Միջազգային խայտառակություն

Սերբերի խայտառակությունն ու ողբերգությունը արևմտյան արդարադատության պրիզմայով

Մարտի 21, 2019
Սերբերի խայտառակությունն ու ողբերգությունը արևմտյան արդարադատության պրիզմայով

Արտյոմ Խաչատրյան

 

Հարավսլավիայի ջախջախումից հետո Արևմուտքում որոշեցին սերբերին մեղավոր նշանակել հարավսլավական ողբերգության համար։ Այնտեղ քաղաքացիական պատերազմն ընթանում էր ժանրի բոլոր օրենքներով, բայց նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային դատարանում հայտնվում էին միայն սերբերը։ Սլոբոդան Միլոշևիչը, Ռատկո Մլադիչը, Ռադովան Կարաջիչը արևմտյան արդարադատության ամենահայտնի զոհերն են։ 2016թ. բոսնիացի սերբերի առաջնորդ, Սերբիայի Հանրապետության նախագահ (1992-95թթ.) Կարաջիչը դատապարտվեց 40 տարվա բանտարկության, իսկ ահա երեկ դատավճիռը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ «Վերաքննիչ պալատը Կարաջիչին դատապարտում է ցմահ բանտարկության»,- ասել է Հաագայի տրիբունալի դատավոր Վան Յոնսենը։ Ինչո՞ւ, ի՞նչ է փոխվել այս երեք տարում։

 

Ոչինչ չի փոխվել, նոր հանցագործություններ Կարաջիչին արևմտյան արդարադատությունն այդպես էլ չկարողացավ վերագրել։ Փոխվել է միայն ամերիկացիների վերաբերմունքը սերբերի հանդեպ. վերջին տարիներին ավելորդ ինքնուրույնություն ցուցաբերող և Ռուսաստանին ավելորդ համակրանք ցուցադրող սերբերը չէին կարող չնյարդայնացնել ԱՄՆ-ին, և Կարաջիչի նոր դատավճիռը պատասխան ռեակցիան էր։ Ինչո՞ւ 90-ականներին Սերբիան ընտրվեց նոր աշխարհակարգի թիվ մեկ զոհ։ Որպեսզի, Աստված մի արասցե, Ռուսաստանը չամրանա և չվերադառնա Բալկաններ, իսկ քանի որ դա միանգամայն հնարավոր էր, ապա պրագմատիկ անգլոսաքսերը որոշեցին պարզապես ջնջել Սերբիան, որպեսզի Ռուսաստանը վերադառնալու տեղ չունենա։

 

1999թ. Սերբիայում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն. նախագահ ընտրվեց Միլոշևիչը, իսկ պետությունը գլխավորեց արևմտամետ լիբերալ գործիչ Կոշտունիցան։ Նրա ընտրությունից հետո ամերիկացիների գործերը Հարավսլավիայում յուղի նման ընթացան. ընկավ Չեռնոգորիան, իսկ Հարավսլավիան դադարեց գոյություն ունենալ, և նոր ռեժիմը նախաձեռնեց բոլոր միջոցները՝ Հաագայի դատարանին հանձնելու սերբ հերոսներին։ Կոշտունիցայի կառավարությունը տառացիորեն ծախեց Միլոշևիչին Արևմուտքին։ Հետո եկավ Կոսովոյի՝ սերբական քաղաքակրթության օրրանի հերթը, որն Արևմուտքը որոշեց տալ ալբանացիներին։

 

Կարաջիչը ձերբակալվեց 2008-ին։ Գրեթե 13 տարի նա հաջող թաքնվում էր, զբաղվում իր առաջին մասնագիտությամբ՝ հոգեբանությամբ։ Պետք է ասել, որ Կարաջիչը խուսափում էր Հաագայի արդարադատությունից միայն տրիբունալի քաղաքականացման պատճառով, այլապես այդ քաջ մարդն ինքը կկանգներ դատարանի առջև, ինչի մասին բազմիցս ասել է։ Առաջին դատավճիռն Արևմուտքին բավական մեղմ թվաց, և ահա երեկ ամերիկյան ձևով արդարադատությունը հաղթանակեց։

 

Հիմա՝ գլխավորի մասին։ Սերբիան պառակտված պետություն է, այնտեղ հասարակությունը բաժանված է Արևմուտքի և Արևելքի միջև, վերջին 20 տարիներին Սերբիայում կառավարում է արևմտամետ էլիտան, որը ձգտում է երկիրը քարշ տալ ՆԱՏՕ և ԵՄ։ Արդյունքը՝ երկրի մասնատումն է, որը, ի դեպ, դեռ չի ավարտվել, քանի որ ալբանացիները խնդրում են արդեն հենց Սերբիայի տարածքը՝ բնակեցված գերազանցապես ալբանացիներով, իսկ ամերիկացիներն աջակցում են նրանց։ Եվ այս առնչությամբ հարկ է ասել, որ սերբերը ըստ արժանվույն են ստացել. սերբական հասարակությունը թույլ տվեց իր ղեկավարությանը կատարել ամենաստոր արարքը՝ ծախել իր հերոսներին՝ Արևմուտքի բարեհաճ վերաբերմունքի դիմաց, որն, ի դեպ, այդպես էլ չստացավ։

 

Եվ այսպես, արևմտականների կառավարման և ամերիկացիներին պաշտելու 20 տարի՝ և Հարավսլավիան չկա։ Շուտով չի լինի նաև Սերբիան։ Գոնե այն պատճառով, որ ոչ ոք չի պայքարի այդ երկրի համար, քանի որ կա Արևմուտքին ծախվելու վտանգ, իսկ Միլոշևիչի, Մլադիչի ու Կարաջիչի ողբերգությունը դրա վառ հաստատումն է։ Մի խոսքով՝ սերբ ժողովուրդը պետք է երախտապարտ լինի Արևմուտքին իր կործանման համար, և այդ ըմբռնումն այդ երկրում արդեն կա։ Միայն թե հիմա արդեն բան չկա վերադարձնելու...

 

Հետգրություն

 

Արևմտամետ հանրույթները արևելյան քրիստոնեության երկրներում բակտերիաներ են, որոնք ներդրվել են Արևմուտքի կողմից, դրանք հինգերորդ շարասյուն են, որ ավելի վտանգավոր են արտաքին թշնամուց։ Իշխանության գալով՝ դրանք անմիջապես սկսում են պետության կործանման գործընթացը։ Այսօրվա դրությամբ արևմտականները հաջողել են Սերբիայում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում։ Հերթը Հայաստանինն է։ Հայ ժողովրդի ապագան կախված է արևմտյան ժանտախտին նրա դիմակայելու աստիճանից և Փաշինյանի ռեժիմից ազատվելու արագությունից։ Տեսնենք՝ կգտնի՞ արդյոք իր մեջ ուժ հայ ժողովուրդը՝ ապրելու, Ղարաբաղն ու իր ինքնությունը պահելու համար, որը հայտնվել է գրանտակեր հանրույթի հարվածի տակ։






Դիտումների քանակ 39486


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սերբիային նվրում են, Հայաստանին՝ ոչ

Սերբիային նվրում են, Հայաստանին՝ ոչ

Փետրվարի 25, 2019


Փաշինյան Նիկոլը սիրում է ավիացիան, մանավանդ ռազմականը։ Վերջերս պայմանավորվել է Ռուսաստանի հետ Հայաստանի կողմից չորս СУ-30 գնելո...

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Հունվարի 23, 2019


Մի առաջադեմ կազմակերպություն կա՝ Հոգեբանության ամերիկյան ասոցիացիա (APA)։ Միավորում է պատկառելի գիտնականների, այսպես ասած՝ ըստ ...

Սերբ դիվանագետը զարմացած է Հայաստանի նախագահի անտեղյակությունից

Սերբ դիվանագետը զարմացած է Հայաստանի նախագահի անտեղյակությունից

Հոկտեմբերի 21, 2018


Փաստն ինքնին, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Երևանում անջատողական Կոսովոյի «նախագահ» Հաշիմ Թաչիի հետ հան...

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Սերբիայի մեծագույն ձեռքբերումը

Սերբիայի մեծագույն ձեռքբերումը

Հունիսի 16, 2017


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վարչապետի պաշտոնում է նշանակել 41-ամյա Անա Բրնաբիչին, որը երկրի պատմության մեջ ոչ միայն առաջ...

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Ապրիլի 29, 2017


Չեռնոգորիայի պառլամենտը որոշում է կայացրել երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին: Այս որոշման առթիվ այդ երկրի նախագահ Ֆիլիպ Վույա...

Արևմուտքը կոչ է անում օլիգարխներին իրենց ձեռքը վերցնել իշխանությունը Ռուսաստանում

Արևմուտքը կոչ է անում օլիգարխներին իրենց ձեռքը վերցնել իշխանությունը Ռուսաստանում

Հոկտեմբերի 20, 2016


Երկրի ամենահարուստ մարդիկ Ռուսաստանում պարտավոր են գալ իշխանության, որպեսզի Արևմուտքի հետ պայմանավորվեն Սիրիայի և Ուկրաինայի վե...

Ռուսաստանի խայտառակությունը

Ռուսաստանի խայտառակությունը

Մարտի 27, 2016


Կարաջիչը, ըստ Արևմուտքի (ԱՄՆ գլխավորությամբ) գործիք հանդիսացող դատարանի տեսակետի, մեղավոր է հազարավոր մուսուլմանների, խորվաթներ...

Ռուսաստանը պետք է Արևմուտքին խաղաղության իր պայմանները ներկայացնի

Ռուսաստանը պետք է Արևմուտքին խաղաղության իր պայմանները ներկայացնի

Մարտի 9, 2016


Ռուսաստանում կառավարող լիբերալներն առանձին-առանձին, բայց միաձայն ու երգիծաբար կանխատեսում են Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կի...

Արևմուտքի ընտրյալ՝ նշանակում է Աստծո ընտրյալ

Արևմուտքի ընտրյալ՝ նշանակում է Աստծո ընտրյալ

Մարտի 9, 2016


Այսօր հաղորդվել է ուկրաինացի նացիոնալիստուհի և պատժարարուհի Նադեժդա Սավչենկոյի դատավճռի հրապարակման օրը, որը մեղադրվում է ռուս ...

Հանդուրժողություն անհանդուրժողության հանդեպ

Հանդուրժողություն անհանդուրժողության հանդեպ

Հոկտեմբերի 28, 2015


Սաուդցի հայտնի դերասան և հեռուստահաղորդավար Աբդուլ Ազիզ ալ-Կասարը (Abdul Aziz al-Kassar) ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի մայրաք...

Եթե օդանավը թռչեր, ցեղասպանությունը կճանաչվե՞ր

Եթե օդանավը թռչեր, ցեղասպանությունը կճանաչվե՞ր

Ապրիլի 22, 2015
1

Թերևս սադրանքը ավելի լուրջ գործողություն է, այդ պատճառով էլ այն, ինչ արեցին թուրքերը Բոսնիա և Հերցոգովինայի կազմում Սերբական Հա...

Փոլ Կրեյգ Ռոբերտս. Ռուսաստանի «սև կարապները» կկործանեն Արևմուտքը

Փոլ Կրեյգ Ռոբերտս. Ռուսաստանի «սև կարապները» կկործանեն Արևմուտքը

Հունվարի 27, 2015
3

Չարժե, որ արևմտյան տերությունները ժամանակից շուտ ուրախանան այն որոշ դժվարություններից, որոնք այժմ կրում է Ռուսաստանը։ Այսպես է ...

Պուտինը և Ֆրանցիսկոսը համատեղ պայքարում են Եվրոպայի փրկության համար

Պուտինը և Ֆրանցիսկոսը համատեղ պայքարում են Եվրոպայի փրկության համար

Նոյեմբերի 26, 2014


Ասում են՝ վատ օրինակը վարակիչ է. Արևմուտքի երկրներն այնքան երկար ու լկտիաբար են խցկվել հետխորհրդային պետությունների գործերում, ...

Պորոշենկոյի կապիտուլյացիան. հեղափոխությունն անիմաստ դուրս եկավ

Պորոշենկոյի կապիտուլյացիան. հեղափոխությունն անիմաստ դուրս եկավ

Սեպտեմբերի 13, 2014
1

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ուրբաթ Բրյուսել մեկնելով, Կիևի և ԵՄ-ի հետ բանակցություններից առաջ Կիևին վերջ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ