Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլը՝ ապագայի մնացորդ

Մայիսի 2, 2019
Փաշինյան Նիկոլը՝ ապագայի մնացորդ

Արտյոմ Խաչատրյան

 

Դմիտրի Մեդվեդևի անմեղ հարցը Փաշինյան Նիկոլին տակնուվրա արեց Նոր Հայաստանը: Փաշինյանի նախիրն ու գրանտակերները վրդովվեցին, սկսեցին Մեդվեդևի վրա կարիկատուրաներ նկարել, սրբապիղծ գրանտակեր բարսեղյան լևոնը գրում է ծաղրանկարի վերևում՝ «Ты на кого замахнулся, клоун!», սիմոնյան ալենի աչքին Մեդվեդևն անտակտ ու անդաստիարակ երևաց, իսկ Նիկոլը՝ դուխով, ազգի շահերն իրենից բարձր դասող: Հակառակ կողմն էլ, բնականաբար, հրճվանքի մեջ է: Մեդվեդևին շնորհակալություն են հայտնում, որ Նիկոլին տեղը դրեց և այլն:

 

Սակայն իրականում ոչ մի արտառոց բան տեղի չէր ունեցել: Այդ մասին գիտի նաև Փաշինյան Նիկոլը: Նա երեկ անկեղծ գրեց իր էջում, թե բոլորս րոպե առաջ շտապում էինք սուրճի սենյակ, Մեդվեդևի ասածն էլ կատակ էր: Փաստն այն է, որ ՌԴ վարչապետը չի ցանկացել վիրավորել կամ նսեմացնել ՀՀ վարչապետին, և դրանում գոնե Փաշինյանն է համոզված: Բայց, այնուամենայնիվ, շուխուռ եղավ:

 

Իսկ այս պատմության մեջ ամենատհածը ժողովրդի վարչապետի դեյսբուքյան գրառման առաջին տողերն են. «Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում»։ Այսինքն, Փաշինյան Նիկոլը կոռուպցիոն համակարգի մնացորդ համարում է ազգի առնվազն 70 տոկոսին: Նա տեղյակ է, որ ժողովրդի ձայների 30 տոկոսին է արժանացել, այն էլ՝ հսկայական վարչական ու ռեպրեսիվ ռեսուրսների շնորհիվ (Թոխմախի Մհերն ու Լֆիկ Սամոն ՔՊ ցուցակը Փաշինյանի սիրուն աչքերի համար չեն դարձրել չեմպիոն Էրեբունիում ու Մալաթիայում): Այսօր նաև տեղյակ է, որ այսօր 30-35 տոկոսից ավել ռեյտինգ չունի, իսկ մեծամասնությունը ուղղակի դեմ է այն ամենին, ինչ կատարվում է երկրին: Նա առիթից օգտվում է, որ ազգի մեծամասնությունը դեռ չի կարող համախմբվել և լակոտակրատիայի վերջը տալ: Բայց դա ժամանակի հարց է: Եվ այս իրականության մեջ Փաշինյան Նիկոլը մեզ անվանում է «կոռուպցիոն համակարգի մնացորդներ»:

 

Շատ շուտով մնացորդ կդառնա ինքը՝ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը, նրան կանվանենք «գրանտակեր համակարգի ու լակոտակրատիայի մնացորդ», բնականաբար, իր նախրի հետ միասին: Նախիրը մնա եթիմ, բարսեղյան լևոնը, սաքունց արթուրն ու Սորոսի և այլ բոզերի մյուս վաստակները լափից կկտրվեն, քանզի Հայաստանի ապագա իշխանությունը Սորոսին ու մյուս դոնորներին կլարի երկրից:

 

Իսկ հատկանշականն այն է, որ ազգի 70 տոկոսին մնացորդ համարողը «սիրո և համերաշխության» հեղափոխության առաջնորդն է, որը չի ալարում ամեն օր խոսել սիրո ու համերաշխության մասին: Գոնե Փաշինյան Նիկոլը, ով անհանդուրժողականության մարմնավորում է, պիտի չհնչեցնի այդ վեհ բառերը: Բայց դրանով նա իր գերեզմանն է փորում. վաղը նրան կմերժեն ու չեն հանդուրժի, և բոլորին դա օրինաչափ և բնական կթվա:

 






Դիտումների քանակ 12182


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Մայիսի 20, 2019


Եվ այսպես, մայիսի 20-ին մեկնարկեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ...

Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Մայիսի 20, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր նորից զբաղվեց իր սիրած գործով՝ սահմանադրական կարգի տապալմամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ հպարտ քաղաքացիներից բաղ...

Ազգովի ողջունենք Փաշինյան Նիկոլի երկրորդ հեղափոխությունը

Ազգովի ողջունենք Փաշինյան Նիկոլի երկրորդ հեղափոխությունը

Մայիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլը վաղը նորից հեղափոխություն է անում: Կյանքը սկսկում է ուրախ դառնալ: Այս հեղափոխությունը, ըստ ամենայնի, Փաշինյան Ն...

Թավշյա նախիրը վախ է զգում

Թավշյա նախիրը վախ է զգում

Մայիսի 19, 2019


Սգում է Հայաստանի գրանտակեր հանրույթը: Կարծիքներ են հայտնվում: Օրինակ, սիմոնյան ալենն ասում է, թե անցումային արդարադատությունն ...

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ծանր պարտություն կրեց, այն էլ՝ երկու անգամ: Առաջին անգամ դատարանն ազատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Մայիսի 18, 2019


Բարեկամական Ադրբեջանում նկատվում է երջանկության պոռթկում։ Որովհետև Հայաստանում հաղթել է հեղափոխությունը, իսկ Հայաստանի ու Ղարաբ...

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն համարում է, որ հեղափոխությանը չմասնակցած ու չաջակցած մարդիկ տեղ չունեն Նոր Հայաստանում: Իսկ հեղափոխությանը չմաս...

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Մայիսի 14, 2019


Չեմ թաքցնի, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 74-ամյակի, Շուշիի ազատագրման 29-ամյ...

Փաշինյան Նիկոլին նվիրած 10.000 հեռախոսի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլին նվիրած 10.000 հեռախոսի կապակցությամբ

Մայիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլը ռուսական ՌԲԿ-ին հարցազրույց է տվել և ասել, թե իբր հեղափոխության վրա ծախսել է 200 հազար դոլար: Այդ գումարը, նրա ...

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Մայիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլը յոլա չի գնում Արցախի իշխանությունների հետ: Պատճառն այն է, որ նրանք տարբեր մարդիկ են, տարբեր մոլորակներից: Արցախ...

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Մայիսի 11, 2019


Այս տարվա մայիսի առաջին օրերին ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնը նախաձեռնել և հրապարակել է Թվային քրեական հետազոտ...

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Մայիսի 11, 2019


Փաշինյան Նիկոլի հոբելյանական ասուլիսի մի դրվագ, թերևս, չարժանացավ հանրության պատշաճ ուշադրությանը: Խոսքը ժողովրդին փողոց հանելո...

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Մայիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլը խանդով է վերաբերվում Արցախում նախկին իշխանությունների ներկայացուցիչների ընդունելությանը: Նա վատ բան է ուզում տե...

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Մայիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլին ամերիկացիները Հայաստանում բերել են իշխանության, որպեսզի նա հաշված տարիների ընթացքում բոլորիս դարձնի ահարոնյան ...

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Մայիսի 4, 2019


Մեծավորների խելառությունը չպետք է մնա առանց հսկողի։ Շեքսպիրի վարկածով` սա Դանեմարքայի թագավոր Կլավդիոսի հորդորն է իր սենեկապետ ...

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Մայիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի ազնվությունը չափ ու սահման չունի, տպավորություն է ստեղծվում, թե այս տղայի ազնվությունն ու անկեղծությունն այլմոլ...

Փաշինյան Նիկոլը գիտակցում է իր խայտառակությունների աստիճանը

Փաշինյան Նիկոլը գիտակցում է իր խայտառակությունների աստիճանը

Ապրիլի 29, 2019


Երկրում այսօր առաջին փոխվարչապետ չկա, բայց նրա պարտականությունները կատարում է ավինյան տիկոն: Համենայն դեպս, Փաշինյան Նիկոլի որո...

Փաշինյան Նիկոլի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի տոնի կապակցությամբ

Ապրիլի 27, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն շատ է սիրում՝ իր հեղափոխության ու թիմի խաթր ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց «քաղաքացու» օր: Եվ այսօր տոնու...

Ինչպե՞ս տարբերել Անգետիկին Փաշինյան Նիկոլից

Ինչպե՞ս տարբերել Անգետիկին Փաշինյան Նիկոլից

Ապրիլի 26, 2019


Հենց որ Անգետիկն ինչ-որ գործ էր ձեռնարկում, նրա մոտ ամեն ինչ թարս էր ստացվում: Կարդալ նա սովորել էր վանկերով, իսկ գրել կարողանո...

Հայաստանը Փաշինյան Նիկոլի  գարաժն է

Հայաստանը Փաշինյան Նիկոլի գարաժն է

Ապրիլի 26, 2019


Հայաստանի նման երկրներում իշխանափոխությունից անմիջապես հետո սկսվում է սեփականության և բիզնեսի վերաբաշխման գործընթացը: Ընդ որում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ