Միջազգային խայտառակություն

ՌԴ ռազմական և սննդի արդյունաբերությունը՝ ի օգնություն Ալսուի աղջկա

Ապրիլի 30, 2019
ՌԴ ռազմական և սննդի արդյունաբերությունը՝ ի օգնություն Ալսուի աղջկա

Մենք տեղեկացրել էինք պսևդոաստղ Ալսուի խայտառակ արարքի մասին «Ձայն. Երեխաներ» մրցույթում, որտեղ նա կեղծել էր քվեարկության արդյունքները և հասել իր աղջկա հաղթանակին։ Մադամ Ալսուն սխալ հաշվարկ էր կատարել. աղջիկը խայտառակվեց, քանի որ հեռուստալսարանը, այնուամենայնիվ, հիմարների հավաքատեղի չէ և կարող է գնահատել իսկական տաղանդներին։ Սկանդալ բռնկվեց։ Ալլա Պուգաչովան ինքն է պարգևատրել անարժանորեն անտեսված երեխաներին՝ նրանց հանձնելով ոսկե անվանական մեդալներ և տարել ռեստորան, իսկ Մաքսիմ Գալկինն ասել է, որ Ալսուի աղջկա «հաղթանակից» հետո իր երեխաներին երբեք մրցույթի չի ուղարկի։

 

Եվ ահա հայտնվել են հետաքննության արդյունքները։ Պարզվել է, որ ձայների հայթայթման գործում Ալսու աղջկա համար ընդգրկվել են ռազմական ձեռնարկությունները։ Այսպես, «Ավիաավտոմատիկա» ԲԲԸ գործարանի աշխատակիցներին Կուրսկի մարզում, որոնք պատրաստում են այդ թվում նաև ռազմական արտադրանք, ներգրավել են Միկելա Աբրամովայի օգտին «Ձայն. Երեխաներ» շոուի քվեարկությանը։ Ըստ գնահատականների՝ մոտ 500 մարդու են հավաքել և խնդրել քվեարկել, նաև վճարել են նրանց SMS ծախսերը և տվել ոչ մեծ բոնուսներ։ «Ավիաավտոմատիկայի» աշխատակիցների մասնակցության մասին լուրերը սկանդալում ավելի վաղ հայտնվել էին կուրսկյան ԶԼՄ-ներում։ Տեղեկացվում էր, որ գործարանի աշխատակիցներին պարտադիր կարգով կարգադրվել է ներկայանալ աշխատանքի ժամը 21.00-ին, յուրաքանչյուրին տրվել է 3 հազար ռուբլի, որպեսզի նրանք SMS ուղարկեն Միկելա Աբրամովայի օգտին։ Յուրաքանչյուրին հանձնարարվել է ուղարկել 20-ական SMS։


Մադամ Ալսուն չի սահմանափակվել Կուրսկով։ Մոսկվայի «Ավիլոն» պետկոնցեռնի աշխատակիցներին, որտեղ աշխատում է մոտ 11 հազար մարդ, նրանց պետերը զանգվածաբար քարոզել են քվեարկել եզրափակիչում Միկելա Աբրամովայի օգտին։ Դրան մասնակցել են նաև շամպինիոնների աճեցման «Ագրոգրիբ» ընկերության (հազար աշխատող) աշխատակիցները և «Ագրո-ինվեստ» բանջարեղենի արտադրողները (1,5 հազար մարդ)։ Ավելացնենք, որ հետաքննությանը ՕՐՏ-ն ներգրավել է Ինտերպոլի գործընկեր Group-IB միջազգային ընկերությանը։


Այսպիսով, կարող ենք փաստել, որ մադամ Ալսուն խորտակեց իր աղջկա կարիերան դեռ չսկսած։ Երբեք ռուսական հասարակությունը չի ների դա նրան և չի հասկանա։ Հիմա Միկելա Աբրամովայի համար այլ ոլորտ պետք է փնտրել։






Դիտումների քանակ 20361


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ փորձում են կեղծել տաղանդը...

Երբ փորձում են կեղծել տաղանդը...

Ապրիլի 27, 2019


Հայտնի երգչուհի կա՝ Ալսու, որը շատ հեռու է երաժշտությունից, բայց նրա հետ մտերմացել է շնորհիվ հոր՝ թաթար նավթամագնատի։ Եվ ահա այ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ