Տիեզերական խայտառակություն

Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Հունիսի 15, 2019
Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Արտյոմ Խաչատրյան

 

Երեկ գեներալ Մանվել Գրիգորյանին նորից տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն: Սա արդեն էպոպեա է. հունիսի 3–ին նրան «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը՝ ընկել է կոմայի մեջ, և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»: Այնտեղից էլ, ՄԻԵԴ-ի պահանջով, Գրիգորյանին ստիպված են եղել տանել «Նաիրի»:

 

Սա Փաշինյան Նիկոլի երկրորդ ռեկորդն է սադիզմի ասպարեզում, երբ նրա զոհերին փրկում է ՄԻԵԴ-ը: Առաջինը Սամվել Մայրապետյանն էր, որին կալանքի տակ էին պահում, իսկ հետո թույլ չէին տալիս երկրից մեկնել բուժման: Ստրասբուրգից հրահանգ եկավ՝ Մայրապետյանը փրկվեց, հակառակ դեպքում Փաշինյան Նիկոլի բանտերում նա վաղուց էր հեռացել այս աշխարհից: Հիմա հերթը հասավ գեներալ Մանվելին:

 

Հիշեցնենք, որ նա շուրջ 35 հիվանդությունների կրող է, որոնց մեծամասնությունն առաջացել և խորացել է կալանավայրում: Կարճ կասենք. եթե կալանավոըին հասցրել են անդամահատման աստիճանի, եթե նա դիաբետից կոմայի մեջ է ընկնում, եթե նա ունի քաղցկեղ և չունի թոքի մի մասը, և եթե այսքանից հետո նրան կալանքի տակ են պահում, ուրեմն՝ կալանքի տակ պահողը կամ դեգեներատ է, ինչ-որ սադիստական հակումներով տառապող, որը վտանգավոր է հասարակության համար, կամ տարրական վրեժխնդիր մարդասպան:

 

Ես չեմ խոսում Փաշինյան Նիկոլի զինակից մարդակեր գեներալ Մանվելի մասին, որը Էջմիածնում փողոց էր փակում, որի անունը վանկարկում էր հրապարակում Փաշինյան Նիկոլը: Ես խոսում եմ մահացու հիվանդ Մանվելի մասին, որին Հայաստանը իրավունք չունի կալանքի տակ պահել ընդհանրապես՝ համաձայն իր իսկ ստանձնած պարտավորությունների (խոսքը քրեական հետապնդման դադարեցման մասին չէ): Բայց սա Նոր Հայաստանն է, որտեղ վարչապետը ուղիղ եթերով քրեորեն պատժվող գործողություններ է կատարում, պաշարում և գրավում է պառլամենտի շենքը, ուղիղ ժողովրդավարական կառավարում է մտցնում Հին Աթենքի օրինակով, ինչևէ, առավոտից իրիկուն զբաղված է օրինապղծությամբ, և նրան բան ասող չկա, քանզի նախկին նախագահների շնորհիվ այս երկրում բան ասելու և ճիշտը սխալից տարբերելու մոնոպոլիան պատկանում է ամերիկյան դեսպանին: Վերջինս էլ գոհ է ժողովրդի վարչապետի աշխատանքից:

 

Վաղը, հնարավոր է, Մանվելի երկու վերջոյթ կանդամահատեն: Սա կլինի աշխարհում բացառիկ դեպք, երբ թավշյա հեղափոխականների շնորհիվ 21-րդ դարի երկրում մարդը ձեռք ու ոտք է կորցնում կալանավայրում: Դե, մյուս օրն էլ Մանվելը կմահանա: Ուստի ժամանակն է գործի մեջ դնենք #nikolmardaspan հեշթեգը:

 

Հետգրություն

 

Իհարկե, Փաշինյան Նիկոլը կերդվի, թե ընդհանրապես գործ չունի դատական և իրավապահ համակարգի հետ, իսկ վանեցյան արթուրի՝ դատավորին ասած «ուզես-չուզես Քոչարյանի կալանքը պիտի տաս» նախադասությունը կմեկնաբանի այնպես, որ նախիրն ու ամերիկյան դեսպանը հավատան: Բայց մենք ոչ Փաշինյան Նիկոլի նախրից ենք, ոչ էլ ամերիկյան դեսպանատնից: Մենք գիտենք ինչ ասել է Փաշինյան Նիկոլ, գիտենք նրա ծագումնաբանությունը, նրա հոգևոր հայրերին, նրան իշխանության բերողներին: Գիտենք նաև նրան իշխանության բերելու նպատակը: Եվ դրա համար էլ Փաշինյան Նիկոլը Հայաստանի ղեկին երկար չի մնա, քանզի, ինչպես ինքն է սիրում ասել, որոշողը ժողովուրդն է: Այո, որոշողը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը մենք ենք: Սորոսի վաստակներն ու Փաշինյան Նիկոլի նախիրը հայ ժողովրդի մեջ պիտի ունենան իրենց վայել և հասանելիք տեղը:

 






Դիտումների քանակ 81013


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սադիստական սերիալը շարունակվում է

Սադիստական սերիալը շարունակվում է

Հուլիսի 9, 2019


Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավարությունն այլևս անհետաքրքիր է լուսաբանել: Այս սադիստական և բարբարոսական դրամայում ոչ մի սյուժետ...

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Հուլիսի 2, 2019


Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլը «զադնի» չի դնում: Այս սովորությունը նրան մի անգամ հաջողության հասցրեց՝ իշխանության բերեց: Կ...

Մարդասիրական դրամա դատարանում

Մարդասիրական դրամա դատարանում

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանում այսօր մարդասիրության, արդարության, բարության և սիրո ու համերաշխության տոն էր՝ դատում էին գեներ...

Մանվելը կմնա բանտում. այդպես որոշեց անկախ դատարանը

Մանվելը կմնա բանտում. այդպես որոշեց անկախ դատարանը

Հունիսի 18, 2019


Մի անգամ արդեն գրել էինք, որ կանայք չսիրեցին գեներալ Մանվել Գրիգորյանին, հատկապես՝ դատավոր կանայք: Այսպես, այսօր Վերաքննիչ քրեա...

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին

Հունիսի 7, 2019


Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ֆիզիկապես վերացնել Մանվել Գրիգորյանին։ Այդ իսկ պատճառով էլ չեն ուզում, որ ծանր հիվ...

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Հունիսի 3, 2019


Էջմիածնի քաղաքապետուի գասպարյան դիանան Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը խլելու հանճարեղ օպերացիա է մշակել: Ուրեմն, «2003թ. ...

ՄԻԵԴ խայտառակ որոշումը խայտառակ մարդու օգտին

ՄԻԵԴ խայտառակ որոշումը խայտառակ մարդու օգտին

Ապրիլի 25, 2019


Երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը մտցնում էր Եվրոպայի խորհուրդ, նա չէր պատկերացնում, թե ինչ է բերում իր և հայ ժողովրդի գլխին: Հայա...

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Ապրիլի 10, 2019


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղ...

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Մարտի 19, 2019


Պետությունը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ իրավունքը պոզիտիվ է, այսինքն՝ գործում է միանման բոլոր դեպքերում...

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Մարտի 15, 2019


Նոր Հայաստանի անկախ դատարաններն այսօր ևս երկու անկախ որոշում կայացրեցին, երկուսն էլ՝ Փաշինյան Նիկոլի սրտով: Դատավոր Արմեն Բեկթա...

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Փետրվարի 27, 2019


Հայաստանի դատական համակարգը, շնորհիվ երկրորդ ու երրորդ նախագահների, ունի սեփական Զոյա Կոսմոդեմյանսկայաներ: Դրանցից մեկը Մարինե ...

Պոռնիկը Ամերիկայում էլ է պոռնիկ

Պոռնիկը Ամերիկայում էլ է պոռնիկ

Փետրվարի 25, 2019


Ընդունված է համարել, որ պոռնկությունը և լրագրությունն աշխարհի ամենահին մասնագիտություններն են: Գայանե Մանուկյան կոչվող խայտառակ...

Փաշինյան Նիկոլն արդեն քաշվել է ՄԻԵԴ-ում

Փաշինյան Նիկոլն արդեն քաշվել է ՄԻԵԴ-ում

Փետրվարի 21, 2019


Ինչպես արդեն հայտնի է, մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է, և այսօր արդեն տեղեկանում ենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ը...

Ռազմական-ֆաշիստական դիկտատուրա Արմավիրում

Ռազմական-ֆաշիստական դիկտատուրա Արմավիրում

Փետրվարի 19, 2019


Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բնակիչների բողոքի ակցիաները շարունակվում են, ժողովուրդը պահանջում է գյուղապետ Զարզանդ Գրիգորյ...

Մայրապետյանի դասը խրատ չեղավ

Մայրապետյանի դասը խրատ չեղավ

Փետրվարի 9, 2019


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում կալանավորված Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է: «Նաիրի» ԲԿ կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ասու...

ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի և հանուն սաղաթելյան մուշեղի

ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի և հանուն սաղաթելյան մուշեղի

Հունվարի 31, 2019


Եթե Հայաստանում մնացել են միամիտ մարդիկ, որոնք կարծում են, թե Փաշինյան Նիկոլի դատական համակարգը աշխարհի վերջը չէ, թե աշխարհում ...

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Հունվարի 22, 2019


Բռնել-բաց թողնելը դարձել Նոր Հայաստանի իշխանությունների ամենասիրած զբաղմունքը: Այսօր Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կրկի...

Փաշինյան Նիկոլի առաջին միջազգային խայտառակությունը

Փաշինյան Նիկոլի առաջին միջազգային խայտառակությունը

Հունվարի 18, 2019


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին, 39-րդ կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյ...

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Հունվարի 12, 2019


Փաշինյան Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի արդարադատությունը վերածի փողոցային կրքերի թատրոնի: Մի խումբ էջմիածինցիներ փակել են օդանա...

Լակոտակրատիան փորձում է չխայտառակվել

Լակոտակրատիան փորձում է չխայտառակվել

Հունվարի 8, 2019


Պարզվում է, լակոտությունը չի բացառում նամուսն ընդհանրապես (բացառելը բացառում է, բայց ոչ ամբողջությամբ, ինչպես ցույց են տալիս հա...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ