Խայտառակություն առանց մեկնաբանության

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

Մայիսի 10, 2019
«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

Հայկական VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (ՏՎԿ) հրապարակել է հոդված՝ «Ծուղակ Փաշինյանի համար՝ սիրով. ով է համակարգում հակառուսական տրամադրությունները Հայաստանում», որում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ «սաղմնային մակարդակում կտրել բոլոր նրանց թևերը, ովքեր կփորձեն իշխանության ներսում ձևավորել սեփական «թև» և առաջ տանել վարչապետինից տարբեր դիրքորոշում և ազդել տարբեր որոշումների ընդունման վրա։ Արդյո՞ք եզրակացություններ կարվեն, թե՞ ոչ Փաշինյանի ասածից՝ ցույց կտա ժամանակը, իսկ ահա նման «սաղմի» մասին կենտրոնի փորձագետներն առաջարկում են խոսել արդեն այսօր։

 

Ծուղակ Փաշինյանի համար՝ սիրով

 

«Հայաստանի վարչապետի աշխատակազմում կան մարդիկ, ովքեր փորձում են տպավորություն ստեղծել, որ ցանկացած ընդդիմադիր գործունեություն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ուղղորդվում է Ռուսաստանից։ Փաշինյանի թիմակիցները «տպավորություն» են ստեղծում պետական, կառավարամետ, բայց լիովին օտարերկրյա ֆինանսավորում ունեցող, ինչպես նաև վարչապետին ու նրա ընտանիքին պատկանող պարբերականներում և ԶԼՄ-ներում հոդվածների հրապարակման օգնությամբ, որոնցում հատուկ ընդգծվում է, որ «սոցիալական ցանցերում իրականացվում է համակարգային արշավ ընդդեմ վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության, որի հետքերը տանում են Ռուսաստան»։


Սա մեջբերում է հոդվածից, որը հրապարակվել է AntiFake.am պլատֆորմում։


Այս պլատֆորմի հեղինակները մատնանշում են, որ հակառուսական արշավի մեկնարկը տրվել է այն բանից հետո, երբ մայիսի 3-ին ամերիկյան Ատլանտյան խորհրդի DFRLab վերլուծական կենտրոնը հրապարակեց հոդված «Խարդախ խմբերը «փաստերի ստուգման» ներքո արշավ են վարում ՀՀ-ի դեմ» վերնագրով միջազգային «Medium» պլատֆորմում, որում փորձել է ցույց տալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվում է տեղեկատվական արշավ «AntiFake.am»-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի, «Ադեկվադի» հիմնադիրներ Նարեկ Մայիլյանի և Արթուր Դանիելյանի և Blognews-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի կողմից։


«Հետաքննությունը», ինչպես պնդում է AntiFake.am-ը, դպրոցական էսսեի տպավորություն է թողնում և հնարավոր է՝ անգամ հրապարակվել է, որովհետև «Ատլանտյան խորհրդի ղեկավարությանը հայտնի չէր դրա բովանդակության մասին»։


Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ «դպրոցական էսսեն» օպերատիվ կերպով թարգմանվեց հայերեն և տեղադրվեց «Հայկական ժամանակ» թերթում (թերթը պատկանում է ՀՀ վարչապետի ընտանիքին- ծան.)։ Հետո հոդվածի հայերեն թարգմանությունը հրապարակվեց «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալության կայքում, դրան հաջորդեց հրապարակման տեղադրումը «Ազատություն» ռադիոկայանի կայքում։ Մի կողմ չմնաց նաև հանրային հեռուստատեսությունը, որը թեման շոշափեց՝ պատրաստելով ռեպորտաժ «Նորությունների» թողարկման համար և այլն։


Ընդ որում՝ AntiFake.am-ը, հղում կատարելով իր աղբյուրներին՝ նշում է, որ «հետաքննությունը» գրվել է իրականում վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի և Դավիթ Գրիգորյանի կողմից, որոնք ապրում են Վաշինգտոնում։


Այդ նույն աղբյուրի համաձայն՝ հայկական պետական և կառավարական ԶԼՄ-ներում թոփ թեմայի ապահովման նախաձեռնությունը բխում և լիովին կարգավորվում էր վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի կողմից, որը «անձամբ հանձնարարել էր ԶԼՄ-ներին հայերեն նյութը տեղադրել և պատրաստել ռեպորտաժներ»։


Մենք որոշեցինք պարզել ովքեր են թվարկված «ընկերները», որոնք, ինչպես պնդում է AntiFake.am-ը, սերմանում են, բնականաբար, որոշակի նպատակով, հակառուսական տրամադրություններ Հայաստանում։ Առաջ անցնելով նշենք, որ մենք նաև հայտնաբերել ենք հետաքրքիր կապեր «ընկերների» և ԱՄՆ Ատլանտյան խորհրդի միջև։


Ատլանտյան խորհուրդը (Atlantic Council) և հայերի մեծ «բարեկամը»


Հակիրճ՝ Ատլանտյան խորհրդի մասին։ Դա ամերիկյան վերլուծաբանական կենտրոն է, որը հիմնադրվել է 1961-ին Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն առընթեր։ Ֆորում է քաղաքական, գործարար և մտավոր միջազգային առաջնորդների համար։ Խորհուրդը կառավարում է տասը տարածաշրջանային կենտրոններ և գործառնական ծրագրեր՝ կապված միջազգային անվտանգության և գլոբալ տնտեսության հետ։ Կենտրոնատեղին գտնվում է Վաշինգտոնում, Կոլումբիայի օկրուգ։ Խորհուրդը Ատլանտյան պայմանագրի ասոցիացիայի անդամ է։ Նախագահն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը (որը տառացիորեն օրերս Ռուսաստանին վախեցնում էր ամերիկյան ավիակիրներով Միջերկրական ծովում՝ դրանք անվանելով «100 հազար տոննա միջազգային դիվանագիտություն և ազդանշան Ռուսաստանի համար»)։


Խորհուրդն ունի ազդեցիկ կողմնակիցներ. այսպես, ՆԱՏՕ նախկին քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը 2009-ին Խորհուրդն անվանել է «նշանավոր ուղեղային կենտրոն»՝ «վաղեմի հեղինակությամբ», իսկ ամերիկացի նախկին սենատոր Ռիչարդ Լուգարը, ելույթ ունենալով այդ նույն ժամանակ, նշել է, որ Խորհուրդը «մեծ հարգանք է վայելում Ատլանտյան ընկերակցությունում»։


Ըստ որոշ տեղեկությունների՝ Խորհուրդը հովանավորում են բարեգործական հիմնադրամներ, ՆԱՏՕ-ն, դաշնային գերատեսչություններ (ներառյալ ԿՀՎ-ն և Պենտագոնը), առաջատար կորպորացիաներ։


Կազմակերպությունը հայտարարում է իր «անկախության» մասին, սակայն 2014-ի սեպտեմբերին The New York Times թերթը տեղեկացրել էր, որ 2008 թվականից Atlantic Council-ը նվիրատվություններ է ստացել ավելի քան քսանհինգ կառավարություններից Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, ներառյալ Նորվեգիայի կառավարությունը։


Ատլանտյան խորհրդի կայքում չկան տեղեկություններ կազմակերպության եկամուտների և ծախսերի մասին։


Ինչո՞ւ է ապաշնորհ հոդվածը, որը պատմում է Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող տեղեկատվական արշավի մասին, որն իբր ուղղորդվում է Ռուսաստանից, հայտնվել Ատլանտյան խորհրդի DFRLab վերլուծաբանական կենտրոնի կայքում։


Բացատրենք։ Օրինակ, անցած տարի Ատլանտյան խորհրդի փորձագետները պատրաստել էին զեկույց՝ այն հույսով, որ 40 մլն դոլար կպոկեն «ռուսական ապատեղեկատվության» դեմ պայքարի համար։ Նրանք պնդում էին այսպես կոչված Ապատեղեկատվության դիմակայության կոալիցիայի (CDC) ստեղծման մասին, ոչ ֆորմալ խումբ, որը կստեղծվեր «բարեկամական կառավարությունների և ոչ կառավարական խմբերի» հիման վրա, որը պետք է կապ պահեր և տեղեկատվություն փոխանակեր ամերիկյան ազգային հետախուզության և ազգային անվտանգության նախարարության, ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեների և Գլոբալ ներգրավվածության կենտրոնի ղեկավարության հետ։


Մեզ հայտնի չէ, թե արդյոք հաջողվել է իրականացնել մտահղացածը, բայց միանշանակ է, որ «դպրոցական էսսեի» հայտնվելը կայքում տեղի է ունեցել հիմնականում շնորհիվ «Ռուսաստան» առանցքային բառի, որը սպեղանի է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի ականջների համար։


Բացի այդ, չի բացառվում նաև Ռուսաստանում ԱՄՆ դեսպան և համատեղության կարգով՝ Խորհրդի նախագահ Ջոն Հանթսմանի անձնական աջակցությունը, որը, ինչ մեղքներս թաքցնենք, հայերի վաղեմի «բարեկամն» է։ Հիշեցնենք, որ նա Հայաստան եկել է ավելի քան երկու տասնյակ անգամ և ընդունվել իշխանության բարձրագույն օղակներում։


Եվ ահա թե ինչու։


Ջոն Հանթսմանի գործունեությունը Հայաստանում սկսվել է 1988-ին Գյումրիում երկրաշարժից հետո։ Այն ժամանակ, ըստ էության, երկրում ի հայտ եկավ մորմոնական ոչ կառավարական «International Relief and Development» (IRD) կազմակերպությունը՝ «Միջազգային օգնություն և զարգացում», որը սկսեց մարդասիրական օգնություն (ըստ որոշ տվյալների՝ ընդհանուր առմամբ 20 մլն դոլարի) ցուցաբերել։ Ի նշան երախտագիտության՝ Գյումրիում բացվեց դպրոց և փողոց Հանթսմանի անունով, Հանթսմանը դարձավ Գյումրիի պատվավոր քաղաքացի և պարգևատրվեց Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ IRD-ն Հայաստանում ստեղծեց դուստր ոչ կառավարական կազմակերպություն՝ Վորլդ վիժն/Արմենիա»։ Հանթսմանն ակտիվորեն զբաղվում էր նաև բիզնեսով Հայաստանում՝ Երևանում հիմնված «Հանթսման բիլդինգ պրոդաքթս»՝ «Պոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեշընլ» կորպորացիաների դուստր ընկերության միջոցով։ 1992թ. այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թույլտվությամբ, ի երախտագիտություն աջակցության և մարդասիրական օգնության, ՀՀ-ում պաշտոնապես գրանցվեց մորմոնների եկեղեցին և այլն, և այլն։


Այնպես որ, չի բացառվում, որ ապագայում, դե, եթե «թևերը չկտրեն» և «սաղմնային մակարդակում չխեղդեն», Ատլանտյան խորհրդի վերլուծաբանական կենտրոնի կայքը «կուրախացնի» մեզ նաև «դպրոցական էսսեի» շարունակությամբ։


Շնաձկնիկը Ատլանտյան խորհրդի ջրերում


Ծանոթացեք, եթե ծանոթ չեք, Դավիթ Գրիգորյան՝ Policy Forum Armenia-ի (PFA) համահիմնադիր։ Ինչպես վերն ասվեց, AntiFake.am-ի տեղեկություններով՝ հենց նա է գլուխգործոց հետաքննության հեղինակը։ Եվ ահա, Policy Forum Armenia-ն կատարում է միանգամայն որոշակի աշխատանք՝ ուղղված Հայաստանի շահերի ինտեգրմանը ԱՄՆ գլոբալ քաղաքականությանը։ Կամ հակառակը։ Նշենք, որ այն բավական արգասավոր աշխատում է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի հետ։


Դավիթ Գրիգորյանին փորձագիտական շրջանակներում անվանում են «ոչ մեծ շնաձուկ»։ Նա ավագ տնտեսագետ է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) արժույթի և կապիտալի դեպարտամենտում։ Մերիլենդ նահանգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Մինչև 1995-ն ապրել է Հայաստանում, 1992-ին աշխատել է որպես համակարգային տեխնիկ Պոլիտեխնիկական ինստիտուտում, 1994-ին սովորել Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 1995-ին ուսումը շարունակել է արդեն տնտեսության գծով Կենտրոնական եվրոպական համալսարանում։ Մինչ Արժույթի միջազգային հիմնադրամում աշխատանքն սկսելը աշխատել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղերում։


Ի դեպ, Policy Forum Armenia-ի գոյության մասին մեզանից շատերն իմացան Երևանում ՊՊԾ գնդի զավթման զինված խմբավորման գործողությունների ժամանակ։ Այսպես, 2016 թվականի հուլիսի 27-ի գիշերը, Խորենացու փողոցի դրամատիկական իրադարձություններից անմիջապես հետո, սոցցանցերում օպերատիվորեն հայտնվեց տեսահոլովակ, որում Policy Forum Armenia կազմակերպության անունից կար կոչ՝ դուրս գալ փողոցներ և միանալ ցուցարարներին։ Իհարկե, հաջորդ առավոտ տեսահոլովակն անհետացավ սոցցանցերից նույնքան օպերատիվորեն, որքան որ հայտնվել էր։ Առաջինը սահմանադրական կարգի տապալման պատվիրատուների (Policy Forum Armenia- ծան.) մասին գրեց «Իրավունք» թերթը։


Դավիթ Գրիգորյանին և Ատլանտյան խորհրդին միավորում է նաև աշխատանքը «հակառուսկան ուղղությամբ»։ Նա քանիցս կազմակերպել է միջոցառումներ Հայաստանի շուրջ իրադարձությունների մասին բանավեճի թեմայով, որոնց ժամանակ ամերիկյան վերլուծաբանների հետ ահավոր բաներ է պատմել այն մասին, որ, իբր, «պուտինյան Ռուսաստանը փորձում է ցանկացած հնարավոր ձևով թուլացնել հայկական տնտեսությունը, որպեսզի զրկի Երևանին ոչ միայն ռազմական և քաղաքական, այլ նաև տնտեսական անկախությունից՝ երկիրը պահելով իր ազդեցության տակ»։


Ձախողված ռուսատյացը


«Դպրոցական էսսեի» երկրորդ ենթադրյալ հեղինակը Արսեն Խառատյանն է, որը, լինելով Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնում, լայն զանգվածների հիշողության մեջ մնաց իր անհեթեթ խորհուրդ-առաջարկությամբ՝ «նախկին նախագահ Սերժ Սարգսյանին նշանակել ղարաբաղյան կարգավորման հատուկ դեսպանորդ»։


Նրա պաշտոնից հեռանալու պատճառը (այսպես ասած «սեփական ցանկությամբ») դարձան նրա «ավելորդ սկզբունքայնության հետևանքները» (ի դեպ, մինչև այսօր կուլ ենք տալիս) ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի «անհապաղ ձերբակալման» հարցում, թեև սկզբից էլ պարզ էր, թե Ռուսաստանի և ՀԱՊԿ գծով մյուս գործընկերների ինչ արձագանք էր դա առաջացնելու, և որ գլխավորն է՝ հասկանալի է, որ «նրա պարագայում շտապելն իմաստ չունի, և ավելի կարևոր խնդիր է «մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչելը»։


Արսեն Խառատյանի գործունեությունը մոտիկից ճանաչողները մատնանշում են նաև նրա սերտ փոխկապվածությունը ԱՄՆ պետական կառույցների և ֆոնդերի հետ։ Մասնավորապես, նա Ջորջ Մեյսոնի (ԱՄՆ) համալսարանի շրջանավարտ է, աշխատել է որպես թղթակից «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական խմբագրությունում (Վաշինգտոնում)։ Մինչև խորհրդական նշանակվելը եղել է Aliq Media լրատվական պարբերականի գլխավոր խմբագիրը (գործում է Թբիլիսիում), որը հիմնել է ամերիկյան Դեմոկրատիայի աջակցության ազգային ֆոնդի (NED) և Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» ֆոնդի վրացական ներկայացուցչության աջակցությամբ։


Որոշ իմաստով հետաքրքրություն էր ներկայացնում նաև Արսեն Խառատյանի տիկինը, որը ոչ մեկ տարի աշխատում է «կենտրոնական հետախուզական դիվանագիտության» կառույցում, ներողություն, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական պաշտոնում։


Իսկ ավելի «նեղ շրջանակին» Արսեն Խառատյանը հայտնի է նաև իր «վաղ ստեղծագործությամբ»։ Այսպես, 2003թ. Հայաստանում հիմնվեց երիտասարդական կազմակերպություն՝ «Սկսել ա»։ Հիմնադիրներից մեկը (եթե ոչ գլխավորը) Խառատյանն էր։ Կազմակերպությունն այն ժամանակ հայտարարում էր, որ չի հետապնդում քաղաքական նպատակներ, և չէր կիսում որոշ մեկնաբանների կարծիքները, որոնք զուգահեռ էին անցկացնում «Սկսել ա»-ի և վրացական «Կմարա»-ի կամ ուկրաինական «Պորա»-ի միջև։ Չնայած հայտարարված ապաքաղաքականությանը, կազմակերպությունն անմիջական մասնակցություն ունեցավ 2008թ. իրադարձություններին։ Նույն թվականի մայիսին Խառատյանը ենթարկվեց հարձակման և ծեծի անհայտ անձանց կողմից, հետո հեռացավ երկրից։


Ավելացնենք, որ Արսեն Խառատյանը Հրանուշ Խառատյանի որդին է, որը 2004 թվականից զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի Կրոնի և ազգային փոքրամասնությունների գործերի վարչության պետի պաշտոնը, որը 2008թ. մարտի 1-ից հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։


Բայց մենք Հրանուշ Խառատյանին հիշեցինք նաև այլ պատճառով։ Բանն այն է, որ նրա ազատումից հետո հետաքրքիր մանրամասներ բացահայտվեցին։ Պարզվեց, որ նա մինչև իր նշանակումը զբաղվել է գիտական հետազոտություններով՝ լինելով Ծագումնաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահը։ Հարկ է նշել, որ 1999 թվականից Երևանում գործել է Ծագումնաբանական կենտրոն՝ ստեղծված Յութայի (ԱՄՆ) Հայկական ծագումնաբանական ընկերության նախաձեռնությամբ, որը վճարովի կատարում էր ծագումնաբանական հետազոտություններ Երևանի արխիվներում։ Կենտրոնները հիմնվել են Վերջին օրվա սրբերի Հիսուս Քրիստոսի եկեղեցու (մորմոնների) կողմից։ Այո, այո։ Եվ հենց Հրանուշ Խառատյանն է մեկը նրանցից, ով լոբբիի է ենթարկել հոդվածի սկզբում վերոնշյալ մորմոնի և հայերի մեծ «բարեկամի»՝ Ատլանտյան խորհրդի նախագահ Ջոն Հանթսմանի շահերը։


Ծածուկ ռուսատյացը


Մինչ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի պետական պաշտոնի նշանակվելը, պարզ էր, թե ինչի կվերածվի այս ամենը։ Թեև հանուն արդարության նշենք. «քիչ արյունահեղությամբ» ավարտվեց (այս փուլում), քանզի Կարապետյանին նշանակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար, այլ ոչ թե, ինչպես կանխատեսում էին՝ Հայաստանի փոխարտգործնախարար, որը կղեկավարեր հարաբերությունները Մոսկվայի հետ։


AntiFake.am-ի տեղեկություններով՝ հենց նա է այս ամբողջ վակխանալիայի համակարգողը։


Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը Հայաստանի ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարն է, որը այն բանից հետո, երբ 2008-ին հարեց Տեր-Պետրոսյանի «աջակցության խմբին», հեռացվեց համակարգից։ Ի՞նչ է իրենից ներկայացնում նա։ «Խաղաղություն, հաշտեցում, բարիդրացիություն», «հասարակությունների պատրաստում փոխզիջումների», «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բացառում ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից»։ Ինչ վերաբերում է նրա ծածուկ ռուսատյացությանը (քանի որ «մարդկանց մեջ» հիմնականում խոսում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին), ապա նա համոզված է և ակտիվորեն համոզում է մյուսներին, որ Ռուսաստանն օգնության չի գա Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայի դեպքում, այլ երկարացնելով ՌԴ ռազմակայանի ներկայության ժամկետը՝ Հայաստանը, իբր, պարզապես «վճարել է Ռուսաստանին 500 մլն դոլարի հակաճգնաժամային վարկի տրամադրման դիմաց»։


Ի դեպ, ավելի վաղ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը նախազգուշացրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ծանր վիճակում է, և նրա թիմում ավելանում է Հայաստանում նոր պուտչ կամ փոքրիկ «ներպալատական հեղաշրջում» կազմակերպել ցանկացողների թիվը։


Իսագուլյանը նշել էր, որ դավադրության հիմնական «ճարտարապետները» Հայ ազգային կոնգրեսն է՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են Սորոսի ֆոնդի գրանտներով, որոշ աղանդավորական շարժումներ։


«Փաշինյանի թիմում գտնվողները, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ամենուրեք տեղեկություններ են տարածում այն մասին, որ նրանց նպատակը վարչապետին և նախկին իշխանություններին միմյանց հակադրելն է, նրանց հյուծման վիճակի հասցնելը, իսկ հետո արդեն կառաջանա այն հարցը, թե ով է իշխանության իսկական տերը։ Այդ աշխատանքները կատարվում են տարբեր դեսպանների, քաղաքական գործիչների, հիմա՝ նաև զինվորականների կողմից»,- նշել էր այն ժամանակ Իսագուլյանը։


«Պալատական ինտրիգների» մասին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետության մեկ տարվա վերաբերյալ ամփոփիչ մամոլի ասուլիսում, պատասխանելով իշխանությունում այն թևի կազմավորման մասին հարցին, որը փորձում է վարչապետից տարբեր դիրքորոշում առաջ տանել և ազդել տարբեր որոշումների կայացման վրա, ասել է հետևյալը. «Մի՞թե ես նման եմ մարդու, որը կարող է վարչապետ լինել, և իշխանության ներսում ձևավորվեն բլոկներ, ճյուղեր, որոնք կարող են ազդել ինչ-որ բանի վրա։ Հայաստանի Հանրապետության իշխանության մեջ, մասնավորապես գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ, ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը, պետական կառավարումը։ Բացառվում է, որ թույլ տամ երկրում անկառավարելիություն, քաոսներ, վակխանալիաներ, ինտրիգներ պալատական։ Բացառված բան է։ Կոտրելուն չեն հասնի, որովհետև չեն էլ աճի՝ սաղմնային մակարդակում կչորանան, ով էդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը»,- ասել է Փաշինյանը։


Գուցե այնուամենայնիվ վարչապետն ինչ-որ բան ուշադրությունից բաց է թողնում։ Գուցե արդեն ժամանակն է «թևերը կտրելու», այլապես ուշ կլինի։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily

 






Դիտումների քանակ 19367


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տանջում են Սորոս Ջորջի աշխատողներին

Տանջում են Սորոս Ջորջի աշխատողներին

Սեպտեմբերի 12, 2019


Արդեն չորրորդ օրն է, ինչ Նարեկ Մալյանն իր ՎԵՏՕ շարժման հետ ակցիա է անցկացնում Սորոս Ջորջի գրասենյակի մոտ: Մալյանը հիմնավորել է ...

Գանդոնների դարաշրջանը գանդոնաերկրում

Գանդոնների դարաշրջանը գանդոնաերկրում

Սեպտեմբերի 1, 2019


Այս տարվա գարնանը Ուկրաինայի Տետիև քաղաքի բնակիչ Իգոր Սավլուկը քաղաքապետ Ռուսլան Մայստրուկին «գանդոն» էր անվանել: Մասնավորապես,...

Արածեք, բոզեր, ձեր կյանքը կարճ է

Արածեք, բոզեր, ձեր կյանքը կարճ է

Հուլիսի 26, 2019


Սորոս Ջորջի յուրահատուկ վաստակ սաքունց արթուրը նորից հարցազրույց է տվել և ասել. «Ինձ համար անհասկանալի է եկեղեցականների ներգրավ...

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Հուլիսի 25, 2019


Narek Samsonyan-ը գրել է իր էջում. «Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻ...

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Հուլիսի 5, 2019


Սահմանադրության օրվա առիթով հնարավոր չէ չխոսել ՀՀ սահմանադրության երաշխավորի՝ ՀՀ նախագահ Սարգսյան Արմենի մասին: Եվ մարդիկ խոսու...

Օսիպյանն ու վանեցյանը պարտական մնացին Նարեկ Սամսոնյանին

Օսիպյանն ու վանեցյանը պարտական մնացին Նարեկ Սամսոնյանին

Հուլիսի 3, 2019


Մի քանի շաբաթ առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Նարեկ Սամսոնյանը եթերում ասաց, որ Փաշինյան Նիկոլը չի սիրում գեներալ՝ թե կոչո...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

Երկրում անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը

Երկրում անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը

Հունիսի 24, 2019


«ՎԵՏՕ» շարժում այսօր ակցիա էր կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն սահմանադրական կարգի: Ցույցը ավարտվեց ե...

Հայաստանի և հայ ինքնության թշնամիների ոչ ամբողջական ցանկը

Հայաստանի և հայ ինքնության թշնամիների ոչ ամբողջական ցանկը

Հունիսի 21, 2019


Ինչպես հայտնի է, հասարակական գործիչ և ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը դիմել էր երկրում գործող կուսակցություններին և կազմակե...

Հայաստանի արտաքին քաղաքական անդրկուլիսները. Արևմուտքը Սորոս չէ, Ռուսաստանը՝ ԿՎՆ

Հայաստանի արտաքին քաղաքական անդրկուլիսները. Արևմուտքը Սորոս չէ, Ռուսաստանը՝ ԿՎՆ

Հունիսի 18, 2019


Հայաստանի վարչապետի աշխատակազմում կադրային տեղափոխությունների հարցերին և հայ-ռուսական հարաբերությունների համատեքստին դիմել ենք ...

Փայլում է Փաշինյան Նիկոլի խմբակցությունը

Փայլում է Փաշինյան Նիկոլի խմբակցությունը

Հունիսի 18, 2019


Եվ ստացել էր նրանցից պատասխաններ: Հեղափոխական դաշնակները առաջին դեմքի մակարդակով պատասխանել են, որ պատրաստ են քննարկել Մալյանի ...

Սարգսյան Արմենը Փաշինյան Նիկոլի ֆեյքն է

Սարգսյան Արմենը Փաշինյան Նիկոլի ֆեյքն է

Հունիսի 17, 2019


Այսպիսի եզրակացության եկան այսօր Anti fake president ակցիայի մասնակիցները «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպութ...

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Հունիսի 15, 2019


Փաշինյան Նիկոլն իրոք ուզում է դիկտատոր դառնալ: Փոխանակ կարդար Բելովեժյան համաձայնագիրը և իմանար, որ Նազարբաևը կապ չի ունեցել դր...

մինասյան լարիսան նոր կոչում ունի

մինասյան լարիսան նոր կոչում ունի

Հունիսի 14, 2019


Այս խայտառակ կնոջ մասին շատ ենք գրել և կգրենք էնքան, որքան Հայաստանում կգործի Սորոս Ջորջի հիմնադրամը: Բայց այսօր առիթն ուրիշ է՝...

Հայ «նապաստակը» Պուտինի հետ հանդիպմանը և «արսենակերպ տականքը» Ֆեյսբուքից

Հայ «նապաստակը» Պուտինի հետ հանդիպմանը և «արսենակերպ տականքը» Ֆեյսբուքից

Հունիսի 12, 2019


Վերջին օրերին պրոտոկոլային շատ սյուժեներ և ուղիղ հեռարձակումներ եղան, որոնք պատմում էին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժո...

Փաշինյան Նիկոլը՝ ադեկվատության չափանիշ

Փաշինյան Նիկոլը՝ ադեկվատության չափանիշ

Հունիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է իրավապահ համակարգի և ընդհանրապես արդարադատության պղծման գործը: Կարծես թե Սորոս Ջորջից է փող ստացե...

Փաշինյան Նիկոլի վերջին ձեռքբերումները

Փաշինյան Նիկոլի վերջին ձեռքբերումները

Հունիսի 9, 2019


Կյանքը հետաքրքրանում է Հայաստանում: Այսինքն, իշխանության կամայականությունն ու ապօրինությունները հասել են գագաթնակետի: Երեկ Յուր...

Все для Сороса, все для Победы!

Все для Сороса, все для Победы!

Հունիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է սրբորեն պաշտպանել Սորոս Ջորջի գրասենյակը: «Վետօ» շարժումն այսօր Նարեկ Մալյանի գլխավորությամբ կրկի...

Սորոս Ջորջի հիմնադրամը՝ Փաշինյան Նիկոլի սրբավայր

Սորոս Ջորջի հիմնադրամը՝ Փաշինյան Նիկոլի սրբավայր

Մայիսի 31, 2019


Նարեկ Մալյանը «Վետո» շարժման հետ միասին այսօր ակցիա կազմակերպեց Սորոս Ջորջի հիմնադրամի դիմաց: Ակցիայի մասին հայտարարված էր երեկ...

 Սորոսն ամերիկյան փոքրագույն չարիքն է

Սորոսն ամերիկյան փոքրագույն չարիքն է

Մայիսի 25, 2019


Նարեկ Մալյանը երեկ Ազգային ժողովում հոյակապ հակասորոսական ակցիա կազմակերպեց: Առիթը անցումային արդարադատությանը ննվիրված լսումնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ