Ազգային խայտառակություն

բաթոյան զառայի սեքսի հետևանքները

Հունիսի 10, 2019
բաթոյան զառայի սեքսի հետևանքները

Միրզո Արարատյան

 

Սեքս, սեքս մինչև վերջ

 

Նոր Հայաստանում մի ինվալիդ նախարար կա: Բոլորը կարծում են, թե նա ոտքերից է ինվալիդ, սակայն նրա ինվալիդությունը գլխից է: Խոսքը բաթոյան զարուհի խայտառակության մասին է, որի հարցազրույցները հիմնականում նվիրված են սեքսին կամ երեխաների համար գրված պոռնոգրքերին: Եվ ահա թե ինչ է գրում «Հրապարակ» օրաթերթը.

 

«Փոքրիկ նախաբան` մինչ նամակի բուն բովանդակությանը հասնելը:


Լինում է չի լինում մի ՀՀ քաղաքացի է լինում: Այդ ՀՀ քաղաքացին միայնակ ծեր կին է լինում, տեղաշարժման լուրջ դժվարություններով: Նա ունենում է մի փոքրիկ տուն Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոց 54 հասցեում:

 

Օրերից մի օր այդ տունը սկսում է փլվել: Դա տեղի է ունենում 2018թ. ապրիլյան հեղափոխության օրերին, իսկ արդեն նույն թվականի օգոստոսին տան պատերն այնպես են ուռչում, որ անհնար է դառնում այդ տանն ապրելը: Այդ ժամանակ միայնակ և ծեր կնոջը նրա բարեկամները տարհանում են փլատակների տակից և սկսում են հերթով ապաստան տալ նրան, մինչև տեսնեն` ինչ է լինում վերջը: Առաջին պետական կառույցը, որ արձագանքում է տեղի ունեցածին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է լինում, որտեղից, ինչպես արագ արձագանքման ծառայությունից, գալիս ու… կտրում են միայնակ ծեր կնոջ նպաստը, այն է` «Փարոսը»:

 

Ամալյա Մելքոնյանը, այդպես է այդ կնոջ անունը, մնալով առանց գոյության միջոցների, սկսում է նամակներ գրել էլ թաղային իշխանություններին, էլ Երևանի քաղաքապետին, էլ ՀՀ վարչապետին` ում ասես, որոնք կարող էին ու պարտավոր էին հռալ կամ բռալ այս կապակցությամբ: Բայց բոլորը ձեռքները լվանում են ու մի կողմ քաշվում: Ամալյա Մելքոնյանն, ստիպված, զանգահարում է 911:

 

Սրանք սիրենաները միացրած գալիս են, տունը տեսնում և Ամալյա Մելքոնյանին «ժելեզնի» արգելում տուն մտնել: Ի պատիվ ԱԻՆ-ականների, պետք է ասել, որ նրանք պատվով են կատարում իրենց գործը և իրենց հերթին բզում Երևանի քաղաքապետարանին ու սոցապնախարարությանը, թե միայնակ քաղաքացին մնացել է դրսում, ո՞նց անենք: Քաղաքապետարանն ու սոցապը, սակայն, շարունակում են լռել: Ամալյա Մելքոնյանը, պետությունից հույսը կորցրած, սկսում է դիմել զանազան հիմնադրամների, որոնց բանուգործը մարդկանց օգնելն է: Փողից նեղված` հիմնադրամներն էլ են անտեսում Ամալյա Մելքոնյանի դիմումը: Բանը հասնում է քաղաքական կուսակցություններին դիմելուն:

 

Վերջիվերջո արձագանքում է «Լուսավոր Հայաստանը», որի ղեկավար Էդմոն Մարուքյանը վերցնում ու Ամալյա Մելքոնյանի նամակը հասցեագրում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, թե «Հարգարժան տիկին Բաթոյան, Ձեր քննությանն է ուղարկվում քաղաքացի Ամալյա Մելքոնյանի դիմումը` սոցիալական նպաստից զրկելու վերաբերյալ: Խնդրում եմ Ձեր հանձնարարությունը` տիկին Ամալյա Մելքոնյանի ներկայացրած տեղեկություններն ուսումնասիրելու և նրան` ընտանիքի անապահովության գնահատման համակարգում վերականգնելու համար»:


ԴԵ, բաթոյան զարուհին էլ, լինելով գրանտակեր, լիբերալ, Սորոս Ջորջից սնված մի էակ, էջուկեսանոց նամակ է գրում Էդմոն Մարուքյանին, թե Էդմոն ջան, Ամալյա Մելքոնյանը պետք է ՀՀ օրենքների համաձայն մի վագոն թուղթ բերի առ այն, որ այս ընթացքում նրա ընտանիքի անդամների թվակազմը մնացել է նույնը, իսկ ամենակարևորը` Ամալյա Մելքոնյանը պետք է հաշվառման կանգնի իր փաստացի բնակության վայրի հասցեով և դիմի տվյալ հասցեն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը, որից հետո միայն «նրա կողմից ներկայացված տվյալներով ձևավորված ընտանիքի անապահովության միավորի մեծությամբ կորոշվի ընտանեկան նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն ստանալու նրա իրավունքի հարցը»:

 

Եթե նման բան կատարվեր Փաշինյան Նիկոլի ընդդիմադիր եղած ժամանակ, Ազգային ժողովում Ամալյա Մելքոնյանի անունը կդառնար աստեղային: Բայց այս խայտառակությունը կատարվում է հիմա, երբ Փաշինյան Նիկոլը վարչապետ է, պառլամենտում ընդդիմություն չկա, իսկ սոցապ նախարարն էլ հասկանում է միայսն սեքսից (ինվալիդային սեքսից) և խոսում է միայն սեքսի (ինվալիդային սեքսի) մասին: Հետևաբար, նրան չի հետաքրքրում, թե ինչու այդ կնոջը հեղափոխությունից հետո զրկեցին նպաստից: Բնականաբար, չի էլ հետաքրքրում, թե ինչու նպաստը կտրելուց հետո նրան ասում են, թե մի վագոն փաստաթուղթ բեր:

 

Այսպիսին են սեքսի հետևանքները, հատկապես Փաշինյան Նիկոլի թիմի անդամների սեքսի...






Դիտումների քանակ 20409


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

բաթոյան զարուհին՝ մեր օրերի Եկատերինա

բաթոյան զարուհին՝ մեր օրերի Եկատերինա

Մայիսի 30, 2019


Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կայսերական գյուղի (այնտեղ էր գտնվում ռուսական կայսրերի նստավայրը) պալատներից մեկում սովետական ...

բաթոյան զարուհին սիրում է դատապարտել ու չդատապարտել

բաթոյան զարուհին սիրում է դատապարտել ու չդատապարտել

Մայիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի բաթոյան զարուհին յուրահատուկ խայտառակություն է: Այսօր ասուլիս է հրավիրել և ի ցույց դրել իր դեմոկրատական, լիբերա...

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Հունվարի 19, 2019


Կառավարությունն էլ ձևավորվեց: Փաշինյան Նիկոլն անցած ձախողումներից դաս չքաղեց, ավելի ստույգ` քաղեց միայն միրզոյան արարատի մասով,...

Կլոունադա 4 թեկնածուով

Կլոունադա 4 թեկնածուով

Հուլիսի 24, 2018


Այսօր ՔՊ վարչության նիստ էր հրավիրվել, որ որոշեին, թե ի վերջո ով է լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն: Հետո նիստն ավարտվեց, ու...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ու կրկին Սորոսը
Հունիսի 20, 2019


Ու կրկին Սորոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ