Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Մայիսի 20, 2019
Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Արտաշես Գեղամյան

 

Եվ այսպես, մայիսի 20-ին մեկնարկեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ։ Ինչպես հայտարարել էին զորավարժությունների կազմակերպիչները, դրանք ուղղված էին Ադրբեջանի և Թուրքիայի զինվորական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգմանը՝ զորակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացման և համատեղ մարտական գործողություններ վարելու ուղղությամբ շտաբների համատեղ պլանների մշակման ճանապարհով, ինչպես նաև նպատակ ունեին բարձր մակարդակի վրա պահել երկու երկրների զինծառայողների փոխհարաբերությունները և փոխըմբռնումը, փորձի փոխանակումը։ Նշենք նաև, որ համատեղ զորավարժություններում ներգրավված էին մինչև 10 հազար զինծառայողից բաղկացած զորակազմը, 150 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համալիրներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, ինչպես նաև 35 մարտական իքնաթիռ և ուղղաթիռ։ Թվում էր, թե Ադրբեջանի և Թուրքիայի այս աննախադեպ մասշտաբային զորավարժությունները պետք է սթափեցնող ազդեցություն ունենային Հայաստանի «ժողվարչապետի» և Ко-ի վրա։ Բայց չէ, այդպես չեղավ։ Սկզբում Հայաստանի իշխանությունները շոու կազմակերպեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հանդեպ, որն ուղեկցվում էր քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքի՝ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտմամբ։ Վերցնենք թեկուզ այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ ստեղծում էին տեղեկատվական ֆոն՝ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. Հայաստանում սահմանադրական կարգի տապալման մտացածին մեղադրանքի վերագրումը հիմնավորելու նպատակով։ Բնական է, որ տեղեկատվական քիլերների ավանգարդում «Ազատություն» ռադիոկայանն էր («Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոյի հայկական բաժանմունք)։ Նշենք, որ, չնայած ուղղակի տեղեկատվական շանտաժին, տարատեսակ գրանտակերների թվից կողմնակալ ամբոխի, ինչպես նաև կեղծ քարոզչությամբ խաբված՝ 2008թ. մարտի 1-ին ողբերգականորեն զոհված մեր քաղաքացիների որոշ հարազատների ֆիզիկական ներկայությանը, Երևանի ընդհանուր իավասության դատարանը ս.թ. մայիսի 18-ին ազատ արձակեց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին կալանքից։ Դա հնարավոր դարձավ շնորհիվ Արցախի Հանրապետության երկու այլ նախագահների՝ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և գործող նախագահ Բակո Սահակյանի երաշխավորությամբ։ Ինչպես և պետք էր սպասել, անկախ արդարադատության իրականացումը խիստ վշտացրեց և զայրացրեց պետական հեղաշրջման (2018թ. ապրիլ-մայիսի) ուղեվարներին Հայաստանում։ Ուղեվարների սրտացավ վերաբերմունքը իրենց ֆինանսական և տեղեկատվական նկրտումների ակնհայտ խափանման նկատմամբ՝ արդարադատությունը «Հայաստանում պետական հեղաշրջումից հետո սերմանվող «բարձր բարոյական չափանիշներին» համապատասխանեցնելու ուղղությամբ, անհետ կորչել չէր կարող։ Այս ձախողումը իր արտացոլումը գտավ «ժողվարչապետի» Facebook-ի «չարաճճի» ուղիղ եթերում երեկ ուշ գիշեր։

 

Այսպես, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ վտանգավոր հայտարարությամբ՝ ս.թ. մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8.30-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անխտիր բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին։ Այս սադրանքը բնավ պատահաբար չի նախաձեռնվել հենց այս օրերին՝ Բաքվում գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնության ավարտից հետո և ադրբեջանական զինված ուժերի ու նրանց թուրք խրատատուների շարունակվող զորավարժությունների պարագայում։ Կասկած չի հարուցում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որում միջազգային քաղաքականության հայտնի ուժի կենտրոնների համակրանքը (հաշվի առնելով Իրանի շուրջ իրադարձությունները) լինելու է պատերազմ սադրողների կողմը, ընդ որում՝ երկու կողմից։ Հավանաբար, Ռուսաստան-Թուրքիա ստեղծվող գործնական հարաբերությունները կանգնել են «Իրանի մեծ բարեկամի»՝ Ադրբեջանին ռազմական տեխնոլոգիաների և դրոնների հայտնի վաճառողի և, անշուշտ, նրա անդրօվկիանոսյան ռազմավարական գործընկերոջ կոկորդին։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն

 






Դիտումների քանակ 18334


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Հունիսի 15, 2019


Փաշինյան Նիկոլն իրոք ուզում է դիկտատոր դառնալ: Փոխանակ կարդար Բելովեժյան համաձայնագիրը և իմանար, որ Նազարբաևը կապ չի ունեցել դր...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Հունիսի 13, 2019


Եվ այսպես, հունիսի 12-ին ոչ անհայտ ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական ինտերնետ պորտալը հրապարակեց Ռուսլան Խասբուլատովի հոդվածը...

Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…

Հունիսի 13, 2019


Պարզվում է, մեր Նիկոլ-վարչապետը խիստ խրտնում Սուրենավան անունից՝ այն էլ շատ լուրջ պատճառով: Արարատի մարզի Սուրենավանի 85-ամյա կ...

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Հունիսի 13, 2019


Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց իրենց հայցից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինիս փաստաբանը հայտարարեց, ...

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Հունիսի 12, 2019


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով առաջին նիստը, որը եղավ վերջինը: Հիշեցնենք, որ ժողովրդի վարչապետը Փարի...

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հունիսի 11, 2019


Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները արագացված տեմպերով փչանում են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ձեռնոց է նետել Ա...

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին...

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Հունիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի աչքին սևազգեստ մարդիկ են երևում: Հավանաբար, վախեցած է ժողովրդի վարչապետը: Վալերի Օսիպյանին և վանեցյան արթուրին ...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Հունիսի 6, 2019


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոս...

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Հունիսի 4, 2019


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը որոշեց քրեական պատասխանատվության չենթարկել Նոր Հայաստանի ամենախայտառակ բոզի վաստակներից մեկին՝ ...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Հունիսի 1, 2019


47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների...

Ո՞վ է վարչապետի տղամարդը

Ո՞վ է վարչապետի տղամարդը

Մայիսի 30, 2019


Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս Փաշինյան Նիկոլի ձեռքին ծաղկեփունջ կար: Սակայն հետաքրքիրն...

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է միջազգային ասպարեզում

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է միջազգային ասպարեզում

Մայիսի 29, 2019


Այսօր պարզվեց, որ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը լիակատար անգրագետ է: Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Փաշինյան Նիկոլը...

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Մայիսի 29, 2019


Ինչպես սպասվում էր, ՀՀ քաղաքացիների ամենաակտիվ խավը բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցներն ու հաճախորդներն են: Վերջիններ...

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Մայիսի 27, 2019


Եվ այսպես, 2018թ. մայիսի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատեց Լեռնային Ղարաբաղ...

Փաշինյանի կուսակից լակոտներն ուզում են ցխել Բակո Սահակյանի գլուխը և լուծարել դատարանները

Փաշինյանի կուսակից լակոտներն ուզում են ցխել Բակո Սահակյանի գլուխը և լուծարել դատարանները

Մայիսի 26, 2019


Փաշինյան Նիկոլը երեկ լակոտախումբ էր ուղարկել Ազատության հրապարակ միտինգ անելու: Այս անթրաշ, անլվա ու անչափահաս պոռնիկի վաստակնե...

Ինչո՞ւ է Փաշինյանը որդուն էվակուացրել Ղարաբաղից

Ինչո՞ւ է Փաշինյանը որդուն էվակուացրել Ղարաբաղից

Մայիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլն իր որդուն տեղափոխել է Նուբարաշեն: Այս մասին գրում է ֆեյսբուքյան լուրջ օգտատեր, որին դժվար է չհավատալ: Եթե դա իր...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ