Խայտառակություն առանց մեկնաբանության

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019
Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պահպանել, ինչը վրդովել է ադրբեջանական կողմին։ Բայց, ըստ երևույթին, իրավիճակը փոխվում է, և գալիս են այլ ժամանակներ։ Գործակալությունը ամբիոն է տրամադրել բավական հակահայ հեղինակի, ազգությամբ ռուսի, որի հրապարակումը մտահոգում է։ Ըստ երևույթին, լակոտակրատիայի ջանքերով մենք կորցնում ենք խոշոր տեղեկատվական ռեսուրսների կարևորագույն աջակցությունը։ Այդպես է, թե ոչ՝ կտեսնենք ապագայում։ Ստորև ներկայացնում ենք ռուս մարդու հոդվածը, որն, իհարկե, ապրում է Բաքվում, Ադրբեջանի ռուսական համայնքի նախագահն է։

 

Համաշխարհային դիվանագիտության պատմությունը քիչ օրինակներ չգիտի, երբ պաշտոնաթող դիվանագետները նորից պահանջված են դառնում իրենց փորձով ու գիտելիքներով՝ հօգուտ համաշխարհային հանրության։ Մեծերի դափնիները հանգիստ չեն տալիս Վ.Ն. Կազիմիրովին, որը նախօրեին որոշել է նորից հիշեցնել իր մասին և մեջտեղ է բերել խորամանկությամբ հիրավի հմուտ մտորումների հերթական արգասիքը։


Դեսպան Կազիմիրովի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում առաջ էլ աչքի չէր ընկնում օբյեկտիվությամբ կամ պատմական ճշմարտությանը հավատարմությամբ։ Նրա հոդվածը՝ «Արդյո՞ք Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին» վերնագրով, որը հրապարակվել է այս տարվա ապրիլի 22-ին «Ռեգնում» ինտերնետ-պարբերականում, նրա արդեն քանիցս կրկնած արտահայտությունների պարաֆրազն է այս թեմայով։ Հետևաբար, կարելի էր և այն անուշադրության մատնել, բայց հարցի ընթացիկ հրատապությունը, երբ Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունները վաղեմի հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր ազդակ են ստացել, նոր պատասխան է պահանջում։


Կազիմիրովի հոդվածի տոնը երևում է առաջին իսկ նախադասություններից, որտեղ նա մեղադրում է Ադրբեջանին ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները «մոռանալու» մեջ, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման և հակամարտության խաղաղ լուծման հարցերում։ Առաջին իսկ բառերից Վ.Ն. Կազիմիրովը սկսում է կիրառել ոչ խորամանկ հնարք՝ ընտրովի մոտեցում անվան տակ, ընդհանուր ընդունված նորմերը համատեքստից կտրելով՝ բանից անտեղյակ ընթերցողին խաբելու հույսով։ Դրա ցուցադրման համար բավական է միայն լրիվ մեջբերել ԵԱՀԽ Հելսինկյան Եզրափակիչ ակտի համապատասխան դրույթը. «Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում. մասնակից պետությունները ձեռնպահ կմնան փոխադարձ, և ընդհանրապես, իրենց միջազգային հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ինչպես ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ, այնպես էլ որևէ այլ կերպ, որն անհամատեղելի է Միավորված Ազգերի նպատակների և սույն Հռչակագրի հետ... Ժողովուրդների իրավահավասարություն և սեփական ճակատագրի տնօրինման իրավունք. մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ մշտապես գործելով ՄԱԿ Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան և միջազգային իրավունքի համապատասխան նորմերով, ներառյալ նրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամոբղջականությանը»։ Միանգամայն ակնհայտ է, որ կարիերային դիվանագետ Կազիմիրովը հիանալի տեղեկացված է այս դրույթների մասին և գիտակցաբար զբաղվում է հասկացությունների նենգափոխմամբ։


Կազիմիրովը քիչ չի խորամանկում նաև այնտեղ, որտեղ խոսում է «Բաքվի՝ ԱՀ զբաղեցված շրջաններն ազատելու պահանջների» մասին։ Իրականում խոսքը ոչ միայն և ոչ այնքան Ադրբեջանի միանգամայն օրինական պահանջների մասին է, որքան ողջ համաշխարհային հանրության պահանջների, որոնք ամրագրվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր վեհաժողովի բանաձևերում։


Վ.Կազիմիրովն արդեն մի քանի տասնյակ տարի փորձում է առաջ մղել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի հայկական համայնքի ճանաչումը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կողմերից մեկը։ Նորից ամեն մեկն իրավունք ունի իր դիրքորոշումն ունենալու, եթե այն փաստարկված է և համապատասխանում է միջազգային իրավունքի տառին և ոգուն։ Բանակցային գործընթացի սահմանված ձևաչափի պահպանման օգտին բերվող փաստարկն այն է, որ այդ ձևաչափը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմ է և միաձայն ընդունվել է ԵԱՀԿ որոշմամբ։


1992թ. մարտի 24-ի ԵԱՀԽ արտգործնախարարների խորհրդի Հելսինկյան հանդիպման եզրակացությունը, որը դրել է բանակցությունների ընթացիկ ձևաչափի հիմքը, ասում է. «Նախարարները, բացի դա, համաձայնել են, որ այս կոնֆերանսի, որը տեղի կունենա Մինսկում, մասնակիցներ են լինելու Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխիայի և Սլովակիայի Դաշնային Հանրապետությունն ու Շվեդիան։ Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները կհրավիրվեն կոնֆերանսին նրա նախագահի կողմից որպես շահագրգիռ կողմ կոնֆերանսին մասնակցող պետությունների հետ խորհրդակցություններից հետո»։ Հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ԲՈԼՈՐ ներկայացուցիչները, և՛ ադրբեջանական, և՛ հայկական համայնքների, կհրավիրվեն կոնֆերանսին որպես շահագրգիռ կողմեր։


Կազիմիրովի հղումն այն բանին, որ մի ժամանակ Բաքուն «ԼՂ-ն հռչակել է հակամարտող կողմ», ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական հնարանք։


Այնուհետև, Կազիմիրովը հարց է տալիս. «ո՞րն է հակամարտության պատճառը», և ինքն էլ պատասխանում է. «ԼՂ կարգավիճակի համար»։ Հասկանալի է, նման հայտարարությունը ոչ մի ընդհանուր բան չունի ճշմարտության հետ։ Հակամարտությունը Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի արդյունքն է՝ տարածքների զավթման նպատակով։ Դրա վկայությունն է, առաջին հերթին, այն, որ Ադրբեջանի 1/5 մասը գտնվում է Հայաստանի օկուպացման տակ։


Ցավոք, տունուտեղից զրկված տասնյակ հազարավոր ադրբեջանցի փախստականների (Ղարաբաղից) ճակատագիրը բնավ չի տագնապեցնում Կազիմիրովի խիղճը, երբ նա հայտարարում է Բեյքերի 2+2 «հնացած» բանաձևը։ Հետո նա պնդում է, որ ԵԱՀԽ Ղեկավար խորհրդրի գործող նախագահի 1995թ. մարտի 31-ի բանաձևում (Պրահա) հավաստվում են «մինչ այդ ԵԱՀԿ ընդունած որոշումները կողմերի կարգավիճակի մասին, այսինքն՝ ներգրավված երկու պետությունների մասնակցության մասին, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասին ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ Մինսկի կոնֆերանսը»։ Այս դեպքում մենք արդեն գործ ունենք փաստերի նենգափոխման հետ։ Նշված բանաձևի անգլերեն բնօրինակում չկան «երրորդ կողմ» բառերը, կան «այլ կողմեր» բառերը։ Ինչպեսև որոշվել էր ԵԱՀԽ 1992թ. մարտի 24-ի արտգործնախարարների խորհրդի Հելսինկյան հանդիպման ժամանակ՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի երկու համայնքները որպես շահագրգիռ կողմեր։


Իր ցասման պոռթկման մեջ պարոն Կազիմիրովը բացականչում է. «Հիշենք, թե ով է սկսել ռազմական գործողությունները՝ ԱՀ-ն»։ Այստեղ արդեն ակնհայտ է դիվանագետի հիշողության բացահայտ բացը, որը մոռացել է հայ ազգայնականների ահաբեկչական գործողությունները 1980-ական թթ. վերջերին ընդդեմ ԽՍՀՄ զորամասերի, որոնք տեղակայված էին Հայաստանում և Ադրբեջանում՝ նպատակ ունենալով զենք հայթայթել և այն օգտագործել ԼՂԻՄ-ում։ Կարելի է պարոն Կազիմիրովին խորհուրդ տալ ազատ ժամերին ծանոթանալ այն տարիների ԼՂԻՄ ռազմական պարետության ամփոփագրերի հետ, որը գլխավորում էր ԽՍՀՄ ներքին զորքերի գեներալ-մայոր Վ.Սաֆոնովը, ինչպես նաև ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից «Կոլցո» գործողության անցկացման պատճառներին 1991 թվականին։


1991թ. վերջին ԼՂԻՄ գրեթե բոլոր վարչական շրջանները, բացի Շուշի քաղաքից, որը զավթվեց 1992թ. մայիսին, գտնվում էին հայկական կողմի ռազմական վերահսկողության ներքո, որը իր մշտական բնակության վայրերից քշել էր մարզի ողջ ադրբեջանցի բնակչությանը։ 1992թ. մայիսից սկսվեց Լեռնային Ղարաբաղի հարակից՝ Ադրբեջանի յոթ վարչական շրջանների տարածքների պլանաչափ զավթումը։ Այս առնչությամբ միանգամայն անհեթեթ է հնչում այն պնդումը, որ «անգամ իր շրջանները կորցնելով՝ այն (ԱՀ-ն) երկար ժամանակ հույսը դնում էր ուժի վրա (եթե հարգեր ՄԱԿ ԱԽ 1993թ. բանաձևը, հայերը այդքան հողեր չէին գրավի...)»։ Ինչպես հայտնի է, ՄԱԿ ԱԽ 822, 853, 874 և 884 բանաձևերը Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման վերաբերյալ ընդունվել են 1993թ. ապրիլ-նոյեմբերին, հենց այդ շրջանում է, որ Հայաստանը մեկը մյուսի հետևից զավթում էր Ադրբեջանի վեց վարչական շրջանները՝ հենց Հայաստանի տարածքի ընդհանուր չափին հավասար տարածք։ Ուրեմն, Հայաստա՞նը չպետք է հարգանք ցուցաբերեր ՄԱԿ ԱԽ բանաձևերի հանդեպ, որոնք դատապարտում են ուժի կիրառումը Ադրբեջանի դեմ և նրա տարածքների օկուպացումը և պահանջում անհապաղ ու անվերապահորեն ազատել բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները։ ՄԱԿ ԱԽ վաղեմության ժամկետ չունեցող վերոնշյալ բանաձևերը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Ադրբեջանի միջազգային սահմանների անձեռնմխելիության ճանաչման հետ միասին, հաստատում են Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանի Հանրապետությանը։


Ինչ վերաբերում է հրադադարի համաձայնագրին, ապա այստեղ ևս, հավանաբար, պարոն Կազիմիրովը մտահան է արել։ Համաձայնագիրն առաջինը ստորագրել է հայկական կողմը, իսկ հետո՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի ստորագրությամբ, այն ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 12-ին։


Պարոն Կազիմիրովի մտավարժանքների գագաթնակետը «ֆաքսիմիլային դիվանագիտության» կենսագործումն է, որի ընթացքում նա ֆաքսով համաձայնագրի տեքստն ուղարկել է Բաքու և այնտեղից ստորագրությունն ստանալուց հետո այն ուղարկել հայկական կողմի ստորագրմանը։ Այսպիսով, վերջին հաշվով երեք ստորագրություն ունենալով մեկ թղթի վրա՝ նա դա մատուցել է որպես եռակողմ համաձայնագրի տեքստ։ Նման թղթերից մեկին է վերաբերում նաև 1994թ. հունիսի համաձայնագիրը։ Ելնելով ադրբեջանական կողմի հավատարմությունից միջազգային-իրավական փաստաթղթերին և համաձայնագրերին, մասնավորապես՝ ԵԱՀԽ ԱԳՆԽ 1992թ. մարտի 24-ի որոշմանը, Ադրբեջանը չի ստորագրել ոչ մի «եռակողմ համաձայնագիր»։


Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը հնարավորինս պարզ է. Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիայից ելնելով՝ նրա հետ էլ պետք է ստորագրել համաձայնագիր օկուպացված տարածքների ազատագրման և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման մասին։ Իսկ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հակամարտության խաղաղ լուծմանը ներգրավելու առումով Ադրբեջանը պատրաստ է ապահովել մարզի երկու համայնքների մասնակցությունը՝ ադրբեջանական և հայկական, մարզի գալիք վիճակի հարցերը դիտարկելու համար՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։


Զարմացնում է դեսպան Կազիմիրովի հետևյալ հարցը, որը ավելի քան 40 տարի աշխատել է դիվամագիտական ծառայությունում. «Իսկ ո՞վ է որոշում հակամարտության կողմերի կարգավիճակը և բանակցությունների ձևաչափը»։ Մի՞թե ցայժմ հայտնի չէ, որ միջպետական (միջազգային) հակամարտություններում կողմերի կարգավիճակը և բանակցությունների ձևաչափը որոշվում են միջազգային-իրավական շրջանակներով, այդ թվում միջազգային կազմակերպությունների որոշումներով, որոնց թվին է պատկանում նաև ԵԱՀԽ ԱԳՆԽ 1992թ. մարտի 24-ի եզրակացությունը։


Էլ ավելի է տագնապեցնում դեսպան Կազիմիրովի անտեղի սարկազմը հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու առիթով. «Ինչպե՞ս համաձայնեցնել հայկական զորքերի դուրսբերումը ԱՀ շրջաններից։ ՄԱԿ ԱԽ բանաձևերի հիման վրա՞։ Բայց ԼՂ-ն ՄԱԿ անդամ էլ չէ»։


ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վ. Կազիմիրովը բոլորից լավ գիտի «ՄԱԿ ԱԽ 822 և 853 բանաձևերի իրականացման անհապաղ միջոցների թարմացված ժամանակացույցի» մասին, որը պատրաստել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին հղում են կատարում ՄԱԿ ԱԽ 874 և 884 բանաձևերը, որոնցով էլ նախատեսվում է հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից։


Բարեբախտաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկա համանախագահների կշռադատված մոտեցումը չի համապատասխանում աչառու մարդկանց տեսակետներին, որոնք փորձում են խափանել նկատված ցանկացած տեղաշարժ հակամարտության լուծման գործում։ Ուզում եմ հավատալ, որ բացահայտ սադրանքները կործանարար ազդեցություն չեն ունենա պատասխանատու քաղաքական գործիչների և դիվանագետների վրա, որոնց ձեռքում է ժողովուրդների միջև ապագա խաղաղությունը։ Իսկ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները նրանց ներկա ձևաչափով պետք է շարունակվեն։

 

Միխայիլ Զաբելին, Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր, Ադրբեջանի ռուսական համայնքի նախագահ, Ռուսաստանցի համերկրացիների միջազգային խորհրդի վարչության անդամ


Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն

 






Դիտումների քանակ 4306


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Հուլիսի 8, 2019


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերի կոմիտեի բանաձևը՝ Ռուսաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկա...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է զորքերի դուրսբերման և ինչ-որ խաղաղապահ ուժեր տեղա...

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հունիսի 11, 2019


Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները արագացված տեմպերով փչանում են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ձեռնոց է նետել Ա...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Հունիսի 6, 2019


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոս...

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Մայիսի 24, 2019


«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի...

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Մայիսի 18, 2019


Բարեկամական Ադրբեջանում նկատվում է երջանկության պոռթկում։ Որովհետև Հայաստանում հաղթել է հեղափոխությունը, իսկ Հայաստանի ու Ղարաբ...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Մայիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլը խանդով է վերաբերվում Արցախում նախկին իշխանությունների ներկայացուցիչների ընդունելությանը: Նա վատ բան է ուզում տե...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Ռուսաստանն այլևս չի սատարում Հայաստանին

Ռուսաստանն այլևս չի սատարում Հայաստանին

Մարտի 11, 2019


Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել: «Համանախագահները՝ սերտորեն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների ...

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Մարտի 2, 2019


Եվ այսպես, ս.թ. մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Նիստի թեման է. «Տնտեսություն, ներդրումնե...

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Փետրվարի 27, 2019


«Առաջին հերթին, պետք է հեռացնել (Արցախի) ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել։ Փաշինյանի փոխատեղությու...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ