Տիեզերական խայտառակություն

Քաղաքական որոշում է՝ Օրբելյանը Հայաստանում տեղ չունի

Ապրիլի 2, 2019
Քաղաքական որոշում է՝ Օրբելյանը Հայաստանում տեղ չունի

Արտյոմ Խաչատրյան

 

Կոնստանտին Օրբելյանը երեկ Անժելա Թովմասյանի «Հայելու առջև» հաղորդման հյուրն էր: Խոսեց իր հարաբերությունների մասին մակունց լիլիթի, ղարիբյան նազենիի հետ, տհաճ բաներ ասաց: Պարզվում է՝ դեռ մայիսին է մակունց լիլիթը կանչել Օրբելյանին և առաջարկել կամավոր դուրս գալ աշխատանքից՝ պատճառաբանելով, թե երկու հաստիք զբաղեցնելն անօրինական է (իսկ նոյեմբերին մշակույթն իր մեջ պարունակող նախարարուհին Օրբելյանին վրաերթի էր ենթարկել՝ թատրոնում իբր քաղաքական հարցերով զբաղվելու համար): Հնարավոր է, որ իսկապես հակասություն կա օրենսդրության հետ, եթե թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը վարչական համարվի: Բայց պետությունը պետք է ճկունություն ունենա և հատկապես արվեստի աշխարհում, որը հիմնված է վառ անհատականությունների տաղանդի ու եռանդի վրա, ցուցաբերի անհատական վերաբերմունք, հարկ եղած դեպքում՝ շտկելով օրենսդրությունը: Օրինակ, Պետերբուրգի Մարիինյան թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը Վալերի Գերգիևն է, Մոսկվայի Մեծ թատրոնում այդ պաշտոններում տարբեր մարդիկ են աշխատում: Այսինքն, Պուտինի երկրում համարել են, որ Մարիինյանի դեպքում նպատակահարմար է Գերգիևին օգտագործել ամբողջությամբ, իսկ Փաշինյանի երկրում ավինյան տիկոն կարծում է, որ արտոնյալներ չպետք է լինեն, կարծես թե այդ արտոնությունից արտոնյալն է շահում, ոչ թե գործը, ժողովրդի վարչապետն էլ ասում է, թե Օպերային թատրոնի հարցը պետք է լուծվի օրենքի տրամաբանությամբ, սակայն չի ասում ինչ անել, եթե հենց օրենքն է անտրամաբանական:

 

Իհարկե, թե՛ Փաշինյան Նիկոլը, թե՛ ավինյան տիկոն ու մյուս ջահելությունը թքած ունեն օրենքի վրա: Օրինակ, ՀՀ բուհի ռեկտոր, ըստ օրենքի, պիտի աշխատի հինգ տարվա վարչական աշխատանքի ստաժ ունեցողը, ինչը չխանգարեց, որ ժողհամալսարանում ռեկտոր նշանակվի 31 տարեկան մի անչափահաս, որը հինգ օրվա վարչական ստաժ էլ չուներ, իսկ կոնսերվատորիայի ռեկտոր ուղարկեցին խայտառակ հովհաննիսյան սոնային, որը նույնպես չուներ պահանջվող ստաժը, բացի այդ, չուներ երաժշտական ակադեմիական կրթության հետ որևէ ընդհանուր բան: Այնպես որ, Օպերային թատրոնի տնօրենի նշանակման հակասությունն օրենքին Փաշինյան Նիկոլի համար չորրորդական հարց է: Էլ չենք խոսում այն մասին, որ ընդամենը կես ժամում կարելի է կառավարության որոշում պատրաստել և հարթել իրավիճակը: Օրինակ, կարելի է թատրոնի տնօրենի պաշտոնը դարձնել չորրորդական, այն է՝ նրան վերապահել զուտ տնտեսվարի գործառույթներ և հեռու պահել ստեղծագործական պրոցեսից: Դա էլ կլինի լուծում: Բայց հարցի լուծումը ոչ ոքի պետք չէ:

 

Քանի որ հարցն այստեղ քաղաքական է: Օրբելյանը խորթ է Փաշինյանին ու նրա գրանտակեր թիմին: Թեպետ նա ամերիկացի է, բայց նրա հարազատ լեզուն ռուսերենն է, նա չի խոսում հայերեն: Նա իր կարիերան ծավալեց Ռուսաստանում, միակ արտասահմանցին է, որն ունի ՌԴ վաստակավոր արտիստի կոչում: Ինչևէ, նա ռուսական էլիտայի և անձամբ Պուտինի համար յուրային է, ահռելի անձնական կարողություն ունի հորից՝ Գարրի Օրբելյանից ժառանգած, ինչի հաշվին փրկեց 1991-ին կործանման եզրին գտնվող ԽՍՀՄ պետական կամերային նվագախումբը և երկար տարիներ գլխավորեց այն: Եվ իհարկե, այս կարգի անհատականությունն ընդունելի չէ Նոր Հայաստանի գրանտակեր վերնախավի ու Սորոսի վաստակների համար՝ նա չի մասնակցել հեղափոխությանն ու անգամ չի աջակցել հեղափոխականներին, իսկ Փաշինյան Նիկոլի քաղաքական որոշումը հստակ ասում է, որ Նոր Հայաստանում հեղափոխությանը չմասնակցածները տեղ չունեն: Օրբելյանի փոխարեն սրանք հաճույքով կաշխատեին մի գրանտակեր կամ փողոց փակող լակոտի հետ, որը, կոնսերվատորիայի միասեռական նոր պրոռեկորի պես, կգար լուրջ տեսքով աշխատանքի, անգլերեն կասեր WOW, կպատմեր Ժնևում իր արածների մասին և հեղափոխական լակոտներին էքստազի մեջ կգցեր:

 

Ցավով պետք է արձանագրեմ, որ Օրբելյանի օրերը Հայաստանում հաշված են, և Օպերային թատրոնը կվերադառնա իր կոտրած տաշտակին, հետո ուղղակի կկործանեն այն: Օրբելյանին հանգիստ չեն թողնի, հազարումի հարցով կքայքայեն նրա նյարդերը, մի օր էլ նա կթքի ու կհեռանա: Նա դեռ չի պատկերացնում՝ ինչ ասել է Փաշինյան Նիկոլ ու նրա թիմ: Կպատկերացնի՝ հետևություններ կանի: Կտուժի Հայաստանը: Իսկ այսօրինակ տխուր նախադեպ մենք ունեցել ենք՝ հենց այս մեթոդներով 1985-ին Երևանից տառացիորեն ռադ արեցին Վալերի Գերգիևին և դրանով մեծ լավություն արեցին Լենինգրադի Կիրովի (այժմյան Մարիինյան) թատրոնին:






Դիտումների քանակ 45943


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Օհանյան Արմինեն ծաղրում է փեսայի զինակիցներին ու ընկերներին

Օհանյան Արմինեն ծաղրում է փեսայի զինակիցներին ու ընկերներին

Հունիսի 29, 2019


սիմոնյան ալենի զոքանչ Օհանյան Արմինեն, որը հիմնադրել և առ այսօր գլխավորում է «Հրապարակ» օրաթերթը, հավանաբար, ծաղրում է հարազատ ...

ղարիբյան նազենիի դեմ խաղ չկա

ղարիբյան նազենիի դեմ խաղ չկա

Հունիսի 1, 2019


Ինչպես հայտնի է, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է մշակույթի նախկին փոխ...

ղարիբյան նազենին օպերային թատրոնի քայքայման համար նոր պաշտոն ստացավ

ղարիբյան նազենին օպերային թատրոնի քայքայման համար նոր պաշտոն ստացավ

Մայիսի 24, 2019


Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել մշակույթի նախարարի պարտա...

Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ լակոտակրատիայի

Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ լակոտակրատիայի

Մայիսի 24, 2019


Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները ...

մակունց լիլիթն ընդդեմ Ապրիլյան պատերազմի մասնակիցների

մակունց լիլիթն ընդդեմ Ապրիլյան պատերազմի մասնակիցների

Մայիսի 21, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է իր՝ Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ոչնչացման ազգանվեր գործը: Մշակույթն իր մեջ ներառած մակունց ...

ղարիբյան նազենին հոգեկան և սեռական սթրեսի մեջ է

ղարիբյան նազենին հոգեկան և սեռական սթրեսի մեջ է

Մայիսի 7, 2019


Մշակույթի փոխնախարար ղարիբյան նազենին Փաշինյան Նիկոլի թիմակիցն է, աշխատել է «Հայկական ժամանակում», նշանակում է՝ խայտառակություն...

Կդիմի՞ արդյոք Ծառուկյանը ինքնասպանության

Կդիմի՞ արդյոք Ծառուկյանը ինքնասպանության

Ապրիլի 29, 2019


Սա խայտառակություն է: Եթե Գագիկ Ծառուկյանի մանդատի հարցը պիտի լուծի աբաջյան գոհարի մարդը, ապա Գագիկ Ծառուկյանին գնդակահարվելուց...

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ապրիլի 27, 2019


Այսօր երկրում տոն է, սակայն անսովոր տոն: Այսօր բարսեղյան լևոնի, սաքունց արթուրի, նազարյան լենայի, սիմոնյան ալենի, աբաջյան գոհար...

Մտորումներ ունիտազի մասին

Մտորումներ ունիտազի մասին

Ապրիլի 3, 2019


Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր հրապարակում, թե՝ իշխանությունը ձերն է, ես կատարող եմ, էս երկրում գրեթե բոլորը վարչապետ են, ա...

ղարիբյան նազենին «օրենքով է աշխատում» ու մեղք չունի

ղարիբյան նազենին «օրենքով է աշխատում» ու մեղք չունի

Ապրիլի 2, 2019


Մշակույթի փոխնախարար ղարիբյան նազենին արդարանալու ձևերից տեղյակ է: Այսօր սա ասում է. «Օրենքն է մարդու համար, ոչ թե մարդն օրենքի...

Ի՞նչ են ուզում Օրբելյանից

Ի՞նչ են ուզում Օրբելյանից

Ապրիլի 1, 2019


Փաշինյան Նիկոլի մշակույթի նախարարի պաշտոնակատար ղարիբյան նազենին դարձավ քաղաքական աստղ: Հայաստանն այն երկիրն է, որ կարելի է աստ...

աբաջյան գոհարի մարդը Ռուսաստանում դժգոհել է ռուսներից

աբաջյան գոհարի մարդը Ռուսաստանում դժգոհել է ռուսներից

Փետրվարի 27, 2019


աբաջյան գոհարի մարդը Մոսկվա է գնացել պետական այցով, հետն էլ տարել է լակոտակրատիայի վերնախավից մի քանիսին` մակունց լիլիթին, սիմո...

Փաշինյան Նիկոլի խմբակցությանը խելքի համաճարակ է սպառնում

Փաշինյան Նիկոլի խմբակցությանը խելքի համաճարակ է սպառնում

Փետրվարի 20, 2019


«Վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներում, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանի մոտ («Russia Today»-ի գլխավոր խմբագիր – խմբ.), մեկն...

Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյան նազենիին

Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյան նազենիին

Հունվարի 30, 2019


Մշակույթի արդեն լուծարված նախարարությունում մի խայտառակություն կա` ղարիբյան նազենի, մակունց լիլիթի տեղակալն էր: Ավանդույթ կա` ե...

Ինչո՞վ է զբաղվում լիլիթ մակունցը

Ինչո՞վ է զբաղվում լիլիթ մակունցը

Նոյեմբերի 13, 2018


ՀՀ մշակույթի նախարար աշխատող, լակոտակրատիայի ներկայացուցիչ լիլիթ մակունցը բանավոր զգուշացրել է Օպերայի և բալետի ազգային ակադեմի...

Սելֆին որպես կոնֆետ սոված քաղաքացիների համար

Սելֆին որպես կոնֆետ սոված քաղաքացիների համար

Սեպտեմբերի 18, 2018


Այս տարի, ինչպես ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումների «Դու անկախ ես» կարգախոսն է թելադրում, մեզանից յուրաքանչյուրն իրեն ...

Փաշինյան Նիկոլին սեփական սազանդարներն են պետք

Փաշինյան Նիկոլին սեփական սազանդարներն են պետք

Սեպտեմբերի 4, 2018


Նոր կառավարության ամենաանգործ ու ամենաչպատճառաբանված ներկայացուցիչը` մշակույթի նախարար լիլիթ մակունցը երջանիկ է, որ Երևանի ավագ...

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Հուլիսի 25, 2018


Երեկ գիշեր վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Եվ քանի որ կա...

Մակունցը օտարերկրյա գործակալ է

Մակունցը օտարերկրյա գործակալ է

Հուլիսի 24, 2018


ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ամեն օր քննադատում են իր անգործության և դիլետանտիզմի համար: Այդ պատճառով էլ օրիորդն այսօր ...

Մակունցը դառնում է ժամանակավրեպ

Մակունցը դառնում է ժամանակավրեպ

Հուլիսի 17, 2018


Մեր մշակույթի նախարարին երևի գիտեք: Դե, այն աղջիկն է, Լիլիթ Մակունցը, որ ոչ միայն մշտապես անտեղյակ է, այլև նրա հետ ոչ ոք հաշվի ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ