Ազգային խայտառակություն

Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ լակոտակրատիայի

Մայիսի 24, 2019
Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ լակոտակրատիայի

Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող ղարիբյան նազենիի դեմ։ Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումը, ինչպես նաև ղարիբյան նազենիի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։ Գործով, որպես երրորդ անձ է ներգրավվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ –ը։ Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

 

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող ղարիբյան նազենի խայտառակության հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ, իբր ըստ օրենքի, նա չէր կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետեր հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում)։ Հատկապես հետաքրքիր է լեզվին տիրապետելու վերաբերյալ դրույթը: Եթե իսկապես օրենքում այդ պահանջը կա, ապա դա պետական մակարդակի դեգեներատություն է: Կենտ Նագանոն ղեկավարում է Համբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ չիմանալով գերմաներեն, Վալերի Գերգիևը ղեկավարում էր Խորհրդային Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ չխոսելով հայերեն: Բայց այն ժամանակ Հայաստանը նորմալ երկիր էր, քանզի սուվերեն չէր, Հայաստանն այսօր դարձավ աննորմալ երկիր, քանզի սուվերենություն ձեռք բերեց և Փաշինյան Նիկոլին իշխանություն տվեց:

 

Կոնստանտին Օրբելյանը Փաշինյան Նիկոլի հեղափոխությանը չի մասնակցել, հետևաբար, նա տեղ չունի Նոր Հայաստանում՝ ըստ Փաշինյան Նիկոլի դոկտրինի: Ուշ թե շուտ նրա նյարդերը տեղի կտան, և նա կհեռանա Հայաստանից: կարգին հայկոյի լակոտ ընկերներից մեկը կգլխավորի օպերային թատրոնը, և մենք կարձանագրենք, որ հայ ժողովուրդն այլևս չունի դասական արվեստի օջախ: Փաշինյան Նիկոլին հետաքրքրում են միայն հեղափոխությունն ու լակոտությունը, իսկ Կոնստանտին Օրբելյանը ոչ հեղափոխական է, ոչ էլ լակոտ: Հետևաբար, նա պետք է հեռանա: Եվ կհեռանա: Հետո, երբ կազատվենք լակոտակրատիայից, մենք կխնդրենք նրան վերադառնալ:






Դիտումների քանակ 48682


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ղարիբյան նազենիի սկզբունքը՝ վնաս, վնաս մինչև վերջ

ղարիբյան նազենիի սկզբունքը՝ վնաս, վնաս մինչև վերջ

Հոկտեմբերի 28, 2019


Ինչպես հայտնի է, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կո...

ղարիբյան նազենիի դեմ խաղ չկա

ղարիբյան նազենիի դեմ խաղ չկա

Հունիսի 1, 2019


Ինչպես հայտնի է, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է մշակույթի նախկին փոխ...

ղարիբյան նազենին օպերային թատրոնի քայքայման համար նոր պաշտոն ստացավ

ղարիբյան նազենին օպերային թատրոնի քայքայման համար նոր պաշտոն ստացավ

Մայիսի 24, 2019


Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել մշակույթի նախարարի պարտա...

ղարիբյան նազենին հոգեկան և սեռական սթրեսի մեջ է

ղարիբյան նազենին հոգեկան և սեռական սթրեսի մեջ է

Մայիսի 7, 2019


Մշակույթի փոխնախարար ղարիբյան նազենին Փաշինյան Նիկոլի թիմակիցն է, աշխատել է «Հայկական ժամանակում», նշանակում է՝ խայտառակություն...

Մտորումներ ունիտազի մասին

Մտորումներ ունիտազի մասին

Ապրիլի 3, 2019


Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր հրապարակում, թե՝ իշխանությունը ձերն է, ես կատարող եմ, էս երկրում գրեթե բոլորը վարչապետ են, ա...

ղարիբյան նազենին «օրենքով է աշխատում» ու մեղք չունի

ղարիբյան նազենին «օրենքով է աշխատում» ու մեղք չունի

Ապրիլի 2, 2019


Մշակույթի փոխնախարար ղարիբյան նազենին արդարանալու ձևերից տեղյակ է: Այսօր սա ասում է. «Օրենքն է մարդու համար, ոչ թե մարդն օրենքի...

Քաղաքական որոշում է՝ Օրբելյանը Հայաստանում տեղ չունի

Քաղաքական որոշում է՝ Օրբելյանը Հայաստանում տեղ չունի

Ապրիլի 2, 2019


Կոնստանտին Օրբելյանը երեկ Անժելա Թովմասյանի «Հայելու առջև» հաղորդման հյուրն էր: Խոսեց իր հարաբերությունների մասին մակունց լիլիթ...

Ի՞նչ են ուզում Օրբելյանից

Ի՞նչ են ուզում Օրբելյանից

Ապրիլի 1, 2019


Փաշինյան Նիկոլի մշակույթի նախարարի պաշտոնակատար ղարիբյան նազենին դարձավ քաղաքական աստղ: Հայաստանն այն երկիրն է, որ կարելի է աստ...

Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյան նազենիին

Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյան նազենիին

Հունվարի 30, 2019


Մշակույթի արդեն լուծարված նախարարությունում մի խայտառակություն կա` ղարիբյան նազենի, մակունց լիլիթի տեղակալն էր: Ավանդույթ կա` ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով