Ազգային խայտառակություն

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Մարտի 20, 2019
Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Արտյոմ Խաչատրյան


Գործ տվողի ու ստոր «կլյաուզնիկի» ստախոսության հետքերով

 

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյան Վահանը Սարգսյան Վազգենի ամենաազդեցիկ մարդկանցից էր, նրա աջ ձեռքերից, նորագույն պատմության ամենախայտառակ ու վնասակար արարածներից մեկը: Վազգենի ամենավստահելի խայտառակությունն էր սա, նշանակում է՝ բարոյականության ու մարդկայնության հետ աղերս չունի: Սա նաև գործ տվող ու «կլյաուզնիկ» է. 2007-ին Ալեքսանդր Արզումանյանի, մի քանի ղարաբաղցու և երևանցու հետ ընդդիմադիր շարժման մեջ էի: Դրա արդյունքում մի օր ԱԱԾ-ն խուզարկություն կազմակերպեց բոլորիս բնակարաններում, Արզումանյանն ու Շիրխանյանը ձերբակալվեցին, հետո սրան բաց թողեցին (քննության հետ գործարքի էր գնացել սա): Հետո կարողացավ Արզումանյանին համոզել, թե իբր ես էի գործ տվել (Արզումանյանի տնից խոշոր գումար էին հայտնաբերել): Սակայն իրականում սա էր ինֆորմացիա տվողը, և այսօր գոնե Արզումանյանը գիտի: Մի խոսքով, սա և՛ ինձ վրա իր արածը բարդեց, և՛ Արզումանյանին նստեցրեց: Այսքանը գրում եմ Շիրխանյան Վահանի բարոյական կերպարը ներկայացնելու համար:


Եվ այսօր բաբաջանյան արմանի կայքը հրապարակել է սրա նամակը Ռոբերտ Քոչարյանին՝ ի պատասխան վերջինիս գրքի: Այսպես է սկսում նամակը. «Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով»: Քանի որ նամակը բազում կետեր ունի և վեց էջանոց է, մեկ հոդվածով չեմ կարողանա անդրադառնալ սրա բոլոր կետերին: Մի քանի հոդվածով կփորձեմ վերլուծել մարդկային տականքության այս մարմնավորման գրական ստեղծագործությունը:


Ուրեմն, առաջին կետով սա գրում է, թե ոնց է Քոչարյանը շահումյանցի ու մարտակերտցի 35.000 փախստական Ստեփանակերտից քշել Հայաստան, իբր չի ցանկացել նրանց Ղարաբաղում տեղավորել: Տեղյակ չեմ այս փաստին, բան չեմ կարող ասել, բայց եթե դա այդպես է եղել, կարծում եմ, Ղարաբաղից հայերին Հայաստան ուղարկելը ժամանակավոր բնակության ամոթ կամ սխալ բան չէ, հնարավոր է՝ այդ պահին հենց դա է եղել ամենաօպտիմալ լուծումն այդ հարցի:


Սրա երկրորդ կետն այսպիսին է. «1998թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73% ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»: Այս տողերը կարդալիս հիշում ես պրն Գեբելսի ստի տեսությունը: Որքա՞ն մարդ պիտի ստոր ու լկտի լինի, որ իրեն թույլ տա այս աստիճան ստել: Ուրեմն, հայտնի է, որ Տեր-Պետրոսյանին հեռացնելիս հեռացնողների մտքով էլ չէր անցնում Քոչարյանի առաջադրումը, քանզի կար քաղաքացիության ու Հայաստանում բնակվելու թույլ կետ: Ի սկզբանե միտք կար առաջադրել Գագիկ Հարությունյանին, որը չհամաձայնեց Վազգենի մոտ անգլիական թագուհի աշխատել: Եվ ամենաօպտիմալ թեկնածուն բոլորի համար Քոչարյանը դարձավ: 1998-ի ընտրությունների կեղծման ամենալպիրշ մասնակիցն ու կազմակերպիչը եղել է հենց Շիրխանյան Վահանը, ինչը սրան չի խանգարում այսօր նման երգ երգել: Ստում է սա նաև Դեմիրճյանի վարչապետ աշխատելու պայմանավորվածության մասին, նման ծրագիր չի եղել, էլ ուր մնաց, որ Սարգսյան Վազգենը դա պահանջեր:


Երրորդ կետում սա գրում է Խորխոռունու սպանության մասին: Իր արևին անուղղակիորեն ասում է, թե իբր դա Քոչարյանի սարքածն է, այնինչ հանրահայտ է, բայց չի գրում, որ Խորխոռունին սպարապետ Վազգենի զոհն է: Գիտեցողները գիտեն, անտեղյակների համար էլ մի օր կգրենք: Սրա չորրորդ կետում կարդում ենք, թե ոնց է փոշմանել Վազգենը Քոչարյանին նախագահ դարձնելուց և ոնց է իրենց հանձնարարել «ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն և սկսել այն ստեղծելու աշխատանքը»: Այս մի հարցում տականքը չի ստում, իրոք այդպես եղել է, և Վազգենը կանգ առավ ՀՀԿ-ի վրա, իսկ Դեմիրճյանին ընտրեց որպես հանրային հենարան, այսինքն՝ բարձիկ, որ փափուկ նստի Դեմիրճյանի հեղինակության վրա: Շինարար Կարենն էլ համաձայնեց դառնալ սպարապետի անձնական օգտագործման բարձիկը:


(Շարունակելի)






Դիտումների քանակ 26276


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Մարտի 21, 2019


Փոլ Գոբլի՝ Մեղրիի փոխանակման ծրագրին: Վաշինգտոնում գիտեին, որ Հայաստանում ռեալ իշխանությունը Սարգսյանինն է, և ԱՄՆ փոխնախագահ Գո...

Նույն թեմայով

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Մարտի 30, 2019


Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարի...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Մարտի 21, 2019


Փոլ Գոբլի՝ Մեղրիի փոխանակման ծրագրին: Վաշինգտոնում գիտեին, որ Հայաստանում ռեալ իշխանությունը Սարգսյանինն է, և ԱՄՆ փոխնախագահ Գո...

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Մարտի 5, 2019


60 տարի առաջ այս օրը ծնվեց մի խայտառակություն, որին բախտ վիճակվեց դառնալ Հայաստանի նորագույն պատմության վճռորոշ դեմքերից մեկը։ ...

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Սեպտեմբերի 26, 2018


Հարցազրույց է տվել ՀՀ նորագույն պատմության ամենավնասակար դեմքերից մեկը, Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը` Վահան Շիրխանյանը: Ընդհանրապե...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Մարտի 18, 2017


Ցանկացած պանթեոն այն տեղն է, որտեղ հանգրվանում են նույն կարգի անհատներ: Նույն կարգ ասելով նկատի ունենք նաև նրանց հանրային ընկալ...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5, 2016


Մարտի 5-ը լավ օր չէ մարդկության համար: Այսպես, հենց այս օրը Եվրոպայում հայտնվեց ծխախոտը. 1558 թվականին Իսպանիայի Ֆիլիպ II թագավ...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Հոկտեմբերի 27, 2015
9

Այսօր հոկտեմբերի 27-ն է: 16 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց. մի խումբ զինված անձանց կողմից Ազգային ժողովում սպանվեցին Վազգեն...

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Հոկտեմբերի 23, 2015
8

Իրականում, Վազգենի ծեծը ոչ մի կապ չուներ երկրի մասին հոգսերի, արդարության և այլ բաների հետ: Վազգենն, ուղղակի իմանալով, որ ինչ-ո...

Սաքուլիկն ու Վազգեն Սարգսյանը մերձեցան

Սաքուլիկն ու Վազգեն Սարգսյանը մերձեցան

Սեպտեմբերի 19, 2015


Վազգեն Սարգսյանի մեդալով նորմալ մարդուն պարգևատրելը վիրավորանք է: Հավանաբար, գիտակցելով հենց այս ճշմարտությունը, իմաստուն նախար...

Շիրխանյանը օգտակար կաթնասուն է

Շիրխանյանը օգտակար կաթնասուն է

Սեպտեմբերի 3, 2015


ՊՆ նախկին փոխնախարար, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը հայտարարել է այն մասին, որ ինքը վերջնականապես լքել է Հ...

SOS. Բաղրամյանի պողոտայում վխտում են հակազգային վիժվածքները

SOS. Բաղրամյանի պողոտայում վխտում են հակազգային վիժվածքները

Հունիսի 25, 2015
19

Մարդասպան և բռնարար, «կլուչնիկ» և թալանչի, դահիճ և վիժվածք, երեխա առևանգող և աշխարհի ամենավերջին կեղտ, բայց ամենակարևորը` սպարա...

Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Մայիսի 9, 2015
2

Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովրդի տարած ամենամեծ հաղթանակի օրը (այդպիսին մենք համարում ենք Մեծ հայրենականում մեր տարած հաղթանակը...

Անավարտ ռոմանտիկ պատմություն «սպարապետի» ծննդյան օրվա առթիվ

Անավարտ ռոմանտիկ պատմություն «սպարապետի» ծննդյան օրվա առթիվ

Մարտի 5, 2015
4

Այսօր «սպարապետ» Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Ըստ մեզ` սա ողբալի օր է հայ ժողովրդի համար, քանզի «սպարապետը» այն փորձանքը չբե...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ