաքական կուսակցությունների, բաց ու կտրուկ հայտարարություն է արել։ «Ինչպես հայտնի է դարձել, այս տարվա հունիսի 18-23-ին առաջին անգամ Անդրկովկասում ցանկանում են անցկացնել այսպես կոչված գեյ-շքերթ Թբիլիսիում, ինչը մեր կողմից անընդունելի է։ Այն ապրելակերպը, որը վարում են ԼԳԲՏ դեմքերը, սոդոմ գոմոր է, ու հակառակ է և՛ քրիստոնեական հավատին, և՛ ավանդույթներին, բարոյական նորմերին։ Կոչ ենք անում իշխանություններին թույլ չտալ այդ միջոցառումը, ի սկզբանե հայտնի է, որ այն հանրության զայրույթն է առաջացնում»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Եկեղեցին հատուկ նշում է, որ կտրականապես մերժում է մեղքը, բայց երես չի թեքում մեղսավորներից, որոնք հետ են կանգնում սխալ ճանապարհից։ Նրանց եկեղեցին սիրով կընդունի, կհանգստացնի ու կօգնի վերադառնալ Աստծո մոտ։

 

ՎՈւԵ-ն իր հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրում ևս մի հանգամանքի վրա, նրանք ընդգծում են վրացական ԼԳՏԲ հանրույթի կապը արտասահմանի իրենց հետևորդների հետ։ Նրանք դրսից լուրջ ֆինանսավորում են ստանում ու հենց դրանով նպաստում վրացական պետության և ողջ վրաց ժողովրդի վատ իմիջի ձևավորմանը։


«Նրանք ցանկանում են ցույց տալ իրենց պայքարը խտրականության դեմ, բայց իրականում քարոզչություն են անում և հանրայնացնում են իրենց ապրելակերպը և միտք ունեն դա օրինականացնել»,- ասվում է Վրաստանի պատրիարքի հայտարարության մեջ։

 

Եկեղեցու հայտարարության մեջ ասվում է, որ մարդկանց ոչ մեծ մի խումբ չպետք է իր աշխարհընկալումը փաթաթի մեծամասնության վզին, որոնք կտրականապես չեն ընդունում նրանց մոտեցումը։ Շատ բնական է, որ փոքրամասնության ակտիվությունը հակառակորդների կողմից ընդդիմության է արժանանում, ու այդ պարագայում իրավիճակին տնօրինելը շատ դժվար կլինի, եթե ընդհանրապես հնարավոր լինի։ Վրաց Ուղղափառ եկեղեցին խոսքն ուղիղ հղում է արտասահմանյան դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին և մյուս հաստատություններին՝ պահանջելով նուրբ մոտենալ այս հարցին, ուղիղ միջամտություն չցուցաբերել, թույլ տալ քաղաքացիական խաղաղություն պահպանել։

 

Այս դիմադրության արդյունքում պետական համակարգը բարդ դրության մեջ հայտնվեց։ Նրանց կողմից ընտրված արևմտյան ուղղվածությունը պահանջում է ԼԳԲՏ-ին լիակատար աջակցություն ցուցաբերել, հենց այդպես վարվեց Ազգային միասնական շարժումը, որը մերժված է ժողովրդի կողմից։

 

Ընտրողների մեծ մասին իրենց դեմ չտրամադրելու համար գործող իշխանությունները պետք է հետ կանգնեն «Թբիլիսի պրայդին» ուղղակի աջակցության ցուցաբերումից։

 

Իրավապահ մարմիններին առաջադրանք է տրված՝ թույլ չտալ բախում ակցիայի մասնակիցների ու հակաակցիայի միջև։

 

«Թբիլիսի պրայդի» առաջնորդ Գեորգի Թաբագարիին էվակուացրել են հենց իր անվտանգության համար։ Մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվել են ոստիկանությանն ընդդիմանալու և մանր խուլիգանության համար։ ՆԳՆ-ն զգուշացնում է, որ շատ խիստ է հետևելու կարգուկանոնի պահպանմանը։ Դա հեշտ չի լինելու, քանի որ խմբի ծայրահեղական անդամները բացահայտ հայտարարում են, որ ամեն գնով թույլ չեն տալու «Թբիլիսի պրայդին» անցկացնել պլանավորած միջոցառումը, և այդ մասին պաշտոնական հայտարարություն են անում։


Այս ամենից կարելի է ենթադրել, որ Վրաստանն այսօր պատրաստ չէ ընդունել «եվրոպական արժեքներն» ամբողջությամբ, ինչն արդեն քանի տարի փորձում են փաթաթել նրանց պարանոցին։ Ինչպես պարզ է դառնում, «եվրոպական ստանդարտների» մեջ կան այնպիսիները, որոնք կտրականապես մերժվում են վրաց հասարակության կողմից։

 

Դեպի Եվրոպա շարժումը բացատրվում էր ամենատարբեր բարիքներ ստանալով, իսկ իրականում դառնում էր հերթական գլխացավանք, հերթական դիմակայության կետ հասարակությունում։ Բնութագրական է, որ անգամ «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչներն են, որոնք, ըստ էության, Արևմուտքի ազդեցության բաց գործակալներ են, զբաղեցնում շատ զգուշավոր դիրքորոշում և սահմանափակվում են համերաշխության միայն չեզոք արտահայտություններով, իսկ ահա բացահայտ և ակտիվորեն մասնակցել ԼԳԲՏ հանրույթի ակցիաներին չեն համարձակվում՝ հիանալի հասկանալով, որ անգամ նրանց ամենահավատարիմ կողմնակիցները չեն համարձակվում հրապարակավ իրենց աջակցությունը հայտնել նրանց։

 

Այսօր կարելի է համարձակորեն ասել, որ Վրաստանում ԼԳԲՏ ներկայացուցիչների թիվը կավելանա, և դա տեղի կունենա ոչ միայն այն պատճառով, որ գեյ-քարոզչությունն իր պտուղները կտա. աճի գլխավոր գործոնը պայմանավորված է այլ բանով։ Արտասահման բնակչության համատարած փախուստի դարաշրջանում, երբ Creen Card-ի հայցորդների թիվը պարզապես ռեկորդներ է սահմանում, ԼԳԲՏ հանրույթին պատկանելությունը դառնում է այն կախարդական, ոսկե բանալին, որը բացում է դեպի Արևմուտք բաղձալի դուռը։ Ուստի, արդեն այսօր շատ շատերը, ճմրթելով փափախները, քորելով ծոծրակն ու ամոթահար վար իջեցնելով աչքերը, հարցաթերթիկներում իրենց մասին նշում են նոր տեղեկություններ։ Փարիզն, ինչպես ասում են, արժե, որ երկրպագվի։

 

Շատ հետաքրքիր միտք է արտահայտել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա ընդգծել է, որ բոլորի նախագահն է առանց բացառության և պաշտպանելու է Վրաստանի ցանկացած քաղաքացու։ Նրա համար գլխավորն այն է, որ դիմակայություն թույլ չտա։

 

«Այս երկրին իր դիմակայություններն էլ են հերիք, որոնք կան՝ ելնելով տարբեր պատճառներից։ Մեզ պետք չեն դրսից բերվածները, նոր դիմակայությունները»,- ասել է նա։

 

Նախագահն ասել է գլխավորը. դիմակայությունը եկել է դրսից, և մենք հաստատ գիտենք որտեղից։ Իսկ ահա հիմա մեր ռուսատյացները պետք է լուծեն դժվարին խնդիրը, թե ինչպես այս ամենում ավանդաբար մեղադրեն Ռուսաստանին։ Դժվար է, բայց պետք է, թե չէ չեն կերակրի։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 59959


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Նոյեմբերի 18, 2019


Վրաստանում տեղի ունեցավ Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրությունը, ինչն առաջ բերեց խոր բավարարվածության զգաց...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

Պեդերաստներին՝ բարձր պաշտոններ և (ցանկալի է) շքանշաններ

Պեդերաստներին՝ բարձր պաշտոններ և (ցանկալի է) շքանշաններ

Հունիսի 17, 2019


Ժողովրդական վարչապետի կադրային քաղաքականությունն առաջ է բերում ավելի մեծ հիացմունք քաղաքակիրթ աշխարհում։ Եթե Արևմուտքում սքանչա...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

ԼԳԲՏ քարոզարշավի մեկնարկը տրված է Հ1-ով

ԼԳԲՏ քարոզարշավի մեկնարկը տրված է Հ1-ով

Նոյեմբերի 8, 2018


Եթե տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերությունն արգելում էր երգիչ Էմին Դավիդովի տեսահոլովակների ցուցադրությունը միայն այն բ...

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018


Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը