Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Մայիսի 20, 2019
Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլն այսօր նորից զբաղվեց իր սիրած գործով՝ սահմանադրական կարգի տապալմամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ հպարտ քաղաքացիներից բաղկացած նախիրներ ուղարկվեց երկրի դատարանների մուտքն ու ելքն արգելափակելու համար: Օպերացիան փայլուն իրականացվեց: Իսկ կեսօրին ժողովրդի վարչապետը հանդես եկավ հերթական պատմական հայտարարությամբ:

 

Իր խոսքում նա ասաց, որ նրան թվում է, որ երկրի դատական համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը, հետևաբար, այն պետք է փոխվի: «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», իր խոսքում ասաց ժողովրդի վարչապետը: Նշանակում է՝ բոլոր դատավորները կենթարկվեն նախրի ճնշման: Հպարտ քաղաքացիները կսկսեն հետապնդել դատավորներին, կգնան նրանց տները, միտինգներ կանեն, դատավորներին կսկսեն խայտառակել իրենց անձնական կապերի, ընկերների, քավորների, հարազատների պատճառով: Մտադրությունը մեկն է՝ փոխել ողջ դատավորական կազմը, վարքաբեկելով գործող դատավորներին, նրանց օստրակիզմի ենթարկելով: Որքան համահունչ է այս զբաղմունքը սիրո ու համերաշխության գաղափարներին…

 

Այնուհետ ժողովրդի վարչապետն ասաց, որ դատավորների պատճառով ներդրումներ չկան (աշնանն ասում էր, թե Ազգային ժողովի պատճառով ներդրումներ չկան, որոնք չկան, ի դեպ, առ այսօր): Դե, հետո էլ դիմեց Ղարաբաղի ղեկավարության ցավոտ հարցին: Փաշինյան Նիկոլի ասածի ենթատեքստում այն միտքն էր, որ Արցախի այսօրվա իշխանությունը պետք է մերժվի արցախցիների կողմից: «Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար», - ասաց Փաշինյան Նիկոլը:

 

Ամփոփենք այսօրվա պատմական իրադարձությունները: Ուրեմն, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը ժողովրդի վարչապետը համարեց դատական համակարգի հանդեպ ժողովրդի կողմից տոտալ անվստահություն, իսկ քանի որ Քոչարյանն ազատության մեջ է Ղարաբաղի նախագահների պատճառով, ժողովրդի վարչապետն այդ փաստն համարեց ապազգայնություն և ասաց. «Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»:

 

Ինչևէ, սպասենք այսօրվա սահմանադրական ներկայացման հետևանքներին…






Դիտումների քանակ 22633


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Մայիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը հզոր ղեկավար է, երկու տարի անընդմեջ փառավոր հաղթանակներ է տանում իրավունքի, բարոյականության և հիվանդ մարդկանց դ...

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Մայիսի 21, 2020


Միքայել Մինասյանը երեկ նոր գրառմամբ է հանդես եկել: Առաջարկում է «Իմ քայլը» խմբակցությանը համախմբվել ու աշխատանքից ազատել Փաշինյ...

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Մայիսի 20, 2020


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը երեկ ապացուցեց, որ կոնտրաբանդիստ է, կաշառակեր է, մի խոսքով, աննախադեպ կոռումպացված խայտառակու...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Մայիսի 19, 2020


Ըստ Hraparak.am-ի հավաստի տեղեկությունների՝ այս գիշեր Փաշինյան Նիկոլը ՊԵԿ-ում խուճապ է առաջացրել։ Միքայել Մինասյանի «Ստի վերջը»...

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 19, 2020


Միքայել Մինասյանն այսօր ուշ երեկոյան ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի հինգերորդ սերիան: Ճիշտն ասած, մենք այլ բացահայտում էինք սպա...

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Մայիսի 17, 2020


Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին Փաշինյան Նիկոլը համարում է Հայաստանի ամենաատված օլիգարխ: Քանի որ Հայրապետյան իր կողմից է ...

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Մայիսի 16, 2020


Կարծիք է ստեղծվում, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի գործող փեսա, նախկին Նորին գերազանցությունը մահափորձ է պա...

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Մայիսի 13, 2020


Աշխարհում դեռ ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանել, որ պատրաստվում է ոչնչացնել սեփական երկրի տնտեսությունը: Նրանք կարող են սխալ որ...

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 12, 2020


Փաշինյան Նիկոլի մամուլը, հատկապես բաբաջանյան արմանը, որոշ գրանտակերներ վերջերս գրգռված են, ինչ-որ վտանգներ են տեսնում Ռուսաստան...

Քարե Փաշինյան Նիկոլը

Քարե Փաշինյան Նիկոլը

Մայիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլն այսօրվա իր խմբակցության գողականի ակցիան http://www.shame.am/news/view/68244.html կապեց ապօրինի գույքի բռնագանձմ...

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 5, 2020


Երևի ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն առաջինն էր, որ ահազանգեց Հայոց ցեղասպանության վաճառքի մասին Սորոս Ջորջին ու ամերիկյան ...

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Մայիսի 5, 2020


Մեր տագնապալի ժամանակներում, երբ կորոնավիրուսի համավարակը, ցավոք, չի մարում, ջանում ես համավարակի դեմ պայքարի մասին տեղեկատվութ...

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Մայիսի 4, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովը ևս մեկ փորձանք է պատրաստում հայ ժողովրդի ու հայ ինքնության գլխին: Դե, զարմանալի բան չկա. նախիրը ...

Հավի ձվով ձվածեղ կերած Փաշինյան Նիկոլն ու Միխայիլ Միշուստինը

Հավի ձվով ձվածեղ կերած Փաշինյան Նիկոլն ու Միխայիլ Միշուստինը

Մայիսի 3, 2020


Փաշինյան Նիկոլն իրոք դուխով տղա է, չի վախենում ոչ մեկից ու ոչնչից: Այսպես, էնքան է ժողովրդի վարչապետի դուխը, որ կալանքի տակ է պ...

Երբ կպատժեն Փաշինյան Նիկոլին

Երբ կպատժեն Փաշինյան Նիկոլին

Մայիսի 2, 2020


Միքայել Մինասյանը տեսաուղերձով է հանդես եկել: Հավանաբար, դա երկար շարք կլինի՝ «Ստի վերջը» խորագրով, առաջին մասը վերնագրել էր «Ե...

Փաշինյան - Մինասյան. սիրալիրությունների փոխանակումը շարունակվում է

Փաշինյան - Մինասյան. սիրալիրությունների փոխանակումը շարունակվում է

Ապրիլի 22, 2020


Այսօր, երբ Փաշինյան Նիկոլի ՊԵԿ-ը հայտնեց, որ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրյալ է և հետախուզման մեջ, նախկի...

Բալասանյանը պատրաստվում է աշխատանքից հեռացնել Փաշինյանին

Բալասանյանը պատրաստվում է աշխատանքից հեռացնել Փաշինյանին

Ապրիլի 22, 2020


Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններին և դրանց շուրջ արտահայտած մեկն...

Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Ապրիլի 21, 2020


Իր երեկվա ֆեյսբուքյան լուծի ժամանակ ժողովրդի վարչապետը, ի թիվս այլոց, նաև անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցուն և իր խորին դժգոհ...

Խրուշչով - Փաշինյան. նույն խելքը, նույն գործելաոճը

Խրուշչով - Փաշինյան. նույն խելքը, նույն գործելաոճը

Ապրիլի 21, 2020


Հայ ժողովուրդը ծանր տարավ ժողովրդի վարչապետի եթերից դուրս կադրերի արտահոսքը, իսկ քանի որ Հանրային հեռուստատեսությունը պետական է...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ