Ազգային խայտառակություն

Ցոլակյան Ֆելոյի 911-ը

Մայիսի 1, 2019
Ցոլակյան Ֆելոյի 911-ը

Փաշին Նիկոլյան

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը երեկ տուժել է Ցոլակյան Ֆելոյից: Այսինքն՝ նրա ղեկավարած հիմնարկից: Ինչ-որ դեպք էր պատահել պրն Հեքիմյանի հետ, և նա, չիմանալով, թե ինչ է Ցոլակյան Ֆելոն, դիմել է նրա հիմնարկի օգնությանը: Արդյունքում ծանր վնաս է հասցրել սեփական առողջությանը:

 

Ընդհանրապես բոլորը պետք է իմանան, որ չի կարելի հույս դնել Ցոլակյան Ֆելոյի վրա, քանի որ նա Ցոլակյան Ֆելոն է. ծնվել է Ջրափի գյուղում, հետո թռել է հարազատ քաղաքական ուժից, որի հետ կյանք է անցել, հիմա էլ Նիկոլին է ծառայում: Հետո էլ Կարեն Հեքիմյանը զարմանում է, թե ինչու է այդ հիմնարկում «բարդակ»: Անապահով մարդու ղեկավարած հաստատությունը չի կարող ապահո լինել: Դրանց փրկածը ի՞նչ պիտի լինի:

 

Այժմ խոսքը տրամադրենք պրն Հեքիմյանին և մաղթենք ընթերցողին երբեք չզանգահարել 911, քանի որ դրանցից օգուտ չկա, իսկ վնասն ակնհայտ է:

 

Եթե օրերից մի օր, ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված, զանգահարելով 911 ծառայություն, օգնություն հայցեք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապա շատ հավանական է, որ Դուք հայցվող օգնությունը չեք ստանա: Ավելին, հնարավոր է, որ դրանից հետո Ձեզ անհրաժեշտ լինի օգնություն հայցել 103 ծառայությունից: Փորձեմ որոշակի օրինակի վրա ներկայացնել այն, ինչ տեղի է ունենում 911 ծառայություն զանգահարելուց հետո: Որպեսզի ներկայացրածս առավել հստակ և պատկերավոր լինի գործողությունը կներկայացնեմ փուլ առ փուլ:

 

1. Սկզբից 911 ծառայությունից կտեղեկացնեն, որ Ձեզ լավ չեն լսում:

 

2. Մանրամասն կհետաքրքրվեն ամեն ինչից, ընդհուպ այն, թե աշխարհագրորեն որտեղ եք գտնվում տվյալ պահին և երբ կհասնեք դեպքի վայր (եթե դեպքի վայրում չեք):

 

3. Որոշ ժամանակ անց, 911 ծառայությունից Ձեզ հետ կզանգահարեն և կհետաքրքրվեն, թե արդյոք դեպքի վայր եք հասել: Համոզվելով, որ Դուք դեպքի վայրում եք, ծառայության աշխատակիցն այդքան հարցեր կտա դեպքի մասին, որ մի պահ կմոռանաք, թե ինչու եք գտնվում դեպքի վայրում:

 

4 .5-7 րոպե պարբերականությամբ, մոտ 3-4 անգամ, ծառայության նույն աշխատակիցը Ձեզանից կհետաքրքրվի, թե ինչ եղավ և ինչ փուլում է դեպքը:

 

5. Որոշ ժամանակ անց Ձեզ կսկսեն նյարդայնացնել ծառայության աշխատակցի անընդհատ զանգերը: Ավելին, դրանք կխանգարեն Ձեզ վերացնելու ստեղծված ծայրահեղ իրավիճակը և Դուք կպահանջեք, որ 911 ծառայությունն այլևս Ձեզ չանհանգստացնի:

 

6. 911 ծառայության դեմ Ձեր այդօրինակ դեմարշից 10-15 րոպե անց, Ձեզ հետ կկապնվի դեպքի աշխարհագրական վայրի համատիրության պատասխանատու անձը եւ Ձեզանից կհետաքրքրվի, թե ինչ է եղել:

 

7. Քիչ անց, երբ Դուք արդեն սեփական ուժերով մի կերպ չեզոքացրել եք սպառնացող վտանգը, Ձեզ կմոտենա դեպքի վայրի համատիրության աշխատակիցը, կներկայանա, կասի, որ իրեն ԱԻՆ-ի 911 ծառայությունից են ուղորդել և իհարկե կհարցնի, թե ինչով կարող է օգնել:

 

Սրանք են այն փուլերը, որոնք անձամբ ես պարտադրված էի անցնել ՀՀ ԱԻՆ-ի 911 ծառայության հետ շփվելիս: Ինչպես հասկացաք, իմ կողմից հայցվող օգնությունն ես չստացա, սակայն այս դեպքից հետո ինձ անհրաժեշտ եղավ 103 ծառայության օգնությունը: Երկար մտածելուց հետո, ես շտապ օգնությանը չդիմեցի: Խնդիրը կրկին լուծեցինք սեփական ուժերով: Այսքանից հետո ես համոզվեցի, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մինչև հարկ վճարելը, պետք է պատկերացում ունենա իր վճարած հարկերի ճակատագրի վերաբերյալ: Այսքանը:

 

ՀԳ. Դեպքը տեղի է ունեցել 30.04.2019թ: ՀՀ ԱԻՆ 911 ծառայություն ես զանգահարել եմ 21.49 






Դիտումների քանակ 19884


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գեղացուն ինչքան եփես` ականջները հում կմնան

Գեղացուն ինչքան եփես` ականջները հում կմնան

Հունվարի 30, 2019


Օպերատիվ տեղեկություններ կան, որ Ցոլակյան Ֆելոն թեպետ շատ սոլիդ Ջրափի գյուղում է ծնվել ու մեծացել, բայց գեղացի է իր էությամբ: Օ...

Պրն Լֆիկի վախը պետք է բռնել

Պրն Լֆիկի վախը պետք է բռնել

Նոյեմբերի 29, 2018


Շատ ուշագրավ տեղեկություններ են հայտնվում: Աստիճանաբար պարզվում է ամենքի ով լինելը: Քաղաքական դաշտը մաքրվում է: Դավաճանների և ճ...

Ոչ թե փետե գլուխ, այլ առագաստ

Ոչ թե փետե գլուխ, այլ առագաստ

Նոյեմբերի 11, 2018


Եթե ռուս մեծ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը ծնվեր ոչ թե 1814թ., այլ, ասենք, 1975-ին, ինչպես Փաշինյան Նիկոլը, և մահանար ոչ թե 1841...

Ցոլակյանի փոփոխական խիղճը մաքու՞ր է

Ցոլակյանի փոփոխական խիղճը մաքու՞ր է

Մայիսի 1, 2018


Նշենք, որ պ-ն Ֆելիքս Ցոլակյանը, միանալով այսօր ժողովրդին, վերադարձրել է ժողովրդին իր տուրքը, քանզի նա վայելել է այդ ժողովրդի բո...

Սպասենք դժբախտության

Սպասենք դժբախտության

Մարտի 27, 2018


Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո Հայաստանում մարդիկ իրավացիորեն սկսեցին մեկը մյուս...

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

Նոյեմբերի 3, 2017


Արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում հանդիպեց լրագրողներին ու միան...

Փոթորիկ առանց փոթորկի

Փոթորիկ առանց փոթորկի

Հոկտեմբերի 16, 2017


Դեռ երեկ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնող հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում, հատկապ...

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Հոկտեմբերի 2, 2017


«Հրապարակ» օրաթերթի կայքը զարմանալի նյութ է հրապարակել՝ նվիրված մի գեղեցկուհու, որը, դժբախտաբար, աշխատում է պետական համակարգում...

Արտակարգ չէ, բայց կարող է լինել

Արտակարգ չէ, բայց կարող է լինել

Մայիսի 5, 2017


Այսօր տեղեկացվեց այն մասին, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը երկարամյա ծառայությ...

Արտոնյալների գազը և ԱԻՆ-ի «դուխը»

Արտոնյալների գազը և ԱԻՆ-ի «դուխը»

Նոյեմբերի 23, 2016


Մի քանի օր շարունակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հնարավոր բոլոր խողովակներով շեփորում էր այն մասին, թե իրենց կողմից...

Սպասվող կոալիցիայի առաջին ծանր վնասը

Սպասվող կոալիցիայի առաջին ծանր վնասը

Փետրվարի 6, 2016
1

Մաթիլյանն այժմ չարչարվում է հանուն մահի կամ ազատության սրբազան երկընտրանքի երկրի ամենաեկամտաբեր հիմնարկներից մեկում` Ջրային պե...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ