Ազգային խայտառակություն

Երբ էշը վազանց է անում մերսեդեսին…

Հունիսի 13, 2019
Երբ էշը վազանց է անում մերսեդեսին…

Պետրոս Տեր-Լևոնյան


Ժողովրդական խոսք կա՝ էշը որ կատաղեց, մերսեդեսին կանցնի: Այս իմաստության արտացոլումը մենք տեսնում ենք Փաշինյան Նիկոլի խմբակցությունում:


Ուրեմն, կա խաչատրյան արմեն անունով պատգամավոր: Լրիվ անիմաստ ծնվել է 1973թ., հետո աշխատել է ոստիկան: Ինչևէ, սրա կյանքի աստեղային ժամերն անցան ճանապարհային ոստիկանությունում, երբ կոռումպացված Հայաստանում ճանապարհային ոստիկաններն արածում էին երկրի դաշտերում, քաղաքների փողոցներում (ասֆալտի յոնջեն, ինչպես մեզ ասացին ՃՈ-ից, ավելի հյութեղ է), մի խոսքով, ամենուր: Փող էին աշխատում: Ինչևէ, Փաշինյան Նիկոլի խաչատրյան արմենը մինչև 2018 թվականը զբաղեցրեց ՃՈ պետի տեղակալի պաշտոնը, այսինքն՝ եղել է հին ու փչացած Հայաստանի կադր: Բայց 2018-ի դեկտեմբերին ընտրվեց պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից: Սա արդեն զարմանալի է, պետք է ենթադրել, պրն խաչատրյանը դրսևորել է յուրահատուկ ունակություններ, որ վաստակել է Փաշինյան Նիկոլի վստահությունը: Եվ ինչ է հիմա սա առաջարկում:


Սա հանդես է եկել այնպիսի մի օրենսդրական նախաձեռնությամբ, որ անգամ նազարյան լենան կամ աղազարյան հովիկն իրենց թույլ չէին տա, քանզի չափազանց դեմոկրատական, լկտի ու լիբերալ է այն: Այսինքն, նազարյան լենայի առաջարկով այս օրինագիծը կլիներ ինքնին բնական և հասկանալի, բայց երբ այսպիսի նախաձեռնությամբ հանդես է գալիս նախկին համակարգի զավակ և այսօրվա համակարգին խորթ մեկը... Ինչևէ, սրա ուզածն հետևյալն է. քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը և դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով: Այսինքն, խաչատրյան արմենն առաջարկում է քրեականացնել այն, ինչով Փաշինյան Նիկոլը զբաղվել է իր ողջ կյանքում:


Ինչ ասել է իշխանության ներկայացուցչի վիրավորանք և նման անհեթեթություն կամ դրա չափորոշիչները՝ չենք ուզում անգամ մեկնաբանել: Սպասենք ամերիկյան դեսպանուհու և ահձամբ Իր՝ Պյոտր Սվիտալսկու կարծիքներին, որոնք, հավանաբար, դրական կլինեն Փաշինյան Նիկոլի հերթական օրենսդրական նախաձեռնության հանդեպ: Հետո կսպասենք հայ ժողովրդի կարծիքին…






Դիտումների քանակ 12119


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը երեք հանճարեղ տարբերակ ունի ՍԴ-ից փրկվելու համար

Փաշինյան Նիկոլը երեք հանճարեղ տարբերակ ունի ՍԴ-ից փրկվելու համար

Հոկտեմբերի 16, 2019


Սահմանադրական դատարանի երեկվա որոշումից հետո Փաշինյան Նիկոլը իր յուրայինների հետ հանդիպում է անցկացնրել, մասնակցել են մակունցը,...

Սահմանադրական դատարանի որոշումից հետո կդիտենք ազգային դեմոկրատական հնդկական կինո

Սահմանադրական դատարանի որոշումից հետո կդիտենք ազգային դեմոկրատական հնդկական կինո

Հոկտեմբերի 4, 2019


Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնե...

ՍԴ վերացման առաջին փուլը Հրայր Թովասյանն է

ՍԴ վերացման առաջին փուլը Հրայր Թովասյանն է

Սեպտեմբերի 16, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցությունը որոշեց չեզոքացնել Հրայր Թովմասյանին (առայժմ)՝ որպես ներկայիս Սահմանադրական դատարանի վերացման առա...

Փայլում է Փաշինյան Նիկոլի խմբակցությունը

Փայլում է Փաշինյան Նիկոլի խմբակցությունը

Հունիսի 18, 2019


Եվ ստացել էր նրանցից պատասխաններ: Հեղափոխական դաշնակները առաջին դեմքի մակարդակով պատասխանել են, որ պատրաստ են քննարկել Մալյանի ...

Ընտրվեց ՔՊ կուսակցության նոր խայտառակ վարչությունը

Ընտրվեց ՔՊ կուսակցության նոր խայտառակ վարչությունը

Հունիսի 17, 2019


Ինչպես հայտնի է, երեկ կայացավ ՔՊ կուսակցության պատմական 5-րդ համաժողովը, որն ընտրեց վարչության նոր կազմ: Կազմը լի է խայտառակութ...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Գժության հանաճարակը Փաշինյան Նիկոլի խմբակցությունում

Գժության հանաճարակը Փաշինյան Նիկոլի խմբակցությունում

Հունիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցության թերևս ամենախայտառակ խայտառակություններից մեկը՝ ղազարյան թագուհին, հերթական հանճարեղ ելույթով է հան...

քոչարյան անդոն խոսում է օրինականությունից

քոչարյան անդոն խոսում է օրինականությունից

Հունիսի 5, 2019


Երեկ ձերբակալվել է Գեղամ Պետրոսյանը՝ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը, շտաբի պետը: Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն նրան կասկածո...

Գողական են գնում Փաշինյան Նիկոլի զինակիցները

Գողական են գնում Փաշինյան Նիկոլի զինակիցները

Հունիսի 3, 2019


Ազգային ժողովում մի խայտառակ պատգամավոր կա՝ եղոյան արման: Բնականաբար, Փաշինյան Նիկոլի խմբակցությունից է: Սա էնքան է նաբռգել, որ...

մակունց լիլիթն ընդդեմ Ապրիլյան պատերազմի մասնակիցների

մակունց լիլիթն ընդդեմ Ապրիլյան պատերազմի մասնակիցների

Մայիսի 21, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է իր՝ Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ոչնչացման ազգանվեր գործը: Մշակույթն իր մեջ ներառած մակունց ...

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Մայիսի 21, 2019


Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հավանաբար, պարապ է մնացել և երեկ փակ հանդիպման է գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հետ: Հետո ա...

պապոյան գևորգ՝ մեր օրերի хорошая девочка Оля

պապոյան գևորգ՝ մեր օրերի хорошая девочка Оля

Ապրիլի 30, 2019


«Իմ քայլը» դաշինքի խմբակցության խայտառակ անդամ պապոյան գևորգի կուսակցական պատկանելության կապակցությամբ Karen Heqimyan-ը հետևյալ...

Կդիմի՞ արդյոք Ծառուկյանը ինքնասպանության

Կդիմի՞ արդյոք Ծառուկյանը ինքնասպանության

Ապրիլի 29, 2019


Սա խայտառակություն է: Եթե Գագիկ Ծառուկյանի մանդատի հարցը պիտի լուծի աբաջյան գոհարի մարդը, ապա Գագիկ Ծառուկյանին գնդակահարվելուց...

Պյոտր Սվիտալսկին ընդդեմ ռուսական հեռուստաալիքների

Պյոտր Սվիտալսկին ընդդեմ ռուսական հեռուստաալիքների

Ապրիլի 24, 2019


Օրեր առաջ գրել էինք Փաշինյան Նիկոլի խմբակցության խայտառակ անդամ թուխիկյան նարինեի առաջարկի մասին՝ կապված ռուսական ալիքների հեռա...

Փաշինյան Նիկոլի խմբակցությունն ընդդեմ ռուսական հեռուստաալիքների

Փաշինյան Նիկոլի խմբակցությունն ընդդեմ ռուսական հեռուստաալիքների

Ապրիլի 11, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցության խայտառակագույն անդամների համար օրեցօր դժվարանում է իրենց ռուսատյացությունը թաքցնելը: Այսպես, մշակո...

Ժողովրդի անունից իրավունք ունեն խոսել միայն նիկոլականները

Ժողովրդի անունից իրավունք ունեն խոսել միայն նիկոլականները

Ապրիլի 8, 2019


Հայ ժողովրդի վերջին օրերի ուրախությունը տրանսգենդեր լիլիթն էր ու Հակոբյան Աննայի հարցազրույցը Ամերիկայում: Այսօր Ազգային ժողովի...

Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Ապրիլի 8, 2019


Փաշինյան Նիկոլի կադրերն ունիկալ են իրենց բթությամբ: Մեկը կա՝ հովսեփյան սոֆյա, սրան մենք անդրադարձել ենք: Խելքով չի տարբերվում ն...

«Իմ քայլը»-ի խայտառակությունները Ղարաբաղում արդեն կադրային հարցեր են լուծում

«Իմ քայլը»-ի խայտառակությունները Ղարաբաղում արդեն կադրային հարցեր են լուծում

Ապրիլի 3, 2019


Փաշինյան Նիկոլին սպասարկող «Ժողովուրդ» թերթը, որի միջոցով ժողովրդի վարչապետն ինֆորմացիայի արտահոսք է կազմակերպում (օրինակ, Սերժ...

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Մարտի 28, 2019


Մի գեղացի կա, հովսեփյան սոֆյա, Մանթաշ գյուղից է: Հանրային համոզմունք կա, որ Մանթաշը Հայաստանի ամենաաֆերիստ գյուղերից է, օրինակ,...

Խայտառակ դիմանկարներ. աղազարյան հովիկ` բացառիկ երևույթ

Խայտառակ դիմանկարներ. աղազարյան հովիկ` բացառիկ երևույթ

Փետրվարի 25, 2019


Փաշինյան Նիկոլի թիմում կա մեկը, ով խայտառակության առումով գերազանցում է անգամ միրզոյան արարատին, ղազարյան թագուհուն, նույնիսկ ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը