Միջազգային խայտառակություն

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019
Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Նախկինում ամերիկյան նախագահներն արդարացնում էին, ինչո՞ւ

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցեղասպանություն» եզրույթը Թրամփը չհնչեցրեց: Փոխարենն օգտագործեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը: Այս առիթով հայ ընթերցողին պետք է հիշեցնել, որ ամերիկյան նախագահները (Քարթերը, Ռեյգանը) միշտ օգտագործել են genocide եզրույթը: Հետո դադարեցրել են: Ինչո՞ւ:


Որովհետև Խորհրդային Միության հետ առճակատման ժամանակ ամերիկացիները միշտ անում էին հակառակը՝ ԽՍՀՄ-ում չէր խոսվում Հայոց ցեղասպանության մասին, հետևաբար, Ամերիկայում պիտի շատ խոսվի: Հետո, արդեն հետխորհրդային դարաշրջանում, genocide եզրույթը դուրս մնաց ամերիկյան նախագահների բառապաշարից, որովհետև ռուսները սկսեցին խոսել այդ մասին:


Ի դեպ, նման անբարոյական պահվածք ամերիկացիներն ունեին նաև Ղարաբաղի հարցում: Մամուլից, հեռուստաարխիվներից կարելի է պարզել, թե ինչ եռանդով էր ամերիկյան վարչակազմը պայքարում Ղարաբաղը Հայաստանին հանձնելու հարցում: Դա էր պահանջում պահը՝ ԽՍՀՄ ղեկավարությունը դեմ էր Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանին, հետևաբար, ԱՄՆ ղեկավարությունը կողմ էր, մեղադրում էր ԽՍՀՄ ղեկավարությանը ազգերի, ժողովուրդների իրավունքների խախտման մեջ: Խորհրդային տերությունը փլուզվեց, և ամերիկացիները մոռացան իրենց դիրքորոշման մասին:


Լավ կլինի, եթե Փաշինյան Նիկոլը մի օր հարցնի Թրամփին կամ ամերիկյան դեսպանին, թե՝ ախպեր ջան, Ռեյգանից հետո ի՞նչ փոխվեց ձեզ մոտ: Այդ ինչպե՞ս էր Ռեյգանը արտասանում genocide բառը, ինչը դուք հիմա չեք անում: Ինչո՞ւ ԱՄՆ-ը սատարում էր 30 տարի առաջ Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանին, իսկ այսօր պայքարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար: Եվ այս հարցերի շուրջ ճիշտ կլինի, եթե խորհի նաև Հայաստանի արևմտամետ, ռուսատյաց խայտառակ հանրույթը:

 






Դիտումների քանակ 50531


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Թրամփը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է հայտնաբերել, որոնք ուղղակիորեն տանում են մահվան՝ առանց տանջանքների ու տառապանքների

Թրամփը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է հայտնաբերել, որոնք ուղղակիորեն տանում են մահվան՝ առանց տանջանքների ու տառապանքների

Մարտի 22, 2020


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լուրջ մարդ անվանել չի կարելի։ Ինչպեսև բոլոր ամերիկացիները, նա ի վիճակի չէ մի քանի քայլ առաջ մտածել, ...

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Հունվարի 9, 2020


Ամերիկացիներն այս տարին սկսեցին իրենց ոճով` միջազգային մակարդակի խուլիգանությամբ: Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, իհարկ...

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Դեկտեմբերի 23, 2019


Անցած ուրբաթ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հրամանատար և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազմա...

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Դեկտեմբերի 20, 2019


2019թ. դեկտեմբերի 19-ին Սպիտակ տնից տեղեկացրին, որ, Կոնգրեսին հակառակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ցեղասպանության ակտ ը...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Դեկտեմբերի 12, 2019


Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը երջանկություն դարձավ հայ ժողովր...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նոյեմբերի 11, 2019


ԱՄՆ Կոնգրեսը ցեղասպանություն է ճանաչել Թուրքիայում 1915թ. հայ բնակչության զանգվածային բնաջնջումը։ Դա առաջին քայլն է Վաշինգտոնի ...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

Սեպտեմբերի 21, 2019


«Իրավունքի գերակայության» զորավիգ Թրամփը նկատի ունի ՀՀ սահմանադրության և սահմանադրական կարգի տապալումը, որը Հայաստանում տեղի է ...

Ի՞նչ է միավորում է Դոնալդ Թրամփին ու նազարյան լենային

Ի՞նչ է միավորում է Դոնալդ Թրամփին ու նազարյան լենային

Սեպտեմբերի 4, 2019


Հանրահայտ է, որ ամերիկյան էլիտան խնդիր ունի ուղեղի հետ: Ահա թե ինչ է ասում Դոնալդ Թրամփը լրագրողին՝ պատասխանելով Լեհաստանի և Եր...

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Հունիսի 5, 2019


Դոնալդ Թրամփն ասել է. Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում էկոլոգիան շատ ավելի վատն է, քան ԱՄՆ-ում։ Դա՝ այն դեպքում, երբ Նյ...

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Մարտի 22, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել համաշխարհային հանրությանը. նախօրեին ԱՄՆ առաջնորդը սիրիական Գոլանի բարձունք...

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

Փետրվարի 20, 2019


Լուծելով ներքին և արտաքին քաղաքականության բոլոր հարցերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է եղել համասեռամոլությունն ապաքրեա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը