Տիեզերական խայտառակություն

Լրտեսություն կրոնի անունից. ԱՄՆ աղանդները խնդիր են դարձել տարածաշրջանի երկրների անվտանգության համար

Ապրիլի 11, 2019
Լրտեսություն կրոնի անունից. ԱՄՆ աղանդները խնդիր են դարձել տարածաշրջանի երկրների անվտանգության համար

Խմբագրության կողմից


Աղանդավորությունը խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր երկրներում, որոնք գտնվում են Արևմուտքի կողմից հավաքագրման (вербовка) կամ մինչհավաքագրման փուլում։ Աղանդները հատկապես ճոխ բարգավաճել են Վրաստանում Միխայիլ Սաակաշվիլու օրոք։ Այն, ինչին հասել են աղանդները Վրաստանում, կներկայացնենք ստորև՝ EurAsia Daily նյութով։ Տեղեկատվությունն իսկապես հետաքրքիր է և տագնապալի, քանի որ այսօր Հայաստանում հոգևոր-գաղափարախոսական ոլորտում մենք տեսնում ենք մի վիճակ, որի միջով անցել է Վրաստանը։ Ավելին, Հայաստանի այսօրվա առաջնորդը շատ նմանություններ ունի Վրաստանի նախկին նախագահի հետ, նրանք ըստ էության միանման աշխարհայացք ունեն։ Տարբերությունը միայն Փաշինյանի արևմտականության ու ռուսատյացության ծածուկության մեջ է, քաղաքականությունը նույնն է։ Վերջին տարվա ընթացքում Փաշինյան Նիկոլն ապացուցեց, որ ոչ մի ընդհանուր բան չունի Հայ Առաքելական եկեղեցու հետ (հիշենք փաշինյանական խունվեյբինների արշավները վեհարանի վրա, ցուցադրական արհամարհական վերաբերմունքը կաթողիկոսի հանդեպ), փոխարենը մենք տեսնում ենք նոր հայ գրանտակեր էլիտայի ջերմագին վերաբերմունքն աղանդների հանդեպ, ինչպես նաև հայկական հասարակական կազմակերպություններին հսկայական ֆինանսավորումն արևմտյան դոնորների կողմից, կազմակերպություններ, որոնք զբաղվում են կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։


Ընթերցողը շատ բան կիմանա վրաց հեղինակի նյութից, բայց կցանկանայի նախապես պատասխանել գլխավոր հարցին. ինչո՞ւ են արևմտյան հատուկ ծառայությունները բազմացնում աղանդները մեզանում։ Դե, որովհետև ցանկացած աղանդ տեղեկություն հավաքող է, որը թանկ արժե, ինչպես նաև դաստիարակում է երիտասարդությանն Արևմուտքին անհրաժեշտ ոգով, որը 10-15 տարի հետո կդառնա երկրի լիիրավ տերը։


«Աղանդավորությունը Կովկասում մեծ խնդիր է խաղաղության ու հանգստության պահպանման համար, ներառյալ Վրաստանը, որտեղ կրոնական աղանդների գործունեությունն ունի նույն առանձնահատկությունները, ինչ և շատ այլ երկրներում, և հանդիսանում է հատուկ ծառայությունների գործունեության արտացոլումը»,- գրում է վրաց վերլուծաբան, Եվրասիայի ինստիտուտի ղեկավար Գուլբաաթ Ռցխիլաձեն իր նյութում՝ հրապարակված «ԳրուզԻնֆորմ» գործակալության էջերում։ «Ընդ որում՝ այս իրավիճակը Արևմուտքում բնավ չի թաքցվում. աղանդների այդ դերի մասին գրել է հայտնի մասնագետ, ԿՀՎ նախկին հետախույզ Ջոն Փերկինսը։ Իր «Տնտեսական մարդասպանի խոստովանությունը» գրքում նա նկարագրում է դեպքեր, երբ կրոնական աղանդները «տանիք» են հանդիսացել հատուկ ծառայությունների գործունեության համար։ Մասնավորապես, այնտեղ խոսքը «Փրկության բանակի» մասին է։ Այդ աղանդը հիմա ներկայացված է նաև Վրաստանում, իսկ դրա գործունեությունը չափազանց անթափանց է։ Ընդհանուր գծերով հայտնի է, որ «Փրկության բանակի» անդամները կրում են զինվորական հագուստ, ունեն զինվորական կոչումներ, դրոշներ և այլն։ Դոգմատիկ առումով «Փրկության բանակը» չի ճանաչում եկեղեցական խորհուրդները, խաչերը, սրբապատկերները, թեև նրա անդամներն իրենց համարում են քրիստոնեական դավանանքի կրողներ»,- գրում է Ռցխիլաձեն։


Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Վրաստանում ամենաակտիվ աղանդին՝ «Պահապանների աշտարակ/Եհովայի վկաներին», որի գործունեությունը նույնպես կառուցված է «չափազանց անթափանց»։ Փորձագետի խոսքով՝ աղանդի ներկայացուցիչները փորձում են հավաքագրել նոր կողմնակիցներ, և նույն ժամանակ նրանց խնդիրն է «ինֆորմացիա հավաքել, որոշել տարբեր մարդկանց թուլությունները»։


«Եհովայի վկաները» ամենաբազմաթիվ աղանդն է Վրաստանում։ Այն աջակցվում է ինչպես ԱՄՆ գլխավոր օֆիսից (Փենսիլվանիայի նահանգ), այնպես էլ Եվրոպայից։ Այդ աղանդի գործունեությունը, չնայած անթափանցությանը, ամենից լավ է հայտնի վրաց լայն հասարակությանը։ Չէ՞ որ «եհովականները» դեմ են բուժման որոշ մեթոդներին, արյան փոխներարկմանը, ինչպես նաև բանակում ծառայելուն։ Այս առնչությամբ դեռևս 1990-ականների վերջից Վրաստանում առաջ են եկել սկանդալներ, երբ մահացել է պացիենտը՝ Եհովայի վկա, որը հրաժարվել էր արյան փոխներարկումից։ «Եհովայի վկաներին» հատուկ պաշտպանություն էին երաշխավորում նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ու նրա նեոլիբերալ շրջապատը՝ Գիգա Բոկերիայի գլխավորությամբ (Վրաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար), որոնք ջախջախեցին ուղղափառ Բասիլ Մկալավիշվիլու կողմնակիցներին աղանդավորներից մեկի վրա վերջինի հարձակումների պատճառով»,- պնդում է Եվրասիայի ինստիտուտի ղեկավարը։


Գուլբաաթ Ռցխիլաձեն հատկապես ընդգծում է, որ «Սաակաշվիլու ռեժիմը» նաև երաշխավորում էր Վրաստանի մյուս աղանդների անձեռնմխելիությունը։ Այս ամենին հասնելու համար, նյութի հեղինակի խոսքով, 2011թ. Միխայիլ Սաակաշվիլու թիմը, հակառակ Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի կարծիքի, «խորհրդարան մտցրեց» օրենք կրոնական միավորումների իրավաբանական կարգավիճակի մասին, ինչի շնորհիվ աղանդները վերջնականապես գործողությունների լիակատար ազատություն ստացան Վրաստանի տարածքում։ Ռցխիլաձեի խոսքով՝ դրանից հետո Վրաստանում սկսեցին ի հայտ գալ նորանոր էկզոտիկ աղանդներ, ինչպիսին է ամերիկյան «Քրիստոնյա սիոնիստների եկեղեցին»։


«Այս աղանդի վրացական մասնաճյուղի նպատակը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, ուստի աղանդը ղեկավարում էր Մեծ Բրիտանիայի իրանական ծագմամբ քաղաքացի, որը մշտական հիմքով բնակվում էր Վրաստանում։ Աղանդավորները հավաքագրում էին իրանցի քաղաքացիներ, խոստանում ուղարկել Եվրոպա, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիա։ Այդ կազմակերպությունը մեծ առանձնատուն ուներ Թբիլիսիում, Տաշքենդի փողոցում։ Ինչ-որ փուլում կազմակերպությունը փոխեց պրոֆիլը և անվանումը՝ հիմա այն կոչվում է «Քրիստոսի միջազգային եկեղեցի», իսկ նստավայրը տեղափոխեց Գարդաբանի քաղաք, մի մեծ, նորակառույց առանձնատուն, որտեղ հրավիրում են Քվեմո Քարթլիի շրջանի երեխաներին, հիմնականում՝ աղքատ ադրբեջանական ընտանիքներից, իբր անգլերեն սովորեցնելու։ Այդ «եկեղեցու» թիկունքում առաջվա պես կանգնած են անգլո-ամերիկացիները։ Կենտրոնի տնօրենը ամերիկացի Նիկոլա Դուգենն է։ Նա ու նրա համախոհները հետապնդում են ռազմավարական նպատակ՝ ստեղծել իրենց գաղափարախոսական սաների ցանց, որը գործի կդրվի 10-15 տարի հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ մշակում անցած երեխաները կմեծանան ու կդառնան երկրի լիիրավ քաղաքացիներ»,- ասվում է նյութում։


Հեղինակի խոսքով՝ հատկապես զայրացնող է այն փաստը, որ իր նախագահության տարիներին՝ 2004-2013թթ., Միխայիլ Սաակաշվիլին իր հրամանով նման աղանդների «օտարերկրյա կուրատորներին» նվիրում էր Վրաստանի քաղաքացիություն, թեև նրանք ոչ մի ընդհանուր բան չունեին Վրաստանի հետ։ Միևնույն ժամանակ, Ռցխիլաձեի խոսքով, Վրաստանում ծնված և Ռուսաստանում ապրող էթնիկ վրացիները (նրանց մեջ էր անգամ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Կախա Թարգամաձեն) ցայսօր վրացական քաղաքացիություն չեն ստանում։ Եվրասիայի ինստիտուտի ղեկավարի խոսքով՝ բացի թվարկվածներից, Վրաստանում ներկայացված են նաև արևմտյան ու տիպիկ ամերիկյան այլ աղանդներ, ինչպիսին են հիսունականները, մորմոնները կամ Հիսուս Քրիստոսի վերջին օրվա եկեղեցին, յոթերորդ օրվա ադվենտիստներն ու բապտիստական եկեղեցու ավետարանչականները։ Գուլբաաթ Ռցխիլաձեն հատկապես նշում է, որ այդ բոլոր աղանդները թշնամաբար են տրամադրված ուղղափառության հանդեպ ընդհանրապես և Վրաց Ուղղափառ եկեղեցու (ՎՈւԵ) հանդեպ՝ մասնավորապես։


«Ո՞ր հատուկ ծառայությունը կհրաժարվի կրոնի անունից գործող, տեղեկություն հավաքողների ծառայություններից»,- հռետորական հարց է տալիս նյութի հեղինակը»։


Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են... 






Դիտումների քանակ 242024


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Նոյեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլի հայտնի աներձագ հակոբյան հրաչյայի քույր Հակոբյան Աննան հանդիպել է աղանդավորների ներկայացուցչի հետ: Նա իր գրասենյ...

Աղանդավորները գործի են անցնում

Աղանդավորները գործի են անցնում

Հուլիսի 11, 2018


Ընդամենը երեկ մենք առիթ էինք ունեցել գրելու այն մասին, թե աղանդավորական շարժումներն ինչպիսի ակտիվ մասնակցություն են ունեցել «թա...

Աղանդավորների հեղափոխությունը

Աղանդավորների հեղափոխությունը

Հուլիսի 10, 2018


Դեռևս ամիսներ առաջ մի քանի հրապարակումներ եղան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժմանը ակտիվ մասնակցություն են ունեցել...

Թշնամու ազատությունը ո՞րն է

Թշնամու ազատությունը ո՞րն է

Մարտի 11, 2018


Առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցվում Հայաստանում վտանգավոր աղանդավորական կառույցների կազմաքանդիչ գործունեության մասին, և պա...

Եհովան կպահի մեր սահմանը

Եհովան կպահի մեր սահմանը

Հոկտեմբերի 12, 2017


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածա...

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հուլիսի 27, 2015
1

Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու թեման հետզհետե վերածվում է համընդհանուր քննարկման նյութի: Եվ եթե նույնիսկ ներ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ