Խայտառակություն առանց մեկնաբանության

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019
ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Իրակլի Չխեիձե

 

«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության դահլիճում, որը կրում է շատ «վրացական» անվանում՝ «Արմիհոլ»։ Զորավարժությունները տեղի են ունենում մարտի 18-ից 29-ը ներառյալ, «Մարզումների և գնահատականի համատեղ կենտրոնում», և դրանց նպատակն է Վրաստանի, ՆԱՏՕ և գործընկեր երկրների զինված ուժերի օպերատիվ համատեղելիության բարձրացումը, ինչպես նաև Վրաստանի Պաշտպանության ուժերի կառավարման և հսկողության հնարավորությունների ամրապնդումը։ Ընդլայնվել են նաև միջոցառման մասշտաբները։ Անցած զորավարժություններում ընդգրկված էր ընդամենը 14 երկիր, իսկ այս տարի՝ արդեն 24։


Բացի երեքուկես հարյուր զինծառայողներից՝ զորավարժություններին մասնակցել են նաև միջազգային հումանիտար կազմակերպություններ՝ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», ՄԱԿ Խաղաղարար գործողությունների դեպարտամենտը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև, ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության, ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը կնպաստի ռազմաքաղաքացիական համագործակցության խորացմանը։ Թե ինչ է սա նշանակում՝ իմաստուն պետք է լինել հասկանալու համար. ասենք՝ «ժողովուրդն ու բանակը միասնակա՞ն են»։ Ինչպես ասում էր անցյալի մեր մեծ երգիծաբան Արկադի Ռայկինը, «Ռեկբուս, կրոկսվորդ»։


«Ռեկբուսն», իմիջիայլոց, վերջինը չէ։ Բացման արարողությանը այդ նույն «Մարզումների և գնահատականի համատեղ կենտրոնի» հրամանատարի տեղակալի՝ բրիգադի գեներալ Լադիսլավ Յունգի հետ միասին ելույթ ունեցավ նաև Վրաստանի պաշտպանության փոխնախարար Լելա Չիկովանին։ (Մենք արդեն ունեցել ենք ռազմական նախարար-ամազոնուհի Թինաթին Խիդաշելի, այժմ տարրալուծվել է ժամանակի ու տարածության մեջ, բայց Չիկովանին էլ պակաս ամազոնուհի չէ)։ Նա էլ հենց տեղեկացրեց, որ այս զորավարժությունները եզակի են իրենց բնութագրերով։ Ինչո՞ւ։ Ահա թե ինչու։ «ՆԱՏՕ-Վրաստան բովանդակային փաթեթի նախաձեռնության նախնական պլանավորման փուլից մինչև ՆԱՏՕ զորավարժությունների կատարման փուլը գլխավորում, ընդունում և կառավարում է Վրաստանը։ Դա «Մարզումների և գնահատականի համատեղ կենտրոնն է»,- ասել է Լելա Չիկովանին։ Այսինքն՝ Վրաստանը ոչ միայն ընդունում, այլև գլխավորում, կառավարում է։ Կարելի էր նաև ավելացնել՝ ղեկավարում է, հրամանատարություն է անում, հանդես է գալիս որպես պետ, ու էլի՝ որքան որ հոմանիշների էրուդիցիան կբավականացնի։


Հաջորդ «ռեկբուսը» հետևյալն է. զորավարժությունները կստուգեն դաշինքի Non Article 5 համապարփակ մոտեցումը ճգնաժամերին արձագանքմանը։ Կանոններն ու կանոնադրությունները կարծես գրվում են հնարավորինս հստակ, պարզ ու միանշանակ, որպեսզի տարընթերցումներ չառաջանան։ Այդ ի՞նչ համապարփակ մոտեցում է։ Հոդվածը կամ կա, կամ չկա։ Հին վրացերենում եղել են և՛ որոշյալ, և՛ անորոշ հոդեր։ Ըստ երևույթին, նոր վրացերենում ավելացել է անորոշ «վիտոմ»։ Ռուսերենում դրան համապատասխանում են «կարծես թե», «ասես թե», «ոնց որ թե» արտահայտությունները։ Այսինքն՝ մենք «կարծես թե գնում ենք առաջ», «ոնց որ թե հաղթում ենք», «կարծես թե աճում ենք», «իբր մտնում ենք ՆԱՏՕ»։ Որքա՞ն կարելի է գնալ սրա հետևից, ինչպես ավանակը՝ գազարի, որը նրան հեծնողը փայտի վրա պահում է նրա քթի առաջ։


Իսկ անհեթեթությունների շատրվանը հորդում է՝ մի անհեթեթություն մյուսի հետևից։ «Հարկ է ասել, որ նախապատրաստությունը կենտրոնացած է և ուղղված Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և ոչ մի կերպ ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»,- բոլորին հանգստացրել է Լելա Չիկովանին։ Իսկ չորրորդի, հինգերորդի, վեցերորդի դե՞մ։


Բերում է մեր Վրաստանի բախտը ռազմական գերատեսչությունում ամազոնուհիների առումով։ Մի՞թե պաշտպանության առաջին փոխնախարարը չգիտե, որ զորավարժությունները երբեք հենց այնպես չեն անցկացնում, որ դրանք միշտ ուղղված են շատ կոնկրետ հակառակորդի դեմ, որին պարզապես նրբանկատությունից՝ դիմելով եզովպոսյան լեզվին, անվանում են «պայմանական» կամ «հավանական»։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ չե՞ն, որ ՆԱՏՕ-ն գրեթե զրոյի է հասցրել բոլոր գործնական շփումները Ռուսաստանի հետ, կտրել բոլոր հաղորդակցությունները, որ ՆԱՏՕ-ական բարձրաստիճան պաշտոնյաները բազմաթիվ հայտարարություններում Ռուսաստանը բացահայտ անվանում են արդեն ոչ թե հակառակորդ, այլ թշնամի։


Մենք ՆԱՏՕ լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ ենք անցկացնում և հավաստիացնում Ռուսաստանին, որ դա իր դեմ չէ։ Իսկ ո՞ւմ դեմ է։ Սոմալիի ծովահենների՞, թե՞ մարսյան զավթիչների։ Եվ եթե շարունակելու լինենք փոքրիկ երեխաների անալոգիայով, դե, նրանք, թաթիկներով փակելով աչուկները՝ համոզված են, որ թաքնվել են։ Բայց վրացական ղեկավարությունը չի կարող իրեն անխելք երեխայի պես պահել։ Կռիվ-կռիվ խաղալը վտանգավոր բան է։ Դեռ Չեխովն է նախազգուշացրել, որ հրացանը վերջում անպայման կկրակի։ Այդպիսին են ժանրի օրենքները։ Մենք հո բոլորից լավ պետք է իմանանք, թե ինչի կարող են հանգեցնել զենքի կուտակումը և զինվորական մկանների կարծեցյալ ձգումը։ Եվ պետք չէ համեմատվել Մերձբալթիկայի հետ։ Նրանք իրենց մոտ մինչև վերջ չվերացած ֆաշիստների շքերթներ են անցկացնում, բայց Ռուսաստանի հետ բացահայտ կոնֆլիկտի մեջ չմտնելու համար խելքները հերիքում է։ Իսկ Սաակաշվիլին այդքան խելք չունեցա՞վ։


Անկեղծ հարց տանք մեզ՝ Ռուսաստանը երաշխիքներ ունի՞, որ վրացական քաղաքական էլիտաները նորից չեն համարձակվի դիմել խելագար արկածախնդրության։ Չէ՞ որ, եթե բան պատահի, մինչև սահմանի Կարմիր կամուրջ կհասցնեն վազել, իսկ Արևմուտքում հաստատ սոված չեն մնա։ Դե, իսկ ժողովրդի հետ մեր էլիտաները վաղուց ոչ մի ընդհանուր բան չունեն։


ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանն ընդգրկել նրա սահմանի ողջ պարագծով։ Գառան մորթին, որն Արևմուտքը կեղծավորաբար կրում էր ԽՍՀՄ փլուզումից քսան տարի հետո, դեն է նետվել։ Դրան փոխարինել է գայլի երախը։ Բայց այսօր Ռուսաստանին չես վախեցնի։ Այն, որ նա կարող է ցանկացած գայլի մորթազերծ անել, երկիրն ու նրա ղեկավարությունն ապացուցում են թե՛ խոսքով, թե՛ գործով։ Այսօր Վրաստանում կառավարող դասի ներկայացուցիչները, որքան էլ որ տարբերվեն միմյանցից, պետք է իմանան, որ եթե իրենց բութ, բայց լավ վճարվող ռուսատյացությամբ երկիրը վերածեն ռազմական հենակետի՝ դրանով իսկ նրան պատասխան հարվածի տակ դնելով ու ժողովրդին հասցնելով աղետի եզրին, նրանք կհամալրեն այդ ժողովրդի կողմից դարերով նզովվող դավաճանների ցուցակը։


Բայց առայժմ վրացական քաղաքական էլիտան պետական նավը տանում է ուղիղ դեպի ժայռերը...


Աղբյուրը՝ EurAsia Daily



Խմբագրության կողմից


Այդ զորավարժություններին հրավիրված էր նաև Հայաստանը, բայց, փառք Աստծո, երկրի ղեկավարությունը խելացի գտնվեց չուղարկել զինծառայողներին այդ անիմաստ միջոցառմանը, որից օգուտ լինել չէր կարող, կլինեին ծախսեր և ՀԱՊԿ գործընկերների անվստահությունը։

 






Դիտումների քանակ 26599


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019


Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

Ապրիլի 4, 2019


ՆԱՏՕ-ն տոնում է իր հոբելյանը՝ լրացել է նրա 70 տարին։ Այս երջանիկ առիթով Վաշինգտոնում ճոխ նշում են կլոր տարեթիվը։ Այստեղ են եկել...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հունվարի 6, 2019


Սովորաբար ամերիկյան զինվորականներն արտասահմանում զբաղվում են այս կամ այն աստիճանի ծանրության գազանություններով, նրանց վարքագիծը...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018


Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղա...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ