Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Մայիսի 6, 2019
Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Արտյոմ Խաչատրյան


Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը չուներ ամերիկյան հովանավորչություն և բացարձակ հայաստանյան պոռթկում էր, ապա թող դրանք չշարունակեն սույն նյութի ընթերցումը և ընդհանրապես չմտնեն այս կայք: Իսկ նորմալ մարդկանց համար շարունակում եմ շարադրել միտքս:


Ուրեմն, բանը հասավ նրան, որ Փաշինյան Նիկոլի թիմը սկսեց Հայաստանում զբաղվել երեխաների այլասերմամբ: Թերևս, դա հեղափոխության ծրագրային դրույթներից մեկն էր, այնպես որ զարմանալ չարժե: Փաշինյան Նիկոլի թիմ ասելով ոչ չափազանցում եմ, ոչ ստում՝ ահարոնյան լառա անվամբ տիեզերական խայտառակությունը Փաշինյան Նիկոլի կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է, նրա զինակիցն է: Թե ինչով է այս խայտառակությունը զբաղվել իր կյանքում՝ հանրահայտ է: Թե ինչով է նա զբաղվում հիմա՝ այժմ կքննենք:


Ուրեմն, սա Սորոսից հերթական գրանտն է լափել, որի նպատակը Հայաստանի 3-6 տարեկան երեխաների սեռական ազատության քարոզն ու ապահովումն է: Սրա ՀԿ-ն գիրք է հրատարակել երեխաների համար, անունը՝ «Իմ մարմինն անձնական է»: Սրանց ասելով՝ գիրքը միտված է երեխաներին ծանոթացնել սեռական օրգանների, նրանց գործառույթների հետ, որպեսզի երեխաները իրազեկված լինեն, որպեսզի հանկարծ վաղը չդառնան բռնության զոհ: Իրականում, ինչպես ասում է Նարեկ Մալյանը, գիրքը միտված է սեռական ազատություն քարոզել այդ տարիքի երեխաների շրջանում: Օրինակ, եթե աղջիկներին սովորեցնում են, թե եթե մեկը կպչի քո մարմնի այս կամ այն մասին, դա ինչ-որ բան է նշանակում, և դու պիտի զգոն լինես, ուրեմն երեխան էլ կհասկանա այսպես. իմ մարմնի այս մասին Կիրակոսի կպչելը չեմ ուզում, բայց Մարտիրոսի կպչելուն դեմ չեմ: Այսինքն, եթե երեխային սովորեցնում ես ինչ-որ մի բանի ասել «չէ», ապա միաժամանակ նրան սովորեցնում ես մեկ այլ բանի ասել «այո»:


Արդյո՞ք բռնաբարվել է 6 տարեկանում բաթոյան զարուհին


Շաբաթ օրը «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ այս խայտառակ սորոսական օպուսի շնորհանդեսը, և կազմակերպիչներին ռադ արեցին այնտեղից: Շուխուռ ընկավ: լառան կատաղեց և խոստացավ հաջորդ շաբաթ երեխաներ հավաքել Խնկո Ապոր գրադարանում և ներկայացնել նրանց այդ սորոսական գլուխգործոցը: Կատաղեց նաև բաթոյան զարուհին՝ Փաշինյան Նիկոլի սոցապ նախարարուհին ու կուսակիցը, որը գրել էր իր էջում. «Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։


Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։


Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։


Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Կազմակերպության ջանքերով 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:


Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորություններն իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:


Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»:


Հիմա, այս հաշմանդամ հավի գրածից կարելի է եզրակացնել հետևյալը: Հնարավոր է, նա 6 տարեկանում դարձել է պեդոֆիլի զոհ և առ այսօր վախեցած է այդ բռնությունից, եթե խոսում է անկեղծ: Բայց կարծում ենք, նրա հաշմանդամությունը բռնաբարության արդյունք չէ, և նա չի խոսում անկեղծ, պարզապես նա երկար տարիներ սնվել է Սորոսի հաշվին իր «Հույսի կամուրջ» ՀԿ-ով հանդերձ: Եվ բնական է, որ եթե անգամ Սորոսի հիմնադրամը ինցեստի ծրագիր հայտարարեր և գրանտներ բաժաներ, ապա նա պիտի պաշտպաներ:


Հետո զարմացնում է բաթոյան զարուհու գրառման բթությունը: Ընդունենք մի պահ, որ երեխաներն անգիր գիտեն այդ գիրքը, գիտեն բոլոր օրգանները, կպչելու ենթակա և ոչ ենթակա մարմնի մասերն այլոց կողմից: Մի պահ ընդունենք, որ աղջիկ երեխան այս ամենից զատ նաև դիտել է 150 պոռնոֆիլմ և անգամ սեռական հարաբերությունների փորձ ունի: Ի՞նչ կտա այս ամենը 6 տարեկան աղջկան, եթե նա ընկնի 25 տարեկան պեդոֆիլի ձեռքը: Սորոսի հաշվին տպված գրքի ո՞ր հատվածը նրան կօգնի փրկվել բռնարարից: Իհարկե, ոչ մի: Բա էլ ավելորդ կամ ամոթ չէ՞ պետության նախարարի բերանով այս աստիճան բութ ու ստոր սուտ տարածել և ազդել նախրի գիտակցության և մեր նյարդերի վրա:


Ո՞րն է Փաշինյան Նիկոլի ուզածը


Փաշինյան Նիկոլն ի պաշտոնե սիրում է պրոբլեմներ ստեղծել չեղած տեղը և դրանք դարձնել հանրային քննարկման առարկա: Հայ ժողովուրդը գոյություն ունի հազարավոր տարիներ, հազարավոր տարիներ նրա մեջ եղել են միասեռականներ, պեդոֆիլներ, պոտենցիալ տրանսգենդերներ, այլ այլասերուկներ, ինչպեսև բոլոր ազգերի մեջ, անկախ դարաշրջանից և դարաշրջանային օրենսդրության դաժանությունից: Միասեռականներին ինկվիզիցիան այրել է, բայց այդ պատիժը միասեռականության վերջը չտվեց: Ինչևէ: Այս պրոբլեմների հետ հայ ժողովուրդը ապրել է, դրանք եզակի դրսևորումներ են ունեցել, ինչը բնական է: Խորհրդային Միությունում միասեռականներին նստեցնում էին, բայց որևէ մեկս գեթ մեկ քրեորեն պատժված համասեռամոլ չենք ճանաչում: Հիմա ո՞րն է իմաստը այս ամենը վեր հանել, մտցնել հանրային օրակարգ, դարձնել քննարկման առարկա: Այս ամենն արվում է հանուն ինչի՞: Որ տոն տան այլասերվածների՞ն: Որ Սորոսի պատվերները կատարելու ձև անե՞ն: Որ ի՞նչ:


Նորմալ իշխանությունն ուղղակի կանտեսեր այս հարցերը, բացառությամբ քրեորեն պատժվող երևույթների: Կթողներ միասեռականներին հանգիստ ապրել իրենց կյանքով: Եվ չէր թողնի նրանց խանգարել մեր անդորրն ու ներխուժել մեր ընտանիքներ: Բայց հայ ժողովուրդը չունի նորմալ իշխանություն: Հայ ժողովրդի իշխանությունը նշանակված է Սորոսի ու ամերիկյան դեսպանի կողմից, չնայած Փաշինյան Նիկոլի նախիրը գիտի, թե ինքն է ընտրել: Եվ որքան էլ Փաշինյան Նիկոլի թիմը մայմունություն անի, թե, իբր, Նիկոլից դժգոհ են ամերիկացիները, կամ Նիկոլը հրապարակավ դժգոհեց ամերիկացիներից, գոնե մեզ դրանով չեն խաբի: Փաշինյան Նիկոլին ամերիկացիները Հայաստանում բերել են իշխանության, որպեսզի նա հաշված տարիների ընթացքում բոլորիս դարձնի ահարոնյան լառա, հարությունյան արայիկ, սիմոնյան ալեն, ղազարյան թագուհի, բարսեղյան լևոն, խաչատրյան ասյա, սաքունց արթուր, որպեսզի մենք էլ բոլորս վաճառենք մեր հայրերի գերեզմանները, մազներս ներկենք կապույտ գույնով, ամաչենք Ապրիլյան պատերազմից և ընդհանրապես Ղարաբաղյան պատերազմից, ծխենք մարիխուանա, ողջունենք միասեռական ամուսնությունները, տրանսգենդերներին գլխներիս վրա պահենք: Այդ դեպքում արդեն մեր տանձին չի լինի Ղարաբաղը՝ Սյունիքն էլ հետը: Հենց դա էլ պետք է ամերիկացիներին, որովհետև նրանց պետք է ընդամենը հայ-իրանական և ղարաբաղա-իրանական սահմանը: Իսկ թե ինչ տեղի կունենա այստեղ՝ բարսեղյան լևոնը կդոմփի հարսին, թե հակառակը, էլ էական չէ…


Հայ ժողովուրդը մոտ ապագայում կհայտնվի պատմության աղբանոցում և կզրկվի Արցախից ու Սյունիքից, եթե ժամ առաջ նա ինքը աղբանոց չուղարկի Փաշինյան Նիկոլին իր գրանտակեր թիմի հետ: Այս է հարցը: Իմ ընկերները՝ Նարեկը, Արթուրը, Մենուան և մյուսները, նրբանկատ են և այս ամենում անիծում են Սորոս Ջորջին, նրա լարիսային, ահարոնյան լառային և այլ խայտառակությունների: Իհարկե, նրանք հասկանում են՝ որը որից հետո է, բայց կարծում եմ՝ արդեն ժամանակն է իրերին և երևույթներին տալ իրենց իսկական անունները: Հայ ժողովրդի չարիքը Փաշինյան Նիկոլի իշխանությունն է իր թիմի գլխավորությամբ: Կազատվենք նրանցից՝ կփրկվենք: Չենք ազատվի՝ կլքենք այս երկիրը, քանզի ցանկություն չկա ապրել կործանման դատապարտված երկրում, որի վերնախավը բաղկացած է բարսեղյան լևոնի ու ահարոնյան լառայի կարգի թափթփուկներից: Ամոթ է ապրել այսօրինակ երկրում: Սա այս պահի դրությամբ Փաշինյան Նիկոլի նախրի երկիրն է, մենք այդ նախրում չկանք, հետևաբար, չենք լինի և երկրում, եթե այս խայտառակ սրբապիղծ ռեժիմը շարունակի գոյատևել:


Այժմ՝ գլխավորի մասին


Գլխավորն այն է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է առանց Սորոսի ֆինանսավորած գրքերի և դարեր էլ կապրի: Բացարձակ պարտադիր չէ հայ երեխաներին սովորեցնել, որ նա կարող է թույլ չտալ ծնողին լվանալ իր տուտուզը, եթե դա նրա դուրը չի գալիս (այդպես է սովորեցվում գրքում), բացի այդ, հեռախոսահամար կա, որով երեխան կարող է զանգահարել և գանգատվել, որ իր տուտուզիկը մաման լվացել է իր կամքին հակառակ: Իսկ մեկ այլ անձ դա կարող է անել, եթե երեխան համաձայն է, այսինքն՝ երեխան ինքն է որոշում: Ասածս այն է, որ թե՛ Փաշինյան Նիկոլն իր ծնողների, պապերի ու ավելի հեռավոր նախնիների հետ, թե՛ մենք բոլորս մեծացել ենք առանց այսօրինակ գրքերի, առանց Սորոսի ու ահարոնյան լառայի միջամտության և չենք տուժել դրանից: Հետևաբար, հիմա էլ դրանց կարիքը չկա, իսկ եթե մեկը դրա կարիքը ստեղծում է, ուրեմն, հայ ժողովրդի թշնամին է: ահարոնյան լառային ինչ կա՝ անընտանիք պառվաբոզ է, նա ինչ գիտի ինչ ասել է ընտանիք, երեխա, թոռ և այլն: Նա վաղը ինցեստ էլ կքարոզի, մանավանդ որ հիմա առաջադեմ Շվեդիայում համարում են, որ ինցեստի մասին հանրության կարծիքները հնացած են: Մի խոսքով, թողեք էս ժողովուրդն իր դարդով տապակվի, հայ ժողովուրդը դեռ Շվեդիայի մակարդակին չի հասել, երբ հասավ (Աստված կարոտ պահի), այդ ժամանակ թող ահարոնյան լառան Սորոսից լափը կպցնի ու իր գիրքը տարածի: 






Դիտումների քանակ 37850


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Մայիսի 21, 2019


Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հավանաբար, պարապ է մնացել և երեկ փակ հանդիպման է գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հետ: Հետո ա...

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Մայիսի 20, 2019


Եվ այսպես, մայիսի 20-ին մեկնարկեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ...

Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Մայիսի 20, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր նորից զբաղվեց իր սիրած գործով՝ սահմանադրական կարգի տապալմամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ հպարտ քաղաքացիներից բաղ...

Ազգովի ողջունենք Փաշինյան Նիկոլի երկրորդ հեղափոխությունը

Ազգովի ողջունենք Փաշինյան Նիկոլի երկրորդ հեղափոխությունը

Մայիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլը վաղը նորից հեղափոխություն է անում: Կյանքը սկսկում է ուրախ դառնալ: Այս հեղափոխությունը, ըստ ամենայնի, Փաշինյան Ն...

Թավշյա նախիրը վախ է զգում

Թավշյա նախիրը վախ է զգում

Մայիսի 19, 2019


Սգում է Հայաստանի գրանտակեր հանրույթը: Կարծիքներ են հայտնվում: Օրինակ, սիմոնյան ալենն ասում է, թե անցումային արդարադատությունն ...

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ծանր պարտություն կրեց, այն էլ՝ երկու անգամ: Առաջին անգամ դատարանն ազատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Մայիսի 18, 2019


Բարեկամական Ադրբեջանում նկատվում է երջանկության պոռթկում։ Որովհետև Հայաստանում հաղթել է հեղափոխությունը, իսկ Հայաստանի ու Ղարաբ...

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն համարում է, որ հեղափոխությանը չմասնակցած ու չաջակցած մարդիկ տեղ չունեն Նոր Հայաստանում: Իսկ հեղափոխությանը չմաս...

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Մայիսի 14, 2019


Չեմ թաքցնի, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 74-ամյակի, Շուշիի ազատագրման 29-ամյ...

Փաշինյան Նիկոլին նվիրած 10.000 հեռախոսի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլին նվիրած 10.000 հեռախոսի կապակցությամբ

Մայիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլը ռուսական ՌԲԿ-ին հարցազրույց է տվել և ասել, թե իբր հեղափոխության վրա ծախսել է 200 հազար դոլար: Այդ գումարը, նրա ...

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Մայիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլը յոլա չի գնում Արցախի իշխանությունների հետ: Պատճառն այն է, որ նրանք տարբեր մարդիկ են, տարբեր մոլորակներից: Արցախ...

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Մայիսի 11, 2019


Այս տարվա մայիսի առաջին օրերին ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնը նախաձեռնել և հրապարակել է Թվային քրեական հետազոտ...

սաքունց արթուրը դարակազմիկ մտքեր է արտահայտում

սաքունց արթուրը դարակազմիկ մտքեր է արտահայտում

Մայիսի 11, 2019


Գրանտակեր սաքունց արթուրը, որն իրեն իրավապաշտպան է համարում, բայց երբեք չի զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ (գեթ մեկ անգամ ...

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Մայիսի 11, 2019


Փաշինյան Նիկոլի հոբելյանական ասուլիսի մի դրվագ, թերևս, չարժանացավ հանրության պատշաճ ուշադրությանը: Խոսքը ժողովրդին փողոց հանելո...

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

Մայիսի 10, 2019


Հայկական VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (ՏՎԿ) հրապարակել է հոդված՝ «Ծուղակ Փաշինյանի համար՝ սիրով. ով է համակարգում հ...

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Մայիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլը խանդով է վերաբերվում Արցախում նախկին իշխանությունների ներկայացուցիչների ընդունելությանը: Նա վատ բան է ուզում տե...

բաթոյան զարուհին սիրում է դատապարտել ու չդատապարտել

բաթոյան զարուհին սիրում է դատապարտել ու չդատապարտել

Մայիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի բաթոյան զարուհին յուրահատուկ խայտառակություն է: Այսօր ասուլիս է հրավիրել և ի ցույց դրել իր դեմոկրատական, լիբերա...

 Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Մայիսի 6, 2019


Ջորջ Սորոսն աշխատել է նաև Ադրբեջանում։ Նրա ֆոնդը գործել է 1999-2010թթ.։ 2010թ. վերջին ներկայացուցչության գործունեությունը սահմա...

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Մայիսի 4, 2019


Մեծավորների խելառությունը չպետք է մնա առանց հսկողի։ Շեքսպիրի վարկածով` սա Դանեմարքայի թագավոր Կլավդիոսի հորդորն է իր սենեկապետ ...

Ինչո՞ւ է աղմկում «Ազատությունը»

Ինչո՞ւ է աղմկում «Ազատությունը»

Մայիսի 3, 2019


Ամերիկացիները հասկացել են, որ մայիսի 8-ից հետո, երբ հանրային գիտակցության մեջ հոգեբանական բեկում տեղի ունեցավ և հանրությունն ին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ