Ազգային խայտառակություն

Կատեգորիկ չի կարելի հաշվի առնել Փաշինյան Նիկոլի նոպաները

Ապրիլի 10, 2019
Կատեգորիկ չի կարելի հաշվի առնել Փաշինյան Նիկոլի նոպաները

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլն առնվազն 2008-ից խախտում է բարոյականության և իրավունքի բոլոր նորմերը: Մարտի 1-ը նրա կենսագրության վառ օրերից է, երբ նա Տեր-Պետրոսյան Լևոնի գլխավորությամբ սահմանադրական կարգի տապալման փորձ կատարեց: Հետո պատժվեց, հետո ներվեց, գնաց պառլամենտ: Շատերին թվում էր, թե ի դեմս Փաշինյանի գործ ունեն ազնվագույն մի երիտասարդի հետ: Այսօր նա վարչապետ է, բայց չի փոխվել ընդհանրապես: Եվ ուրախալի է, որ նրա կողմից իրավունքի և բարոյականության նորմերի ոտնահարման ըմբռնումն այլևս սակավաթիվ մարդկանց մենաշնորհը չէ:


Օրինակ, երեկ նա մաքսատանն արեց բաներ, որոնք միայն տգետը կարող էր չտեսնել: Նախ՝ անարգեց մի երիտասարդի ոչ «ձգված» կանգնելու համար, հետո աշխատանքից հեռացրեց մի ամբողջ աշխատասենյակի աշխատակիցների՝ գետնին ընկած դրոշի պատճառով: Եթե առաջին դեպքում հանրությունը Փաշինյանի կողմից բարոյականության նորմերի ոտնահարման ականատեսը դարձավ, ապա երկրորդում երևաց, որ սա իրավունքի և օրենքի բռնաբարում է: Նախ՝ այդ չարաբաստիկ սենյակի աշխատողներին վարչապետը չի կարող ազատել և ազատելու իրավունքով օժտված պաշտոնյային էլ չի կարող նման բան հրահանգել: Երկրորդ՝ ՀՀ քաղաքացին պաշտպանված է ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, և ինչ-որ մի նոպայի հետևանքով նրան դուրս գցելն անհնար է: Ի վերջո, դրոշի գետնին հայտնվելը պատճառ չէ մարդուն հեռացնելու, չկա նման դրույթ օրենսդրության մեջ, մանավանդ որ դրոշն էլ ոստիկաններինն է եղել, որոնք, թողնելով այդ սենյակը, առ այսօր չեն տարել իրենց իրերը:


Այն աշխատակիցները, որոնք պարտադրված պիտի դիմում գրեն և ազատվեն աշխատանքից Փաշինյան Նիկոլի նոպայի պատճառով, ճիշտ կվարվեն, եթե չանեն նման բան: Թող նրանց հեռացնեն ապօրինի և դատարան դիմելու առիթ ստեղծեն: Անկախ դատարանն էլ թող պարզի, թե ինչու դրոշը հայտնվեց գետնին, ումն էր այդ դրոշը, երբ էր ընկել, «դրոշը գետնին» եզրույթ կա օրենսդրության մեջ, թե ոչ, արդյոք իրավասու է երկրի գործադիրի ղեկավարն իր կողմից չնշանակված մարդկանց վերադասներին հրահանգել նրանց ազատել աշխատանքից: Ինչևէ, հորդորում եմ Փաշինյանից բոլոր տուժածներին չենթարկվել այդ խայտառակ հրահանգին և շարունակել աշխատել: Թող Փաշինյան Նիկոլի ենթականերն ազատեն և պատասխանեն դատարանում: Իսկ մինչև պատասխանի ժամանակը գա, Փաշինյան Նիկոլից Հայաստանում բան չի մնա: Այնպես որ, չկոտրվել ու դիմում չգրել:

 






Դիտումների քանակ 28681


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ե՞րբ կսկսվի ունեզրկության գործընթացը

Ե՞րբ կսկսվի ունեզրկության գործընթացը

Ապրիլի 24, 2019


«Ժամանակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո նրանց հարաբերությունները ոչ միայն չ...

Փաշինյանն ընդվզում է, առայժմ՝ պատշաճության շրջանակում

Փաշինյանն ընդվզում է, առայժմ՝ պատշաճության շրջանակում

Ապրիլի 15, 2019


Ժողվարչապետ Փաշինյանը դեղին քարտ է ցույց տվել ռուսաստանյան հեռուստաալիքներին։ Վարչապետը դժգոհ է այն բանից, որ ռուսաստանյան ԶԼՄ-...

Փաշինյան Նիկոլի սերն ու համերաշխությունը

Փաշինյան Նիկոլի սերն ու համերաշխությունը

Ապրիլի 15, 2019


Մի քանի օր առաջ սիրո ու համերաշխության հեղափոխության կազմակերպիչ Փաշինյան Նիկոլը գնաց մաքսատուն, գետնին ընկած դրոշ հայտնաբերեց ...

Փաշինյան Նիկոլի հեքիաթները Ստրասբուրգում

Փաշինյան Նիկոլի հեքիաթները Ստրասբուրգում

Ապրիլի 11, 2019


Փաշինյան Նիկոլը ելույթ ունեցավ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի նիստում: Ելույթի կեսը նվիրեց իրեն ու իր հեղափոխությանը: Ստեց առաջի...

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Ապրիլի 10, 2019


Ռուսաստանի «REGNUM» Դաշնային տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ նախորդ հոդվածներում (տես՛ «REGNUM», «Կանխե՛լ Հայաստ...

ՊԵԿ դեսանտը Առինջում

ՊԵԿ դեսանտը Առինջում

Ապրիլի 9, 2019


Շատ սիրեց Ծառուկյանը Փաշինյան Նիկոլին, համարեց, որ հենց ինքն է, որ կա, դարձրեց լեգիտիմ վարչապետ: Դե, ժողովրդի վարչապետն էլ որոշ...

Գալիս է ՀՀ հպարտ քաղաքացիների անարգանքի ու նվաստացման ժամանակը

Գալիս է ՀՀ հպարտ քաղաքացիների անարգանքի ու նվաստացման ժամանակը

Ապրիլի 9, 2019


Նորագավիթի մաքսատանը Փաշինյան Նիկոլն այսօր անարգեց Հայաստանի հպարտ քաղաքացիներից մեկին: Էդ խեղճ տղան իր համար կանգնած էր, բայց ...

Փաշինյան Նիկոլի կետը

Փաշինյան Նիկոլի կետը

Ապրիլի 9, 2019


Հետաքրքիր բան է մանիպուլացիան: Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում ասաց, թե Ադրբեջանի հետ բանակցությունները չի սկսել Սերժ Սարգսյան...

Դավիթ Ղազարյանը ՀՀ քաղաքացի չէ

Դավիթ Ղազարյանը ՀՀ քաղաքացի չէ

Ապրիլի 8, 2019


Այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչ...

Փաշինյան Նիկոլի արտիստիզմը շուտով մեզ կօգնի

Փաշինյան Նիկոլի արտիստիզմը շուտով մեզ կօգնի

Ապրիլի 5, 2019


Փաշինյանն ինքն իրեն է բռնել տալիս, քանզի խոստովանում է, որ խառնվում է իրավապահ մարմինների գործունեության մեջ: Ո՞նց կարող էր նա ...

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի այաթոլա Խոմեյնի

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի այաթոլա Խոմեյնի

Ապրիլի 2, 2019


Մարդասպան ահաբեկիչ ավետիսյան վարուժը Փաշինյան Նիկոլի երկրում իրեն զգում է ոնց որ ձուկը ջրում: Սա այսօր ասել է Եռաբլուրում, թե Ա...

Խոսում և երևակայում է Փաշինյան Նիկոլը

Խոսում և երևակայում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 28, 2019


Հայաստանում այսօր որևէ մեկը չի խոսում ընտրակեղծարարության մասին, որևէ մեկը չի նկատում, որ մեր կյանքից դուրս է եկել այդ «դիսկուր...

ԵՊՀ դրաման նոր թափ է հավաքում

ԵՊՀ դրաման նոր թափ է հավաքում

Մարտի 26, 2019


Ընդամենը երեկ Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ իր հեղափոխությանը չմասնակցած մարդիկ տեղ չունեն Նոր Հայաստանում և քաղաքական որոշում...

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Մարտի 26, 2019


Վերջերս շատ է խոսվում Հոկտեմբերի 27-ի, այդ գործի լիարժեք բացահայտման անհրաժեշտության մասին: Թե ինչ են ուզում բացահայտել՝ դժվար ...

Փաշինյանը չափերն անցնում է

Փաշինյանը չափերն անցնում է

Մարտի 25, 2019


Օր չկա, որ «սիրո ու համերաշխության» հեղափոխություն կատարած վարչապետը էքստրեմիզմով չզբաղվի, օր չկա, որ նա չապացուցի, որ ժողովրդա...

Տոնում է Փաշինյան Նիկոլը

Տոնում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 25, 2019


Անցած շաբաթվա գլխավոր թեմաներից մեկը, թերևս, «քաղաքացու օրվա» գաղափարն էր: Փաշինյան Նիկոլն էնքան է հիացած իր հեղափոխությամբ, էն...

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Մարտի 21, 2019


Անցել է 10 ամսից մի փոքր ավելի Հայաստանում պետական հեղաշրջումից հետո, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին։ Թերևս, այդ ժամանակ...

Փաշինյան Նիկոլի ռեկորդային ասուլիսը

Փաշինյան Նիկոլի ռեկորդային ասուլիսը

Մարտի 19, 2019


Փաշինյան Նիկոլն էսօր ասուլիս էր տալիս: Լավ էր զգում իրեն: Բայց այսօր զգացվեց, որ Փաշինյան Նիկոլն արդեն հեռացել է իրականությունի...

Դեգեներատը նորից խայտառակվեց, բայց վեջը չէ՝ երեսը կոկորդիլոսի կաշվից է

Դեգեներատը նորից խայտառակվեց, բայց վեջը չէ՝ երեսը կոկորդիլոսի կաշվից է

Մարտի 16, 2019


Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլը ուխտագնացություն էր կազմակերպել Արարատի մարզ, գաղտնի և կոնֆիդենցիալ: Գնացել էր գյուղացիներին ...

Փաշինյանի զարմանալի հարցումը Ֆեյսբուքում

Փաշինյանի զարմանալի հարցումը Ֆեյսբուքում

Մարտի 15, 2019


Փաշինյան Նիկոլը զարմանալի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա գրել է. «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ