Խայտառակություն առանց մեկնաբանության

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Մայիսի 18, 2019
Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Բարեկամական Ադրբեջանում նկատվում է երջանկության պոռթկում։ Որովհետև Հայաստանում հաղթել է հեղափոխությունը, իսկ Հայաստանի ու Ղարաբաղի առաջնորդները պարզապես միմյանց տանել չեն կարողանում։ Որովհետև նրանք տարբեր մարդիկ են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արևմտյան գրանտակերների առաջնորդն է, այն դեպքում, երբ Բակո Սահակյանը գլխավորում է ավելի կարգին մարդկանց շերտը։ Գրանտակերները հայ ժողովրդի թշնամին են, քանզի սպանում են ազգային ինքնությունը՝ դավանելով մեզ խորթ արժեքներ, այն դեպքում, երբ ղարաբաղցիները զբաղված են բոլորովին այլ բանով։ Եվ Հայաստանի ու Ղարաբաղի առաջնորդների միջև արդեն բացահայտ կոնֆլիկտի առնչությամբ Haqqin.az պարբերականը հրապարակում է հետաքրքիր նյութ, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանն առանց մեկնաբանությունների։

 

Ներքաղաքական պայքարը Հայաստանում հին ու նոր իշխանությունների միջև աստիճանաբար ներառում է նաև օկուպացված Լեռնային Ղարաբաղը։ Զանգվածների ճնշման արդյունքում Երևանում իշխանափոխությունից մեկ տարի հետո նման գործընթացներ «թավշյա հեղափոխության» առաջնորդ ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսում է նաև Ղարաբաղում, այն դեպքում, եթե «ոմանք փորձեն Ղարաբաղը վերածել հակահեղափոխության օջախի», գրում է EurAsia Daily պարբերականը։

 

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն ազդում են Ղարաբաղի վրա։ Բացառություն չդարձավ նաև «թավշյա հեղափոխությունը»։ Դրա ալիքները զգացին իրենց վրա ղարաբաղյան գործող իշխանություններն անցած տարվա հունիսին։ Այն ժամանակ Ստեփանակերտում սկսվեցին բողոքի ակցիաներ, որոնք սադրվել էին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և տեղի բնակիչների միջև քաշքշուկով կենցաղային հողի վրա։ Դրանք հանգեցրին բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականներին Լեռնային Ղարաբաղում, իսկ «ԼՂՀ» գործող նախագահ Բակո Սահակյանը հրապարակավ հրաժարվեց նախագահական հավակնություններից։ Նա երրորդ անգամ նախագահ չի առաջադրվի 2020թ. լիազորությունների ժամկետի ավարտից հետո։ Իրավիճակը հաջողվեց լիցքաթափել Նիկոլ Փաշինյանի տեսադիմումից հետո»,- ասվում է հոդվածում։


Պարբերականը գրում է, որ լրացել է «թավշյա հեղափոխության» մեկ տարին։ Այդ ընթացքում տեղի են ունեցել ընտրություններ մայրաքաղաքում և Հայաստանի շատ այլ քաղաքներում, որտեղ հաղթանակ են տարել Փաշինյանի կողմնակիցները։ Նա ամրապնդել է իր դիրքերը նաև անցած տարվա դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում։ Նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը Հայաստանում հավաքեց ավելի քան 70 տոկոս ընտրաձայն։ Բայց քաղաքական կրքերը չմարեցին։ Ավելին, անցած տարվա ընթացքում իշխանության վարկանիշի որոշ անկման հետ միասին սկսեցին ավելի բարձր հնչել Հայաստանի նախորդ ղեկավարության ներկայացուցիչների ձայները։


Արդյունքում՝ մեդիա-դաշտում և սոցցանցերի հայկական հատվածում ծավալվեց իսկական տեղեկատվական պատերազմ։ Կատաղի հեռուստատեսային և տեղեկատվական գրոհների, սոցցանցերում կոմպրոմատների հայտնվելու կողքին՝ հայկական ներքաղաքական պայքարն աստիճանաբար ներառում է նաև օկուպացված Ղարաբաղը։


Ինչպես գրում է պարբերականը, անջատականների առաջնորդները բացահայտ հանդես են գալիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բանտից ազատ արձակման օգտին, բավական կոշտ բանակռվի մեջ են մտնում Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի հետ, քմծիծաղով մեկնաբանում են հենց Փաշինյանի զրույցներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։


«Բավական է հիշել Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հեգնական հայտարարությունն այն մասին, որ նա չի հասկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների խոսքերը հակամարտության կողմերին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին։


«Իսկ ի՞նչ է նշանակում հասարակությունները պատրաստել խաղաղության հայտարարությունը։ Դուք հիմա պատրաստվո՞ւմ եք խաղաղության»,- հնչեցրել է հռետորական հարց Վիտալի Բալասանյանը»,- գրում է պարբերականը։


Հետո ղարաբաղյան անջատականների առաջնորդ Բակո Սահակյանը և նրանց նախկին առաջնորդ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազություն՝ խնդրելով փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որը բանտում է գտնվում։ Նրանց խնդրանքը մերժվել է։ Այդ ժամանակ նորից իր մասին հիշեցրել է Վիտալի Բալասանյանը՝ հայտարարելով, որ «ԼՂՀ» ղեկավարության խնդրանքը Հայաստանում պետք է հաշվի առնեն։


«Սկսվեց բանակռիվ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ։ Սա Բալասանյնաին կոչ արեց ավելի զուսպ լինել, իսկ վերջինը նրան «ավելի հեռուն ուղարկեց»՝ հայտարարելով, որ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը «չափից ավելի փոքր մարդ է, որպեսզի մեկնաբանի իր հայտարարությունները»,- ասվում է հոդվածում։


«Այսպիսով, հակասությունները ղարաբաղյան և հայկական իշխանությունների միջև սրվել են և ակնհայտ դարձել։ Եթե մինչ այդ դրանք կրում էին ծածուկ բնույթ, ընթանում էին «ընդհատակում», սահմանափակվում երկորդ և երրորդ էշելոնների չինովնիկների սուր ռեպլիկներով, ապա հիմա բանակռվին միացել են իշխանական հիերարխիայի վերին հարկերը։ Անգամ պարզ դիտարկելով Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի ղեկավարի պաշտոնում նրա նախորդի՝ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցերը Ղարաբաղ՝ մասնակցելու մայիսի 9-ի տոնական միջոցառումներին, զգացվում էր միմյանց դիմակայող քաղաքական բևեռների ներկայությունը։


Հետո Հայաստանի վարչապետն իր «ղարաբաղյան տպավորությունները» կիսեց, խիստ դատապարտեց «ռևանշիստներին, որոնք փորձում են «Ղարաբաղը վերածել հակահեղափոխության օջախի»,- ասվում է հոդվածում։


Պարբերականը գրում է, որ ավելի մանրամասն այդ գաղափարը բացվել է «Հայկական ժամանակ» թերթի, որը պատկանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, խմբագրական սյունակում։ Հոդվածում, որը կրում է «Ղարաբաղում նույնպես պետք է տեղի ունենա հեղափոխություն» աղմկալի վերնագիրը, խոսվում է այն մասին, որ հեղափոխական արժեքները կոռուպցիայի դեմ պայքարի, մոնոպոլիաների վերացման տեսքով, պետք է տարածվեն նաև Ղարաբաղում։


«Ռևանշիստները դա չեն ցանկանում, քանի որ այդ կերպ նրանք կկորցնեն ամեն տեսակ ազդեցությունը Ղարաբաղում։ Նրանք կորցրել են ամեն տեսակ աջակցություն Հայաստանում և հենման կետ են փնտրում Ղարաբաղում։ Ավելին, նրանք բավական հմուտ օգտագործում են Ղարաբաղի շատ հայրենասերների երկյուղները այն առնչությամբ, որ Ռուսաստանում անվստահություն կա Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ, ինչը վտանգավոր է նոր պատերազմի պարագայում (Ադրբեջանի հետ)։ Նախորդ իշխանությունների քարոզիչները, որոնք ռևանշի են ձգտում, փորձում են այդ կերպ ներշնչել այն միտքը, որ Ղարաբաղը պետք է որքան հնարավոր է հեռու մնա «դեպի Արևմուտք ձգտող Հայաստանից և այդ կերպ խուսափի Ռուսաստանի հավանական կոշտ գործողություններից։ Այլ խոսքով՝ Ղարաբաղը պետք է դիմակայի Հայաստանում գործընթացներին՝ իբր սեփական անվտանգության ապահովման նպատակով, իսկ իրականում՝ հանուն նախորդ իշխանությունների քաղաքական հավակնությունների բավարարման»,- ասվում է «Հայկական ժամանակի» հոդվածում։


Ինչպես տեղեկացրել են EADaily-ի աղբյուրները Փաշինյանի շրջապատից, արդեն ընդունվել է որոշում՝ «աստիճանաբար հեռացնել Սերժ Սարգսյանի մոլի կողմնակիցներին Ղարաբաղում ղեկավար դիրքերից»։ «Իրականում խոսքը Ղարաբաղի իշխանությունում յոթ-ութ անձի մասին է, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում համակերպվել այն բանի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում։ Բակո Սահակյանն արդեն հոգնել է, նա ցանկանում է մնալ ու հավասարակշռել, բայց գաղափարապես ավելի շատ դեպի Սերժ Սարգսյանի կողմնակիցներին է հակվում։ Դա Երևանում գիտեն և հասկանում են։ Փաշինյանը երկար է սպասել, մտածել, որ նրանք այնուամենայնիվ կփոխեն իրենց դիրքորոշումը։ Հիմա պարզ է, որ ոչ։ Ավելին, նախաձեռնում են ինչ-որ քայլեր Հայաստանի իշխանությունների դեմ։ Նրանք փորձում են օգտագործել Ղարաբաղը որպես քաղաքական պլատֆորմ կամ տրամպլին։ Նախատեսել էին բողոքի ակցիաներ, մտածում էին, որ արդեն մայիսին Հայաստանում խնդիրներ կառաջանան բյուջետայինների աշխատավարձերի հետ կապված։ Ցանկանում էին խռովություն կազմակերպել։ Չստացվեց։ Արդեն որոշումն ընդունված է։ Փաշինյանը մեթոդաբար ու պլանաչափ կազատվի նրանցից»,- նշել է պարբերականի աղբյուրը։






Դիտումների քանակ 23350


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Դեկտեմբերի 7, 2019


Իսագուլյանի և Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Արցախի փրկության մասին և եկել ենք այն եզրակացության, որ մեր փրկությո...

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Դեկտեմբերի 6, 2019


Հայաստանը հայտնվել է համաշխարհային քաղաքականության հայտնի անդրօվկիանոսյան ուժի կենտրոնի և Թուրքիայի համատեղ պայքարի էպիկենտրոնո...

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019


Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանո...

Հպարտների առաջնորդի կինը մուղամի հրավեր է անում

Հպարտների առաջնորդի կինը մուղամի հրավեր է անում

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլի կնիկը Ալիևի կնգան հրավիրել է Ղարաբաղ` մուղամ լսելու (կզարմանայի, եթե Վագներ լսելու կանչեր), քանզի Ադրբեջանի փոխ...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 3, 2019


Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն արձագանքել ապտակի տեսքով է Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդի այսօրվա հայտարարությանը...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Նոյեմբերի 28, 2019


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացնում է, որ Փաշինյան Նիկոլը կատաղել է՝ լրիվ կորցրել է իրեն, գիշեր-ցերեկ ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Նոյեմբերի 27, 2019


Երեկ կյանքից հեռացավ Գոհար Վարդանյանը՝ լեգենդար խորհրդային հետախույզ, լեգենդար Գևորգ Վարդանյանի կինը: Վարդանյան զույգի կատարած ...

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Նոյեմբերի 25, 2019


Անցած շաբաթվա իրադարձությունները կասկածներ չթողեցին, որ Հայաստանը դարձել է պետությունների քայքայման արդի տեխնոլոգիաների կատարել...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Նոյեմբերի 23, 2019


Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի եվրոպական հայտարարություններն ու ելույթներն արդեն քանի օր է՝ հուզումներ են առաջացրել Նոր Հայաս...

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Նոյեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլ Միլանի հայկական եկեղեցում տեղի համայնքի հետ հանդիպման ժամանակ ինչ ասես չասաց: Համեմատեց իրեն Փրկչի հետ, քանի որ ...

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019


Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ...

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Նոյեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը, ինչպես հայտնի է, տրանսգենդեր չեմպիոնի մասին ֆիլմ է ֆինանսավորել: Այսօր բողոքի ցույց անող...

Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է Ղարաբաղում

Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է Ղարաբաղում

Նոյեմբերի 6, 2019


Հայաստանում և Արցախում չկա մեկը (բացառությամբ ԼԳԲՏ հանրույթի հարգելի անդամների, Սորոսի վաստակների և բոլոր գրանտակերների, մի խոս...

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

Նոյեմբերի 4, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն այսօր հերթական անգամ ասաց և վերջնականապես ապացուցեց, որ, նախ՝ ինքը, մեղմ ասած, էնքան էլ մոտ չ...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է...

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Հոկտեմբերի 24, 2019


Արսեն Բաբայանն այսօր կալանավորվեց: Սա օրենքի կատարյալ պղծում է օրը ցերեկով: Խելքը գլուխը հավաքած դատավոր ֆարխոյան կարենը բավարա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը