Խայտառակություն առանց մեկնաբանության

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Ապրիլի 10, 2019
Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Արտաշես Գեղամյան

 

Այս է խնդիրը

 

Ռուսաստանի «REGNUM» Դաշնային տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ նախորդ հոդվածներում (տես՛ «REGNUM», «Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը», 21.03.2019 և «Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ», 29.03.2019) արդեն գրել եմ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) պետականության խափանման արդի տեխնոլոգիաների անխոչընդոտ կիրառման մասին։ Ընդ որում՝ նշեմ, որ «Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ» հոդվածի 178 հազար ընթերցողներից հոդվածին գնահատական տվողները բավական բարձր են գնահատել այն։ Այսպես, նրանց ճնշող մեծամասնությունը (66,4%) հոդվածը գնահատել է «գերազանց», 13,21%-ը «լավ» է գնահատել՝ դրանով իսկ փաստացի արտահայտել իր լիակատար համաձայնությունը դրանում պարունակվող հիմնական եզրահանգմանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ հրապարակման գլխավոր եզրահանգումը հետևյալն է. «Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարին կամեցողները» կփորձեն պետականության քանդման այդ տեխնոլոգիաներն իրականացնել Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի հանրապետություններում»։ Ընդ որում՝ բնականաբար, հարց է ծագում. որքանո՞վ է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը «նպաստելու» այդ տեխնոլոգիաների իրականացմանը կամ, հակառակը, արգելակելու դրանց ընթացքը։ Կարծում եմ, որ այս հարցն ունի ոչ միայն գոյության իրավունք, այլև ակնկալում է սպառիչ պատասխան։

 

Եվ այսպես, հարգելի ընթերցող, մի փոքր վիճակագրություն։ Հույս ունեմ հիշողության մեջ դեռ թարմ են ՀՀ «ժողվարչապետի» վերամբարձ խոստումները, որ երկրում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, որը նրա կատարողներն անվանում են «թավշյա հեղափոխություն», սպասվում է ներդրումային բում։ Այդպե՞ս է արդյոք։ Դիմենք վիճակագրությանը։ Եվ այսպես, համաձայն «Հայաստանի Հանրապետության 2019թ. հունվար-փետրվարի սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկագրի (էջ 93), եթե զուտ ֆինանսական պարտավորությունները («զուտ» տերմինը նշանակում է ավելացումներից հանած տվյալ ֆինանսական գործիքի գծով մարումները) 2017թ. հունվար-դեկտեմբերին կամ ամբողջ ներդրումները կազմել են $400,3 մլն (առանց ֆինանսական ածանցյալների), ապա 2018թ. հունվար-դեկտեմբերին, ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնումը, համապատասխանաբար, $811,2 մլն։ Այսպիսով, 2018թ. տեղի է ունեցել ՀՀ զուտ ֆինանսական պարտավորությունների կրկնակի աճ։ Ընդ որում՝ նկատենք, որ եթե 2017թ. ուղղակի ներդրումները կազմել են $249,8 մլն, ապա 2018թ. տեղի է ունեցել ուղղակի ներդրումների հիրավի «հեղափոխական աճ»՝ մինչև $4,5 մլն։ Չէ՞ որ հող նախապատրաստվել էր Ն.Փաշինյանի համար, որպեսզի հայտարարեր տնտեսական նոր հեղափոխության սկիզբը։

 

«Տնտեսական հեղափոխության ջատագովների» տնտեսական քաղաքականության հանդեպ անվստահության անուղղակի հաստատումն է դրամական միջոցների (տրանսֆերտների) գոյություն ունեցող արտահոսքը բանկային համակարգի միջոցով, որը տեղի ունեցավ 2018թ.։ Այսպես, եթե 2017թ. հունվար-դեկտեմբերին դրամական միջոցների (ֆիզիկական անձանց) զուտ արտահոսքը ՀՀ-ից արտասահման կազմել է $1 մլրդ 25 մլն, ապա 2018թ. հունվար-դեկտեմբերին, համապատասխանաբար, $1 մլրդ 188,4 մլն։ Սա ֆինանսական միջոցների զուտ արտահոսքի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 10 տարիներին (տե՛ս ՀՀ ԿԲ 2018թ. Տեղեկատու, էջ 84, ՀՀ ԿԲ Տեղեկատու, 2019թ. հունվար, էջ 15)։ Այս պայմաններում ՀՀ ներդրումային գրավչության մասին խոսելն անգամ հավի ծիծաղը կշարժի։ Չէ՞ որ փաստը, որ 2018թ. ՀՀ-ից դուրս է բերվել $1 մլրդ 188,4 մլն, ինքնին խոսուն է։ Չարժե կասկածել, որ ցանկացած փոքրիշատե մեղսունակ ներդրող, իմանալով այս վիճակագրության մասին, որևէ պարզաբանման կարիք չի ունենա ՀՀ ներդրումային գրավչության մասին։ Եվ ահա այս ֆոնին հուսահատախառն զմայլանք է առաջացնում այն, երբ ՀՀ-ում իշխանության ղեկին գտնվողները հպարտանում են 2018թ. արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպի երկնիշ ցուցանիշներով, որը կազմել է 114,7% (տե՛ս «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-դեկտեմբերին», էջ 123, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-դեկտեմբերին», էջ 121), ընդ որում՝ արտահանման աճի տեմպը կազմել է 107,5%, ներմուծմանը՝ 18,66%։ Գալիս ես այն եզրահանգման, որ նրանք բնավ չեն գիտակցում, թե ինչ բացասական հետևանքներով է դա հղի ՀՀ վճարային հաշվեկշռի համար։ Այսպես, եթե 2017թ. արդյունքներով ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է (մինուս) -$1 մլրդ 939,8 մլն, ապա 2018թ. արդյունքներով՝ համապատասխանաբար (մինուս) -$2 մլրդ 551,3 մլն, այսինքն՝ մեկ տարում տեղի է ունեցել ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճ $611,5 մլն-ով։ Նման իրավիճակը, մեր հայրնակիցներից ստացվող տրանսֆերտների ծավալի միաժամանակյա կրճատման և ներդրումների աճի փաստացի բացակայության հետ միասին, կործանարար ազդեցություն ունեցավ ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի վրա։ Այսպես, եթե 2018թ. հունվար-դեկտեմբերին վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը կազմել է (մինուս) -$279,67 մլն, ապա 2018թ. նույն ժամանակամիջոցում՝ համապատասխանաբար (մինուս) -$1 մլրդ 130,58 մլն։ Ընթերցողներին հետագա տնտեսական հաշվարկներով չհոգնեցնելու համար նշեմ, որ ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտի ֆինանսավորումը հնարավոր է՝ 1. օտարերկրյա ներդրումների և պարտատոմսերում ներդրումների, 2. բաժնետոմսերում օտարերկրյա ներդրումների, 3. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի պաշարների վաճառքի, 4. ներքին ներդրողների կողմից արտասահմանյան ակտիվների վաճառքի միջոցով։ Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքը 2019թ. կավելանա $490 մլն-ով և տարեվերջին կհասնի ՀՆԱ 49,8%-ին (ազգային արժույթով), ընդ որում, խոշոր վարկ՝ $343 մլն-ի չափով, նախատեսվում է ստանալ Ռուսաստանից (համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության պետպարտքի կառավարման վարչության ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանի հայտարարության, տե՛ս «Հայաստանի պետական պարտքը կավելանա կես միլիարդ դոլարով», 21.12.2018թ.,։ Այս պայմաններում ակնհայտ է, որ զգալի օտարերկրյա վարկեր, ինչպես և բաժնետոմսերում օտարերկրյա ներդրումներ ստանալու հույս չարժե ունենալ, իսկ ներքին ներդրողների կողմից արտասահմանյան ակտիվների վաճառքի մասին խոսելը բնավ լուրջ չէ։ Հանուն ինչի՞ անեն դա։ Այսինքն՝ ընթացիկ հաշվի հսկայական դեֆիցիտի ծածկման միայն մի ճանապարհ է մնում՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի պաշարների վաճառքը։ Այսպես, համաձայն ՀՀ ԿԲ Տեղեկագրի՝ 2019թ. փետրվար (էջ 64) 2018թ. դեկտեմբերի վերջի համար ՀՀ ԿԲ զուտ միջազգային պահուստները կազմել են 765 մլրդ 792 մլն դրամ կամ $1 մլրդ 585,5 մլն, հունվարի վերջին՝ 641 մլրդ 240 մլն դրամ կամ $1մլրդ 316,4 մլն։ Այսինքն՝ 2019թ. հունվարին ՀՀ ԿԲ զուտ միջազգային պահուստները (այսուհետ՝ ԶՄՊ) 2018թ. դեկտեմբերի համեմատ կճատվել են $269,1 մլն-ով։ Հանուն արդարության նշենք, որ ս.թ. փետրվարին ԶՄՊ-ը հունվարի համեմատ համալրվել են $89,4 մլն-ով։ Ոչ, հարգելի ընթերցող, ԶՄՊ ավելացումը բնավ «տնտեսական հեղափոխության» առաջին ծիլերի հետևանքը չէ։ Պարզապես 2019թ. հունվար-փետրվարին տեղի է ունեցել ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով տրանսֆերտների զուտ ներհոսքի աճ 2018-ի նույն ժամանակամիջոցի համեմատ։ Եվ դա տեղի է ունեցել ս.թ. հունվար-փետրվարին ներմուծման ծավալների էական կրճատման հետ մեկտեղ։ Այսպես, 2019թ. հունվարին, 2018թ. հունվարի համեմատ, տեղի է ունեցել ներմուծման ծավալների անկում 9,3 տոկոսային կետով, փետրվարին, համապատասխանաբար, 2,5 տոկոսային կետով։ ՀՀ տնտեսությունում բացասական միտումների կասեցման գործուն միջոցներ չձեռնարկելու դեպքում առաջիկա կես-մեկ տարում անխուսափելիորեն տեղի կունենա ազգային արժույթի՝ դրամի մեծ արժեզրկում, ինչն, իր հերթին, կհանգեցնի գների բազմակի բարձրացման, աշխատավարձերի, թոշակների, սոցիալական նպաստների վճարումների ուշացման։ Կնվազի հարկերի հավաքելիությունը, կկրճատվի համախառն ներքին արտադրանքը։ Ավաղ, տնտեսությունում այսքան վտանգավոր դրությունը գիտակցելու, տնտեսական կոլապսի կանխմանն ուղղված համարժեք միջոցների ընդունման փոխարեն մենք դառնում ենք վկաները նորանոր շոուների և այլ անհրապույր տեսարանների, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն անդառնալի կորուստների, հայոց պետականության տնտեսական հիմքերի խափանման։ Գիտակցո՞ւմ են արդյոք սա, թե՞ ոչ ՀՀ կառավարությունում։

 

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ հայոց պետականության քայքայման տեխնոլոգիաները, որոնց մասին խոսվել է նախորդ հոդվածներում, իրենց «ամրագրումն» են ստանում ՀՀ տնտեսական հիմքերի վերջնական քայքայումը կանխելու ուղղությամբ «ժողվարչապետի» անգործության արդյունքում։

 

Այսպիսով, ի մի բերելով ավելի վաղ հրապարակված հոդվածներում պարունակվող եզրահանգումները՝ մենք կարող ենք եզրակացնել, որ ներկայում վկաներն ենք տնտեսության կառավարելիության կորստի, ապագաղափարայնացման, հայ քրիստոնեական քաղաքակրթությանը բնորոշ արժեքներից հրաժարման։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ ս.թ. ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերի ունեցած ելույթին, որը մեզ սովորեցնում էր ինչպես ապրել և ինչից ամաչել։ Տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք իշխանությունների կողմից քաջալերվող «դեմոկրատական», իբր ինքնաբուխ շարժումների ամենաթողության հետ։ Նշենք, որ այս ամենը Հայաստանի ներկա իշխանությունների տիկնիկավարներն իրականացնում են գիտակցաբար, հստակ ու մանրամասն մշակված գիտական հիմքով։ Հարգելի ընթերցողը հավանաբար գլխի ընկավ, որ խոսքը մեր առօրյա կյանքում «կառավարվող քաոսի» բաղադրիչներ մտցնելու մասին է։ Իսկ գլխավոր նպատակը նույնն է՝ գոյություն ունեցող հայ ազգային պետության, մեր ավանդական մշակույթի ապամոնտաժում, այսինքն՝ զանգվածային գիտակցության և աշխարհայացքի վերակառուցում մարդու հոգևորի վրա մանիպուլյացիաների արդի միջոցների կոշտ ազդեցության միջոցով, տեղեկատվական, սոցիալ-մշակութային տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչի մասին արդեն գրել եմ։

 

Այս առնչությամբ կցանկանայի ուշադրություն հրավիրել հետևյալի վրա։ Այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը բոլորովին չի թաքցնում իր մտադրությունները՝ ափշերոնյան սուլթանության համար հարմար ժամանակ լայնածավալ պատերազմ սկսել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ, հատկապես չարագուշակ է հնչում Հայաստանի ու Արցախի քաղաքացիների գիտակցությունում հետևողականորեն ներդրվող նսեմ զրպարտչական տեղեկատվությունն այն մասին, որ Ապրիլյան (2016թ.) պատերազմն իբր «պայմանավորված» էր։ Բավական է ծանոթանալ այս տեղեկատվության հիմնական աղբյուրի հետ՝ և դժվար չի լինի տեսնել, թե որտեղից են աճում այսքան ցինիկ տեղեկատվության ականջները, որը, քիչ է, թե սկզբից մինչև վերջ կրում է զրպարտչական բնույթ, դեռ մի բան էլ հետապնդում է նենգ նպատակներ։ Դրված է բոլոր միջոցներով, բացահայտ ստի օգնությամբ ՀՀ և Արցախի Հանրապետության գլխավոր ռազմական ղեկավարության հանդեպ հավատը խափանելու խնդիրը։ Այս բարոյական վիժվածքների մտահղացման համապատասխան՝ նման տեղեկատվության տարածումը ամենակործանարար ձևով կներգործի Հայաստանի ու Արցախի զինված ուժերի ծառայողների գիտակցության վրա։ Նրանց խնդիրը պարզ է՝ կասկածի որդը գցել Արցախյան 1992-94թթ. ազատագրական պատերազմի, Ապրիլյան (2016թ.) պատերազմի հերոսների, մեր հայրենիքի այսօրվա պաշտպանների գործողությունների ազնվության հարցում։

 

Իսկ թե ինչպես է այս բոլոր խափանարար գործողություններին արձագանքել ՀՀ «ժողվարչապետը»՝ դատեք ինքներդ։ Այսպես, 2018թ. դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում այն ժամանակ դեռ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերը մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ հասարակությունը շատ հարցեր ունի այդ պատերազմի վերաբերյալ։ Լրագրողների հարցին, թե եղել է արդյոք ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ, ինչպես պնդում էին ոմանք, Փաշինյանը պատասխանել է, որ այդ ամբողջ ընթացքում բանավոր և գրավոր ինֆորմացիա է գալիս, որը դեռ ստուգման կարիք ունի. «Ես գիտեմ, որ կա նման վարկած, այն լայնորեն քննարկվել է։ Բայց մի բանում մի կասկածեք. մեր բոլոր գործողություններն ուղղվելու են այն բանին, որպեսզի բացահայտվի մեզ համար կարևոր ճշմարտությունը, անգամ եթե այն առաջին հայացքից հակադիր տպավորություն թողնի»։ «Ժողվարչապետի» այս կոչը, իհարկե, սպասելի էր և լսվեց։ Այսպես, ս.թ. ապրիլի 3-ին ոչ անհայտ 1in.am https://www.1in.am/2535056.html ինտերնետ պորտալը, որը շռայլորեն ֆինանսավորվում է օվկիանոսի այն կողմից, հարցազրույց է վերցրել «Հայ կառուցողական կուսակցության» առաջնորդ Անդրիաս Ղուկասյանից, որում նա, մասնավորապես, ասել է. «Ապրիլյան պատերազմի արդյունքում տեղի ունեցավ հրադադարի գծի ակնհայտ խախտում, որը չունեցավ որևէ միջազգային հետևանք։ Այս ամենն ամփոփելով՝ մենք եկանք եզրահանգման, որ տեղի էր ունեցել դավաճանություն, և Հայաստանի ղեկավարությունը սպասարկել է շահեր, որոնք որ բերել են արհեստականորեն այն վիճակի, որից տպավորություն էր ստեղծվում, որ Իլհամ Ալիևը կարող է ինքնակամ պատերազմներ հրահրել, մարդ սպանել և մնալ անպատիժ, ինչպես եղավ ապրիլյան դեպքերի ժամանակ, ու առ այսօր Հայաստանի Հանրապետությունը իր որևէ պաշտոնական գործողությունով այս իրավիճակը չի փոխել... Մեր կողմից հրապարակված տեսանյութը վտանգում էր ապրիլյան պայմանագրային պատերազմի ամբողջ դավադրությունը և բացահայտում էր, որ հայկական կողմն ունի ապացույցներ, որ Ադրբեջանն է կատարել հարձակումը», «2016-ի ապրիլին տեղի է ունեցել դավաճանություն, և ՀՀ նախկին ղեկավարությունը սպասարկել է կոնկրետ շահեր»)։ Ա.Ղուկասյանի մերկապարանոց մեղադրանքները, անկասկած, իրավական գնահատական են պահանջում։ Դրանց նպատակն է վարկաբեկել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Վերը նշված հոդվածին զուգահեռ՝ նույն 1in.am ինտերնետ պորտալում հրապարակվել է նաև մեկ այլ հոդված՝ «Ագենտների պայմանավորված պատերազմը». Ապրիլյան քառօրյան միջազգային դավադրությո՞ւն էր, թե՞ պետական դավաճանություն» վերնագրով։ Որպես այդ հոդվածի սեղմագիր կարդում ենք. «Եղել է նախագիծ՝ հանձնել տարածք մեծ զոհերով և կանգնեցնել պատերազմը այն պահին, երբ (տարածքներն) արդեն հանձնված են, ու հայտարարել, որ չենք վերցնի, որովհետև ավելի մեծ զոհեր կտանք։ Այս մեխանիզմը աշխատեցվեց»։ Այս զրպարտագրի հեղինակը «Անալիտիկոն» ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն է։ Բնականաբար, վերը նշված երկու հոդվածների հեղինակները ֆինանսավորվում են արտասահմանից։ Հատկանշական է, որ «պետական դավաճանության» մասին խոսակցությունները հրահրվում են բացառապես տարատեսակ քաղաքագետների ու վելուծաբանների կողմից, որոնք մի անսասան ընդհանրություն ունեն՝ ռուսատյաց են։ Ափսոսանք է առաջացնում այլ բան. այն, որ այս ամբողջ տեղեկատվական նեխվածքը, վերջնարդյունքում, ընկնում է ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի ղեկավարությանը, կրկնում եմ, վարկաբեկելու համար զօրուգիշեր նախապատրաստվող պարարտ հողի վրա։

 

Խորհելով Հայաստանում վերջին երկու-երեք շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ չգիտես ինչու հիշեցի Վոլտերի «Կանդիդ» փիլիսոփայական վեպի հայտնի կերպարին։ Այո, հարգելի ընթերցող, դուք իրավացի եք, խոսքը լավատեսության կրող Պանգլոսի մասին է՝ Կանդիդի ուսուցչի, Վեստֆալիայի (Գերմանիա) Տունդեր Տեն Տրոնկ ամրոցում նրա ապրած ժամանակ։ Պանգլոսը վեպում քարոզում է, որ ամեն բան դեպի լավն է տանում աշխարհներից մեր լավագույն աշխարհում, որ չարը լոկ ստվերն է հիասքանչ նկարում, իսկ առասպելը կատարյալ է և նպատակաուղղված, ու չկա նպատակ առանց պատճառի. ամեն բան աշխարհում կատարվում է հանուն սահմանված նպատակի։ Դե, ահա, մեր «ժողվարչապետին» էլ իր կառավարման 11 ամիսներին թվում է, թե այն ամենը, ինչ կատարվում է «Նոր Հայաստանում», դեպի լավն է տանում։ Վերցնենք թեկուզ Ն.Փաշինյանի ս.թ. մարտի 6-ի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ։ Անդրադառնալով ՀՀ քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարմանը, մասնավորապես՝ գնումներից հետո հսկիչ-դրամարկղային կտրոններ պահանջելու մասով, Ն.Փաշինյանն ասաց. «Մենք աննախադեպ զարգացում ունենք։ Այս տարվա հունվար-փետրվարին ՀՀ-ում տպագրվել են 12,5 մլն-ով ավելի հսկիչ-դրամարկղային կտրոններ՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Դրա արդյունքում այս տարվա հունվար-փետրվարին առևտրային շրջանառությունն ավելացել է 35 մլրդ դրամով։ Եվ արդյունքում մենք հիմա ավելի քան վստահ ենք նայում պետական եկամուտների հավաքմանը 2019 թվականին»։ Ուզում ես բացականչել՝ ցնծա՛, հայ ժողովուրդ, տնտեսական հեղափոխությունը վստահ քայլերով մեկնարկել է։ Հարգելի ընթերցող, ես բնավ դեմ չեմ հարկային վարչարարության մշտական կատարելագործմանը, առևտուրը ստվերից հանելուն, ամենևին ոչ։ Ամբողջ հարցը Ն.Փաշինյանի կողմից ՀՀ հարկային համակարգի կատարելագործման էության ընկալման մեջ է։ Նա բոլորովին չի խորանում այն պարզ ճշմարտությունն ընկալելու մեջ, որ հարկային համակարգը պետք է ՀՀ-ի համար դառնա մեր միանգամայն սահմանափակ ֆինանսական ռեսուրսների հավաքման կարևորագույն մեխանիզմներից մեկը պետության տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման համար։ «Ժողվարչապետը» չունի հարկային համակարգի օգնությամբ ձեռնարկատիրական, արտադրական և ոչ արտադրական գործունեության էական մասի ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտության տեսլական։ Նրա համար գլխավորը «հսկիչ-դրամարկղային սարքերի կտրոնների աննախադեպ աճն է»։ Բայց սա առանձին վերլուծության թեմա է։

 

Վերադառնալով Պանգլոսի անալոգիային՝ նշենք, որ «ժողվարչապետը» մի անգամ հավատալով, որ «Նոր Հայաստանում» ամեն բան տանում է դեպի լավը աշխարհներից այս լավագույն աշխարհում, ի հեճուկս ամենայն ակնհայտության՝ հավատարիմ է մնում իր մոլորությանը, որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը, որն ինքն ու իր զինակիցներն անվանում են «թավշյա հեղափոխություն», բարիք է հայ ժողովրդի համար։ Ուզում եմ հավատալ, որ նա անկեղծ է իր այս մոլորության մեջ, դրա անուղղակի հաստատումն են նրա անթաքույց ուրախությունն ու հպարտությունը, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում նա և Со-ը Հայաստանում մոգոնել են տնտեսական հեղափոխություն, որի առաջին ծիլերն ակնհայտ են՝ 2019թ. հսկիչ-դրամարկղային սարքերի կտրոնների աննախադեպ աճը 2019թ. հունվար-փետրվարին։

 

Հետգրության փոխարեն.

 

Հոդվածն ավարտելով՝ ակամա մտածեցի. գուցե հոդվածներումս փոքր-ինչ խտացնում եմ գույները։ Հետո այդ միտքն անմիջապես ցնդեց, հենց որ հիշեցի Հայաստանի Հանրապետության ու Արցախի բազմաթիվ մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնց վերաբերյալ ստիպված լռում ես, որպեսզի նվեր չանես ափշերոնյան սուլթանին։ Այս մտորումների ընթացքում ակամա մտաբերեցի Պիտերի սկզբունքի առանձին հետևություններ, դրույթներ, որոնք առաջադրվել և հիմնավորվել են Լոուրենս Պիտերի համանուն գրքում։ Ահա մի քանի հետևություն Լոուրենս Ջ.Պիտերի սկզբունքը գրքից.

 

· Սերուցքը վեր է բարձրանում, քանի դեռ չի թթվել։

· Աշխարհում գոյություն ունեցող ցանկացած պաշտոնի համար ինչ-որ տեղ մարդ կա, որն ի զորու չէ համապատասխանել դրան։ Ըստ ծառայության առաջ ընթանալու բավականաչափ թվի պարագայում այդ պաշտոնը կզբաղեցնի հենց նա։

· Ամբողջ օգտակար աշխատանքը կատարվում է նրանց կողմից, ովքեր դեռ չեն հասել իրենց անձեռնհասության մակարդակին։

· Հիերարխիայում անհատական մեծագործությունները հակառակ համեմատական են զբաղեցրած պաշտոնի բարձրությանը։ Այլ խոսքով՝ որքան մեծ է ուղղահայաց աճը, այնքան փոքր է հորիզոնականը։

· Հավասար հնարավորությունները նշանակում են, որ յուրաքանչյուրին նույն չափով տրամադրվում է անձեռնհաս դառնալու հնարավորություն։ Անգամ տնային տնտեսուհին կարող է կառավարել պետությունը։

· Պաշտոն ստանալն ավելի դժվար է, քան պաշտոնին մնալը։

 

Եվ ուրեմն, հարգելի ընթերցող, եթե ուշադիր վերլուծենք ՀՀ «ժողվարչապետի» գործունեությունը, ակամա կգանք անխուսափելի եզրահանգման. Նիկոլ Փաշինյանը Լոուրենս Ջ.Պիտերի սկզբունքի կենդանի մարմնավորումն է մեր կյանքում։ Բայց դրանից մեզ համար ավելի հեշտ չէ, ավելի շուտ՝ հակառակը։ Ի դեպ, կարծում եմ, որ ընթերցողը կհամաձայնի այն պնդմանը, թե՝ փորձանք է, երբ պետությունը ղեկավարում է մեկը, ով հասել է անիրազեկության մակարդակին։

 

Աղբյուրը` ИА REGNUM

 






Դիտումների քանակ 22793


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Հունիսի 15, 2019


Փաշինյան Նիկոլն իրոք ուզում է դիկտատոր դառնալ: Փոխանակ կարդար Բելովեժյան համաձայնագիրը և իմանար, որ Նազարբաևը կապ չի ունեցել դր...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Հունիսի 13, 2019


Եվ այսպես, հունիսի 12-ին ոչ անհայտ ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական ինտերնետ պորտալը հրապարակեց Ռուսլան Խասբուլատովի հոդվածը...

Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…

Հունիսի 13, 2019


Պարզվում է, մեր Նիկոլ-վարչապետը խիստ խրտնում Սուրենավան անունից՝ այն էլ շատ լուրջ պատճառով: Արարատի մարզի Սուրենավանի 85-ամյա կ...

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Հունիսի 13, 2019


Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց իրենց հայցից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինիս փաստաբանը հայտարարեց, ...

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Հունիսի 12, 2019


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով առաջին նիստը, որը եղավ վերջինը: Հիշեցնենք, որ ժողովրդի վարչապետը Փարի...

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հունիսի 11, 2019


Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները արագացված տեմպերով փչանում են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ձեռնոց է նետել Ա...

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին...

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Հունիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի աչքին սևազգեստ մարդիկ են երևում: Հավանաբար, վախեցած է ժողովրդի վարչապետը: Վալերի Օսիպյանին և վանեցյան արթուրին ...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Հունիսի 6, 2019


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոս...

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Հունիսի 4, 2019


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը որոշեց քրեական պատասխանատվության չենթարկել Նոր Հայաստանի ամենախայտառակ բոզի վաստակներից մեկին՝ ...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Հունիսի 1, 2019


47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների...

Ո՞վ է վարչապետի տղամարդը

Ո՞վ է վարչապետի տղամարդը

Մայիսի 30, 2019


Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս Փաշինյան Նիկոլի ձեռքին ծաղկեփունջ կար: Սակայն հետաքրքիրն...

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է միջազգային ասպարեզում

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է միջազգային ասպարեզում

Մայիսի 29, 2019


Այսօր պարզվեց, որ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը լիակատար անգրագետ է: Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Փաշինյան Նիկոլը...

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Մայիսի 29, 2019


Ինչպես սպասվում էր, ՀՀ քաղաքացիների ամենաակտիվ խավը բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցներն ու հաճախորդներն են: Վերջիններ...

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Մայիսի 27, 2019


Եվ այսպես, 2018թ. մայիսի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատեց Լեռնային Ղարաբաղ...

Փաշինյանի կուսակից լակոտներն ուզում են ցխել Բակո Սահակյանի գլուխը և լուծարել դատարանները

Փաշինյանի կուսակից լակոտներն ուզում են ցխել Բակո Սահակյանի գլուխը և լուծարել դատարանները

Մայիսի 26, 2019


Փաշինյան Նիկոլը երեկ լակոտախումբ էր ուղարկել Ազատության հրապարակ միտինգ անելու: Այս անթրաշ, անլվա ու անչափահաս պոռնիկի վաստակնե...

Ինչո՞ւ է Փաշինյանը որդուն էվակուացրել Ղարաբաղից

Ինչո՞ւ է Փաշինյանը որդուն էվակուացրել Ղարաբաղից

Մայիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլն իր որդուն տեղափոխել է Նուբարաշեն: Այս մասին գրում է ֆեյսբուքյան լուրջ օգտատեր, որին դժվար է չհավատալ: Եթե դա իր...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ