Սովորական խայտառակություն

Գագիկ Ծառուկյանի պատասխանը աբաջյան գոհարի մարդուն

Մայիսի 6, 2019
Գագիկ Ծառուկյանի պատասխանը աբաջյան գոհարի մարդուն

Երկար-բարակ մտածելուց հետո Գագիկ Ծառուկյանը վերջապես արձագանքեց աբաջյան գոհարի մարդու պաշտոնական հայտարարությանը: Ծառուկյանի՝ ձեռնարկատիրության և պատգամավորության անհամատեղելիության հարցն այժմ ՀՔԾ-ում, առաջիկայում խաչատրյան սասունը պիտի որոշի, քրեական պատասխանատվության ենթարկի Ծառուկյանին, թե ոչ: Իսկ մինչ այդ պրն Ծառուկյանը շատ նրբանկատ, շատ ջերմ ու գրագետ կերպով պատասխան է հղել աբաջյան գոհարի մարդուն, որում ասված է.

 

«Հարգելի′ պարոն Միրզոյան,

 

Օրերս դուք Ձեր գրությամբ մտահոգություն էիք արտահայտել իմ կողմից իբր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ներկայացվող փաստերը լիովին կփարատեն նախկինում հնչեցված բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները:

 

Նախ փաստենք, որ պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների սահմանումն ինքնանպատակ չէ. նման պահանջներն առավելապես նպատակ են հետապնդում զերծ պահել այլ խնդիրներով պատգամավորին ծանրաբեռնելուց: Իր հերթին պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի պահանջը միտված է նրան, որ պատգամավորի կարգավիճակը չօգտագործվի ի նպաստ պատգամավորի տնտեսական շահի: Բազմաթիվ երկրների օրինակով անհամատեղելիության պահանջներ նախատեսել է նաեւ ՀՀ օրենսդրությունը: Նկատի ունենալով, որ բարձրացված խնդիրը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջի խախտմանը, այդ ուղղությամբ էլ ներկայացնում եմ հետևյալ փաստերը.

 

1. Պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցածս բաժնեմասերը հանձնել եմ հավատարմագրային կառավարման («ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջ): Ներկայումս նույնպես իմ բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո (հավատարմագրային կառավարման վերջին պայմանագիրը կնքելեմ 2017 թվականի մայիսի 20-ին՝ 5 տարի ժամկետով):

 

Նկատենք, որ գույքը (գույքային իրավունքը) հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ եւ 954-րդ հոդվածներ), իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի: Այսինքն՝ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը պահպանում է շահաբաժին (շահութաբաժին) ստանալու իրավունքը:

 

2. Ձեր գրության մեջ առարկայական նշված չեն իմ այն հայտարարությունները, որոնք հիմք են տվել ենթադրելու իմ՝ անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին, սակայն դատելով մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարի դիմումից, հնարավոր է՝ նկատի եք ունեցել հետևյալ հայտարարություններս.

 

· Որ հանձնարարել եմ «10.000 ՀՀ դրամով էժանացնել ցեմենտի վաճառքի գինը»: Այս հայտարարությունն արել եմ որպես հանրապետությունում հռչակված տնտեսական հեղափոխության մեկնարկի առաջին քայլ, ուղղակի իմաստով հայտարարությունը նշանակում է, որ հրաժարվում եմ ցեմենտի արտադրությունից ակնկալվող շահույթից կամ որ նույնն է՝ համաձայն եմ արտադրության վնասաբերության հետևանքներին, ինչը սեփականատիրոջ իրավունքն է: Այլ կերպ՝ այս հայտարարությունս չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

 

· Որ հայտարարել եմ ներդրողների հետ հանդիպման մասին: Ներդրումային քաղաքականությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հայտարարել է ներդրումային քաղաքականության իրականացմանը հնարավորինս նպաստելու և աջակցելու պատրաստակամության մասին: Որպես կուսակցության ղեկավար՝ես իմ ամբողջ հեղինակությունը, երկրից դուրս տարիների ընթացքում վաստակած համբավը մշտապես ծառայեցրել եմ մեր երկրում ներդրումների ծավալների մեծացմանը, օտարերկրյա ներդրողների ներգրավմանը: Այս գործընթացում մեր երկրի ներդրումային միջավայրին, գերակա ոլորտներին ծանոթանալու նպատակով բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ հանդիպել են ինձ հետ, լսել և կարևորել են իմ կարծիքը: Ավելին, շատ ներդրողներ հենց ինձ են տեսնում որպես իրենց ներդրումների վստահելի երաշխավոր, իսկ նմանվստահությունը ձեռք է բերվել տարիների ազնիվ ու հաջողված գործունեության շնորհիվ:

 

Այսպիսով, ներդրողների հետ հանդիպման մասին հայտարարությունս նույնպես չի կարող նույնացվել անձամբձ եռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

 

· Որ առաջին դեմքով արել եմ հավատարմագրային կառավարման հանձնված իմ կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ հայտարարություններ: Նշված հայտարարություններն ընդամենը վկայում են կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իմ իրազեկվածության մասին, ինչն անգամ նվազագույն աղերս չունի անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ: Արարատի ցեմենտի գործարանի աշխատողների հետ հանդիպումս կայացել է հազարից ավելի աշխատողների եռօրյա պահանջից հետո, երբ նրանց չէին բավարարել գործարանի տնօրինության և հավատարմագրային կառավարչի հիմնավորումներն ու բացատրությունները: Հանդիպումս կայացել է սեփականատիրոջ կարգավիճակով, հանդիպման ժամանակ կայացրել եմ սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշում՝ ստանձնելով հնարավոր մեծ վնասների պատասխանատվությունը: Արդյոք այդ որոշումս ուղղվա՞ծ էր իմ կամ գործարանի գույքային դրության բարելավմանը: Իհարկե ո′չ, այդ որոշումը մարդասիրության հերթական դրսևորում էր բացառապես:

 

3.Գրության մեջ նշված՝ պատգամավորի շահերի բախման մասին մտահոգությունը, հավանաբար, կապված է կլինկերի ներմուծման տուրքի հարցի վերաբերյալ արածս հայտարարության հետ: Հայտնի է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանրապետությունում ցեմենտ արտադրող միակ գործարանը չէ, դիրքորոշումս ուղղված չի եղել «Արարատցեմենտի» գույքային դրության բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կլինկերի ներմուծման տուրքի հարցի քննարկմանը նախորդել էր «Արարատցեմենտի» հազարից ավելի աշխատողների հրապարակային դժգոհությունը՝կապված աշխատատեղերի կրճատման խնդրի հետ: Նման պայմաններում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով իմ այդ դիրքորոշումը ողջամտորեն չէր կարող մեկնաբանվել որպես պատգամավորի անձնական շահերով առաջնորդվել, քանի որ հարցն անդրադառնում է մի ամբողջ քաղաքի՝ հասարակության լայն շերտերի վրա:

 

4.Ամփոփելով պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների պահպանման վերաբերյալ դիտարկումներս՝ հայտարարում եմ, որ իմ հիմնադրած որևէ առեւտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում: Հետևաբար՝ անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին:

 

Բարձրացված խնդրին վերաբերելիության տեսանկյունից կարևորում եմ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և սեփականատեր Գագիկ Ծառուկյանին նույնացնելու անթույլատրելիությունը: Թվարկված կարգավիճակներից յուրաքանչյուրով իմ գործունեությունն իրավակարգավորումների տիրույթում է, համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն: Ես երբեք չեմ օգտվել կառավարման «քողարկված մեխանիզմներից», քանի որ գործունեությունս մշտապես եղել է հրապարակային, թափանցիկ և տեսանելի, պետությունից ու ժողովրդից թաքցնելու, «քողարկելու» խնդիր երբեւէ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ:

 

5. Կիսում եմ ապագայում քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու և հստակեցնելու մասին Ձեր կարծիքը: Ինչպես անձամբ ես, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել համաշխարհային փորձն ուսումնասիրելու և համապատասխան օրենսդրական փաթեթ մշակելու գործում:

 

6.Հավատարմագրային կառավարման հանձնված իմ ձեռնարկությունների կառավարման արդյունքներից և երկրի բիզնես միջավայրից իրազեկվածությունս շատերին հանգիստ չի տալիս, փորձ է արվում այդ հանգամանքը կապել իբր անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործառույթի հետ: Սույն փաստերը վկայում են այն մասին, որ բարձրացված խնդիրն արհեստածին է, նպատակ ունի առնվազն ստվեր գցել իմ հեղինակության ու համբավի վրա: Իմ ամբողջ գործունեության ընթացքում ստորադասելով իմ անձնական շահը՝ ես ինձ համար առաջնային եմ համարել ու համարում մեր երկրի և պետության, սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, Արցախի անվտանգության, աղետի գոտու բնակիչների, համայն հայության՝ շինարարից մինչև մտավորական, ուսանողից մինչև գյուղացու շահերի սպասարկումը:

 

Տարիներ շարունակ ես իմ անձնական կապերն ու հեղինակությունն օգտագործել եմ բացառապես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և երկրի հզորացման համար: Ինչպես միշտ, այսօր էլ պատրաստ եմ այս ծանր խաչը կրելու՝ իմ առջև ունենալով Բարգավաճ Հայաստան կերտելու տեսլականը:

 

Ազգային ժողովում իմ ղեկավարած քաղաքական ուժը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է բազմահազար ընտրողների ընդհանուր կամքն ու ցանկությունները, եղել է և շարունակելու է լինել ժողովրդի ձայնը խորհրդարանում: Մենք հետևողականորեն շարունակելու ենք հանդես գալ ի շահ մեր ընտրողների, մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության:

 

Հարգարժան պարոն Միրզոյան, հույս ունեմ, որ իմ կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն այս հարցով «մտահոգ» բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կասկածները:

 

Աստված պահապան մեզ բոլորիս:

 

Հարգանքով՝ Գագիկ Ծառուկյան»:






Դիտումների քանակ 30696


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պեդերաստներ բոլոր քաղաքական ուժերի, ամուսնացե ՛ք

Պեդերաստներ բոլոր քաղաքական ուժերի, ամուսնացե ՛ք

Հուլիսի 4, 2020


«Ծառուկյանը ՌԴ իշխանություններին տրամադրում է Փաշինյանի դեմ` Հայաստանում հեղաշրջում, նոր Հոկտեմբերի 27 կազմակերպելու համար», - ...

Հիվանդ Ծառուկյանը սկսեց խայտառակվել և ինքնախայտառակվել

Հիվանդ Ծառուկյանը սկսեց խայտառակվել և ինքնախայտառակվել

Հուլիսի 2, 2020


Լուսավոր մարուքյան էդմոնը տեղեկացնում է, որ կարգին գործ է բռնել Գագիկ Ծառուկյանի հետ: Սա գրել է իր ֆեյսբուքյան էջում

SOS. Վտանգված են դատախազների կանայք

SOS. Վտանգված են դատախազների կանայք

Հուլիսի 1, 2020


աբաջյան գոհարի մարդն այսօր դատախազության մասնագիտական տոնի առթիվ ուղերձ է հղել դատախազության աշխատակիցներին: Հավանաբար, այս պլա...

Աֆերիստ Սարգսյան Արմենը

Աֆերիստ Սարգսյան Արմենը

Հունիսի 30, 2020


Հայաստանում նախագահ աշխատող Սարգսյան Արմենն այսօր աբաջյան գոհարի մարդուն՝ Ազգային ժողովի նախագահ միրզոյան արարատին տեղեկացրել է...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Հունիսի 25, 2020


Փաշինյան Նիկոլը պրոֆեսիոնալ և գենետիկ մակարդակով ստախոս է, բայց չի ստում միայն իր ռազմավարական պլաններից խոսելիս: Այսօր նա անկե...

Ինչի՞ կամ ո՞ւմ վաստակն է լուսավոր ու կլասիկ Էդմոնը

Ինչի՞ կամ ո՞ւմ վաստակն է լուսավոր ու կլասիկ Էդմոնը

Հունիսի 22, 2020


Կան բոլոր հիմքերը կասկածելու, որ քաղաքական առումով նա սովորական բոզի վաստակ է (բնականաբար, նա դեռ շատ հացուպանիր ունի ուտելու ս...

Ծառուկյանը գնաց ՍԴ

Ծառուկյանը գնաց ՍԴ

Հունիսի 22, 2020


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարծել սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդուն...

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հունիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոնի իսկական հոգեզավակն է, անկախ նրանց հարաբերություններից ու ժողվարչապետի վերաբերմունքից առաջին...

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Հունիսի 20, 2020


Վաղը հրապարակվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը։ Դատավորն ինքն իրեն երկար ժամանակ տվեց մտածելու, սակայն մտա...

SOS. քաշվել է բաբաջանյան արմանը

SOS. քաշվել է բաբաջանյան արմանը

Հունիսի 17, 2020


Հավանաբար, Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունից բոլորից շատ տուժեց անկախ, բայց միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանը: Բանն ա...

Ուշադրություն, խոսում և բացատրում է խնամին

Ուշադրություն, խոսում և բացատրում է խնամին

Հունիսի 16, 2020


Այսօր Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածի վերաբերյալ խոսեց նաև ինքը՝ պրն Գռզոն, պրն Ծառուկյանի խնամին, տերպետրոսյանական և Նոր Հայաստ...

Փաշինյան Նիկոլն արեց այն, ինչ չկարողացան թուրքերն ու ադրբեջանցիները

Փաշինյան Նիկոլն արեց այն, ինչ չկարողացան թուրքերն ու ադրբեջանցիները

Հունիսի 16, 2020


Փաշինյան Նիկոլի իշխանությունը ոմանք համարում են թուրք-ազերիական լակոտ-լուկուտի հավաքածու: Այս հարցի պատասխանը ապագայում թերևս կ...

Դժբախտ մակունց լիլիթի ողբերգական ապագան սկսում է նշմարվել

Դժբախտ մակունց լիլիթի ողբերգական ապագան սկսում է նշմարվել

Հունիսի 15, 2020


«Իմ քայլը» խայտառակ խմբակցության ղեկավարուհի մակունց լիլիթը եզակի երջանիկներից է Նոր Հայաստանի, քանի որ նրան միանգամից երկրպագո...

Հոռոմցի գեղացու և աբաջյան գոհարի մարդու նամակագրության կապակցությամբ

Հոռոմցի գեղացու և աբաջյան գոհարի մարդու նամակագրության կապակցությամբ

Հունիսի 15, 2020


Հեղափոխական աբաջյան գոհարի մարդը, որն այսօր Ազգային ժողովի նախագահ է աշխատում, քանզի աբաջյան գոհարի ուշքը ժամանակին գնում էր աս...

Դատապարտո՛ւմ ենք Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ  ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…

Դատապարտո՛ւմ ենք Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…

Հունիսի 15, 2020


Հայաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ ապացուցեցին այն իրողությունը, որ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ո...

Փաշինյան Նիկոլը սկսեց իր համար վտանգավոր պատերազմ

Փաշինյան Նիկոլը սկսեց իր համար վտանգավոր պատերազմ

Հունիսի 14, 2020


Հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստին հայտարարեց, որ եկել է Փաշինյան Նիկոլի դուրս գրման ժամանակը: Նույն օրը պապիկ...

Հերթը հասավ Ռոզա Ծառուկյանին

Հերթը հասավ Ռոզա Ծառուկյանին

Հունիսի 13, 2020


Օրեր առաջ զարմանք էինք հայտնել, որ Փաշինյան Նիկոլը առայսօր անուշադրության է մատնել Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին, որը...

Սրանց երջանկություն մաղթելիս Ծառուկյանը պետք է խոսի բացառապես հայերեն

Սրանց երջանկություն մաղթելիս Ծառուկյանը պետք է խոսի բացառապես հայերեն

Հունիսի 11, 2020


Փաշինյան Նիկոլը հիմա էլ Գագիկ Ծառուկյանին հինգերորդ շարասյուն նշանակեց: Այդ մասին հայտարարեց ժողվարչապետի թիմի ամենախայտառակ նե...

Փաշինյան Նիկոլը թիրախավորում է Ծառուկյանի ընտանիքին

Փաշինյան Նիկոլը թիրախավորում է Ծառուկյանի ընտանիքին

Հունիսի 11, 2020


Գագիկ Ծառուկյանի երեկվա կուսակցական հավաքի մասին, որը հերթական անգամ ծանր է նստել Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի վրա: Հիշե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ