Խայտառակություն առանց մեկնաբանության

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Հունիսի 5, 2019
Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Դոնալդ Թրամփն ասել է. Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում էկոլոգիան շատ ավելի վատն է, քան ԱՄՆ-ում։ Դա՝ այն դեպքում, երբ Նյու Յորքը, Լոս Անջելեսը և Չիկագոն մտնում են էկոլոգիապես ամենավտանգավոր քաղաքների տասնյակում, Միացյալ Նահանգներն առաջ է անցնում Ռուսաստանից СО2-ի արտանետման մակարդակով, և ամերիկացիների կեսը շնչում է ոչ լավորակ օդ։ Իսկ արտադրությունն ԱՄՆ վերադարձնելու մտադրությունն առհասարակ կարող է շուտով ստիպել Թրամփին հետ վերցնել իր խոսքերը։

 

Դոնալդ Թրամփը հիշեցրել է ամերիկացիներին հպարտության առիթներից մեկի մասին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում օդն ու ջուրն ավելի վատն են, քան Նահանգներում։ Բառացի ասվել է հետևյալ կերպ. «Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը, շատ այլ երկրներ, նրանց մոտ օդն այնքան էլ լավը չէ, եւ ջուրն էլ այնքան լավը չէ աղտոտման տեսակետից։ Եթե դուք գնաք որոշ քաղաքներ, անգամ շնչել չեք կարողանա»։


Մյուս կողմից՝ «համաձայն տարբեր վիճակագրության, ԱՄՆ-ում շրջակա միջավայրի վիճակն ամենալավերից մեկն է, և «այն դառնում է ավելի լավը», հավաստիացնում էր Թրամփը ITV հեռուստաալիքի հարցազրույցում։


Վիճակագրությունը, իսկապես, «տարբեր» է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կազմած օդի աղտոտվածության գլոբալ քարտեզը 2018թ. դրությամբ իսկապես ԱՄՆ տարածքի մեծ մասը վերագրում է այս իմաստով բարենպաստ շրջանների թվին։ Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնը նշված է որպես աղտոտվածության միջին ցուցանիշներ ունեցող շրջան (օրինակ՝ Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսի տարածքի մեծ մասում, ԱՀԿ գնահատմամբ, իրավիճակն ավելի վատ է)։ Գործերը վատ են Չինաստանի արևելյան նահանգներում, որտեղ կենտրոնացած են ՉԺՀ արդյունաբերական հիմնական կենտրոնները։


Էկոլոգիական անբարենպաստության վարկանիշը, որն անցած տարի կազմել է Numbeo պորտալը, ամենաանբարենպաստ երկիրն այս իմաստով համարում է Մոնղոլիան (1-ին տեղ), ամենաբարենպաստը՝ Ֆինլանդիան (100-րդ)։ Չինաստանը 12-րդն է, Ռուսաստանը՝ 51-րդը, ԱՄՆ-ը՝ 86-րդը։


Այլ տեսք ունի ըստ էկոլոգիական արդյունավետության ինդեքսի երկրների ցուցակը, որը ներկայացվել է 2016թ. (Ելի և Կոլումբիական համալսարանների զեկույցը Եվրահանձնաժողովի միավորված հետազոտական կենտրոնի հետ համատեղ՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստի համար)։ Ինդեքսը հաշվի է առնում այդ թվում. ածխաջրի արտանետումների միտումները, օդի որակը շինություններում, հոսող ջրերի զտման որակը և խմելու ջրի որակը։ Ավանդաբար առաջատարը Ֆինլանդիան է, ԱՄՆ-ը 26-րդն է, Ռուսաստանը մի փոքր հետ է մնում. մեր երկիրը 32-րդն է։ Չինաստանը՝ 109-րդը։


«Աշխարհում ածխաջրային հետքի ցանցային մոդել» (GGMCF) նախագծի վարկանիշը, որը ներկայացվել է 2018թ. ամռանը, վկայում է. Նյու Յորքը երրորդ տեղում է (քաղաքում ածխաթթվի գազի արտանետումները կազմում են 233,5 մեգատոննա տարեկան)։


Էկոլոգների տվյալներով՝ ԱՄՆ-ը տարեկան արտանետում է 5414 մլն տոննա ածխաթթու գազ, այն դեպքում, երբ Ռուսաստանը՝ 1617 մլն տոննա, Հնդկաստանը՝ 2274 մլն տոննա, իսկ Չինաստանը՝ 10357 մլն տոննա։ Ցուցակի առաջին տասնյակում կա ԱՄՆ ևս երկու քաղաք՝ Լոս Անջելեսը և Չիկագոն։ Հատկանշական է նաև այն, որ քաղաքների մեծ մասը, որոնք մտել են էկոլոգիական վարկանիշի Թոփ-50, գտնվում են ԱՄՆ-ում և Չինաստանում։


Ռուսական քաղաքները գտնվում են ամենավտանգավոր շրջանների տասնյակից ցածր. Մոսկվան զբաղեցրել է 15-րդ, Սանկտ Պետերբուրգը՝ 79-րդ տեղը։ Բացի այդ, ռուսական քաղաքների մեծ մասն անվտանգ է ճանաչվել։ Օրինակ, Նովոկուզնեցկը զբաղեցրել է 479-րդ տեղը, իսկ Կուրսկը՝ 496-րդ։


Թոքային հիվանդությունների դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիայի զեկույցի տվյալներով՝ երկրի բնակչության ավելի քան կեսը շնչում է օդ, որի աղտոտվածության մակարդակը չափազանց վտանգավոր է և խթանում է ասթմայի, սրտի հիվանդությունների, օնկոլոգիայի առաջացում։ Իրավիճակի վրա չեն ազդում ոչ էկոլոգիայի պաշտպանության բազմաթիվ ծրագրերը, ոչ կանաչ էներգիայի ոլորտի մշակումները։
Այնքան մաքուր չէ նաեւ ամերիկյան ջուրը, որը գովում էր Թրամփը։ Էկոլոգների տվյալներով, որոնք ներկայացված են Science Alert պորտալի կողմից, վերջին 25 տարիներին ԱՄՆ գետերի և գետակների առնվազն մեկ երրորդն ավելի աղի են դարձել։ Եթե ոչինչ չփոխվի, ապա դարավերջին դրանց կեսից ավելին կպարունակի 50 տոկոսով ավելի աղ, քան հիմա։ Դա լուրջ սպառնալիք կներկայացնի ԱՄՆ բնակչությանը մաքուր ջրով, բնական էկոհամակարգով և քաղաքային ենթակառուցվածքով ապահովելու համար։ Հատկանշական է, որ «էկոլոգիապես առաջադեմ» Ամերիկայում աղով աղտոտվածությունը չի կարգավորվում դաշնային օրենսդրությամբ։


Հետաքրքիր է նաև այն, որ ամերիկյան Միսիսիպի գետը մտնում է աշխարհի ամենակեղտոտ գետերի տասնյակ, այն դեպքում, երբ Ռուսաստանն այդ ցուցակում ներկայացված չէ։ Ամենաշատ կեղտոտ գետեր կան Չինաստանում և Հնդկաստանում, որոնց մեջ ամենահայտնիներն են «Դեղին գետը» և Գանգեսը։


Հանուն արդարության նշենք, որ փորձագետների գնահատականով Մոսկվան երբեմն ցուցաբերում է օդի աղտոտվածության հատկապես վտանգավոր մակարդակներ։ Ածխաթթու գազի առավել մեծ պարունակություն օդում ապահովում են Չելյաբինսկի մարզը և Սիբիրի արդյունաբերական քաղաքները։


Թրամփն իրավացի է Չինաստանի հարցում. «կարմիր»՝ օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը հազվադեպ բան չէ Չինաստանի քաղաքների համար։ Ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ միլիոնավոր բնակիչներ տներից դուրս չեն գալիս թունավոր ծխածածկույթի պատճառով։


Իրավիճակը Հնդկաստանում նույնպես բարդ է. երկրի խոշոր տնտեսական նվաճումներից մեկն ածխի ներկրման կախվածության նվազումն է։ Բայց ի հաշիվ սեփական ածխարդյունահանման աճի, որը Հնդկաստանն ավելացնում է ամեն տարի, փչանում է էկոլոգիական իրադրությունը։ Իսկ եթե ածխարդյունահանումը դադարեցվի, ապա օդը կդառնա ավելի մաքուր, բայց երկիրն՝ ավելի աղքատ։


Բայց եթե համեմատենք հենց ԱՄՆ և Ռուսաստանի էկոլոգիական իրադրությունը, ապա պետք է ավելի նուրբ մոտենանք, նշում են փորձագետները։ «Երբ նստում ես Մոսկվա-Վլադիվոստոկ իքննաթիռը, ապա տեսնում ես, թե ինչպես է պատուհանից քո կողքով 9 ժամ լողում տայգան։ ԱՄՆ նախագահը կփոխի կարծիքը, եթե նստի Մոսկվա-Վլադիվոստոկ կամ Մոսկվա-Սախալին չվերթի ինքնաթիռը»,- «ВЗГЛЯД» թերթին ասել է Համառուսական ժողովրդական ճակատ կենտրոնի էկոլոգիայի և անտառի պաշտպանության խնդիրների փորձագետ Անդրեյ Նագիբինը։


«Ռուսաստանն ի հաշիվ մեծ տարածքների և անտառների, որոնք կլանում են արտանետումները, չի մտնում գլխավոր աղտոտողների թվի մեջ, իր հերթին «ВЗГЛЯД» թերթին ասել է Ռուսաստանի «Կանաչներ» էկոլոգիական կուսակցության նախագահ Անատոլի Պանֆիլովը։


«ԱՄՆ-ում կան քաղաքներ, մանավանդ Կալիֆորնիայում, որոնք իսկապես էկոլոգիապես մաքուր են։ Նույնը և Ռուսաստանում. ինչ-որ տեղ էկոլոգիական իրադրությունը լավ է, ինչ-որ տեղ՝ վատ։ Եթե համարենք, որ էկոլոգիան որպես համաշխարհային տարածք միասնական է, ապա, անշուշտ, Չինաստանի և Հնդկաստանի արդյունաբերական շրջանները կարող են վնասել արտանետումներով և ոչ արդիական տեխնոլոգիաներով։ Բայց և Ռուսաստանում նույնպես ամենաառաջավոր տեխնոլոգիաները չեն»,- ասել է «ВЗГЛЯД» թերթին «Էկոլոգիական նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Կուզնեցովը։


Ընդ որում՝ Դոնալդ Թրամփին էկոլոգիայի հետևողական մարտիկ համարելը խնդրահարույց է։ Չէ՞ որ հենց այդ նախագահն է եղել նախաձեռնողն այն բանի, որ Միացյալ Նահանգները դուրս գա Փարիզի կլիմայի վերաբերյալ համաձայնագրից, Թրամփի նախաձեռնությամբ է 2017-ից ԱՄՆ-ում չեղարկվել Բարաք Օբամայի մտցրած «Մաքուր էներգիա» ծրագիրը՝ վերականգնվող էներգաաղբյուրների զարգացման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագիր։


Զարմանալի չէ, որ Թրամփի հաղթանակը 2016թ. ընտրություններում ապահովել են Արևմտյան Վիրջինիայի և Փենսիլվանիայի ածխագործների ձայները. հանրապետականը խոստացել է նորից մեծ դարձնել ոչ միայն Ամերիկան առհասարակ, այլև ամերիկյան ածխարդյունահանող արդյունաբերությունը՝ մասնավորապես։ Չպետք է մոռանալ նաև ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրությունների վերածննդի գաղափարի մասին՝ դրանք երրորդ երկրներ տեղափոխելու փոխարեն։


«Թերթաքարային նավթի արդյունահանումն ԱՄՆ-ում շատ կվնասի բնությանը, դա լուրջ էկոլոգիական խախտում է,- նշում է Պանֆիլովը։- Էկոլոգիական իրավիճակի վրա կազդի նաև արտադրության վերադարձը Միացյալ Նահանգներ, ինչի մասին Թրամփը մտածել է տնտեսական նկատառումներից ելնելով։ Թրամփը խնդիր ունի ֆինանսներ ներգրավել երկիր, և ոչ մի կլիմայական փոփոխություն նրան չի հուզում։ Անգամ նրա երկրորդ ժամկետից հետո դրանք արմատապես չեն փոխվի։ Նա թեթև է նայում դրան»։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 27014


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բիլ Գեյթս. «Լավ աշխատելով պատվաստանյութերի վրա՝ մենք կկրճատենք բնակչությունը 10-15%-ով»

Բիլ Գեյթս. «Լավ աշխատելով պատվաստանյութերի վրա՝ մենք կկրճատենք բնակչությունը 10-15%-ով»

Մայիսի 25, 2019


Բոլոր չէ, որ գիտեն, որ Բիլ Գեյթսը՝ Մայքրոսոֆթի ղեկավարը, միլիարդներ դնելով պատվաստման բիզնեսում, ինքը կտրականապես հրաժարվում է ...

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցե...

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

Ապրիլի 1, 2019


ԱՄՆ-ում դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որը կարող է դադարեցնել անվտանգ վայրերի, մա...

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Մարտի 22, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել համաշխարհային հանրությանը. նախօրեին ԱՄՆ առաջնորդը սիրիական Գոլանի բարձունք...

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Մարտի 21, 2019


Անցել է 10 ամսից մի փոքր ավելի Հայաստանում պետական հեղաշրջումից հետո, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին։ Թերևս, այդ ժամանակ...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Ամերիկացի զինվորականները սպառնալիք են դառնում Լատվիայի խորհրդարանի և կառավարության կանանց համար

Ամերիկացի զինվորականները սպառնալիք են դառնում Լատվիայի խորհրդարանի և կառավարության կանանց համար

Մարտի 16, 2019


Այն, որ ամերիկացի զինվորականները փորձանք են դառնում այնտեղ, որտեղ նրանց ուղարկում են, բոլորին է հայտնի։ Օրինակ, ԱՄՆ քաջարի զինծ...

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Մարտի 12, 2019


Փաշինյան Նիկոլի Հ1-ը հակառուսական քարոզչությամբ է զբաղված, այսինքն` ռուսատյացություն է քարոզում ու դավանում այս երկրում: Ուրեմն...

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Մարտի 2, 2019


Եվ այսպես, ս.թ. մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Նիստի թեման է. «Տնտեսություն, ներդրումնե...

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

Փետրվարի 27, 2019


Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագծի տեքստը՝ DefendingAmerican Sec...

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան թալանել են Վենեսուելան 30 մլրդ դոլարով

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան թալանել են Վենեսուելան 30 մլրդ դոլարով

Փետրվարի 27, 2019


Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության անվտանգության խորհրդի նիստում։...

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Փետրվարի 27, 2019


«Առաջին հերթին, պետք է հեռացնել (Արցախի) ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել։ Փաշինյանի փոխատեղությու...

Միացյալ Նահանգները Վենեսուելայից հետո կվերադաստիարակի Կուբան և Նիկարագուան

Միացյալ Նահանգները Վենեսուելայից հետո կվերադաստիարակի Կուբան և Նիկարագուան

Փետրվարի 23, 2019


Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք Միացյալ Նահանգները Վենեսուելայից հետո «գործողություններ ձեռնարկել ոչ դեմոկրատական ռ...

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

Փետրվարի 20, 2019


Լուծելով ներքին և արտաքին քաղաքականության բոլոր հարցերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է եղել համասեռամոլությունն ապաքրեա...

ԱՄՆ-ը հավանություն է տալիս Վենեսուելային՝ «քցել» Ռուսաստանին

ԱՄՆ-ը հավանություն է տալիս Վենեսուելային՝ «քցել» Ռուսաստանին

Փետրվարի 14, 2019


Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ իր երկրի իշխանություններին կոչ է արել այնպես ան...

Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գնում է Վենեսուելայի դեմ

Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գնում է Վենեսուելայի դեմ

Փետրվարի 8, 2019


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 7-ի ճեպազրույցում ասել է, որ Վաշինգտոնն արդեն մշակում է Վենեսուելայի ...

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Փետրվարի 3, 2019


ԱՄՆ-ը դուրս է գալիս 1987թ. Ռեյգանի և Գորբաչովի ստորագրած միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։ Այն...

Լուկաշենկոն կրակում է իր ոտքին Պուտինի «ինադու»

Լուկաշենկոն կրակում է իր ոտքին Պուտինի «ինադու»

Փետրվարի 1, 2019


Դիվանագետն ընդգծել է, որ Մինսկը հանդես է գալիս ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման օգտին, բայց այդ ճանապարհ...

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Հունվարի 23, 2019


Մի առաջադեմ կազմակերպություն կա՝ Հոգեբանության ամերիկյան ասոցիացիա (APA)։ Միավորում է պատկառելի գիտնականների, այսպես ասած՝ ըստ ...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ու կրկին Սորոսը
Հունիսի 20, 2019


Ու կրկին Սորոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ