Ազգային խայտառակություն

Արդյո՞ք կլինի տոնոյան ռազմիկի ու Հանրային ռադիոյի արժեքների փորձաքննության կարիք

Ապրիլի 28, 2019
Արդյո՞ք կլինի տոնոյան ռազմիկի ու Հանրային ռադիոյի արժեքների փորձաքննության կարիք

Միրզո Արարատյան


Ուրախ լուրեր ենք ստանում Վայոց ձորից: Պարզվում է՝ ԲՀԿ խմբակցության Բագրատյան Սերգեյը կարգին անձնավորություն է, քանի որ ուզեցել է ծեծել կամ ծեծել է Վայոց ձորի փոխմարզպետ տոնոյան ռազմիկին, որը, բնականաբար, Նոր Հայաստանի կադրերից է, այսինքն՝ Արարատի մարզի դեգեներատ ու կոկորդիլոսագետ սարգսյան գարիկի խելքի ու մակարդակի մի բան: Բանն այսպես է եղել: 


Ըստ Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանի, երեկ՝ ապրիլի 27-ին, Եղեգնաձոր քաղաքում այսպես կոչված «Քաղաքացու օրվա» խայտառակ միջոցառման ժամանակ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները կանխել են ծեծկռտուքը և ոստիկանության բաժին են տարել Վայոց ձորի փոխմարզպետ տոնոյան ռազմիկին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանին, սակայն Սերգեյ Բագրատյանին բաժին չեն տարել, քանի որ նա ԱԺ պատգամավոր է։


ԲՀԿ-ն օրվա ընթացքում հերքել էր իր պատգամավորի գողական գնալու փաստը, սակայն տոնոյան ռազմիկը Facebook-ում լուսանկար է հրապարակել և գրել. «Բագրատյանը հերքում է, որ մասնակից է եղել դեպքին։ Ահա ապացույց, որ այնտեղ է եղել»։ Փաստորեն, տոնոյան ռազմիկը Բագրատյան Սերգեյին փուռն է տալիս:


Բագրատյան Սերգեյին խորհուրդ ենք տալիս. եթե վաղը դառնա քրեական գործով մեղադրյալ, ապա դրանից հիանալի ելք կա: Պետք է ընդամենը քննչական մարմնին ասել և ապացուցել, որ տոնոյան ռազմիկն ավելի փոքր արժեք ունեցող օբյեկտ է, քան Հանրային ռադիոն, որը ջարդեց և գրավեց Փաշինյան Նիկոլը: Հետևաբար, եթե Հանրային ռադիոյի վրա հարձակումը Նոր Հայաստանը ողջունեց, ապա տոնոյան ռազմիկի դեմ իրականացված վրաերթի վրա Նոր Հայաստանի իրավապահ մարմիններն ուղղակի պետք է աչք փակեն: Կարելի է, իհարկե, փորձաքննություն նշանակել, ռադիոյի և տոնոյան ռազմիկի շուկայական արժեքները ճշտել, բայց, կարծում ենք, դրա կարիքը չկա: Կարելի է բարիշել, թող տոնոյան ռազմիկը գործ տալու սովորության թարգը տա, և ամեն ինչ լավ կլինի:


Հետգրություն


Վայոց ձորում տեղի ունեցածը շատ ծանր է տարել գեղացի պատգամավորուհի պողոսյան քրիստինեն, որը Պտղնի գյուղից է: Գեղացի պատգամավորուհին չի ալարել, մտել է live և ասել. «Ես պատկերացնում եմ, որ ԲՀԿ-ն իր ամբողջ կազմով չի գիտակցում, թե ինչ է կատարվում երկրում, չեն հասկանում, որ իրավիճակն այնպես է փոխվել, որ ՀՀ-ում այլևս օրինականությունն է առաջին տեղում, և իրենց համար օրինականության հաստատումը դա այն պատճառն է, որ փոխմարզպետին կարող են ասել՝ դու ինչ գործ ունես այստեղ՝ ռադ եղի քո ծննդավայրը»։ Եվ սա ասում է մի գեղացի, որի կենսագրության մեջ կարդում ենք. «2005-2007թթ. աշխատել է «Երեւանի Արարատ կոնյակի-գինու- օղու կոմբինատ» ԲԲԸ մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար: 2007-2010թթ.՝ «Իմեքս գրուպ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարող: 2013-2018թթ.՝ «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն: 2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական»: Այսինքն, սա աշխատել է Հայաստանի ամենաաֆերիստ հիմնարկներում, միշտ ունեցել է կոմերցիոն շահեր, բայց այսօր խոսում է օրինականությունից: Միգուցե Նոր Հայաստանում օրինականության ու կոմերցիայի շահերը սկսել են համընկնե՞լ… 






Դիտումների քանակ 31213


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի Ուրիխանյան Տիկոն

Փաշինյան Նիկոլի Ուրիխանյան Տիկոն

Ապրիլի 29, 2019


Բագրատյան Սերգեյի և Վայոց ձորի փոխմարզպետ տոնոյան ռազմիկի միջև տեղի ունեցածի կապակցությամբ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյ...

Ի՞նչ կանի Փաշինյան Նիկոլը, եթե հայտնվի Նիկոլո Պագանինիի տեղում

Ի՞նչ կանի Փաշինյան Նիկոլը, եթե հայտնվի Նիկոլո Պագանինիի տեղում

Փետրվարի 12, 2019


Փաշինյան Նիկոլն իր ծրագիրն է ներկայացրել Ազգայի ժողովին: Եվ ոմանք վատացել են: «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր պողոսյան քրիստինեն...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

Մեջների ամոթով տղեն

Մեջների ամոթով տղեն

Ապրիլի 18, 2018


Նոր մանրամասներ են հայտնի դառնում երեկվա` ԱԺ-ում վարչապետի ընտրության քվեարկությունից: Ու կրկին ուշադրության կենտրոնում են «Ծառ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Մարտի 21, 2018


Այսօր խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց առողջ...

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Հունվարի 15, 2018


Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքը նախատեսել է հունվարի 19-ին` ժամը 17:00-ին, երթ կազմակերպել ընդդեմ թանկացումների: Քաղաքական ուժեր...

Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Դեկտեմբերի 20, 2017


Ծեծն ու կռիվը մեր խորհրդարանի բարի ավանդույթներից են: Այն օրից ի վեր, երբ Հայաստանն ունեցավ Ազգային ժողով, այդ հարկի տակ պարբեր...

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ո՞վ թողություն կտա Սերգեյ Բագրատյանի մեղքերին

Ո՞վ թողություն կտա Սերգեյ Բագրատյանի մեղքերին

Մայիսի 9, 2017


Ընդամենը հաշված օրեր առաջ «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցրած Սերգեյ Բագրատյանը խռովարար էր: Իման...

«Ծառուկյան» դաշինքի պոեզիայի երեկոն

«Ծառուկյան» դաշինքի պոեզիայի երեկոն

Փետրվարի 20, 2017


Կար ժամանակ, երբ ԲՀԿ-ի սոխակը Ծաղիկ Ռուբոն էր: Նա էր, որ խորհրդարանի ամբիոնից և զանազան համաժողովների ժամանակ հնչեցնում էր չափա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ