Անհասկանալի խայտառակություն

Երբ փորձում են կեղծել տաղանդը...

Ապրիլի 27, 2019
Երբ փորձում են կեղծել տաղանդը...

Հայտնի երգչուհի կա՝ Ալսու, որը շատ հեռու է երաժշտությունից, բայց նրա հետ մտերմացել է շնորհիվ հոր՝ թաթար նավթամագնատի։ Եվ ահա այս կեղծ աստղը որոշել է իր տասնամյա աղջկանից կեղծ աստղ սարքել։ Սոցիալական ցանցերում սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ «Ձայն. Երեխաներ» շոուի վեցերորդ սեզոնում հաղթել է Միկելա Աբրամովան՝ Ալսուի աղջիկը։ Ինտերնետ-օգտատերերը համոզված են, որ Միկելան անարժանորեն է վաստակել առաջին տեղը, իսկ եզրափակիչ դուրս եկած մյուս մասնակիցներն ավելի լավ են ելույթ ունեցել, ինչը ճիշտ է։ «Հեռախոսազանգերի և SMS ակտիվությունը մասնակիցներից մեկին աջակցելու համար էապես բարձրացրեց ձայների քանակը հօգուտ մրցույթի մյուս մասնակիցների... Մասնակիցների միջև նման խզում, թերևս, երբեք չի եղել»,- ասվում է Առաջին ալիքի (OРT) տնօրեն Կոնստանտին Էռնստի հայտարարությունում, տեղեկացնում է ВЗГЛЯД-ը։ Նա նշել է, որ Առաջին ալիքը կտեղեկացնի ստուգման արդյունքների մասին։

 

Ալսուն ու նրա աջիկը հանդիսատեսների քննադատության հոսքի ֆոնին սահմանափակել են իրենց սոցցանցերի հասանելիությունը։ Հարցն այն է, որ կեղծ աստղ Ալսուն ցանկանում էր որքան հնարավոր է լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ։ Արժե՞ր արդյոք կեղծել մրցույթի արդյունքները և զզվանք առաջացնել սեփական 10 տարեկան երեխայի հանդեպ։ Սա այն հարցն է, որին պետք է պատասխանեն բոլոր ծնողները, որոնք օգտագործում են ռեսուրսներն ընդդեմ ուրիշների երեխաների։ Սա խայտառակություն է։ Աստղը կեղծել կարելի է, բայց տաղանդը՝ երբեք։ Նման փորձերից հետո մնում են միայն ատելությունն ու արհամարհանքը, իսկ դա այն է, ինչը խելացի ծնողները երբեք իրենց երեխաներին չեն ցանկանա։


Հետգրություն


Ռուսաստանցի երգիչ Յուրի Լոզան ասել է, որ այս իրավիճակում մեղավոր են աղջկա ծնողները, որոնք չեն գնահատել հայտնի անձնավորության աղջկա հաղթանակի հետևանքները։ «Նրանք չեն մտածել, որ նրա դեմ կհամախմբվեն համքարության եղբայրակիցները և արդյունքում կփչացնեն նրա հետագա ամբողջ կարիերան»,- ասել է նա։ Ընդ որում, Լոզայի գնահատմամբ՝ Միկելան «միջակ երաժշտական ունակություններ» ունի։ Նա նշել է, որ ծնողները պետք է օգնեին աղջկան դառնալ դիզայներ կամ թարգմանիչ։ «Իսկ հիմա նրանք ստիպված են լինելու միայն թաքնվել հասարակությունից և անջատվել բոլոր ցանցերից»,- ասել է Լոզան։


«Մրցույթի արդյունքների նենգափոխումները չպետք է զարմանք առաջացնեն։ Փող Առաջինում (ալիքում) աքսիոմ է, այդպես է եղել միշտ և կլինի»,- համոզված է երգիչը։ Լոզան խորհուրդ է տվել իրավիճակը համեմատել գեղեցկության մրցույթների հետ, որոնք կազմակերպվում են նույն սկզբունքով։ Ահա այսպիսի բաներ...






Դիտումների քանակ 26470


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՌԴ ռազմական և սննդի արդյունաբերությունը՝ ի օգնություն Ալսուի աղջկա

ՌԴ ռազմական և սննդի արդյունաբերությունը՝ ի օգնություն Ալսուի աղջկա

Ապրիլի 30, 2019


Մենք տեղեկացրել էինք պսևդոաստղ Ալսուի խայտառակ արարքի մասին «Ձայն. Երեխաներ» մրցույթում, որտեղ նա կեղծել էր քվեարկության արդյու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով