Տիեզերական խայտառակություն

Կանադան յուրացնում է ակնհայտի ու անհնարինի նոր սահմանագծերը

Մարտի 20, 2019
Կանադան յուրացնում է ակնհայտի ու անհնարինի նոր սահմանագծերը

Փաշին Նիկոլյան

 

Հետաքրքիր նորություններ են ստացվում բարեկամական Կանադայից՝ երկիր, որի մասին երազում է հայրենական լիբերալ մտավորականությունը։ Խոսքն, իհարկե, Կանադայի նորագույն ձեռքբերումների մասին է նորագույն արևմտյան արժեքների ու այլասերումների ոլորտում։ Ահա մի քանի ցուցադրական օրինակներ։


Ուրեմն, Բրիտանական Կոլումբիայի Գերագույն դատարանը որոշել է, որ մի ոմն դեռահաս բազմաթիվ բժիշկների ու առողջապահության համակարգի աշխատակիցների աջակցությամբ կարող է սկսել հորմոնալ թերապիա անգամ չնայած այն բանին, որ նրա հայրը համոզված է, որ դեռահասը դեռ բավականաչափ մեծ չէ, որպեսզի նման որոշում կայացնի ինքնուրույն։ Հայրը բողոք է ներկայացրել այս որոշման դեմ մարտի 4-ին։ Իրավական հարցերի փորձագետներն ասում են, որ որոշումը կազդի ծնողների պարտականությունների և ընտանեկան իրավունքի վրա ընդհանրապես։ Ծնողները ստիպված կլինեն հարգել իրենց երեխաների ընտրած սեռը, անունն ու այն, թե ինչ դերանուններ են նրանք նախընտրում իրենց դիմելիս։ Դա նաև սեռը փոխելու նախադեպ կստեղծի ամբողջ նահանգի դեռահասների շրջանում, քանի որ ենթադրում է, որ նրանք կարող են դիմել բժշկական օգնության համար՝ առողջական, այլ ոչ թե քաղաքականության կամ բարոյականության նկատառումներով, և ծնողները չեն կարողանա խանգարել դրան։


(Դատարանի) որոշման մեջ չեն հիշատակվում ընտանիքի անդամների կոնկրետ անուններ, բայց, նշված է, որ 14-ամյա դեռահասը, որը ծնվելիս գրանցվել է որպես աղջիկ, իրեն նույնականացնում է որպես տղա 11 տարեկանից։ Մոր և բժիշկների աջակցությամբ երեխան ցանկանում էր սկսել հորմոնալ թերապիա տեստոստերոնով 2018թ. ամռանը։ Այնուամենայնիվ, երեխայի հայրը դեմ էր բժշկական միջամտությանը և հայցով դիմել է դատարան։ Մայրը, որդին, բժիշկները, ուսուցիչները, դպրոցական միջավայրը և Բրիտանական Կոլումբիայի կրթության նախարարությունը դեռահասի կողմից են։ Տրանսգենդերների իրավունքների գծով իրավաբան Էդրիեն Սմիթի (Adrienne Smith) խոսքերով՝ այդ որոշումը կարևոր հետևանքներ կունենա՝ կապված այն բանի հետ, թե ինչպես պետք է որոշվի դաժանությունը երեխաների հանդեպ։ Որոշման հետ կապված՝ «մարդու սեռը նշելը ճիշտ չէ, նրան այլ անունով դիմելը կամ տղային/աղջկան համոզել փորձելը՝ չդիմել ընտրված սեռի հաստատման համար բժշկական ծառայություններին՝ այս ամենը ընտանեկան բռնության ձևեր են, և դա շատ կարևոր է»,- ասում է Սմիթը։ Այլ խոսքով, եթե ծնողները դիմում են երեխային ոչ ճիշտ սեռի նշմամբ և մերժում են տղային/աղջկան, որովհետև նա տրանսգենդեր է՝ դա կարող է էմոցիոնալ բռնության դեպք ներկայացնել, որի մասին պետք է տեղեկացնել իշխանություններին։ Թեև Սմիթը ուղղակիորեն ներգրավված չէր այս գործում, որոշումը հարաբերակցվում է նրա աշխատանքի հետ մարդու իրավունքների մասին օրենքների ոլորտում, ինչպես նաև անձնական առումով։ Սմիթը տրանսգենդեր է և գենդերկվիր ու նախընտրում է իր հանդեպ կիրառել they/them/their դերանունները (անգլ. «նրանք», «նրանց»՝ փոխարինում են «նա» դերանվանը, երբ մարդու սեռը, որի մասին խոսվում է, հայտնի չէ- ծան.՝ խմբ)։ Սմիթը, որը ներկա պահին 42 տարեկան է, ափսոսում է, որ նման պաշտպանություն չի եղել, երբ ինքը տրանսսեքսուալ երեխա էր Բյորնաբիում (Բրիտանական Կոլումբիա)։ «Ինձ ոգևորում է այն, թե որքան է փոխվել աշխարհը, եթե ընդունում է պատանի տրանսգենդերներին այնպիսին, ինչպիսին կան։ Իհարկե, ամեն տեղ չէ, որ այսպես հուսադրող է... բայց հիմա աջակցությունն անհամեմատ ավելի ուժեղ է»։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, հետազոտությունները հաստատում են. տրանսգենդեր երեխաների աջակցությունը, նրանց ընդունելն այնպիսին, ինչպիսին կան, կօգնի կանխել ինքնասպանությունները։ «Որոշման մեջ ամեն ինչ շատ հստակ է, և դրա համար պաշտոնյաները ավելի լավ կհասկանան, թե ինչ կործանարար կարող է լինել տրանսգենդեր երեխաների ընտրած սեռի հիշատակումը»,- հավելել է նա։ «Պատանի տրանսգենդերներին կարող է մխիթարել այն, որ եթե նրանց դիմում են ոչ այն սեռին համապատասխան, որի հետ նրանք իրենց նույնականացնում են, կամ անվանում են անունով, որը տրվել է ծնվելու ժամանակ, դա մարդու իրավունքների խախտում է և կարող է անցնել ընտանեկան բռնության մակարդակ»։


Իրավաբան և West Coast LEAF ոչ առևտրային կազմակերպության (որն զբաղվում է գենդերային հավասարության խնդիրներով) գործադիր տնօրեն Կասարի Գովենդերի (Kasari Govender) խոսքով՝ գոյություն ունեցող օրենքն արդեն փոքրամասնություններին իրավունք տալիս է ընդունել իրենց սեփական որոշումներն առ այն, ինչը վերաբերում է բժշկական սպասարկմանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։ Նա ասում է, որ այդ որոշումը պարզաբանում է. սեռի փոփոխությունը բժշկական հարց է, և դա երիտասարդ մարդկանց, որոնց ծնողները դեմ են, հնարավորություն կտա ընդունել նման որոշումներ։


Դատարանն ասես ասում է ծնողներին. «Այստեղ կարևոր են ոչ թե ձեր արժեքները, այլ ձեր երեխայի արժեքները՝ կապված տղայի/աղջկա մարմնի և որոշումների հետ, ինչպես նաև այն բանի հետ, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց աշխարհում»,- պարզաբանել է Գովենդերը։ Դատարանում բժիշկներից մեկը հաստատել է. եթե տղան ստիպված լինի հետաձգել հորմոնալ թերապիան, նա «անիմաստ երկարատև տառապանքներ կունենա և անընդմեջ դիսֆորիա իր սեռի հետ կապված»։ Մյուս բժիշկն ավելացրել է, որ եթե երեխան չսկսի տեստոստերոնով թերապիան, ինչը նրան թույլ կտա անցնել սեռահասունացման շրջանը որպես պատանի, տղան կարող է ընկնել այնպիսի հուսահատության մեջ, որ ինքնասպանության փորձ կանի. իսկ նա արդեն նման փորձ ձեռնարկել է 2018 թվականի գարնանը։ «Կա հետագա փորձերի (ինքնասպանության) զգալի ռիսկ, և գուցե դրանցից մեկը վերջինը լինի, եթե թերապիան հետաձգվի»,- ասել է բժիշկը։ Ի վերջո, դատարանն ընդունել է որոշում հօգուտ այն բանի, որպեսզի դեռահասը ստանա հորմոնալ թերապիա։ Եվ թեև հայրը բողոքարկել է այդ որոշումը, տղան, այդ ընթացքում, կարող է ստանալ թերապիան։ «Նա պարզապես կարծում է, որ իր երեխային պաշտպանություն է հարկավոր այս փուլում, որ նա պարզապես չափազանց երիտասարդ է, որպեսզի նման որոշում կայացնի»,- «The Star» թերթին պարզաբանել է իրավաբանը, որը ներկայացնում է հոր՝ Էրբ Դանթոնի (Herb Dunton) շահերը։ Բայց համաձայն դատարանի որոշման՝ բազմաթիվ բժիշկները, ներառյալ հոգեբանը, պնդում են, որ դեռահասը գիտակցում է այդ թերապիայի ռիսկերը և առավելությունները։


Մի խոսքով, ինչպես տեսնում ենք, կանադացիների գործերը լուսավոր ապագայի ճանապարհին ցնցող են։ Հայ հանրությունը պետք է զգոնություն պահպանի, որպեսզի չկրկնի այս փառապանծ ուղին։ Դրա համար հարկավոր է հետևել Սորոսի և կասկածելի այլ կազմակերպությունների ծրագրերին, որոնք սնում են հայ գրանտակեր հանրությանը։ Դե, իսկ ժողվարչապետի փախուստից (կամ հրաժարականից) հետո մենք կկարողանանք գոնե փոքր-ինչ թուլանալ, բայց զգոնությունն այս աշխարհում, անկախ նրանից՝ գրանտակերներ են իշխանությունում, թե նորմալ մարդիկ, ցանկացած պարագայում անհրաժեշտ է։






Դիտումների քանակ 34959


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանի ընտրազանգվածն ո՛ւր է, որ հասնի նորբրիտանական արժեքներին

Փաշինյանի ընտրազանգվածն ո՛ւր է, որ հասնի նորբրիտանական արժեքներին

Մարտի 13, 2019


Մինչ հայերի մի մասը հաջողությամբ առաջ է շարժվում լուրջ սրտանոթային հիվանդությունների ձեռքբերման գործում, մյուս մասն ուրախանում ...

Կանադայի քաղաքացին աջակցում է տեռորիստներին

Կանադայի քաղաքացին աջակցում է տեռորիստներին

Նոյեմբերի 14, 2018


Ուրեմն, մեր երկրում արա պապյան կա: Ըստ սրա կողմից հրապարակված կենսագրական տվյալների, ծնվել է Հայաստանում, ծառայել խորհրդային բա...

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Հուլիսի 9, 2018


Մեր երկրի արդարադատության համակարգի մասին շատ դժվար է որևէ դրական բան ասել: Բոլոր ժամանակներում երկու ոտքից կաղ այս ոլորտը ավել...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Հոկտեմբերի 31, 2017


Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկից ի վեր խորհրդարան են բերվում մեկը մյուսից ավելի խնդրահարույց և հակասական օրինագծեր` նիստ...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Սեպտեմբերի 19, 2017


Ադրբեջանցի Րեզա Մորիդին այցելում է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ և վերջում խոնարհվում է զ...

SOS. կխաղարկվի այլասերությունները Հայաստանում պոպուլյարացնելու գրանտ

SOS. կխաղարկվի այլասերությունները Հայաստանում պոպուլյարացնելու գրանտ

Սեպտեմբերի 22, 2016


Հետաքրքիր է, թե ինչպես կնայի Կարապետյանի նոր կառավարությունն այս գրանտի ստացմանը հայկական կազմակերպության կողմից և Հայաստանում ...

Պայքար բոզության իրավունքի համար Երևանի կենտրոնում

Պայքար բոզության իրավունքի համար Երևանի կենտրոնում

Մարտի 8, 2016
1

Եթե ուզում են ազատվել հայ ընտանիքի ձևից ու բովանդակությունից, էությունից ու կերպարից, թող այդպես էլ ասեն, թող հռչակեն` մենք ուզ...

Շվեդական ոստիկանությունն արիաբար փախավ միգրանտներից

Շվեդական ոստիկանությունն արիաբար փախավ միգրանտներից

Հունվարի 26, 2016


Տասը ոստիկան, որ եկել էին կենտրոնական Շվեդիայի Վեստերոս քաղաքի ներգաղթյալների ընդունման «Սիգնալիստեն» կենտրոն՝ կարգուկանոն հաստ...

Հայ մամուլն ընդդեմ հայ ընտանիքի

Հայ մամուլն ընդդեմ հայ ընտանիքի

Դեկտեմբերի 25, 2015


Հայաստանի պարբերականներից շատերն այսպես կոչված «արևմտյան լիբերալ» արժեքներ են դավանում: Դրանք հիմնականում ԵՄ-ի հետ ասոցիացման կ...

Կանադայում ուկրաինացիների կեղտոտ գործն են անում

Կանադայում ուկրաինացիների կեղտոտ գործն են անում

Դեկտեմբերի 4, 2015


Ինչպես երևում է, կանադացիները քիչ են տարբերվում ուկրաինացի ռուսատյաց նեոնացիստներից. կանադական պորտալներից մեկում զետեղվել են ռ...

Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

Հոկտեմբերի 24, 2015


Բանն այն է, որ համընդհանուր կարծիք կա, թե իբր ընտանեկան հարաբերությունների այլասերության աստիճանի հասնող ազատականությունը մեծ ք...

Էվրիկա ուկրաինական ձևով

Էվրիկա ուկրաինական ձևով

Սեպտեմբերի 23, 2015


Թեպետ բարդ կլինի բյուջետային մուտքերի հոսք ապահովել մարմնավաճառությամբ, քանզի ստվերն այս առաջադեմ ոլորտում մեծ է բոլոր երկրներո...

Միասեռականները գրոհում են նախագահականի վրա

Միասեռականները գրոհում են նախագահականի վրա

Հուլիսի 22, 2015


Հայաստանի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, որ դեռ երեկ բավարարվում էին գիշերային ժամերին Կոմայգու ծառերի տակ իրե...

Հասմի՛կ, Դավիթ Հարությունյանը միասեռական էլ չէ, նա հանրային սիֆիլիսի բակտերիա է

Հասմի՛կ, Դավիթ Հարությունյանը միասեռական էլ չէ, նա հանրային սիֆիլիսի բակտերիա է

Մարտի 21, 2015
42

Մի քանի օր առաջ գովեցինք Դավիթ Հարությունյանին: Գովեցինք և, ինչպես միշտ է Հայաստանում պատահում բարի գործ կատարողի հետ` կրակն ըն...

Քաղաքակրթությունների բախում

Քաղաքակրթությունների բախում

Մարտի 19, 2015
1

Մենք հակված ենք այն կարծիքին, որ երկրում յուրաքանչյուր երևույթի, ցանկացած բացասական դեպքի համար պատասխանատու է պետության առաջին...

Էլթոն Ջոնը պաշտոնապես ամուսնացել է (մարդո՞ւ է գնացել)

Էլթոն Ջոնը պաշտոնապես ամուսնացել է (մարդո՞ւ է գնացել)

Դեկտեմբերի 21, 2014


Իրականացավ Էլթոն Ջոնի և կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշի երկնագույն երազանքը՝ նրանք պաշտոնապես ամուսնացան։ «Իրավաբանական կողմն ավա...

Վինի Թուխը՝ պերսոնա նոն-գրատա Լեհաստանում

Վինի Թուխը՝ պերսոնա նոն-գրատա Լեհաստանում

Նոյեմբերի 22, 2014
3

Քառորդ դար առաջ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը՝ նախկին կարդինալ, ազգությամբ լեհ Կարոլ Յուզեֆ Վոյտիլան, խորհրդային մուլտիպլի...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ