Տիեզերական խայտառակություն

Ինչո՞ւ է աղմկում «Ազատությունը»

Մայիսի 3, 2019
Ինչո՞ւ է աղմկում «Ազատությունը»

Արտյոմ Խաչատրյան

 

«Ազատություն» ռադիոկայանի քամակը վառվել է: Ավելի ստույգ, վառվել է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ Atlantic Council-ի քամակը, իսկ բոցը հասել է «Ազատությանը»: Սրանք անհանգիստ են, որ Փաշինյան Նիկոլի դեմ մի քանի հոգի էֆեկտիվ պայքար են սկսել, իսկ սրանց սարսափեցնում է, որ այդ մի քանիսը տաղանդավոր անհատականություններ են: Դրանք են՝ Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Արթուր Դանիելյան, Կոնստանտին Տեր-Նակալյան:

 

«Ազատությունը» հրապարակել է Atlantic Council-ի վերլուծությունը, որը ապշեցնում է իր զուտ ամերիկյան բթությամբ ու պրիմիտիվությամբ: Ահա թե ինչ են սրանք հայտնաբերել ու ինչ են գրում. «Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան», «Անցած ամիսներին ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ, ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարքաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով: Ըստ փորձագետների, այս խմբերը հասարակությանը մոլորեցնելու հատուկ մեթոդ են կիրառում», «Այս գործողություններն անկեղծ չեն, և գնալով ավելի են ակտիվանում», «Ադեկվադը» ներկայանում է որպես մշակութային կենտրոն, որն իբրև թե ներկայացնում է այն, ինչի մասին լռում է Ազատությունը»: Atlantic Council-ի զեկույցը համարյա լացով շարունակվում է. «Մյուս էջը՝ AntiFake.am-ը, պնդում է, թե «վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առանցքը կազմում են կեղծ լրատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիան։ Ըստ այդմ, կայքը հայտարարում է, թե իր նպատակն է բացահայտել չկատարված խոստումները, կեղծ լուրերը, մանիպուլյացիաները, պրոպագանդան, հրապարակել օդում կախված լուրերը և ստուգել դրանց հավաստիությունը: Հակառակ անկախ ու չեզոք լինելու մասին պնդումներին՝ AntiFake.am-ի բովանդակությունը մեծապես կենտրոնացած է Փաշինյանին վարքաբեկելու վրա»:

 

Բայց էլ ավելի հետաքրքիր բաներ են հայտնաբերել ամերիկացիները. «Էջի ամենաշատ քննարկված հոդվածներում հասարակությանը պառակտող քաղաքական մեկնաբանություններ են, չհիմնավորված հաղորդումներ»: Այսինքն, ըստ սրանց՝ պառակտողը այս քառյակն է, և ոչ թե Փաշինյան Նիկոլն իր թիմի հետ, որը հասարակությունը բաժանեց սևերի ու սպիտակների և հրապարակավ հայտարարեց, թե ով որ չի մասնակցել կամ աջակցել իր հեղափոխությանը, տեղ չունի Նոր Հայաստանում: Դե, ինչ արած, սա ընդամենը ամերիկյան անբարո երկակի ստանդարտների անմեղ դրսևորում է:

 

Հետո ամերիկացիների դուրը չի եկել, որ այս թիմը կենտրոնանում է նաև պատվաստանյութերի դեմ պայքարի, մասնավորապես՝ «Գարդասիլի» վրա: Ամերիկացիները համարում են, որ նրանք «ներկայացնում են ակնհայտ կեղծ լրատվություն դրա վերաբերյալ»: Թե ինչու են ամերիկացիներն այդքան շահագրգռված գարդասիլի օգտագործման մեջ Հայաստանում, այն դեպքում, երբ Ամերիկայում դա չի օգտագործվում՝ չեն բացատրում: Բայց բացատրում են, որ «պատվաստումների դեմ արշավը սկիզբ է առել և հովանավորվում է Ռուսաստանից»:

 

Atlantic Council-ի վերլուծաբանները նաև պարզել են, որ Antifake.am-ի դոմեյնը գրանցված է Սանկտ Պետերբուրգում և եզրակացնում են, որ կայքն ամբողջությամբ Հայաստանից չի կառավարվում:

 

Վերջում էլ այս սակավամիտները գրում են, թե Հայաստանի ներքին գործերին խառնվելը Ռուսաստանի առաջին փորձը չէ, իբր 2016-ի ամերիկյան ընտրություններին էլ են խառնվել «թրոլների ֆաբրիկայով», արժանացել են պատժամիջոցների և այլն:

 

Այժմ՝ գլխավոր մասին: Գլխավորն այն է, որ Փաշինյան Նիկոլի գործերը լուրջ են: Ամերիկացիները հասկացել են, որ մայիսի 8-ից հետո, երբ հանրային գիտակցության մեջ հոգեբանական բեկում տեղի ունեցավ և հանրությունն ինքն իրեն հարցրեց, թե ինչ է փոխվել երկրում, ինչ բերեց հեղափոխությունը, ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԸ ԿԶՐԿՎԻ ԻՐ ԱՄԵՆԱԶՈՐ ԶԵՆՔԻՑ՝ ՆԱԽՐԻՑ, որին նա առաջ քշում էր ուր ուզես, անում էր ինչ ուզես: Նախրից զատ այլ հենարան Փաշինյանը չունի. բյուրոկրատիայի շարքերում նա ատված է, ուժային կառույցները, հատկապես բանակը, նրան չեն ընդունել ի սկզբանե: Հավատարիմ նրան կմնան միայն աղանդավորներն ու միասեռականները տրանսգենդերների հետ, որոնք Նիկոլին ոչ մի բանի հետ չեն փոխի աշխարհում, բայց դրանք էլ իրենցից ուժ չեն ներկայացնում: Եվ հենց այս գալիք իրողության գիտակցումն է սարսափեցնում ամերիկացիներին: Շատ դժվար նրանք Հայաստանում հաստատեցին իրենց դաստիարակած վերնախավը և, բնականաբար, չեն ուզում դրանից զրկվել: Արդյունքում լույս են տեսնում այսօրինակ ապուշ վերլուծական զեկույցներ:

 

Սպասենք մայիսի 9-ին, տեսնենք, թե ինչ հոգեբանական բեկում տեղի կունենա հանրային գիտակցության մեջ, և ինչի այն կհանգեցնի:






Դիտումների քանակ 60067


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Մայիսի 11, 2019


Այս տարվա մայիսի առաջին օրերին ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնը նախաձեռնել և հրապարակել է Թվային քրեական հետազոտ...

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

Մայիսի 10, 2019


Հայկական VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (ՏՎԿ) հրապարակել է հոդված՝ «Ծուղակ Փաշինյանի համար՝ սիրով. ով է համակարգում հ...

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Մայիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլին ամերիկացիները Հայաստանում բերել են իշխանության, որպեսզի նա հաշված տարիների ընթացքում բոլորիս դարձնի ահարոնյան ...

Վարչապետը հանձնարարել է ԱԱԾ-ին, որ…

Վարչապետը հանձնարարել է ԱԱԾ-ին, որ…

Ապրիլի 4, 2019


Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողներին: Հիշեցնեմ, որ այս մանիպուլյատիվ ինֆորմացիան...

Սորոսական դանիելը մտքեր է արտահայտում

Սորոսական դանիելը մտքեր է արտահայտում

Մարտի 12, 2019


Հեղափոխությունը լավ բան չէ, քանզի ազգի աղբն էլ է դառնում հանրային դեմք և հարցազրույցներ տալիս: Սրբապիղծ գրանտակեր իոաննիսյան դա...

Սուտենյորների զավակները վտանգավոր են դառնում

Սուտենյորների զավակները վտանգավոր են դառնում

Մարտի 4, 2019


Բազմիցս անդրադարձել ենք ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնությանը և նրա ղեկավար պետրոսյան դավթին, որը ծնվել և մեծացել է բորդելում (հայրը սո...

Ինչո՞ւ է սանասարյան դավիթը պղծում պետությունն ու պետականությունը

Ինչո՞ւ է սանասարյան դավիթը պղծում պետությունն ու պետականությունը

Փետրվարի 4, 2019


Դաժան մարդասպան ենոքյան մհերի կինը` մեժլումյան զարուհին, ստանալով ցմահ ազատազրկված և մեղքը չընդունած ամուսնու ներման խնդրագրի մ...

Տեռորիստը մեկ բնակավայր պիտի ունենա

Տեռորիստը մեկ բնակավայր պիտի ունենա

Հունվարի 26, 2019


Այսօր հայտնի հրապարակախոս ու բլոգեր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձավ բավական խնդրահարույց թեմայի: Անկախ դատարանը ո...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ «ԱդեկվաԴ»-ի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ «ԱդեկվաԴ»-ի

Հոկտեմբերի 12, 2018


Փաշինյան Նիկոլն այնքան էր քամակ ճղում, թե իր նման արդարամիտ, ժողովրդավարական, լիբերալ, հանդուրժող և ազատամիտ տղա չկա, որ նրա հե...

Նարեկին բերեցին, ավտոներն էլ կբերեն

Նարեկին բերեցին, ավտոներն էլ կբերեն

Հոկտեմբերի 8, 2016


Այսօր հայտնի դարձավ, որ Նարեկ Մալյանը վերադարձել է հին պաշտոնին. նա նորից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն է: «Այ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ