Ազգային խայտառակություն

Օմբուդսմեն Թաթոյանն ընդդեմ երեխաների իրավունքների

Ապրիլի 3, 2019
Օմբուդսմեն Թաթոյանն ընդդեմ երեխաների իրավունքների

Միրզո Արարատյան

 

2018 թվականի ապրիլյան հավաքների մասնակիցների իրավունքները կոպտորեն խախտվել են, նրանց նկատմամբ կիրառվել են խիստ անհամաչափ վարչական միջոցներ ու անհիմն ձերբակալումներ։ Մարդու իրավունքների պաշտպան Թաթոյան Արմանն այսպիսի գնահատականով տարեկան հաղորդում է հրապարակել, ներկայացնում ենք այդ մարդասիրական տեքստի նախաբանը.

 

«Ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար այնպիսի փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին:

 

Հավաքների խաղաղ բնույթը մեծապես կանխեց իրականացվող քաղաքացիական անհնազանդության ընթացքում մասշտաբային բախումների ու բռնությունների վտանգը:

 

Այս ամենն արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա աշխատանքն այդ օրերին արձանագրեց խախտումներ Ոստիկանության գործողություններում:

 

Մասնավորապես…» և այլն, և այլն:

 

Ընդհանրապես պետք է եզրակացնել, որ ՀՀ նախագահների բախտը չբերեց օմբուդսմենների հետ: Առաջինը Հարությունյան Արմենն էր, մականունը՝ Դոլար, և միայն այս փաստով կարելի է կարծիք կազմել դրա մասին: Նախագահ Քոչարյանը դրան անվանեց իր ամենաանհաջող կադրային որոշում, թեպետ այդ հարցում էլ սխալվեց՝ Ռոբերտ Քոչարյանը մեզ Արմենչիկ Դարբինյանի նման հրաշքներ է նվիրել: Երկրորդը Ալավերդյան Լարիսան էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի խելքի կնիկ, որից մի կերպ ազատվեցինք: Երրորդին՝ Անդրեասյան Կարենին՝ հեռացրեց Սերժ Սարգսյանը, բայց բերեց սրան՝ Թաթոյան Արմանին, որն էլ այսօր Փաշինյան Նիկոլին ու լակոտակրատիային այսօրինակ նվեր արեց:

 

Բանն այն է, որ, իրավական գիտելիքներից զատ, պետք է երբեմն ունենալ բարոյական հատկանիշներ: Չի կարելի որևէ պետության իրավապահ մեքենայից պահանջել, որպեսզի այն պետական ռադիոյի գրավման մասնակիցների հանդեպ ցուցաբերի բացարձակ ճշգրիտ, բացարձակ մեղմ և ինտելիգենտ վերաբերմունք: Եվ պահպանի օրենսդրության բոլոր տառերն ու ստորակետերը: Դա ֆիզիկապես էլ հնարավոր չէ, գոնե այն պատճառով, որ «խաղաղ» ցուցարարները ոստիկաններին ինսուլտի հասցնելու ունակություններին հիմնականում տիրապետում էին ամերիկյան դասագրքերի շնորհիվ: Իսկ խայտառակությունն այն է, որ օմբուդսմենը չի նկատել մարդու իրավունքների ամենակոպիտ, ամենախայտառակ խախտումները: Օրինակ, այն, որ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հազարավոր դպրոցականներ երկու շաբաթ բարիկադներ ուղարկեց՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը: Բացի այդ օմբուդսմենի զեկույցում նաև չի նշվում, որ խախտվել են ծանր հիվանդ մարդկանց իրավունքները, որոնց անազատության մեջ պահելը կտտանք է: ՄԻԵԴԸ-ը Սամվել Մայրապետյանի փրկեց՝ հայտնաբերելով պետության խախտումը, հերթն այժմ Մանվել Գրիգորյանինն է: Իսկ ՀՀ ՄԻՊ-ի վեջը չէ: Կարող ենք բերել այլ օրինակներ, բայց էականը դա չէ:

 

Էականն այն է, որ ուշ թե շուտ, մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ (ինչպես ասում է ժողովրդի վարչապետը), միևնույն է՝ Փաշինյան Նիկոլի ռեժիմը տապալվելու է նույն փողոցի ուժով, որը կսրբի բոլոր գրանտակերներին և կազատագրի Հայաստանը ամերիկյան դեսպանի ու Սորոսի լծից: Եվ այդ ժամանակ անչափահասներին հեղափոխության հարվածային ուժ դարձնելը կլինի Փաշինյան Նիկոլին առաջադրված առաջին մեղադրանքը, իսկ այդ խայտառակության վրա աչք փակելը՝ Թաթոյան Արմանին ռադ անելու գլխավոր առիթ, քանզի նա օմբուդսմեն չէ՝ նա նիկոլսմեն է:

 






Դիտումների քանակ 21698


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խայտառակում է երկիրը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խայտառակում է երկիրը

Նոյեմբերի 30, 2018


Պետական պաշտոնյա լինելը չի նշանակում տվյալ պաշտոնին վերագրված գործառույթներն իրականացնել: Գործառույթներ իրականացնել՝ չի նշանակո...

Օմբուդսմենը տիրապետում է հայերենին

Օմբուդսմենը տիրապետում է հայերենին

Սեպտեմբերի 2, 2016


Հավանաբար բոլորն են հիշում, որ կառավարության վերջերս կայացած նիստի ժամանակ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսեց, որ Հայաստանը կ...

Լուսնից իջած տղան

Լուսնից իջած տղան

Ապրիլի 1, 2016
1

Երեկ հրապարկվեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը, որը վերաբերում էր 2015 թվականի ընթացքում Հայաստանում մարդու ...

ՄԻՊ-ը թուրքից չի վախենում, հայից է վախենում

ՄԻՊ-ը թուրքից չի վախենում, հայից է վախենում

Մարտի 30, 2016


Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Թուրքիայի իշխանությունը պետականացրել է, որն առաջացրել է Հայաստանի հանրության մեծ մաս...

Եվս մեկ շվեդական կադրային նշանակում

Եվս մեկ շվեդական կադրային նշանակում

Փետրվարի 22, 2016


Իրականում խայտառակությունը օմբուդսմենի ինստիտուտի ներմուծումն է Հայաստան, այլ ոչ թե սրան կամ նրան նշանակելն այդ պաշտոնում: Խայտ...

ՄԻՊ թեկնածուն իրենից պիտի սկսի

ՄԻՊ թեկնածուն իրենից պիտի սկսի

Փետրվարի 8, 2016


Մեծ փողերն ու արդարությունը կարո՞ղ են ներդաշնակ գոյատևել: Այս հարցին թող ՄԻՊ-ը պատասխանի: Արման Թաթոյանը ստիպված կլինի սկսել ին...

Պաշտպանի թեկնածուն փոփոխական թեկնածու է

Պաշտպանի թեկնածուն փոփոխական թեկնածու է

Փետրվարի 5, 2016


Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածու ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն այս օրերին մի տեսակ վե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ