Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայ «նապաստակը» Պուտինի հետ հանդիպմանը և «արսենակերպ տականքը» Ֆեյսբուքից

Հունիսի 12, 2019
Հայ «նապաստակը» Պուտինի հետ հանդիպմանը և «արսենակերպ տականքը» Ֆեյսբուքից

Վերջին օրերին պրոտոկոլային շատ սյուժեներ և ուղիղ հեռարձակումներ եղան, որոնք պատմում էին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների և բանակցությունների մասին։ Սակայն ինչպես հաճախ է պատահում, որոշ մանրամասներ մնացին «կադրի հետևում», իսկ այն, ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում, հատկապես հետաքրքիր է։ Եվ Հայաստանի պատվիրակության մասնակցության նման մի հանգամանքին, թերևս, արժե հատուկ անդրադառնալ։

 

Երգ «նապաստակների» մասին


Ինչպես հայտնի է, առաջին դեմքերի (նախագահների կամ վարչապետերի) մասնակցությամբ միջոցառումները տեղի են ունենում համաձայն որոշակի կանոնակարգի՝ սկսած գալիք միջոցառման ազդարարումից, վերջացրած դրա լուսաբանման արձանագրությամբ։ Որպես կանոն, պաշտոնական պատվիրակության մեկնումից առաջ հրապարակվում է պետության ղեկավարի կամ նախագահի համապատասխան որոշումը կամ կարգադրությունը, որում նշվում է, թե ինչ կազմով, ուր, ինչ նպատակով և ինչ ժամկետով է գործուղվում պատվիրակությունը, ինչպես նաև մեկնումի հետ կապված ֆինանսական (ի՞նչ տարբեր աղբյուրներից են վճարվում տարբեր գերատեսչությունների պատվիրակության անդամների ծախսերը), կազմակերպչական և այլ հարցերը։ Որպես կանոն, նման տեղեկատվությունը հրապարակավ տեղադրվում է կառավարության կամ նախագահի պաշտոնական կայքում։


Եվ իսկապես, Հայաստանի պատվիրակության պարագայում նման փաստաթուղթ տեղադրվեց կառավարության պաշտոնական կայքում։ Այն ունի հավելված՝ պատվիրակվողների անվանացանկով՝ պաշտոնների նշմամբ, ներառյալ լուսաբանման նպատակով մեկնող ԶԼՄ-ների ներկայացուցիչներինը։


Հայաստանի վարչապետի կայքում կարելի է ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման պաշտոնական մամլո ամփոփագրին, որտեղ, տեքստից բացի, տեղադրված են նաև հանդիպման մասնակիցների լուսանկարները։ Նախագահ Պուտինի հետ Հայաստանի պատվիրակության անդամների ընդհանուր լուսանկարում երևում են հայկական պատվիրակության՝ հանդիպմանը մասնակցող 7 անդամները, որոնց անունները (ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից բացի) կարելի է գտնել պատվիրակված անձանց ցուցակում։ Սակայն ակնհայտ երևում է, որ Հայաստանից հանդիպման մասնակիցները սեղանի շուրջ ութն են։ Եզրին նստած ութերորդ մասնակիցը չի երևում նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքի մյուս լուսանկարներում։ Եվ միայն հպանցիկ նրան կարելի է տեսնել «Ռոսիա 24» հեռուստաալիքի սյուժեում։


Ի տարբերություն հանդիպման մյուս մասնակիցների, նա աշխատանքային բեյջ ունի։ Ուրեմն, ո՞վ է հանդիպման այդ 8-րդ անհայտ մասնակիցը, որին այդքան մանրակրկիտ թաքցնում են պաշտոնական աղբյուրները, որը չկա Հայաստանի վարչապետի կայքի լուսանկարներում, որի մասին հիշատակում չկա Սանկտ Պետերբուրգ պատվիրակվածների անվանացանկում, ինչպե՞ս է նա հայտնվել այնտեղ և ո՞րն է նրա առաքելությունը։


Հանդիպման՝ սյուժեում երևացող անհայտ մասնակիցը Դավիթ Փափազյանն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կաբինետում 1993-1996թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանի որդին; ստացել է արևմտյան կրթություն քաղաքագիտության և էկոնոմիկայի ասպարեզում, ս.թ. փետրվարից նշանակվել է «Բիզնես-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Հատկանշական է, որ հիմնադրամի պաշտոնական կայքում նրա մասին ոչ մի տվյալ չկա, իսկ «մեր թիմը» գլխավորում է հիմնադրամի փոխտնօրենը։


Ուրեմն, ինչպե՞ս կարելի է որպես «նապաստակ» հայտնվել նախագահ Պուտինի հետ հանդիպմանը, և որ գլխավորն է՝ ինչո՞ւ «նապաստակի» պես ծածուկ։ Որպեսզի փորձենք պատասխանել այս հարցին՝ հարկ է վերադառնալ Հայաստանի վարչապետի ապարատի կադրային փոփոխություններին և հասկանալ, թե ում հավանական տեղը կարող էր զբաղեցնել հանդիպման այս մասնակիցը և որն է նրա հնարավոր առաքելությունը։


Սուրբ տեղը դատարկ չի մնա


2018թ. օգոստոսի վերջին Հայաստանի վարչապետի արտաքին քաղաքական հարցերի գծով խորհրդականի պաշտոնում ոչ երկարատև աշխատանքից (մոտ 3 ամիս) հետո հրաժարական տվեց Արսեն Խառատյանը։ Նրա հրաժարականից ոչ շատ առաջ EADaily-ին «Ո՞վ վատություն արեց Նիկոլ Փաշինյանին և Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալության հետ կապված պատմությունում» նյութում գրել էր Խառատյանի դերի մասին այդ պահին ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության գործում։ Եվս մի նյութ EADaily-ում հրապարակվեց Խառատյանի հրաժարականից անմիջապես հետո։


Արսեն Խառատյանը, ինչպես հայտնի է, խիստ սերտորեն փոխկապակցված է ԱՄՆ պետական կառույցների և հիմնադրամների հետ։ Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) շրջանավարտը և Վաշինգտոնում «Ամերիկայի ձայնի» հայկական խմբագրության թղթակիցը նաև Aliq Media լրատվակայն պարբերականի (Թբիլիսի) գլխավոր խմբագիրն էր, որը հիմնվել է ամերիկյան Դեմոկրատիայի աջակցության ազգային հիմնադրամի (NED) և Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի վրացական ներկայացուցչության ֆինանսավորմամբ։ Արսեն Խառատյանի կինն աշխատում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունում՝ դիվանագիտական պաշտոնով, ԱՄՆ քաղաքացի հանդիսանալով։ «Հրապարակ» պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, նույնպես գրել է Խաչատուրովի ձերբակալության և Խառատյանի հրաժարականի փոկկապվածության մասին՝ մատնանշելով, որ Խառատյանը, ըստ էության, վատություն է արել Փաշինյանին՝ պնդելով Խաչատուրովի ձերբակալության հարցում՝ առանց ՀԱՊԿ անդամ երկրներին տեղեկացնելու, ինչը բնավ դուր չի եկել Մոսկվային, որը Խառատյանին, համաձայն այդ նույն պարբերականի, լրիվ «ամերիկյան լրտես» է համարում։


Խառատյանի հեռանալով, թվում էր, արևմուտքի կողմից «նայողի» դերը վարչապետի ապարատում թափուր էր մնում։ Սակայն, հնարավոր է, «հեռանալը» կրում էր լոկ ձևական բնույթ։ Բանն այն է, որ հենց Պուտինի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ է Խառատյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել գրառում առաջին հայացքից տարօրինակ բովանդակությամբ, որը, սակայն, որոշ ժամանակ անց ջնջել է։ Գրառման բովանդակությունը կարելի է թարգմանել որպես «միհրանակերպ տականքների չհանձնման ժամանակը»։


Հավանաբար, հեղինակը նկատի է ունեցել ՌԴ իշխանությունների կողմից Երևանին ս.թ. ապրիլին Ռուսաստանի տարածքում կալանված՝ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի հանձնման հարցը, որը գտնվում է խուզարկության մեջ։ Հիշեցնենք, որ ՌԴ իշխանությունները չեն շտապում Պողոսյանի հանձնման հարցում, ՌԴ Գլխավոր դատախազությունը հայտարարել է «արտահանձնման ստուգման» գործընթաց սկսելու մասին, իսկ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստանի խնդրանքով՝ հայտարարելով Հայաստանում հետապնդումների քաղաքական բնույթի մասին։


Այս հարցը, ամենայն հավանականությամբ, բարձրացվել է Պուտինի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ, սակայն որտեղից կարող էր դա հայտնի լինել արտաքին քաղաքականության գծով պաշտոնաթող խորհրդականին այն ժամանակ, երբ այդ հարցի քննարկման մասին պաշտոնապես ոչ մի տեղ չի ասվել ոչ մի խոսք։ Գուցե նա օպերատիվորեն տեղեկացվել է հանդիպման անմիջական մասնակիցներից որևէ մեկի կողմից, իսկ հետո, գիտակցելով այդ տեղեկության «բացառիկությունը» արտահանձնման մերժման պատճառով, շտապ ջնջել է գրառումը Facebook-ից։ Եվ եթե մեր վարկածը ճիշտ է, ապա կարող էր արդյոք Հայաստանի վարչապետի նախկին (արդյո՞ք նախկին) խորհրդականը, հետևաբար՝ նաև նրա արևմտյան հովանավորները, տեղեկացված լինել նաև Պուտինի հետ փակ խոսակցության անդրկուլիսյան այլ նրբությունների մասին։ Եվ եթե այո, ապա ո՞վ է օպերատիվ կերպով «տնից դուրս հանում» այն, ինչը «կողմնակի ականջների» համար բնավ նախատեսված չէ։ Տարբերակները, հաշվի առնելով հանդիպման հայտարարված, և առավել ևս՝ չհայտարարված մասնակիցների թվաքականկը, այնքան էլ շատ չեն...

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 42899


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի արտաքին քաղաքական անդրկուլիսները. Արևմուտքը Սորոս չէ, Ռուսաստանը՝ ԿՎՆ

Հայաստանի արտաքին քաղաքական անդրկուլիսները. Արևմուտքը Սորոս չէ, Ռուսաստանը՝ ԿՎՆ

Հունիսի 18, 2019


Հայաստանի վարչապետի աշխատակազմում կադրային տեղափոխությունների հարցերին և հայ-ռուսական հարաբերությունների համատեքստին դիմել ենք ...

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

Մայիսի 10, 2019


Հայկական VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (ՏՎԿ) հրապարակել է հոդված՝ «Ծուղակ Փաշինյանի համար՝ սիրով. ով է համակարգում հ...

Անպետք խորհրդականը

Անպետք խորհրդականը

Հունիսի 26, 2018


ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ