Խայտառակություն առանց մեկնաբանության

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019
Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Արտաշես Գեղամյան

 

Եվ նրա բարգավաճումը հայ ժողովրդի միասնականության մեջ է

 


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին, պետական հեղաշրջման ժամանակ։ Անցել է մեկ տարի հայոց պետականության համար կործանարար այդ օրերից, և թվում էր, թե, վերջապես, վրա կհասնի մեր այն քաղաքացիների սթափվելու ժամանակը, որոնք էյֆորիայի մեջ էին այսպես կոչված «թավշյա հեղափոխության» (իմա՝ պետական հեղաշրջման) նորահայտ տրիբունի՝ Նիկոլ Փաշինյանի բոցավառ ելույթներից։ Խոսքը ԼԳԲՏ հանրույթի կամ տոտալիտար կրոնական աղանդների ներկայացուցիչների մասին չէ և ոչ էլ սորոսյան ֆոնդերի ու դրանց կլոնների լափակեր, բավական մեծաքանակ բազմության, որոնք լավ էլ ապրում էին նաև նախկին իշխանությունների օրոք։ Ինձ շատ ավելի շատ հուզում է Հայաստանի՝ կարիքից կամազրկված քաղաքացիների, մեր երկրի բնակչության ամենատարբեր շերտերի եւ, առաջին հերթին, ուսանողների ու բարձրդասարանցիների հոգեբանական վիճակը, որոնք անկեղծորեն լավ փոփոխություններ էին տենչում իրենց կյանքում, որոնց իրական նախադրյալներն արդեն մշակվել և հնչեցվել էին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի կողմից նրա վերջին ելույթներում ու հարցազրույցներում՝ ՀՀ վարչապետի պաշտոնում հաստատվելուց առաջ։ Մեր հենց այս քաղաքացիները, իրենք էլ այդ մասին չկասկածելով, արտահայտելով իրենց բողոքը, աստիճանաբար վերածվեցին սահմանից այն կողմ գտնվող տիկնիկավարների մանիպուլացման օբյեկտի, հայոց պետականության կործանման տեխնոլոգիայի գործիքի՝ ընդհանրացված ձևով «փափուկ ուժ» (soft power) նշանակված (անվանված) երևույթի միջոցով։ Նշենք, որ «փափուկ ուժի» կիրառումը Հայաստանում միանգամայն որոշակի նպատակ էր հետապնդում և դրա հեղինակների կողմից դիտարկվում էր որպես գործուն միջոց Անդրկովկասում համաշխարհային քաղաքականության անդրօվկիանոսյան հայտնի կենտրոնի արտաքին քաղաքական շահերի իրականացման ուղղությամբ։ Հարկ է խոստովանել, որ «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանը հայոց պետականության հիմքի խարխլումը բեմադրող ռեժիսորների համար դարձավ ինքնատիպ գտածո՝ իրեն դրսևորելով որպես բավական ուշիմ աշակերտ։ Բավական է ասել, որ նրան, ըստ էության, հաջողվեց ոչ առանց հաջողության ազդել մարդկանց լայն զանգվածների և անգամ առանձին վերցրած մարդու պահվածքի վրա՝ մանիպուլացնելով քաղաքացիների գիտակցությունը նախապես փորձարկված տեխնոլոգիաներով, որոնք լայնորեն կիրառվել էին Վրաստանում 2003թ. «Վարդերի հեղափոխության», 2004թ. Ուկրաինայում «Նարնջագույն հեղափոխության» և «Եվրամայդանի» (2013թ. նոյեմբեր – 2014թ. փետրվար), Ղրղզստանում 2005թ. «Կակաչների հեղափոխության» ժամանակ։ Մի խոսքով՝ Նիկոլ Վովաևիչ և Ко-ի իշխանությունը կարելի է անվանել զուտ մանիպուլյատիվ։ Նրա արդեն ձանձրացրած բազմակի դիմումները (հանրահավաքներում, թե Facebook-ով, ելույթները հեռուստաալիքներով կամ ինտերնետ-պորտալներով, ընդ որում՝ նախապես նրա ուղեվարների կողմից պատրաստված տեխնոլոգիաներով, որոնք հետապնդում են քաղաքացիների ենթագիտակցական մակարդակում այն բանի կեղծ ընկալումը ձևավորելու նպատակ, որ Ն.Փաշինյանի հնչեցրած, բայց, ըստ էության, նրա տիկնիկավարների հուշած այս կամ այն որոշումը հենց նրանց՝ քաղաքացիների սեփական ընտրությունն է) չարագուշակ բնույթ են ստանում։


Ընդ որում՝ Ն.Փաշինյանի կողմից խաբված մեր համաքաղաքացիները շարունակում են գտնվել վիրտուալ աշխարհում՝ ունենալով ներքին բավարարվածության զգացում «Նոր Հայաստանի» կյանքում իրենց նշանակալիության մասին կեղծ պատկերացումից։ Նրանք չեն ցանկանում և ի վիճակի էլ չեն ընդունել իրենց դրության իսկությունն իրական լույսի ներքո, նրանք չգիտեն, որ իրենց «ժողվարչապետն» ինքն էլ ի զորու չէ գոնե մի ինչ-որ ինքնուրույն որոշում կայացնել։ Այո, սա է ճշմարտությունը, տիկնիկավարները նրան պարզապես թույլ չեն տա գործել ինքնուրույն՝ իմանալով նրա լիարժեք անհամարժեքությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Չէ՞ որ նրա վերջին իմպրովիզը՝ 2019թ. մայիսի 20-ին վաղ առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն այնպես, որպեսզի ոչ ոք չկարողանա ներս մտնել, համոզիչ հաստատումն է «Թագավորի նոր հագուստը» Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի փոքրիկի ճիչի (ինչը լիովին համապատասխանում է «ժողվարչապետի» պարագայում), թե՝ «տեսեք, ախր թագավորը մերկ է»։


Նշենք նաև, որ Հայաստանում իրագործվող քայքայման ապակառուցողական տեխնոլոգիաները լիովին անտեսում են մեր դարավոր քրիստոնեական ավանդույթները, հայկական ընտանիքի ավանդույթները և դարերի ընթացքում ստեղծված վարքագծի նորմերը։ Ընդ որում՝ մեր հասարակության քաղաքակրթական հիմքերի կործանումն ուղեկցվում է XXI դարի իբր առաջադեմ հայի, իսկ ըստ էության՝ պատմական հիշողությունից զուրկ, սեփական դատողություն չունեցող, ձևախեղված հոգեկանի տեր զոմբի-ռոբոտի ձևավորման հստակ արտահայտված քաղաքականությամբ։ Ավելին, Ն.Փաշինյանին ենթակա ժողզանգվածը ենթարկվում է այնպիսի մշակման, որի դեպքում առանձին վերցրած մարդը փաստորեն զրկվում է ինքնուրույն որոշումներ ընդունելու, իր գիտակցությունը տնօրինելու իրավունքից։ Միևնույն ժամանակ, անկյուն են քշվում նրա կամքն ու սեփական գաղափարները, նրան պարտադրվում են ուրիշի կամքն ու խորթ գաղափարները։ Օրինակներ՝ որքան ասես։


Այսպես, ս.թ. մայիսի 25-ի հանրահավաքում՝ հանուն դատական համակարգի հայտարարված բարեփոխման աջակցության և ի պաշտպանություն Ն.Փաշինյանի, հնչեցին սպառնալիքներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հասցեին։ Նիկոլ Վովաևիչի զինակիցներից մեկը՝ այդ հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե Արցախում ընդունեն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Բավական բնութագրական և հատկանշական է, որ սույն «հերոսն» իր անտաշ, քրեորեն պատժելի արտահայտությունների համար, որոնք հիացմունք և զմայլանք առաջացրին ադրբեջանական լրատվամիջոցներում, մի փոքր վախեցավ. ընդամենը բերվեց Երևանի համայնքներից մեկի ոստիկանական բաժանմունք։ Այլ կերպ դասավորվեց Նիկոլ Վովաևիչի մեկ այլ զինակցի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանի «ոդիսականը»։ Այսպես, ս.թ. մայիսի 18-ին հայտնի քաղաքական գործիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի կազմակերպիչներներից Հրանտ Մարգարյանը՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, զբոսնում էր մանկահասակ թոռնիկների հետ Երևանի Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակվեցին Նիկոլ Վովաևիչի երկրպագուները՝ Ռոբերտ Քոչարյանի ազատման դեմ բողոքի ցույցի մասնակիցները՝ Հ.Մարգարյանի հասցեին աղաղակելով «դավաճան» և նման բաներ։ Հանուն արդարության նշենք, որ այս անգամ ոստիկանության աշխատակիցները կանխեցին կռիվը, իսկ հետագայում դրա նախաձեռնողներից 7 մարդ բացատրություն տվեց ոստիկանությունում և ազատ արձակվեց։ Սակայն դրանով միջադեպը չավարտվեց։ Այս քաշքշուկի գլխավոր մտահղացողը Facebook-ի իր էջում լկտի մեղադրանքներ և հայհոյախոսություններ գրեց Հրանտ Մարգարյանի ու ՀՅԴ-ի հասցեին։ Արդյունքում՝ ս.թ. հունիսի 3-ին Երևանի օպերատիվ վարչության կենտրոն... զանգահարեց այդ նուն «հերոս» Վարդան Հարությունյանը և տեղեկացրեց, որ նրա վրա հարձակում է կատարվել։ Ավելի պարզ ասած՝ նրան տնավարի ծեծել էին։ Հետո ավելի հետաքրքիր է. ս.թ. հունիսի 3-ին Facebook-ի իր էջում սույն օբյեկտը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ նա նորից ենթարկվել է բռնության, ուստի «ժողովրդական վրիժառուն» սպառնացել է. «Ոստիկանությունն այսքան օր չկարողացավ բացահայտել հանցագործությունը (թոռնիկների հետ զբոսնող պապիկի վրա հարձակումը նրա ընկալմամբ հանցագործություն չէ, իսկ դրան հաջորդած դաստիարակչական քոթակներն ակնհայտ հանցագործություն են – Ա.Գ.) և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան կազմակերպել՝ սեփական անվտանգությունս ապահովելու համար։ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք»։


Ես հատուկ այսքան մանրամասն կանգ առա «Նոր Հայաստանի» համար բավական բնութագրական այս երկու դեպքերի վրա։ Մի կողմից՝ դրանք բացահայտում են Նիկոլ Վովաևիչի զինակիցների իսկական անբարո կերպարը, մյուս կողմից՝ պերճախոս վկայում են այն մասին, որ պետական կառավարման այդքան կարևոր բաղադրիչները, որոնք ապահովում են պետական համակարգի կենսունակությունը, ինչպիսին են ՀՀ դատական համակարգն ու ոստիկանությունը, նպատակաուղղված կերպով վարկաբեկվում են Նիկոլ Վովաևիչի ամենաանմիջական մասնակցությամբ։ Ընդ որում՝ նրա մասնակցությունն այդ կործանարար գործընթացին բավական ինքնատիպ է և հանգեցվում է կամ բացարձակ անգործության, կամ գործողությունների, որոնք արդարացնում են նրա իսկ սեփական քայլերն ինչպես ՀՀ դատական համակարգի, այնպես էլ ոստիկանության արժեզրկման ուղղությամբ։


Եվ այս պայմաններում, կարդալով և լսելով «ժողվարչապետի» վերջին հարցազրույցները, էլ ավելի ես համոզվում, որ, այնուամենայնիվ, նրա հարվածի գլխավոր ուղղությունը, նրա գլխավոր նպատակը սեպ խրելն է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միասնության մեջ, ընդ որում՝ ապացուցելով հայտնի արտահայտության կենսականությունը. «Ով ավելի ուժեղ է գոռում՝ «Բռնի՛ր գողին», ինքը գող է»։ Այսպես, ս.թ. հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում Ն.Փաշինյանը, անդրադառնալով ավելի վաղ իր իսկ հնչեցրած թեմային ինչ-որ դավադիր ուժերի գոյության մասին, որոնք փորձում են սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև, ասաց. «Ես գաղտնիության պայմաններում խոսել եմ այն մասին, թե ինչպես եմ դա պատկերացնում, ինչ քայլերով (խոսքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին է – Ա.Գ.), իսկ այդ մարդն ասում է իր օգնականին. գնա, գրիր Facebook-ում, որ նա հողեր է ծախում։ Ինչո՞ւ է նա անում դա, նա 100 տոկոսով գիտի, թե ինչ է կատարվում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ՀՀ-ում իշխանության կառավարման ղեկին կանգնած անձը պարերի գծով նրա գործընկերն էր, նա ոչ մի տեղեկություն չուներ, նրան հարկ չէին համարում ասել, թե ինչ է տեղի ունենում, ինչ են պատրաստվում իրենք անել... Այդ ես փոխանցեցի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին փաստաթղթերը ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին, մինչ այդ նրանց հայտնի չէր, թե ինչի մասին էին վարվում բանակցություններն ինձնից առաջ, ես հինգ անգամ հարցրի՝ ձեզ հայտնի՞ է։ Նրանց հայտնի չէր, նրանք գնում և անձամբ գրում են սոցցանցերում. Նիկոլը հողեր է ծախում»։


Կեցցե՛ս, Նիկոլ Վովաևիչ, համա թե «ժողվարչապետ» ես։ Նա ինքն էլ՝ չհասկանալով դա, միտումնավոր մոլորեցնել ցանկանալով, խոստովանել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Նիկոլ Փաշինյանի վարած բանակցային գործընթացի ուղղվածությունը Արցախի Հանրապետության ղեկավարության ընկալմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ հողերի վաճառք, որոնք ազատագրվել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հազարավոր հայերի, մեր միասնական հայրենիքի՝ միացյալ Հայաստանի հայրենասերների կյանքի գնով։ Իսկ ինչ վերաբերում է իբր նրան, թե Արցախի ղեկավարությունը տեղյակ չէ բանակցային գործընթացի մանրամասներին, ապա դա լիակատար անհեթեթություն է, պրիմիտիվ հնարք՝ հետին թվով արդարացնել իր պարտվողական դիրքորոշումը բանակցային գործընթացում։ Այսինքն՝ Ն.Փաշինյանն, ըստ էության, խոսում է այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման քննարկվող մոտեցումներում ոչ մի նոր բան չկա, բայց և այդ «հինն» էլ հայտնի չէր Արցախի ղեկավարությանը. ահա վերջին տեղեկատվական արտահոսքերի իսկական նպատակը։ Այնինչ, Նիկոլ Վովաևիչն այդքան էլ միամիտ չէ, ինչպես ցանկանում է ներկայանալ՝ նման անհեթեթություն ասելով։ Ով՝ ով, բայց նա հիանալի հասկանում է, որ նրան իշխանության են «բերել» բնավ ոչ Հայաստանում դեմոկրատիայի խորացման, քաղաքացիական ինստիտուտների ամրապնդման անզուսպ ցանկությունից։ Ոչ, մեկ անգամ ևս ոչ, հարգելի ընթերցող։ Հայաստանում «դեմոկրատական փոփոխությունների» ջատագովների գլխավոր նպատակը «ժողվարչապետին» աջակցություն ցուցաբերելն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին նրա իսկ պատկերացումների իրագործման մեջ, որոնք կոնկրետ արտահայտված են Լեռնային Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքների ճակատագրի մասին նրա «մարգարեական» խոսքերում։ Ընթերցողին հիշեցնենք Ն.Փաշինյանի «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» հոդվածի մասին՝ հրապարակված «Հայկական ժամանակ» թերթում 2001թ. մայիսի 22-ին, որի խմբագիրն էր այդ ժամանակ ինքը՝ «ժողվարչապետը»։ Ինչի մասին էր բարբառում նա այդ հոդվածում. «Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն, գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին... Ախր, էս երկիրը (նկատի ունի Հայաստանը – Ա.Գ.) տեր չունի, և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին» (ընդգծումն իմն է – Ա.Գ.)»։ Վերադառնալով Ն.Փաշինյանի վերջին արտահայտություններին իբր Արցախի Հանրապետության ղեկավարության անտեղյակության մասին՝ նշենք, որ այս հարցերին ցանկացած արձագանք արցախյան ղեկավարության կողմից անխուսափելիորեն կդառնար Ն.Փաշինյանի՝ իր տիկնիկավարների հետ միասին, շահարկումների եւ սակարկության առարկա առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող տարբերակը վաղուց մերժվել էր Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, ավելին՝ արդեն լիովին մոռացվել է Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Իսկ ինչ վերաբերում է Ն.Փաշինյանի՝ ինքնատիպության հավակնող մտքերին իբր «պարերի գծով չխոսկան գործընկերոջ» վերաբերյալ, թող այդ թեմայի շուրջ իրենց նեղություն տան խորհելու նրա «ինտելեկտուալ» խորհրդականները (հերթական սադրանքների արանքում), ընդ որում՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ իրեն իսկ՝ թանկագին Նիկոլ Վովաևիչին տված պատասխանի համատեքստում։


«Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը (ինչը վկայում է Ն.Փաշինյանի անբավարար տեղեկացվածության մասին, շնորհակալություն Բակո Սահակյանին «ժողվարչապետի» մասին հոգալու համար – Ա.Գ.): Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ (Արցախի նախագահն, անշուշտ, իրավացի է՝ «ժողվարչապետի» խոսքերը շահարկում» գնահատելով – Ա.Գ.) թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը լիարժեք ձևաչափի (բանակցային գործընթացի – Ա.Գ.) վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ»,- այսպիսին էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատասխանը, որը նա տվել է «Արցախպրեսի» և «Ազատ Արցախի» հարցազրույցում 2019թ. հունիսի 5-ին։ Չեմ թաքցնում, որ ուժեղ էին Արցախի Հանրապետության նախագահի հարցազրույցի ամփոփիչ խոսքերը. «Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում (սա անկեղծ և անմիջական մեղադրանք է, այսպես ասենք, իմ ընկալմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին համաշխարհային հայության միասնականության նպատակաուղղված խարխլման վերաբերյալ – Ա.Գ.): Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն (իմ կողմից ավելացնեմ՝ Նիկոլ Վովաևիչի – Ա.Գ.) առհասարակ... Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»: Իմ կողմից ավելացնեմ. մենք ունենք մեկ Հայրենիք՝ միացյալ Հայաստան։ Նրա բարգավաճումը հայ ժողովրդի միասնականության մեջ է։


Հարգելի ընթերցող, այսքան մանրամասն ներկայացնելով վերջին օրերի իրադարձությունները՝ ակամա ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ինքս էլ հայտնվել եմ «ժողվարչապետի» ուղեվարների, այսինքն՝ անձանց կամ կազմակերպությունների ծուղակում, որոնք իրականացնում են Հայաստանի Հանրապետության «արտաքին կառավարումը», որոնց ավելի ու ավելի հասանելի են դառնում համատարած Հայաստանի կենսագործունեության գործընթացների հանդեպ մշտական վերահսկողություն սահմանելն ու իրականացնելը, ներառյալ անգամ քաղաքական բանավեճերը՝ սեփական շահերին և նպատակներին համապատասխան։ Ինչ նկատի ունեմ։ Այսպես, ս.թ. ապրիլի 24-ին ԱՄՆ Rand Corporation հետախուզական-վերլուծաբանական կենտրոնն իր կայքում (www.rand.org/pubs/reasearch_briefs/RB10014.html) հրապարակել է «Ռուսաստանի գերլարումը. մրցակցություն շահավետ դիրքերից» զեկույցը՝ պատրաստված ԱՄՆ կառավարության պատվերով, որում մանրամասն ներկայացված է, թե ինչպես քանդել Ռուսաստանի Դաշնությունը (որը Հայաստանի Հանրապետության մերձավոր դաշնակիցն է, խաղաղության երաշխավորն Անդրկովկասում) ներսից և դրսից։ Եվ ահա, այդ խնդրի կատարման հիմնական կետերի թվում լարվածության ստեղծումն է ԽՍՀՄ նախկին երկրներում և նրանց հետ տնտեսական կապերի խզումը։ Դա և՛ Ուկրաինան է, և՛ Վրաստանը, էլ չեմ ասում Մերձբալթիկայի մասին։ Նշենք, որ զեկույցում չեն շրջանցվել Հայաստանն ու Ադրբեջանը։ Ընդ որում՝ զեկույցի հեղինակները նշում են, որ Ռուսաստանի հետ ԱՄՆ մրցակցությունը Հարավային Կովկասում կդժվարանա աշխարհագրության և պատմության պատճառով (Expanding ties in the South Caucasus — competing ecomomically with Rossia — would be difficult becouse of geography and history)։ Միևնույն ժամանակ, նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին ս.թ. մայիսի 29-ին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում, պարզաբանելով, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու Միացյալ Նահանգները Ռուսաստանի ապակայունացման համար, նշել է. «Նրա համար գերակա և դեբյուտային սխեմա է Ուկրաինան, Նահանգներն ակտիվորեն սկսում է դեպի Կովկաս նայել (ասենք ավելին՝ ընդհուպ զբաղվում է հայոց պետականության սասանմամբ – Ա.Գ.), թիրախում է պահում Բելառուսը, Սիրիան շարունակելու է խառնել»։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն էլ ավելի շատ ուշադրություն է սկսում հատկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, և, Ա.Իլնիցկու խոսքով, կարող է «խաղարկել» նրանց հակասությունները։ Այս համատեքստում միանգամայն այլ հարթությունում է երևում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հոդվածը՝ «Հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտություն. խնդրի աղբյուրները և կարգավորման հեռանկարները», որից մեջբերումներ են հրապարակել Ադրբեջանի առաջատար ինտերնետ-պորտալները։


Ինչո՞վ է հատկանշական Ռամիզ Մեհթիևի հոդվածը և որո՞նք են հենց հիմա այն գրելու դրդապատճառները։ Այս հարցերին պատասխանելու համար բավական է ծանոթանալ այն բանին, թե ինչպիսին է մուալիմ Ռամիզին պատկերանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Հույս ունեմ, որ հարգելի ընթերցողները ներողամտաբար կվերաբերվեն, որ ես ստիպված եմ փոքր-ինչ հանգամանալիորեն մեջբերումներ կատարլ այդ հոդվածից, որպեսզի ոչ մեկի մոտ չպարզված հարցեր չմնան։ Եվ այսպես, այդ հոդվածում նշվում է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է քննարկման ընդունել «Ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման մասին» համաձայնագիրը, որը կողմերին ներկայացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1997թ. սեպտեմբերին։ Մասնավորապես, հոդվածում ասվում է. «Այդ համաձայնագրի հիմքում վերցվել է կարգավորման այսպես կոչված «փուլային» մոտեցումը՝ ուղղված զինված հակամարտության հետևանքների հետևողական վերացմանը, և Միսնկի կոնֆերանսի գործընթացում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը։ Ծրագրի համաձայն՝ առաջին փուլում ազատագրվում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ վեց շրջանները, տարածաշրջանում սկսվում էր խաղաղության հաստատմանն ուղղված ԵԱՀԿ գործողությունը, տեղահանված ժողովուրդը վերադառնում էր ազատագրված տարածքներ և վերականգնվում էին հիմնական հաղորդակցությունները հակամարտության գոտում։ Երկրորդ փուլում որոշվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչպես նաև նախատեսվում էր Լաչինի և Շուշիի շրջանների շուրջ դրության կարգավորումը»։ Ընդ որում՝ հոդվածագիրը համեստորեն լռում է, որ «Լեռնային Ղարաբաղի սահմանվող կարգավիճակ» ասելով ադրբեջանական կողմը համաձայն էր միայն «Լեռնային Ղարաբաղի ամենամեծ ինքնավարությանն Ադրբեջանի Հանրապետության կազմում»։ Հետո ավելի հետաքրքիր է. Ռ.Մեհթիևը նշում է, որ կարգավորման այս տարբերակին նախնական համաձայնություն հայտնել է նաև Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ավելին՝ մուալիմ Ռամիզը հղում է կատարում Հայաստանի առաջին նախագահի ոչ անհայտ հոդվածին. «Չնայած իր քաղաքական ընդդիմախոսների խիստ քննադատությանն այս ծրագրի ընդունման նպատակահարմարության հարցում՝ նա (Լ.Տեր-Պետրոսյանը – Ա.Գ.) «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակեց ծրագրային բնույթի հոդված՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով, որտեղ ներկայացրել է խնդրի իր տեսլականի հիմնական թեզիսները։ Այդ հոդվածի թեզիսները չեն կորցրել իրենց արդիականությունը նաև այսօր (ոչ ոք չի էլ կասկածում, որ հոդվածն այսօր էլ ադրբեջանական կողմի սրտով է – Ա.Գ.)»։ Այնուհետև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը մանրամասն վերլուծում է Լ.Տեր-Պետրոսյանի հոդվածը, անգամ հիշատակում է նրա հայտարարությունը 1998թ. հունվարի 8-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհդրի նիստում։ Ընդ որում՝ հոդվածագիրը հատկապես կանգ է առնում Հայաստանի համար տնտեսական շահերի վրա, եթե համաձայնագիրն ընդունվի։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ, վերադառնալով այսօրվա իրողություններին, Ռամիզ Մեհթիևը տարակուսած հայտարարում է. «Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը փորձում է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության պատասխանատվությունը գցել ուրիշի ուսերին։ Նա մեկ հայտարարում է, որ իրավունք չունի բանակցություններ վարել Ղարաբաղի անունից, մեկ դիմում է հայ ժողովրդին հայտարարությամբ, որ հենց ժողովուրդը պետք է որոշի այս խնդիրը։- Նրա զարմանքը «ժողվարչապետի» դիրքորոշումից ծածուկ հուսախաբություն է պարունակում առ այն, թե արդյոք այս նպատակով չեն Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության Ջորջ Սորոսի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարեկամի երկրի լափակերները։- Դա ցուցադրում է, որ Փաշինյանը, գործնականում, չի ցանկանում լուծել հակամարտությունը և տարբեր պատրվակներ է գտնում դրա համար։ Եվ եթե այդ պատրվակները գեղեցիկ են հնչում որպես կոչեր, ապա գործնական տեսակետից դրանք անհիմն են»։ Կարդալով այս տողերը՝ ակամա դեմքիս ժպիտ է առաջանում այն գիտակցությունից, որ արդեն Ադրբեջանի պաշտոնատար անձինք են հասկանում, որ Հայաստանում պետական հեղաշրջման մտահղացումը չի կարող նրանց տալ ցանկալի արդյունքներ։ Իսկ այս դեպքում Իլհամ Ալիևի ինքնագոհ հայտարարությունն այն մասին, որ «Կա մեր դերը Հայաստանի քաղաքական ասպարեզից Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի արտաքսման հարցում։ Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել և ուռճացնել մեր դերը», որն արել է 2018թ. հուլիսին Ադրբեջանի կառավարության նիստում, ադրբեջանական կողմին չի բերում ակնկալվող և ցանկալի արդյունքները Հայաստանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գովական համաձայնագրի պարտադրման հարցում։ Մի՞թե Ն.Փաշինյանի տիկնիկավարները հույս ունեին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդ, միաժամանակ նաև կարգավորման նման մոտեցումների ջատագով Նիկոլ Վովաևիչը (դրա վկայությունն է նրա վերոնշյալ՝ 2001թ. մայիսի 22-ի հոդվածը) կկարողանա հայ ժողովրդին պարտադրել այդքան կործանարար համաձայնագիր, որը հղի է ոչ միայն Արցախի Հանրապետության ամայացմամբ, այլ նաև Զանգեզուրի, Սյունիքի մարզի կորստյամբ։ Այո, «ժողվարչապետը» հնարամտության հրաշքներ է ցուցադրում, ամեն կերպ ջանում է պառակտել Հայաստանում և Արցախի Հանրապետությունում ապրող հայ ժողովրդի միասնությունը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում Հայ ազային կոնգրեսի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության դաշինքը հանդես էր գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս դիրքերից, որոնց մասին հիացական իր հոդվածում պատմում է Ռամիզ Մեհթիևը։ Արդյունքում՝ նրանք հավաքեցին ընտրողների ձայների 1,66%-ը։ Բլոտի, մասնավորապես, «քուանշ» տերմինի այս լավ գիտակը (ինչպես պարզաբանեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Վովաևիչը, երբ քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազության 2016թ. հաշվետվությունը, «քուանշը» տերմին է, որն օգտագործվում է «բլոտ» թղթախաղում և նշանակում է կասկածել հակառակորդի խոսքերին – Ա.Գ.) հիմա ինքն էլ արժանացել է այդ տերմինին։ Նրան դադարում են վստահել Հայաստանում պետական հեղաշրջման անդրսահմանային սցենարիստները։ Եվ այդ անվստահությունը հնչեցվում է նաև «թավշյա հեղափոխության» պատվիրատուների կողմից։ Համաձայնեք, հարգելի ընթերցող, երբ գիտակցում ես, որ «ժողվարչապետը» համակողմանի զարգացած անձ է, մի տեսակ շնչելը հեշտանում է։ Բայց ախր «ժողվարչապետը» իրոք ջանում է դուր գալ արևմտյան գրանտատուներին, ավելին՝ ժամանակ առ ժամանակ նեղացածի կեցվածք է ընդունում «Նոր Հայաստանի» իշխանություններին ցուցաբերվող անբավարար ֆինանսական օգնության համար՝ հավանաբար Հայաստանի տնտեսությունում խոստացված ներդրումների փաստացի բացակայության պատճառով։ Ընդ որում՝ նա կամ մոլորված է այս հարցում, կամ ձևացնում է, թե մոլորված է։ Չէ՞ որ պետական հեղաշրջումը ֆինանսավորված էր Ռուսաստանի հարավային մատույցներում իրավիճակի ապակայունացման, հայ ժողովրդի միասնության խարխլման, «թավշյա հեղափոխությունն» Արցախի Հանրապետություն արտահանելու նպատակով։ Այս ամենը «Նոր Հայաստանի» իշխանավորների արևմտյան ուղեվար-ստրատեգների մտահղացմամբ՝ պարարտ հող կստեղծեր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու և իր, ավելի ճիշտ՝ իր ռազմավարական գործընկերների՝ Թուրքիայի և Իսրայելի վերահսկողության տակ վերադարձնելու համար 105 կիլոմետրանոց սահմանը Արցախի Հանրապետության ազատագրված տարածքի և Հայաստանի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության միջև։ Այո, հարգելի ընթերցող, այս հարցում Թուրքիան և Իսրայելը բնավ հակառակորդներ չեն, այլ մրցակիցներ։ Եվ հենց այս հարթությունում պետք է մոտենանք հաճախակի դարձած զորավարժություններին, որոնք վերջին ժամանակներս անցկացնում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այսպես, ս.թ. մայիսի 25-ին չէր հասցրել Ադրբեջանն ավարտել լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները 10 հազար զորակազմի, 150 միավոր տանկերի և այլ զրահատեխնիկայի, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռա-հրետանային սարքերի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) և ականանետերի, 35 ինքնաթիռների և ուղղաթիռների մասնակցությամբ, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ս.թ. հունիսի 7-11-ը Նախիջևանում իրականացվելու է «Անսասան եղբայրություն – 2019» համատեղ մարտավարական զորավարժությունների վերջին փուլը։ Նկատենք, որ դրանց մասնակցելու են մինչև 5 հազար զորակազմ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից և թուրքական զինված ուժերից, ավելի քան 200 միավոր զրահատեխնիկա, մինչև 180 հրթիռա-հրետանային սարքեր և ՀԿՌՀ ու ականանետեր, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր (իսրայելական արտադրության) և այլն։ Արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ, ընդ որում՝ լարվածության մեջ պահելով Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանը։


Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի այսքան հանգամանալի վերլուծությունը, թվում է, պետք է վերջապես սթափեցներ Ն.Փաշինյան և Ко-ին և Հայաստանի քաղաքական դասին առհասարակ։ Բայց ոչ, տպավորություն է ստեղծվում, որ դա ոչ մեկի գործը չէ։ Հայաստանի եթերը, ինտերնետ պարբերականները, բոլոր լրատվամիջոցները լցված են կամ ասես առատության եղջյուրից, ժողվարչապետի կողմից հորդող տարատեսակ անհեթեթությունների պսակազերծմամբ, կամ դավադրության տեսության հայկական վարկածներով, որն իբր պատրաստվում է նախկին իշխանությունների և Արցախի Հանրապետության գործող ղեկավարության կողմից։ Իրոք, ասես մի ինչ-որ խաբկանք լինի, որը շատ է հիշեցնում շոտլանդացի պոետ Ջոն Վիլսոնի «Ժանտախտավոր քաղաքի» հայտնի կերպարներին, երբ քաղաքում տիրում է ժանտախտի համաճարակը (1665թ. Լոնդոնի ժանտախտը), իսկ այդ ժամանակ մի քանի մարդիկ սեղան են բացում փողոցում և խրախճանք կազմակերպում ու երգում թախծոտ երգեր։ Չեմ ցանկանում դրամատիկացնել իրավիճակը, բայց ակամա մտաբերում եմ նորահայտ տոնի՝ «Քաղաքացու օրվա» տոնակատարության սյուժեների տեսանյութերը, որը հիշվեց երևի թե միայն նրանով, որ «ժողվարչապետը» Երևանի կենտրոնում օգնեց քաղաքացիներին խորոված պատրաստել և, որպեսզի ցրի կասկածները սույնի ուտելի չլինելու վերաբերյալ, առաջիններից մեկը համտեսեց խորովածը։ Ինչպես կասեր լուսահոգի Իվան Սերգեևիչ Տուրգենևը, մեր «ժողվարչապետը», ինչպես և Բազարովը, «մինչև եղունգի ծայրը դեմոկրատ է»։ Իսկ որ ամեն օր արցախա-ադրբեջանական սահմանից ստացվում են ամփոփագրեր Հայրենիքի զոհված երիտասարդների մասին, արցախա-ադրբեջանական սահմանին պատկառելի զինված ուժերի կուտակման մասին, դա, եթե դատելու լինենք Նիկոլ Փաշինյանի վարքագծով, պարզվում է՝ այնքան էլ կարևոր չէ։


Չէի ցանկանա, որ ընթերցողները տպավորություն ստանան, թե տողերիս հեղինակն ինքն է ենթարկվել դավադրության տարատեսակ տեսություններին, բայց չեմ կարող ուշադրություն չդարձնել հետևյալ փաստին։ Այսպես, Ավիգդոր Էսքինը՝ իսրայելցի հայտնի հրապարակախոսը և հասարակական գործիչը, միանգամայն անսպասելի դիմել է Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի թեմային, ավելի ճիշտ՝ նրա պաշտպանությանը, հավանաբար, արցախյան «դավադիրներից»։ Նա ս.թ. ապրիլի 28-ին հանդես է եկել ռուսաստանյան REGNUM լրատվական գործակալությունում՝ «Մոտենում է Հայաստանում Փաշինյանի կառավարման մեկամյակը» հոդվածով՝ «Ինչո՞ւ են ռուսական ԶԼՄ-ները վանում մերձավոր դաշնակցին» ենթավերնագրով։ Ներկայացնելով Հայաստանի վարչապետի պաշտոնում Փաշինյանի աշխատանքի գոյություն չունեցող հաջողությունները, որոնք հնչեցվել են Նիկոլ Վովաևիչի կողմից Ստրասբուրգում, ԵԽԽՎ խորհրդաժողովում (մասնավորապես, 51 հազար նոր աշխատատեղերի ստեղծման մասին), Ավիգդոր Էսքինը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծն ուղղված է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունների զարգացմանը, բայց, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդմանը։ Մենք դա տեսնում ենք ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությամբ։ Այսպես, Երևանը հետևողականորեն ՄԱԿ-ում քվեարկել է Ռուսաստանի հետ Ղրիմի և Մոսկվայի համար կարևոր այլ հարցերի վերաբերյալ»։


Չէի ցանկանա նորից ներկայացնել հայտնի լրագրողի գովաբանական խոսքերը Նիկոլ Վովաևիչի հասցեին։ Ավաղ, այլ պետության վարչապետի գործողություններին քաղաքական գնահատական տալը, այն էլ՝ բնավ չխորանալով այդ բարձր պաշտոնին նրա հայտնվելու վայրիվերումների մեջ, չվերլուծելով նրա մերձավոր շրջապատի քաղաքական դոսյեն, որն իր ամբողջության մեջ գարշահոտ հակառուսական, ռուսատյաց փունջ է կազմում, կարծում եմ, այնքան էլ կոռեկտ չէ։ Էլ չեմ ասում Ա.Էսքինի գովերգած այդ քաղաքական գործչի անձի երկվության մասին ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին անդամությունը գնահատելիս, գնահատականներ, որոնք նա մինչ այդ հնչեցրել էր ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից։ Հատկանշական է, որ Ա.Էսքինի հոդվածն ավարտվում է հռետորական հարցով. «Բայց ո՞րն է կարևորագույն դաշնակցի հետ ոչ բարեկամական մթնոլորտի սրման իմաստը։ Ի՞նչ է դա տալիս Մոսկվային»։ Միանշանակ նշեմ, որ «կարևորագույն դաշնակցի հետ ոչ բարեկամական մթնոլորտի ոչ մի սրում Ռուսաստանի կողմից չի եղել և չկա։ Ինչ է, ռուսական մամուլը չարձագանքի՞ բարձրաստիճան պաշտոնյաների, փաշինյանական իշխանական դուրսպրծուկների գործողություններին, որոնք Երևանում Ռուսաստանի դեսպանության ուղղությամբ ձվեր են նետում կամ այրում ռուսական դրոշը, անթաքույց հանդես են գալիս հեռուստատեսությամբ եւ մամուլում բացահայտ հակառուսական ելույթներով։ Չեմ ուզում կասկածել Ավիգդոր Վալերևիչի մղումների անկեղծությանը, որն այդքան եռանդուն պաշտպանում է Նիկոլ Վովաևիչին, բայց, կարծում եմ, որ այդ պաշտպանությունը շատ ավելի համոզիչ կլիներ, եթե նա, Իսրայելում հարգված հրապարակախոսը, աջակցեր Հայաստանի «ժողվարչապետին», որպեսզի նա մղեր Իսրայելի Քնեսեթին ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ, որ այդ քայը կգերազանցեր մի քանի հոդվածներին, որոնք հրապարակվում են անգամ այնքան հեղինակավոր պարբերականում, ինչպիսին է ռուսաստանյան REGNUM լրատվական գործակալությունը։


Հետգրության փոխարեն


Ավանդույթի համաձայն՝ նշեմ, որ չէի ցանկանա հոդվածս ավարտել տագնապալի նոտայով, թեև լավատեսության համար, ցավոք, որևէ հիմք չկա։ Այնուամենայնիվ, նշեմ, որ օրերս Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեղական ինտերնետ-պորտալներից մեկի իր հարցազրույցում ասել էր. «Ամենայն հավանականությամբ, աշնանը Հայաստան կգան Հենրի Քիսինջերը և այդ նույն Ջոզեֆ Նայը»։ Ցավով նշենք, որ ողջ չէ Զբիգնև Բժեզինսկին, թե չէ չարժե կասկածել, որ նա էլ չէր հրաժարվի մեր, անկասկած, շնորհաշատ դիվանագետի հրավերից, որը հիմա Հայաստանի Հանրապետության նախագահ է աշխատում։ Չեմ թաքցնի, շատ հետաքրքիր կլիներ, օրինակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Ջ.Ֆ. Քենեդու անվան պետական կառավարման դպրոցի ղեկավար Ջոզեֆ Նայից լսել նրա կարծիքն այն մասին, թե ինչպես է գնահատում 2018թ. ապրիլ-մայիսին նրա՝ Ջոզեֆ Նայի «փափուկ ուժի» «թավշյա հեղափոխության» (soft power) հայեցակարգում պարունակվող երաշխավորությունների կիրառման արդյունքները։ Հույս ունեմ, որ բավական հետաքրքիր կլինեին նաև ամերիկացի այդ նշանավոր քաղաքագետի գնահատականները «ժողվարչապետի» չափազանց անմաքուր գործողությունների մասին Հայաստանի նախագահի վերաբերյալ, որոնց արդյունքում հարգելի Արմեն Վարդանովիչը ստիպված էր երկրորդ անգամ ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, և որը, հիշեցնենք ընթերցողներին, ավելի վաղ անտակտ էր արտահայտվել ՀՀ նախագահ Ա.Վ. Սարգսյանի մասին, անգամ կասկածի տակ առնելով նրա լեգիտիմությունը։ Ջոզեֆ Նայից գոնե կիմանանք, թե որքանով են Նիկոլ Վովաևիչի գործողությունները համահունչ «փափուկ ուժի» հայեցակարգի ոգուն։

 

Աղբյուրը` ИА REGNUM






Դիտումների քանակ 52813


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է զորքերի դուրսբերման և ինչ-որ խաղաղապահ ուժեր տեղա...

Ո՞ւմ վրա է կրակելու Փաշինյան Նիկոլը

Ո՞ւմ վրա է կրակելու Փաշինյան Նիկոլը

Հունիսի 24, 2019


Սա էստրեմիզմի ծայրահեղ դրսևորում է: Դեռ երբեք ՀՀ ղեկավարները չեն ակնարկել ներքին թշնամիների գոյության մասին, թեպետ մենք միշտ ու...

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սահմանադրության բռնաբարմանը

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սահմանադրության բռնաբարմանը

Հունիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլի սիրած իրավաբան գրիգորյան վահեն Հայաստանի լակոտակրատիայի ամենավտանգավոր, ամենաէքստրեմիստ, ամենադեմագոգ և արևմտամ...

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Հունիսի 21, 2019


Ըստ ամենայնի, Վալերի Օսիպյանը քաքն է ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Այսօր լրագրողները նրան հարցնում են, թե ինչու նա չի թույլատրու...

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Հունիսի 20, 2019


Ադրբեջանական մամուլը հիացմունքով գրում է, որ Փաշինյան Նիկոլը վերադարձնում է «ապրիլյան պատերազմում Ադրբեջանին պարտված գեներալներ...

Պեդերաստներին՝ բարձր պաշտոններ և (ցանկալի է) շքանշաններ

Պեդերաստներին՝ բարձր պաշտոններ և (ցանկալի է) շքանշաններ

Հունիսի 17, 2019


Ժողովրդական վարչապետի կադրային քաղաքականությունն առաջ է բերում ավելի մեծ հիացմունք քաղաքակիրթ աշխարհում։ Եթե Արևմուտքում սքանչա...

Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը

Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը

Հունիսի 17, 2019


Այն օրը, երբ աբաջյան գոհարի մարդը չկախվեց Շվեդիայի թագավոր Կառլոս XVI Գուստավի հետ հանդիպումից հետո, մենք հասկացանք, որ այդ մար...

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Հունիսի 15, 2019


Փաշինյան Նիկոլն իրոք ուզում է դիկտատոր դառնալ: Փոխանակ կարդար Բելովեժյան համաձայնագիրը և իմանար, որ Նազարբաևը կապ չի ունեցել դր...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Հունիսի 13, 2019


Եվ այսպես, հունիսի 12-ին ոչ անհայտ ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական ինտերնետ պորտալը հրապարակեց Ռուսլան Խասբուլատովի հոդվածը...

Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…

Հունիսի 13, 2019


Պարզվում է, մեր Նիկոլ-վարչապետը խիստ խրտնում Սուրենավան անունից՝ այն էլ շատ լուրջ պատճառով: Արարատի մարզի Սուրենավանի 85-ամյա կ...

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Հունիսի 13, 2019


Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց իրենց հայցից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինիս փաստաբանը հայտարարեց, ...

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Հունիսի 12, 2019


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով առաջին նիստը, որը եղավ վերջինը: Հիշեցնենք, որ ժողովրդի վարչապետը Փարի...

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հունիսի 11, 2019


Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները արագացված տեմպերով փչանում են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ձեռնոց է նետել Ա...

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Հունիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի աչքին սևազգեստ մարդիկ են երևում: Հավանաբար, վախեցած է ժողովրդի վարչապետը: Վալերի Օսիպյանին և վանեցյան արթուրին ...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Հունիսի 6, 2019


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոս...

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Հունիսի 4, 2019


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը որոշեց քրեական պատասխանատվության չենթարկել Նոր Հայաստանի ամենախայտառակ բոզի վաստակներից մեկին՝ ...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ու կրկին Սորոսը
Հունիսի 20, 2019


Ու կրկին Սորոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ