Խայտառակություն առանց մեկնաբանության

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Մայիսի 11, 2019
Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնական խմբապարում


Այս տարվա մայիսի առաջին օրերին ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնը նախաձեռնել և հրապարակել է Թվային քրեական հետազոտությունների լաբորատորիայի (Digital Forensic Research Lab) նյութը երկու մասով, «Հայաստանը ենթարկվել է հարձակման «Փաստերի ստուգում» խարդախ խմբերի կողմից» վերնագրով (մաս 1, մաս 2)։ Նյութում ասվում է, որՀայաստանի վարչապետի և կառավարության դեմ սոցիալական ցանցերում իրականացվում է կազմակերպված արշավ, որի նպատակն է նոր իշխանության վարկաբեկումը։ Մասնավորապես, խոսքը AdekvaD հարթակի, AntiFake.am և Blognews.am կայքերի մասին է, որոնք պարբերաբար հրապարակում են կառավարության և վարչապետի գործունեությունը քննադատող և մերկացնող նյութեր, ինչպես նաև դարձել են #SutNikol ակցիայի հիմնական նախաձեռնողները, որի շրջանակում լայն հանրությանը ներկայացրել են բազմաթիվ նյութեր նոր կառավարության բազմաթիվ մանիպուլյացիաների ու խոսքի և գործի անհամապատասխանության մասին։


Digital Forensic Research Lab-ի նյութը, որը հավակնում է «վերլուծություն» համարվելու, լիքն է բազմաթիվ մակդիրներով և ոչնչով չհաստատված որակող գնահատականներով, ինչպես նաև եզրակացություններով, որոնք հայտարարված ժանրի հետ չեն համադրվում։ Ավելին, պատումի ընթացքում արվող մտահանգումները, մեղմ ասած, անգամ առաջին կուրսեցու ռեֆերատի չեն ձգում։ Եվ եթե ՆԱՏՕ-ն իսկապես կարևոր որոշումներ ընդունելու գործընթացում «ականջ է կախում» նման որակի «վերլուծության», ապա նրան կարելի է միայն ցավակցել։ Բայց դա, ինչպես ասում են, ՆԱՏՕ անձնական գործն է, թե ում և ինչ ծառայությունների համար վճարի։ Իսկ պատումի ընթերցողին հատկապես կարող է հետաքրքրել այդ գործընթացներում Ռուսաստանին հատկացվող դերը։


Մեջբերում տեքստից (թարգմանությունը՝ «Ազատություն» ռադիո, Հայաստան).


...Ընդ որում, փորձագետները նկատել են ևս մեկ միտում. երկու էջ, քաղաքական արշավից բացի, կենտրոնացած է նաև պատվաստումների դեմ պայքարի վրա, մասնավորապես՝ «Գարդասիլ» պատվաստանյութի առումով, նախապես սուտ տեղեկություն ներկայացնելով այդ մասին։


Արևմտյան ԶԼՄ-ներում կարծիք կա, թե պատվաստման դեմ արշավը սկսվել և հովանավորվում է Ռուսաստանից։ Դա, սակայն, միակ փաստը չէ, որն իբր վկայում է ՌԴ-ից հայկական գործերին «միջամտության» մասին։ Փորձագետները, որոնք հանդես են գալիս Atlantic Council-ի անունից, պնդում են, որ գտել են հստակ ապացույցներ, որ համենայնդեպս AntiFake.am-ը «լիովին չի վերահսկվում» Հայաստանից։ Դոմենի ուսումնասիրությունը ցուց է տալիս, որ էջի IP-հասցեն գրանցված է Ռուսաստանոմ, Սանկտ Պետերբուրգում։ Ավելին, Atlantic Council-ի փորձագետները նշում են, որ այդ դոմենի գրանցման մասին տվյալները և դրա համար պատասխանատու անձը whois.net-ում փակ են «անձնական տվյալների գաղտնիության նկատառումներով»։ «Դա ենթադրում է, որ AntiFake.am կայքի պատասխանատուները քայլեր են ձեռնարկել, որպեսզի թաքցնեն իրենց ինքնությունը»,- «ցնցող հայտնություն» են անում նրանք՝ բազմանշանակ ընդգծելով, որ չնայած դրան՝ նրանց հաջողվել է գտնել ապացույցներ, որ AntiFake.am-ը կարող է կապված լինել Ռուսաստանում գրանցված անձանց և կազմակերպությունների հետ։


Վերջին տարիներն արևմտյան շատ պետություններ, այդ թվում ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան, հայտարարում էին, որ Ռուսաստանը փորձում է միջամտել իրենց ներքաղաքական կյանքին ինտերնետի և օնլայն-տեխնոլոգիաների միջոցով։


2016թ. նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոնն անգամ պատժամիջոցներ մտցրեց ռուսական այսպես կոչված «տրոլերի ֆաբրիկայի» ղեկավարների և մենեջերների նկատմամբ։ Ի դեպ, այդ կառույցը, որը, Արևմուտքից տուժածների վարկածով, «տարածում է ֆեյք նորություններ, պառակտում է մտցնում հասարակությունում և գովաբանում Պուտինի վարչակազմը», նույնպես գրանցված է Սանկտ Պետերբուրգում...


Եվ այսպես, մեկ անգամ ևս և կարճ.


- «էջերը կենտրոնացած են պատվաստման դեմ պայքարի վրա» (մանիպույատիվ բնույթի չհիմնավորված պնդում, քանի որ հիշյալ կայքերում չի հաջողվել գտնել որևէ նյութ պատվաստումների և որպես այդպիսին՝ իմունիզացիայի դեմ, այլ խոսվել է բացառապես «Գարդասիլ» պատվաստանյութի, դրա որակի և ձեռքբերման ու կիրառման նպատակահարմարության մասին- հեղ.)։


- «արևմտյան ԶԼՄ-ներում կարծիք կա (!), որ պատվաստման դեմ արշավը սկսվել և ֆինանսավորվում է Ռուսաստանից (լիակատար անհեթեթություն, որը մեկնաբանություններ չի պահանջում՝ էլ չենք ասում «վերլուծությանն» անհարիր հղման մասին՝ «կարծիք կա»- հեղ.)։


- «այ-փի հասցեն գրանցված է Ռուսաստանում, հետևաբար՝ կառավարվում է Ռուսաստանից» (նույնպես անհեթեթ պնդում և նորից մանիպուլյատիվ բնույթի։ Նույն հաջողությամբ բոլոր կայքերը, որոնց hosting-ը գրանցված է, ասենք՝ ԱՄՆ-ում, ամերիկյան ազդեցության գործակալ են- հեղ.)։


Այնուհետև գալիս է հայտնի և շրջանառվող քարոզչական հնարքը «Ռուսաստանի միջամտության մասին ինտերնետի և օնլայն-տեխնոլոգիաների միջոցով ամեն ինչի ու բոլորի ներքաղաքական կյանքին»։


Հատկանշական է, որ հրապարակման թողարկման օրը բավական օպերատիվորեն թարգմանությունը և տեղադրումը հայկական տեղեկատվական սեգմենտում կատարվեց Երևանում «Ազատություն» ռադիոյի խմբագրության կողմից։ Հետաքրքիր է նաև, որ առաջին իսկ պարբերությունում՝ «Ազատության» նյութի նախաբանում, շեշտը դրվել է արդեն տեքստից այն հատվածի վրա, որը վերաբերում է ռուսական ազդեցության մասին պնդումներին.


«...Հայաստանի վարչապետի և կառավարության դեմ սոցիալական ցանցերում իրականացվում է համակարգային արշավ, որի հետքերը տանում են Ռուսաստան, պնդում է ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վելուծական կենտրոնը»։


Մի կողմ թողնենք հեղինակների իրազեկության և նրանց մասնակի կամ լիովին անհեթեթ պնդումների ու մտահանգումների հարցը հոդվածում նշված անձանց և հարթակների գործունեության վերաբերյալ (նշենք, որ նյութում նշված անձանց հանցակցության «մերկացումները» նշված ռեսուրսներին և ակցիաներին պարզապես ոչ մի քննադատության չեն դիմանում, քանի որ #SutNikol բոլոր ակցիաները իրականացվել են բաց և հրապարակային)։ Ավելին, կազմակերպիչները Երևանում մամուլի ասուլիս անցկացրին (!), որտեղ մանրամասն պատմեցին, թե ինչ, ինչպես և ինչու է արվել)։ Կենտրոնանանք ռուսական ազդեցության «ականջները քաշված» տարրերի և դրան հաջորդած հակառուսական տրամադրությունների պտույտի վրա։ Եվ այսպես, հերթով։


Հեղինակնե՛րը


Atlantic Council-ում հրապարակված նյութի հեղինակներ են համարվում Էտո Բուզիաշվիլին և Յուլյա Ռեշիտկոն, որոնք տեղեկանքային նյութեր են տրամադրում, ինչպես նաև Զարինե Խարազյանը՝ Ատլանտյան խորհրդրի թվային քրեական հետազոտությունների լաբորատորիայի խմբագրի օգնականը։ Առաջին երկու անունները հայ հասարակությանը ոչինչ չեն ասի։ Իսկ ահա խմբագրի օգնական Զարինե Խարազյանի մասին, կարծում ենք, հետաքրքիր կլինի իմանալ, որ, դատելով Facebook սոցիալական ցանցում նրա էջից, նա Արմեն Խարազյանի՝ Հայաստանի ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության նախկին պետի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության նախկին արտակարգ դեսպանորդի և հանձնակատարի դուստրն է, որը երկար տարիներ առաջ պաշտոնից հեռացվելուց հետո պահել է նեղացածությունն ու հիմնավորվել Վաշինգտոնում։


Պրն Խարազյանը տարբեր պարբերականությամբ մամուլում հայտնվում է մեկնաբանություններով և հարցազրույցներով միջազգային քաղաքականության հարցերի վերաբերյալ։ 2013-14թթ. պրն Խարազյանը առավել ակտիվ էր մեկնաբանությունների և հարցազրույցների մասով՝ Մաքսային միությանը, իսկ հետո ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության աննպատակահարմարության մասին, իսկ հարցազրույցներից մեկում առհասարակ Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ին անվանել է «խելագարություն», ինչն էլ դրվել էր որպես նյութի վերնագիր։


Տարածաշրջանում Ռուսաստանի և նրա ազդեցության հանդեպ հոդվածի հեղինակի և պրն Խարազյանի ոչ այնքան ջերմ, այսպես ասենք, վերաբերմունքը և նրանց սերտ կապը ակնհայտ փաստ են։ Բայց այդ փաստը ինքնին, առանց հետագա վերլուծության և երևույթների համադրման, առանձնակի արժեք չունի։


Դուք պարտվեցիք


Ինչպես վերն ասվեց, հոդվածի հրապարակման օրը հայերեն և ռուսերեն առաջին թարգմանությունը, բայց արդեն Ռուսաստանի դեմ ակնհայտ «հեղինակային թեքվածությամբ», տեղադրվեց «Ազատություն» ռադիոյի հայկական խմբագրության կայքում նախանձելի օպերատիվությամբ։ Բնօրինակն ու թարգմանություններն արագ տարածվեցին սոցիալական ցանցերում և բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձան, այդ թվում և հակառուսական ուղղության։


Այս ամենը տեղի էր ունենում արդեն մեկ այլ սկանդալի ֆոնին, որն սկսվել էր երկու օր ավելի վաղ՝ մայիսի 1-ին, երբ ցանցում հայտնվել էր Երևանում Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպման տեսանյութը։ Տեսանյութը ակնթարթորեն տարածվեց սոցցանցերում և դարձավ թեժ վեճերի թեմա։ Շատ (բայց պարտադիր չէ, որ բոլոր) օգտատերեր Ռուսաստանի վարչապետի վարքագիծը բնութագրեցին որպես ծաղր Փաշինյանի հանդեպ, և մեկնաբանությունների հոսքը հակառուսական հռետորաբանությամբ սկսեց թափ հավաքել։ Իշխանությունն ինքը նույնպես միացավ պրոցեսին, երբ բարձրաստիճան պաշտոնյաները վերցրին հակառուսական հիստերիայի էստաֆետը, իսկ խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը լինելով, Մեդվեդևի պահվածքն անվանեց «անտակտ կատակ»՝ փորձելով «ավելի լավը» երևալ։ Միայն ուշ երեկոյան վարչապետ Փաշինյանը հերքեց միջադեպի մասին «մտքերը»՝ իր մեկնաբանությունը տալով կատարվածին, իսկ սկանդալը վերագրեց «անբարյացակամներին» (որոնց թվին, հավանաբար, պետք է վերագրել նաև խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին և հիստերիային միացած իշխանության զինակիցներին ու կողմնակիցներին)։ Բայց վարչապետի մեկնաբանություններից ու պարզաբանումներից հետո էլ հակառուսական հարձակումները չդադարեցին, իսկ արևմտյան հոսանքի շատ փորձագետներ հնարավորությունը բաց չթողեցին մատ թափ տալու Ռուսաստանի վրա։ Այսպես, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ միջադեպի արձագանքը «դաս կդառնա Ռուսաստանի իշխանությունների համար»։


Բացի Atlantic Council-ի հրապարակումից և, ըստ էության, դատարկ տեղն ուռճացված սկանդալից Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպման մասին՝ զուգահեռաբար, մայիսի 3-ին հակառուսական ելույթների ևս մեկ առիթ դարձավ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, անցակետում Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Մուսթաֆա Նայեմի մուտքը երկու ժամով հետաձգելը։ Պատգամավորը հայտարարեց, որ իրեն Հայաստան չեն թողնում ռուսական կողմի պահանջով։ Պատգամավորի՝ Սորոսի ֆոնդի գծով զինակիցները քննադատության ալիք բարձրացրին Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ԱԱԾ ղեկավարության հասցեին՝ սահուն անցում կատարելով ձգձգման փաստից (պատգամավորին, այնուամենայնիվ, Հայաստան թողեցին) ՌԴ սահմանապահների ներկայությանը Հայաստանի օդանավակայանում, սկսեցին խոսել «ինքնիշխանության», «անթույլատրելիության», հայ-ռուսական համագործակցության մի շարք դրույթների վերանայման և այլնի մասին։


Չէ՞ որ եթե աստղերը վառվում են, ուրեմն՝ դա ինչ-որ մեկին պետք է


Հայաստանում անցած տարվա գործընթացների մասնակիցներն ու ակտիվ կողմնակիցները, որոնց ազդեցության գործակալներ միանշանակ հանդիսանում են Սորոսի ֆոնդի կառույցներն ու առանցքային դեմքերը, ինչպես նաև արևմտյան ֆինանսավորմամբ ու արևմտյան հոսանքի մի շարք կառույցներ (մասնավորապես, այդ նույն «Ազատություն» ռադիոն) ցուցադրում են իրենց դժգոհությունը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության վերանայման տեմպերից և մակարդակից հայ-ռուսական հարաբերությունների մասով՝ Ռուսաստանի դիրքերի և ազդեցության թուլացման առումով, բայց այս պրոցեսի վեջնական նպատակներն ու խնդիրները կարող են մի քանի մեկնաբանություններ ունենալ։


- Այդ գործընթացները միասնական քաղաքականություն են, որոնք մշակվում և իրականացվում են մեկ կենտրոնից՝ երկրի արտաքին քաղաքական գծի կտրուկ փոփոխման նպատակով, Ռուսաստանից «նարնջագույն» խզումով։


- Այդ գործընթացները արևմտյան ֆինանսավորմամբ ամեն տեսակ կաույցների ինքնատիպ ֆանդռայզինգ են։ Անցած տարվա իրադարձություններից հետո շատ նախագծեր, որոնք խափանեցին նախկին իշխանությունը «հանուն դեմոկրատիայի, ազատության, մարդու իրավունքների» և այլ կարգախոսներով, զգալիորեն կորցրել են իրենց ակտուալությունն ու պահանջվածությունը, իսկ ֆինանսավորումը կարող է ընդհանրապես դադարեցվել, քանի որ «նպատակը ձեռք է բերվել՝ իշխանությունը փոխվել է, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են»։ «Բնականաբար, ուռճացնելով հակառուսական հռետորաբանությունը մի կողմից և առասպելները «Ռուսաստանի մասնակցության և միջամտության մասին ամբողջ աշխարհում բոլոր ոլորտներին»՝ մյուս կողմից, շանս կա ստանալու լրացուցիչ ֆինանսավորում հիմա արդեն «Հայաստանում և տարածաշրջանում վտանգավոր ռուսական ազդեցության դեմ պայքարի համար»։


- Հայաստանի իշխանությունները, «փորձելով «նարնջագույն հանդերձը», նշյալ կառույցների հետ մասնակցում են ֆանդռայզինգի գործընթացին՝ նպատակ ունենալով վերջապես հասնել Արևմուտքի ցանկալի ուշադրությանը և ստանալու ֆինանսավորում, ինչպես պատահեց մի ժամանակ Վրաստանում։


- Առանձին վերցրած ուժային և ֆինանսական կենտրոններ փորձում են իշխանությանը թելադրել արտաքին քաղաքական օրակարգ՝ պահանջելով իրենց դիվիդենդները անցած տարվա իրադարձություններին մասնակցությունից, միևնույն ժամանակ՝ Հայաստանի գործող իշխանությունները չունեն ոչ մի ինտելեկտուալ, կազմակերպչական և այլ ռեսուրսներ՝ այդ ռիսկը կառավարելու համար։


Պետք է նշել նաև, որ իշխանության ներսում տարբեր խմբավորումների միջև անտագոնիզմը (մասնավորապես, ուժային բլոկի եւ այսպես կոչված «սորոսականների» միջև) ներկա պահին կրում է անթաքույց բնույթ։


Հայաստանի ԱԱԾ-ի ու նրա ղեկավարի դեմ չդադարող հարձակումները, որոնց համար ֆորմալ առիթ են հանդիսացել կոռուպցիայի մեղադրանքները և քրեական հետապնդումները կառավարության վերահսկողության ծառայության ղեկավար, «սորոսյան» Դավիթ Սանասարյանի հանդեպ, նույնպես նկարագրված իրադարձություններին հաղորդում են որոշակի վեկտոր։


Միևնույն ժամանակ, պարբերական ելույթներ (հիմնավորված և ոչ այնքան) են լսվում Գյումրիում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանի վերաբերյալ, իսկ բոլորովին վերջերս կառավարող կուսակցության պատգամավորը բարձրացրեց Հայաստանի հանրային եթերում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման նպատակահարմարության հարցը։


Վերը թվարկված բոլոր իրադարձությունները և դրանց ակնհայտ հակառուսական ուղղվածությունը թույլ են տալիս ենթադրել, որ մենք գործ ունենք Հայաստանում հակառուսական հռետորաբանության հերթական համաձայնեցված և էշելոնացված փուլի հետ։ Թե ինչի կհանգեցնի դա այս անգամ՝ կարելի է միայն կռահել։ Բայց ոչ հեռավոր պատմությունից կարող ենք զգուշացնել, որ կրակի հետ խաղալը երբեք և ոչ մի լավ բանի չի հանգեցնում։



Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 42458


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Մարտի 24, 2020


Ամեն ինչ տանում է նրան, որ Փաշինյան Նիկոլը կրկին ենթարկվի ուրոլոգիական միջամտության, այս անգամ՝ Ղարաբաղում: Նախընտրական գործընթ...

Ի՞նչ ընդհանուր բան կա տեռորիզմի, ինցեստի, միասեռականության և այլ այլասերվածությունների միջև

Ի՞նչ ընդհանուր բան կա տեռորիզմի, ինցեստի, միասեռականության և այլ այլասերվածությունների միջև

Մարտի 24, 2020


Հայաստանի քաղաքական իրականությունն ուսումնասիրելիս կարելի է հետաքրքիր բացահայտումներ անել: Օրինակ, բոլոր կարգի այլասերվածները ք...

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Մարտի 23, 2020


ԱԱԾ-ն զեկուցել է Փաշինյան Նիկոլին, որ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին վաղը 14:00-ին պարտադրելու են արձակուրդի դիմ...

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Մարտի 22, 2020


Մամուլից տեղեկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը օրերս լուրջ կզբաղվի Միքայել Մինասյանով, իբր, հանձնարարել է ուժայիններին, դատախազութ...

Պրն Դանիելյանի զարմանալի մետամորֆոզի (?) կապակցությամբ

Պրն Դանիելյանի զարմանալի մետամորֆոզի (?) կապակցությամբ

Մարտի 21, 2020


«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը հետաքրքիր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ: Հե...

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 18, 2020


Ժողովրդի վարչապետն այսօր հերթական անգամ ստորաբար ստեց հանրությանը: Գնացել էր հարցազրույցի պոռնոաստղ Աբրահամյան Արամի մոտ և ասել...

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Մարտի 17, 2020


Հոդվածը ցանկանում եմ սկսել ընթերցողներին դիմելով. դիցուք՝ հոգեբանորեն բնավ հեշտ չէ մեր քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հայտ...

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, պարետատուն հիմնեց, պարետ էլ նշանակեց ավինյան տիկոյին: 30 օր անըն...

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Մարտի 12, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը տևական ժամանակ է, ինչ ուզում է քաղաքական գնահատակ տալ վերջին 20 տաարիներին և Հայաստանը հռչակե...

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Մարտի 12, 2020


Փաշինյան Նիկոլը լակոտախմբեր է ստեղծել՝ հեղափոխության պահապաններ անվանմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օ...

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Մարտի 12, 2020


Զարմանալի խայտառակություն է ՀՀ ժողվարչապետը: Ուրեմն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիա է հ...

Կարգելափակվի՞ արդյոք տեղական Սորոսի վաստակների մուտքը Ռուսաստան

Կարգելափակվի՞ արդյոք տեղական Սորոսի վաստակների մուտքը Ռուսաստան

Մարտի 11, 2020


Ինչպես հայտնի է, Սորոս Ջորջը օրեր առաջ Եվրամիության երկրներին կոչ արեց սատարել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի Սիրիայում, որտեղ, ը...

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Մարտի 10, 2020


Փաշինյան Նիկոլն արձակուրդում է, ժողվարչապետի պարտականությունները կատարում է ավինյան տիկոն, իսկ անձամբ ժողվարպետը քարոզ է անում ...

Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր

Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր

Մարտի 10, 2020


Չեմ թաքցնի, հագելի ընթերցող, որ բնավ ուրախ չէի հերթական անգամ նոր օրինակներով հիմնավորելու Հայաստանի Հանրապետության «ժողվարչապե...

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Մարտի 9, 2020


Ռազմավարական դաշնակից երկու երկրներում ապրիլին նշանակված են սահմանադրական հանրաքվեներ։ Փոփոխությունների բովանդակության վերլուծո...

Փաշինյան Նիկոլը կսիրի՞ ուրոլոգիա

Փաշինյան Նիկոլը կսիրի՞ ուրոլոգիա

Մարտի 7, 2020


Երեկ տեղեկացրել էինք, որ Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության Երևանի մետրոյում. մի աղջիկ, ՀՀ ոչ հպարտ քաղաքացի, ...

Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության

Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության

Մարտի 6, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր անհարմար ու տհաճ պահեր ապրեց, այն պահերը, որոնք տղամարդիկ սովորաբար ունենում են ուրոլոգի մոտ: Բայց լավ է՝...

Ուշադրությո՛ւն, գրում և հրահանգում է Սորոս Ջորջը

Ուշադրությո՛ւն, գրում և հրահանգում է Սորոս Ջորջը

Մարտի 5, 2020


Սորոս Ջորջը հոդված է գրել: Financial Times-ում: Բնականաբար, գրել է հակառուսական հոդված, այսինքն՝ հակահայկական և, եթե խորը մտածե...

քոչարյան լյուսի՝ ամենայն հայոց անբարոյականություն

քոչարյան լյուսի՝ ամենայն հայոց անբարոյականություն

Մարտի 4, 2020


Գրանտակեր խայտառակություն քոչարյան լյուսին Ամերիկայում է՝ Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը