Սովորական խայտառակություն

«Սպայկայի» տնօրենը վտանգավոր է ազատության մեջ, ի տարբերություն «Սասնա ծռերի»

Ապրիլի 30, 2019
«Սպայկայի» տնօրենը վտանգավոր է ազատության մեջ, ի տարբերություն «Սասնա ծռերի»

Փաշինյան Նիկոլի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ որոշումը իրենց համար անսպասելի էր: «Մենք չէինք սպասում նման որոշում, հնարավոր է` մեր վստահորդի հետ քննարկելուց հետո մոտակա օրերին ասուլիս հրավիրենք և մանրամասն խոսենք այս գործի մասին»,- ասաց Արսեն Սարդարյանը: Նա նշեց, որ կալանավորման որոշումն անփոփոխ թողնելու համար որպես պատճառաբանություն ներկայացվում է այն, որ ազատության մեջ լինելու դեպքում Դավիթ Ղազարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը: Պաշտպանը կատարվողը համարում է կալանավորից դրամ կորզելու փորձ:

 

Զարմանալի են Փաշինյան Նիկոլի անկախ դատարանները: Երբ ահաբեկիչ մարդասպաններ են ազատում գրավի կամ ծառուկյանական պատգամավորների երաշխիքների դիմաց, նախաքննության համար խոչընդոտ չեն տեսնում, երբ կալանավորը Փաշինյան Նիկոլի, այսպես ասած, ճաշակով է, ապա տեսնում են ամեն ինչ:

 

Նշենք, որ «Սպայկա» ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության արտադրանքի հիմնական արտահանողն է, իսկ ընկերության տնօրենին կալանքի տակ պահելը վտանգի է ենթարկում գյուղարտադրանքի արտահանումը և, հետևաբար, գյուղացիների մեկ տարվա աշխատանքը: Բայց Փաշինյան Նիկոլի դա քիչ է հետաքրքրում: Մարդասպանը, ըստ նրա, չի խոչընդոտում նախաքննությանը, բայց կյանքում ոչ մի ահաբեկչական հակում չունեցող մարդն ուրիշ է ժողովրդի վարչապետի համար:






Դիտումների քանակ 14513


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանը Փաշինյան Նիկոլի  գարաժն է

Հայաստանը Փաշինյան Նիկոլի գարաժն է

Ապրիլի 26, 2019


Հայաստանի նման երկրներում իշխանափոխությունից անմիջապես հետո սկսվում է սեփականության և բիզնեսի վերաբաշխման գործընթացը: Ընդ որում...

Տնտեսական ծաղկման հետևանքները

Տնտեսական ծաղկման հետևանքները

Ապրիլի 25, 2019


Փաշինյան Նիկոլի տնտեսական հեղափոխությունն արդեն տալիս է արդյունքներ: Այսպես, «Սպայկա» ընկերությունը, որըմեծ դերակատար էր Հայաստ...

Դավիթ Ղազարյանը ՀՀ քաղաքացի չէ

Դավիթ Ղազարյանը ՀՀ քաղաքացի չէ

Ապրիլի 8, 2019


Այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ