Միջազգային խայտառակություն

ԱՄՆ-ում անցնում են ավելորդ բնակչության ուտիլիզացման հաջորդ փուլին

Մարտի 20, 2019
ԱՄՆ-ում անցնում են ավելորդ բնակչության ուտիլիզացման հաջորդ փուլին

ԱՄՆ բնակչության թվաքանակի կրճատման խնդիրը լուծում են համակարգված և հետևողականորեն

 

Բոլորին է հայտնի, որ ХХ դարում տեղի է ունեցել գլխավոր իրադարձությունների հաջորդականություն, որոնք կանխորոշել են համաշխարհային պատմության ընթացքը։ Ստեղծվել է ԱՄՆ ԴՊՀ-ն, կազմակերպվել են երկու համաշխարհային պատերազմները, ստեղծվել է կառավարման վերպետական փակ կառույցների ցանց, ստեղծվել է զանգվածային մշակույթ, որն ուղղակի և լրատվամիջոցներով քարոզել է թմրանյութերի օգտագործում, ԼԳԲՏ այլասերումներ եւ այլն։


Համաշխարհային ֆինանսական համակարգը ստեղծել է թմրափողերի լվացման համակարգ, ներառյալ նաև ուժային կառույցների վերահսկողությունը։ Մնացածն արժանի չէ հիշատակման, քանի որ պտտվում է նշված թեմաների շուրջ՝ կամ դրանց նախադրյալ, կամ ածանցյալ հանդիսանալով։


Վերը թվարկված առաջին իրադարձությունից մինչև վերջինը՝ բոլորը ծառայում են «նոր աշխարհակարգի» գլխավոր խնդրի լուծմանը՝ ուտիլիզացնել Երկրի ավելորդ բնակչությանը, որը համառորեն չի ցանկանում ուտիլիզացվել, բեղմնավորվում ու շատանում է ու աչքիդ մեջ խցկվում իր երջանիկ կյանք ու նյութական ապահովություն կազմակերպելու պահանջներով։ Աշխարհն իմացավ «Ոսկե միլիարդի» հայեցակարգի գոյության մասին։ Սրան կարելի է և չհավատալ, բայց փաստերը համառ բաներ են։ Եթե միայն աչք չփակես դրանց վրա։


Երկար ու համառ աշխատանքի շնորհիվ ստեղծված քարոզչության և թմրանյութերի տարածման համակարգը սկսեց տալ իր առաջին արդյունքները։ Կյանքից սկսեց խրձով անհետանալ ամենաերիտասարդ ու վերարտադրողական հեռանկարային սերունդը։ Հատկապես թիրախում հայտնվեցին Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների երիտասարդության շերտերը, մայրցամաքներ, որտեղ ժողովրդագրական պայթյունը ձգձգվող բնույթ ստացավ, իսկ օգտակար հանածոների հանքերը հետաքրքրում էին հենց «Ոսկե միլիարդի» տերերին։


Եվրոպայում թմրանյութայնացումը ծառայում էր, նախ, նոր սոցիալական տեխնոլոգիաների կիրառմանը, երկրորդ՝ մրցակցող անձնակազմի պոտենցիալի նվազմանը։ ԱՄՆ-ում թմրանյութերի միջոցով նույնպես ստեղծվում էին թմրաճյուղի զարգացման վերահսկողության տեխնոլոգիաներ, ինչպես նաև ուտիլիզացվում էին անհեռանկարային բնակչության շերտերը, ինչպես սպիտակ, այնպես էլ գունավոր։ Տեխնոլոգիա արտահանելու համար այն պետք է աշխատեցնել տանը։


Հիմա ձեռք են բերվել առաջին նախատեսված արդյունքները։ ՁԻԱՀ-ը բռնկվել է թանձր հրդեհով՝ հնձելով նրանց, որոնց շահութաբեր չէ ուտիլիզացնել գազախեղդարաններում ու համաշխարհային պատերազմներում։ Ով խուսափել է վարակից, չի խուսափի թմրանյութից, ով խուսափել է նաև սրանից ու մյուսից, կընկնի զանգվածային մշակույթի ցանցը, և այդտեղից նրան կվերադարձնեն վերամշակման՝ ՁԻԱՀ ու թմրանյութերի տարածման միջավայր։


Փախչելու տեղ չկա։ Անեսթեզիան զվարճանքների և սպառողականության գովազդի արդյունաբերության միջոցով հուսալիորեն ամրագրում է նպատակային խմբերին, որոնք մինչ այդ թուլացվել են կրթության համակարգի բացակա կամ հատուկ իջեցված ստանդարտներով։ Մահացության ցուցանիշները սկսել են դուրս գալ պլանային եզրագծեր։


Եկել է մոլորակը ավելորդ բնակչությունից ազատելու հաջորդ քայլն անելու ժամանակը։ Մինչև ներկա պահը հաջողվել է համոզել բնակչությանը, որ թմրանյութերի տարածումը իշխանությանը չենթարկվող բան է։ Հիմա պետք է օգտվել դրանից։ Հետախուզությունները, որոնք կարող են պարզել ճանճի շարժումն ամազոնյան ջունգլիներում ու գտնել ցանկացած փողի տիրոջը, ինչպես էլ որ նրան քողարկես, ոչ մի կերպ չեն կարողանում գտնել թմրամաֆիայի փողերի հետքը (իսկ դրանք տրիլիոնավոր դոլարներ են), ինչպես նաև որոշել առանցքային թմրավաճառներին, որոնք վազվզում են կոլումբիական ու մեքսիկական ջունգլիներում ու թաքնվում աֆղանական ղշլաղներում։ Ամենաուժեղ լրտեսներին որսում են, իսկ սրանց, դե, ոչ մի կերպ չեն կարողանում բռնել։ Խույս են տալիս, ու վերջ։ Էլ աչք չմնաց հետևելու, նայում, նայում ու չեն տեսնում։ Դե, ոչ մի ճար չկա Կոստյա Սապռիկինի դեմ։


Ժողովուրդն սկսել է մեռնել պլանային քանակներով, և եկել է տարերայինից աշխատանքի գիտական կազմակերպման ժամանակը։ Ստվերից հանել թմրանյութերի սպառումը և հուսալիորեն պաշտպանել ամեն տեսակ անսպասելիություններից։ Չէ՞ որ եթե ժողովուրդը բնաջնջվի ճանճերի պես, ապա ով գիտե, թե հասարակությունն ինչպես կարձագանքի։ Իսկ այստեղ ամեն բան կանխամտածված է. դե, սա էլ լուծումն է։ Ուղեղային կենտրոններն իզուր չէ, որ ճռռում են, մտքի տանկերն իզուր չէ, որ վառում են բյուջետային վառելիքը և գնդակահարում ինտելեկտուալ զինամթերքը։


Ահա թե ինչ է գրում այս առիթով իր անկուսակցական «անկողմնակալությամբ», ուստի և բյուրեղյա «անկեղծությամբ ու օբյեկտիվությամբ» հայտնի RAND կորպորացիան. «Թմրանյութերի չափաբաժնի գերազանցումից մահացության աճի հետ կապված՝ այնպիսի քաղաքներ, ինչպիսին են Ֆիլադելֆիան ու Սան Ֆրանցիսկոն, փորձում են ստեղծել հատուկ տեղ, որտեղ բուժաշխատողները կկարողանան վերահսկել թմրանյութերի օգտագործումը։


Ավելի քան 10 երկրներ թույլ են տալիս վերահսկվող սպառման տեղեր ունենալ, որոնք հայտնի են նաև որպես «ներարկումների համար անվտանգ տեղեր», իսկ ԱՄՆ-ում՝ ոչ։


Արդարադատության նախարարությունը հաստատում է, որ այդ կայքերը կխախտեն դաշնային օրենքը։ Այնուամենայնիվ, ոմանք պնդում են, որ օրենքը, որն արգելում է թմրանյութերի օգտագործումը թույլատրող տեղերը, նախատեսված չէ արգելված թմրանյութերի օգտագործման բժշկական վերահսկողության արգելքի համար։


Անկուսակցական RAND կորպորացիայի գործընկեր հետազոտողների հետ միասին մենք անցած տարին անցկացրինք՝ վերլուծելով ափիոնի տեսակների խնդրի լուծման միջազգային մոտեցումները, և ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում կակտիվանան բանավեճերն այդ տեղամասերի մասին, քանի որ էլ ավելի շատ իրավադատություններ են որոնում նոր գաղափարներ չափաբաժնի չարաշահումից մահացության նվազման համար, հատկապես ֆենտանիլի մասնակցությամբ»։


Նկատեցիք՝ նրանք շատ մտահոգ են մահացության աճով, և դրա համար, հետազոտելով իրավիճակը, որոշել են հետևել առաջադեմ այլ երկրների օրինակին ու թմրանյութերի օգտագործումը դնել բժիշկների վերահսկողության տակ։ Դե, եթե շարժումը չի կարելի կանխել, այն պետք է գլխավորել։


Իսկ ընդհանրապես, կա՞ր արդյոք այն կանխելու ցանկություն։


Ինչպես երգում էր Իգոր Տալկովը, «Մի պտտեք գլոբուսը, դուք չեք գտնի»։ Մի թերթեք ուղեղային տանկերի ու մտքի տրեստների հոդվածների կատալոգները, դուք ոչ մի նյութ չեք գտնի՝ Լենինի «Ինչպես վերակազմակերպել բանգյուղտեսչությունը» հոդվածի ոճով։ Ինչպե՞ս վերակազմակերպեն նրանք հետախուզական գործունեությունն այնպես, որ արմատից վերացնեն թմրաբիզնեսը։ Չկա այդպիսի կուսակցություն, չկա այդպիսի թեմա։ Չկա այդպիսի առաջադրանք։ Համարվում է, որ մտածելու բան չկա, դա անհնար է, և վերջ։ Անգամ մտածելու բան չկա այս ուղղությամբ։


Իսկ մտածել պետք է այլ բանի վրա։ Ինչպե՞ս մենք թմրանյութերից քաոտիկ մահացության հանդեպ վերահսկողության նպատակներով կանոնակարգենք ու լեգալացնենք դրանց սպառումը։ Որի տանիքի ներքո ընդլայնենք դրանց շրջանառության լեգալ ոլորտը։


Դա կօգնի անցնել Օվերթոնի հաջորդ պատուհանին՝ թմրանյութերի լեգալ սպառման մասին բանավեճի լեգալացումը իր պտուղները կտա բնակչության կողմից թմրանյութերի ընդունման լեգալ կենտրոնների ստեղծմամբ։ Ստեղծել և վնասազերծել հատուկ կայքերի աշխատանքը, որտեղ կտրվեն անվտանգ թմրասպառման հասցեները։ Այն, որ կողմնակի մահացությունը, միևնույն է, կաճի, դա հաջորդ հարցն է։ Ինչպես սեքս-լուսավորության դասերը չնվազեցրին վեներական հիվանդությունները, բայց վաղ անկանոն սեքսում ներառեցին երիտասարդության նոր ամբոխներ։


Գլխավորն այն է, որ թմրանյութերի լեգալացման քայլ կարվի՝ պատմական։ Մարդասիրական նկատառումներով կկոտրվի թմրասպառման լեգալացման ամեն տեսակ գաղափարի դարավոր թաբուն։ Չէ՞ որ սպառման լեգալացմանը կհաջորդի տարածման լեգալացումը։ Հարկերի վճարմամբ ու մնացած բաներով։ Ինչպես եղավ մարմնանավաճառության լեգալացման պարագայում։


«Թմրանյութերի օգտագործումը բժշկի հսկողության ներքո կնվազեցնի մահացու չափաբաժինների վտանգը, հիվանդությունների փոխանցումը մեկը մյուսին՝ կապված ոչ հիգիենիկ միջոցների օգտագործման հետ»,- քարոզում է RAND-ը։


Ուզում ես ընդլայնվել՝ դե արի, ստացիր մաքուր ներարկիչ, բժիշկը ճնշումդ կչափի, երակդ կմշակի սպիրտով, կօգնի չափն ընտրել, քարտ կբացի։ Ամեն ինչ հանուն մարդու բարօրության։ Ո՞վ կարող է իշխանությունում դեմ լինել մարդու բարօրությանը։


Այո, կա խնդիր, ասում է RAND-ը։ Դաշնային օրենքը դեմ է։ Նման շինությունների սեփականատերերին սպառնում է սեփականության կորուստ։ Բայց ավելի լավ է փոխել դաշնային օրենքը։ Բացառել նրանից թմրանյութերի վերահսկվող սպառման տեղերը։


Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը կողմնորոշվի այդպիսի կայքերի և նրանց աշխատանքի պայմանների հանդեպ։ Մանավանդ որ Կոլորադոյում և Վաշինգտոնում արդեն ընդունվել են նահանգների օրենքներ, որտեղ այս գործը թույլատրված է՝ ի հակակշիռ դաշնային օրենքների։ Եվ կենտրոնական իշխանության կողմից արգելքի փոխարեն առաջարկվել է ճկվել փոփոխական աշխարհի առջև և չկանգնել առաջընթացի ճանապարհին։ Քանզի այդպիսին է գիտեք, թե ում կամքը՝ ոչ թե ժողովրդի, իհարկե, աշխարհում ժողովրդից կարևոր էլի ինչ-որ մեկը կա։


Այսպես է իրականացվում հեգեմոնիան՝ հասարակության հին մշակութային միջուկում մոլեկուլյար ագրեսիայի մեթոդով։ Ամեն բան այնպես է, ինչպես սովորեցնում էր Անտոնիո Գրամշին։ Քանի որ ագրեսիան մոլեկուլյար է, այն պետք է կիրառել երկար։ Երկար ազդեցությունը տանում է դեպի գաղափարի թափանցում, և դրա ազդեցության տակ փոխվում է բնակչության մտածողության կերպը։ Ծագում է նոր մշակութային մեծամասնություն։


Հեգեմոնը ստեղծում է իր մտավորականությունը, որը հռչակում է նոր սկզբունքներ հեգեմոնի անունից՝ ի շահ հեգեմոնի։ Վրա է գալիս հեղափոխությունը։ Որը միշտ տեղի է ունենում մշակույթի ոլորտում։ Այս պարագայում՝ մշակութայնացվում է մահվան սպառումը։ Որպեսզի հանկարծ չմտածեն հրաժարվել։ Եվ որպեսզի ոստիկանությունը չխանգարի։


RAND-ը գործում է գաղափարի առաջմղման բոլոր կանոններով։ Ուզում ես ստեղծել նոր բան՝ նրան անուն տուր։ Կանեփ՝ հիշեք այս բառը, շուտով մեկ կամ երկու անգամ չէ, որ կհանդիպեք դրան։ 2013-ին գլխավոր դատախազի տեղակալ Ջեյմս Քոուլը (այ, նա հեգեմոնի ազդեցության գործակալ է) արդարադատության նախարարության միջոցով շրջանառության մեջ մտցրեց իր պատվին անվանված «Քոուլի հուշագիրը»։ Այնտեղ առաջարկվում էր «կողմնորոշվել» կանեփի հարցում, և օրինակ էին բերվում այն նահանգները, որոնցում արդեն ստեղծվել էին «ուժեղ և արդյունավետ նորմատիվ ակտեր ու իրավակիրառման համակարգեր» (այ այդպե՛ս) կանաբիսի հանդեպ (չեզոք բառ է, հին բացասական կանեփ տերմինի փոխարինիչը)։


Չէ, գաղափարը սուրբ է, ինչպես Օստապ Բենդերի մոտ՝ հոգատարությունը երեխաների հանդեպ։ Թմրանյութերի տարածման կանխումը անչափահասների շրջանում։ Ասես մեկը բացառում է մյուսը։


RAND-ը շտապեցնում է. «Տեղամասերին թույլ կտրվի աշխատել, քանի դեռ արդարադատության նախարարությունը չի փոխի իր դիրքորոշումը, ինչն էլ տեղի է ունենում։ Քոուլի գրությունը հանվել է 2017-ին, բայց գործնականում քիչ բան է փոխվել»։


ԱՄՆ-ում թմրահեղափոխության հրդեհ է բոցավառվում։ Թրամփի վարչակազմը ափիոնային ճգնաժամ է հայտարարել ազգային արտակարգ դրությամբ։ Եվ RAND-ը հետևում է արտաքին պատշաճություններին. «Թեև ծախսերի կրճատումը և դեղորայքային բուժման հասանելիության ընդլայնումը՝ կապված ափիոնի օգտագործման հետ, պետք է մնան գլխավոր առաջնահերթությունները, որոշ իրավադատություններ, հավանաբար, կցանկանան անել էլ ավելին չափաբաժնի չարաշահման և ֆենտանիլով թունավորման խնդրի լուծման համար։


Դաշնային քաղաքական գործիչների առջև կանգնած ընտրությունը միայն սպառման վերահսկվող տեղերի ճնշումը չէ կամ դաշնային օրենքի փոփոխությունը։ Ինչպես ցույց տվեց դաշնային մոտեցումը կանեփի լեգալացմանը, գոյություն ունեն միջին մակարդակի տարբերակներ, որոնք պետք է դիտարկել»։


Այսպես թմրաբիզնեսի լոբբիստները իրենց հետ փոխզիջման կոչ են անում։ Այսպես ներշնչվում է այն, որ մինչ այդ թաբու էր համարվում։ Այսպես քայքայվում են ազգերը, այսպես սպանում են ԱՄՆ բնակչությանը, ինչից հետո տեխնոլոգիան կփոխանցվի գլոբալ մակարդակ։ Սրանում կարելի է չկասկածել՝ իմանալով, թե ինչպես են նրանք գործել առաջ։


Եվ հենց Օվերթոնի պատուհանների ուղղությամբ հաջորդ քայլի համար էլ արել են իրենց հայտարարությունը RAND կորպորացիայի ժամանակակից դոկտոր Մենգելեները։ Թեման ջանում են հեռու պահել թմրավաճառքի կասեցման ավելի արդյունավետ միջոցների քննարկումից։ Բոլոր ուժերը՝ դեպի վերահսկվող, և որ գլխավորն է՝ լեգալ թմրասպառում։


ԱՄՆ-ը վերածվում է մի մեծ համակենտրոնացման ճամբարի, որտեղ ավելորդ բնակչության ուտիլիզացումը անցկացվում է գիտական հիմքի վրա՝ դաշնային օրենքներին համապատասխան և կառավարող դասի կամքով։ ԱՄՆ-ում առայժմ ընթանում է մարդկանց զանգվածային լեգալ ոչնչացման տեխնոլոգիայի կիրառում։ Հաջորդը կլինեն ԱՄՆ արբանյակ երկրները, որոնք իրենց մոտ ընդունում են ամերիկյան հեգեմոնիան և ամերիկյան դեմոկրատիայի սխեման։ Մյուս երկրների բնակչությունը թող պատրաստվի։

 

Աղբյուրը` ИА REGNUM

 






Դիտումների քանակ 18947


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրո...

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Հոկտեմբերի 14, 2017


ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով առանձնապես մեր իշխանավորների աչքի լույսը չէ, օրերս հարկ համարեց խոսե...

Ինչ է պակասում վրացիներին

Ինչ է պակասում վրացիներին

Հունիսի 18, 2016


Արդեն քանի տարի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Վրաստանը ամեն անգամ հայտնվում է փակ դռների առաջ և բոլոր դեպքերում ...

ԱՄՆ-ը՝ Աֆղանստանում թմրանյութերի արտադրության հովանավոր

ԱՄՆ-ը՝ Աֆղանստանում թմրանյութերի արտադրության հովանավոր

Հուլիսի 11, 2015
1

Չնայած Աֆղանստանում ՆԱՏՕ զորքերի ներկայությանը, թմրանյութի դաշտերի մակերեսն այնտեղ մեկ տարվա ընթացքում ավելացել է գրեթե 7%-ով, ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ