Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Ապրիլի 15, 2019
Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Երկրների արդի տեղեկատվական պատերազմները միմյանց դեմ սովորական բան են։ Ի դեպ, շատ հաճախ քարոզչությունը երկրի ներսում հասնում է անհամարժեքության բացարձակ գագաթնակետի, որը հասկանալի է անգամ արևմտյան ԶԼՄ-ներին։ Ոչ շատ վաղուց դրանցում ի հայտ եկավ հետաքրքիր հրապարակում՝ «Հարվարդի հիբրիդային պատերազմն ընդդեմ Ռուսաստանի» վերնագրով, որտեղ պատմում են իսկական գեբելսյան քարոզչության մասին, որը տեղի է ունենում համալսարանի թողտվությամբ։

 

Հրապարակման նյութերում նշվում է, որ Ռուսաստանի մասին հարվարդյան ստի գլխավոր խոսափողը ոչ անհայտ Հայկ Դեմոյանն է՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը, որը հիմա Aurora Humanitarian Initiative-ի գործադիր տնօրենն է։ Դա մարդասեր Վարդան Գրեգորյանի, գործարար Նուբար Աֆյանի (ԱՄՆ) եւ ռուսաստանցի ձեռներեց Ռուբեն Վարդանյանի համատեղ նախագիծն է։ Նախաձեռնությունն աջակցում է և սատարում տարբեր գլոբալ հումանիտար նախագծերի. «Ավրորան» ներկայացված է երեք կազմակերպությամբ՝ Aurora Humanitarian Initiative Foundation, Inc. (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives Foundation (Ժնև, Շվեյցարիա) և IDeA Foundation (Երևան, Հայաստան)։


Թվում էր, թե մարդիկ ուշադիր և զգայուն են վերաբերվում սերունդների հիշողությանը, իսկ ինքը՝ Հայկ Դեմոյանը, առհասարակ պատմական գիտությունների դոկտոր է։ Բայց այն, ինչի մասին գրում է Medium պարբերականը, մղում է այն մտքին, որ «տիտղոսներն» ու նախաձեռնությունները նրան պետք են միայն այն բանի համար, որպեսզի ավելի համոզիչ առաջ տանի իր անհեթեթ գաղափարները։ Այսպես, Medium-ը գրում է, որ աշխատելով Հարվարդի համալսարանի Դևիսի կենտրոնում՝ Դեմոյանը իր շնորհանդեսներից մեկում՝ նվիրված գիտական գործունեությանը, ցույց է տվել սլայդներ՝ սվաստիկայի պատկերով և պնդել, որ այդ խորհրդանիշը պատկանում է Խորհրդային Միությանը։ Ավելին, հայ պատմաբանը համոզված է, որ Ստալինն ու Հիտլերը դաշնակիցներ են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հետաքրքիր է միայն, թե ինչպես է նա բացատրել Մեծ հայրենականն ու 27 միլիոն խորհրդային քաղաքացիների զոհվելը։ Տարօրինակ է, բայց Դեմոյանի մտքերից մեկն այն է, որ հենց Ռուսաստանն է մեղավոր Հայաստանի շատ դժբախտություններում։ Հավանաբար, այդ կերպ փորձելով ակնարկել, որ մեր երկիրը մասնակից է 1915-1916 թթ. Հայոց ցեղասպանությանը։


Այլ կերպ, քան գեբելսյան քարոզչություն սա չես անվանի։ Իբր, որքան անհեթեթ է սուտը, այնքան ավելի շուտ կհավատան դրան։ Այսպես, Դեմոյանը փորձում է բոլորին համոզել այն բանում, որ այսօր Ռուսաստանի իշխանությունները կոչ են անում իրենց բնակիչներին սվաստիկա դնել իրենց մեքենաների վրա։ Իսկ իրենք՝ մոսկվացիներն, իբր, զանգվածաբար այն դաջում են ամեն ինչի վրա։ Նման պատկերներն, իհարկե, առկա են հեգնական, և պետք է խոստովանել՝ մեքենաների շատ անհարկի պիտակների վրա, որոնք ավելի շուտ խոսում են Գերմանիայի հանդեպ ԽՍՀՄ հաղթանակի և Ռուսաստանի ու ԱՄՆ քաղաքական դիմակայության մասին, այլ ոչ թե ֆաշիզմի քարոզչության։ Բայցևայնպես, դրանք փակցնում են սեփական նախաձեռնությամբ։


Ավելին, Ռուսաստանի իշխանությունները պարզապես չեն կարող հորդորել անել մի բան, ինչի համար իրենք պատժում են, քանի որ ՌԴ-ում մտցվել է վարչական պատասխանատվություն այդ խորհրդանիշի հրապարակային ցուցադրման համար։


Բայց ամենաանհեթեթն այն է, թե ինչպես է Դեմոյանը հայտարարում, որ արդի Ռուսաստանը «փառաբանում» է Իոսիֆ Ստալինին, ինչը նրան, որպես Ցեղասպանության թանգարանի տնօրենի, անհանգստացնում է, քանի որ Ստալինը Հիտլերի դաշնակիցն էր։


Դժվար է հավատալ, որ պատմագիտության դոկտորական աստիճան ունեցող մարդը կարող է լրջորեն պնդել նման բան և դա մատուցել որպես «գիտական աշխատանք»։ Եթե, իհարկե, որևէ ֆինանսական խթան չունի։ Այդ նույն Medium-ի տեղեկատվությամբ՝ Դեմոյանն աշխատել է Հարվարդի համալսարանի Դևիսի կենտրոնում դրամաշնորհով, որը նրան տրամադրել է ԱՄՆ կառավարությունը։ Սորոսի փողերով չէ՞ արդյոք, որոնք բաժանում են աջ ու ձախ։ Ընդ որում, դատելով ըստ ամենայնի՝ դրանում ակտիվորեն ներգրավում են նաև ԱՊՀ երկրներից սերածներին։


Այնուամենայնիվ, Հարվարդում բոլորը չէ, որ համաձայնել են այս անհեթեթությանը։ Ռուսալեզու աշխատակիցները համալսարանի ղեկավարությանը մատնանշել են կեղծ գիտական եզրակացությունների մասին, բայց ի պատասխան՝ նրանց անտեսել են։ Այսինքն՝ հիմա նաև Հարվարդի համալսարա՞նն է ներառվել ԱՄՆ-ում ռուսատյացության սերմանման քարոզչության մեջ։ Զարմանալի չէ, որ նրանց կարգախոսը ինստիտուտի զինանշանին՝ «Veritas», վանկատված է երեք վանկի։


Դեմոյանի և Հարվարդի ղեկավարության կողմից ճշմարտության հանդեպ նման անարդարության արդյունքում համալսարանի աշխատակիցներից մեկը՝ Ռուսաստանի քաղաքացի Միխայիլ Մուհամեդդինովը, նամակ է գրել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի անունով՝ խնդրելով պարզել, թե ինչ է տեղի ունենում Դևիսի կենտրոնում։

 

Աղբյուրը՝ argumenti.ru

 






Դիտումների քանակ 23079


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Կառավարության համբուրվող տղաները

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտութ...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

Բանդերականներն ընդդեմ Ռյազանովի և Գայդայի

Բանդերականներն ընդդեմ Ռյազանովի և Գայդայի

Մարտի 24, 2016


«Ընդդիմադիր դաշինքի» կողմից հայց ներկայացնելու առիթ է հանդիսացել այն անձանցով ցուցակը համալրելը (մինչև 83 մարդ), որոնց Ուկրաինա...

Հանդուրժողականություն ռուսական ձևով

Հանդուրժողականություն ռուսական ձևով

Մարտի 7, 2016


ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, որն այժմ թաքնվում է արտասահմանում և նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարա...

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Նոյեմբերի 1, 2015


Անշուշտ, Պուտինը հասկանում է, որ, մեղմ ասած, իր ասածն անհեթեթություն է։ Բայց դա անում է հանուն ինչ-որ պարկեշտության պահպանման, ...

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Հունիսի 15, 2015
1

Կա այսպիսի մի երաժիշտ՝ Անդրեյ Մակարևիչ, նույն ինքը՝ «Մաշինա վրեմենի» խումբը։ Բելառուսցի հրեա, նախնիներից ոմանք՝ հույն կաթոլիկնե...

Մեր ներսի թուրքը

Մեր ներսի թուրքը

Դեկտեմբերի 25, 2014


Առաջիկայում Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշանավորելու նախապատրաստությունը կարող է ոչ միայն վերածվել մեծ սկանդալի, այլև այլակե...

Ռուսական լիբերալիզմի և նրա գլխավոր կրողների զզվելի էությունը

Ռուսական լիբերալիզմի և նրա գլխավոր կրողների զզվելի էությունը

Դեկտեմբերի 14, 2014
3

Գրիգորի Յավլինսկին Ռուսաստանում միշտ էլ համարվել է հինգերորդ շարասյան ամենաարդյունավետ ներկայացուցիչը։ Խորհրդարանում եղած ժաման...

Բարաք Օբամա. ի՞նչ անել

Բարաք Օբամա. ի՞նչ անել

Դեկտեմբերի 13, 2014
1

Բարաք Օբաման՝ վասալների իր մեծ կազմակերպության գլուխն անցած, անկյուն է քշել Ռուսաստանին։ Ավելի ճիշտ՝ նրան այդպես է թվացել, թե հ...

«Эхо Москвы»: «սրբազան» Կորսունում բռնաբարություն է տեղի ունեցել

«Эхо Москвы»: «սրբազան» Կորսունում բռնաբարություն է տեղի ունեցել

Դեկտեմբերի 8, 2014
5

Ռուս լիբերալների որջում («Эхо Москвы») «Код доступа» ամենօրյա հաղորդումն է վարում Յուլիա Լատինինան, որը հայտնի է իր սրաթափանց մ...

Հակաստալինիզմի և ռուսատյացության նույնության՝ որպես Ռուսաստանի կործանման հիմնական զենքի մասին

Հակաստալինիզմի և ռուսատյացության նույնության՝ որպես Ռուսաստանի կործանման հիմնական զենքի մասին

Նոյեմբերի 8, 2014


Ստալինիզմը լիբերալ Ռուսաստանում այնպիսի հախուռն քննադատության է ենթարկվել, որ լիբերալների (այդ թվում և պուտինյան շրջանում՝ պետո...

Մանկասպան իշխանությունը՝ որպես Ուկրաինայի և Ռուսաստանի ապագայի սպառնալիք

Մանկասպան իշխանությունը՝ որպես Ուկրաինայի և Ռուսաստանի ապագայի սպառնալիք

Նոյեմբերի 7, 2014


Ուկրաինական իշխանությունը կենտրոնում և տեղերում հաջողությամբ կիրառել է ազգային ինքնաոչնչացման ևս մեկ արդյունավետ մեթոդ, որի հիմ...

Ինչպե՞ս փրկվել նեմցովներից և յավլինսկիներից

Ինչպե՞ս փրկվել նեմցովներից և յավլինսկիներից

Նոյեմբերի 6, 2014
1

«Известия»-ն տեղեկացնում է, որ Հակաֆաշիստական հակամայդանական խորհուրդը խնդրում է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը և քննչական կ...

Դալյա Գրիբաուսկայտե... կոմերիտուհի, կոմունիստուհի, ռուսատյացուհի, եվրոպուհի և պարզապես հմայիչ կին

Դալյա Գրիբաուսկայտե... կոմերիտուհի, կոմունիստուհի, ռուսատյացուհի, եվրոպուհի և պարզապես հմայիչ կին

Սեպտեմբերի 26, 2014


Դալյա Գրիբաուսկայտե... Այս համակրելի (անցյալում) շիկահերուհին ծնվել է 1956թ. մարտի 1-ին Վիլնյուսում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը...

Ուկրաինացի ռուսատյաց այլասերված նեոնացիստները՝ քրեական գործերի գործող դեմքեր

Ուկրաինացի ռուսատյաց այլասերված նեոնացիստները՝ քրեական գործերի գործող դեմքեր

Սեպտեմբերի 5, 2014


Մոլի ռուսատյաց-միասեռական, մանկապիղծ, Ազով» նեոնացիստական պատժիչ գումարտակի (որն այժմ գտնվում է շրջապատման մեջ և ենթակա է ոչնչա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ